Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անտիպ գործերը հետագայում տպագրվել են «Տրանսիլվանիայի ասաղեր» (1935) գրքում։ Պ․ քննադատական ռեալիզմի դիրքերից պատկերել է Տրանսիլվանիայի ոչ միայն հունգար, այլև մյուս ժողովուրդների կյանքն ու կենցաղը։ Սերտ կապերի մեջ է եղել հայկ․ շրջանակների հետ, Գեռլայի «Արմենիա» («Armenia») հունգարերեն հայագիտական հանդեսում (№ 10, 1904 թ․) լույս է տեսել նրա «Մատանի» պատմվածքը։ Պ․ կազմակերպել և ուղղություն է տվել Տրանսիլվանիայի հայերի գրական կյանքին։ Ս․ Քոչանջյան

ՊԵՏԵՆ (Petain) Անրի Ֆիլիպ (1856–1951), ֆրանս․ ռազմ, և պետ․ գործիչ, մարշալ (1918)։ 1917–18-ին (առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)՝ ֆրանս․ զորքերի գլխ․ հրամանատար։ 1925–26-ին գլխավորել է Մարոկկոյում ազգային–ազատագր․ ապստամբությունը ճնշող ֆրանս․ զորքերը։ 1920–1931-ին՝ Բարձրագույն ռազմ, խորհրդի փոխնախագահ, 1934-ին՝ ռազմ, մինիստր։ 1930-ական թթ․ Պ․ սերտորեն կապված էր ֆրանս․ ֆաշիստների (կագոլլյարների) հետ։ 1939–40-ին Ֆրանսիայի դեսպանն էր ֆրանկոյական Իսպանիայում։ 1940-ի մայիսից՝ փոխպրեմիեր, հունիսից՝ պրեմիեր մինիստր։ Վարել է պրոֆաշիստ․ պարտվողական գիծ, ստորագրեք է զինադադար ֆաշիստ․ Գերմանիափ հետ (տես Կոմ ւցիենի զինադադար 1940)։ 1940-ի հուլիս – 1944-ի օգոստոսին գլխավորել է «Վիշիի» պրոհիտլերյան վարչակարգը։ Ֆրանսիայի ազատագրումից հետո դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։

ՊԵՏԵՆԿՈՖԵՐ (Pettenkofer) Մաքս (1818–1901), գերմանացի հիգիենիստ, փորձառական հիգիենայի հիմնադիրը։ Բավարական ԳԱ իսկական անդամ (1847) և պրեզիդենտ (1890-ից)։ 1843-ին ավարտել է Մյունխենի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1879-ին Մյունխենում հիմնել է հիգիենայի առաջին ինստ–ը Եվրոպայում և այն ղեկավարել մինչե կյանքի վերջը։ Պ–ի աշխատանքները հիմք հանդիսացան օդի, ջրի, սննդի, հողի, հագուստի Անի հիգիենիկ հետազոտությունների զարգացմանը։ Մշակել է օդում ածխաթթու գազի բաղադրության որոշման մեթոդ և առաջարկել այն օգտագործել որպես բնակավայրերի և աշխատավայրերի օդի մաքրության ինդիկատոր։ 1865-ին (Կ․ Ֆոյտի հետ միասին) հրատարակել է «Leitschrift fur Biologies, 1883-ից՝ «Аг- chiv fur Hygiene» ամսագրերը։

ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, Սանկ-Պետերբուրգ, Լենինգրադի նախկին (1703–1914) անվանումը։

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ «ԲԱՆՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», Պետերբուրգի սոցիալ–դեմոկրատների համաքաղաքային քաղ․ կազմակերպություն, որը ստեղծել է վ․ Ի․ Լենինը 1895-ին, U հանդիսացել՝ հեղափոխական պրոլետարական կուսակցության սաղմը Ռուսաստանում։ 1893–95-ին Վ․ Ի․ Լենինի և նրա զինակիցների տեսական, պրոպագանդիստական U կազմակերպչական գործունեությունը հող նախապատրաստեց 1895-ի նոյեմբերին միասնական կազմակերպության մեջ Պետերբուրգի մարքսիստների միավորման համար, որը նույն թվականի դեկտեմբերին ստացավ «Պայքարի միություն» անվանումը։ «Պայքարի միության» Կենտր․ կազմակերպական խմբում էին Վ․ Ի․ Լենինը, Ա․ Ա․ Վանեևը, Պ․ Կ․ Զապորոժեցը, Գ․ Մ․ Կրժիժանովսկին, Ն․ Կ․ Կրուպսկայան, Ա․ Լ․ Մալչենկոն, Զ․ Պ․ և Մ․ Պ․ Նեզորովները, Յա․ Պ․ Պոնոմարյովը, Ս․ Ի․ Ռադչենկոն, Ս․ Ա․ Սիլվինը, վ․ Վ․ Ստարկովը, Ա․ Ա․ Ցակուբովան, ավելի ուշ խմբի մեջ մտան Լ․ Սարտովը, Ս․ Ա․ Գոֆմանը, 6ա․ Մ․ Լյախովսկին, Վ․ Մ․ Տրենյուխինը։ «Պայքարի միությունը» կառուցված էր և իր գործունեությունը ծավալում էր ցենտրալիզմի սկզբունքի հիման վրա։ «Միությունը» կապեր ուներ ավելի քան 70 ձեռնարկությունների բանվորների հետ։ Բաղկացած էր երեք օղակներից՝ ղեկավար կենտրոնից, երեք շրջանային խմբերից և բանվ․ խմբակներից։ «Պայքարի միությունը» անմիջականորեն ղեկավարում էր Պետերբուրգի գործադուլային պայքարը, լույս է ընծայել ավելի քան 70 թռուցիկ, որոնցում կոնկրետ տնտ․ պահանջները շաղկապվում էին քաղ․ լոզունգների հետ։ Կապեր հաստատելով Մոսկվայի, Կիևի, Վիլնյուսի, Նիժնի Նովգորոդի, Իվանովովոզնեսենսկի, Նիկոլաևի, Եկատերինոսլավի U այլ քաղաքների ս–դ–ների հետ, «Սիությունը» սկսել է ս–դ–ի կենտրոնի դեր խաղալ երկրի մասշտաբով։ 1895-ի դեկտեմբերի սկզբին «Միությունը» արդեն հրատարակման էր պատրաստել ս–դ․ «Ռաբոչեյե դելո» («Рабочее дело») անլեգալ թերթի առաջին համարը, որի համար հոդվածներ էր գրել Վ․ Ի․ Լենինը։ Սակայն 1895-ի դեկտ․ 8{20)-ի լույս 9(21)-ի գիշերը, մատնությամբ, ոստիկանությունը ձերբակալեց կազմակերպության 57 անդամի (Լենին, Վանեև, որի մոտից հափշտակվեց թերթի պատրաստի համարը, Զապորոժեց, Կրժիժանովսկի, Ստարկով, Շելգունով և ուրիշներ)։ Կազմակերպությանը հասցվեց լուրջ հարված, բայց նրա գործունեությունը չդադարեց։ Նոր ղեկավար կենտրոնի մեջ մտան Սիլվինը, Ռադչենկոն, Լյախովսկին, Մարտովը։ 1896-ի հունվ․ 5(17)-ին ձերբակալվեցին նաև Լյախովսկին, Մարտովը, Բաբուշկինը, Պոնոմարյովը և ուրիշներ։ Գտնվելով բանտում՝ Վ․ Ի․ Լենինը կապի մեջ էր «Պայքարի միության» գործող անդամների հետ, օգնում էր նրանց խորհուրդներով, գրում թռուցիկներ: 1896-ին կազմակերպության ղեկավարությամբ գործադուլներ տեղի ունեցան Պետերբուրգի մի շարք ձեռնարկություններում։ Տեքստիլագործների հզոր գործադուլի ընթացքում, որին մասնակցում էր 30 հզ․ մարդ, հրատարակվեց 13 թռուցիկ, որոնցից մեկը (գրել էր Վ․ Ի․ Լենինը) տպագրվեց 2 հզ․ օրինակով և տարածվեց քաղաքի 40 ձեռնարկությունների բանվորների շրջանում։ 1896-ի օգոստոսին ձերբակալվեցին «Պայքարի միության» ես 30 անդամ (Կրուպսկայա, Սիլվին, Ֆ․ Վ․ Լենդիկ և ուրիշներ), որը հյուծեց կազմակերպությունը։ «Սիության» գործով ձերբակալվել և հետաքննության տակ է եղել 251 մարդ, որից 170-ը՝ բանվոր։ 1897-ի փետրվարին «Միության» 22 անդամ աքսորվեց Արևելյան Սիբիր, կազմակերպության շատ անդամներ արտաքսվեցին Պետերբուրգից՝ մնալով ոստիկանության հսկողության տակ։ «Պայքարի միության» գլուխ անցած «երիտասարդները» (Տախաարյով և ուրիշներ), գտնվելով բեռնշտայնականության և <լեգալ մարքսիզմ> ազդեցության տակ, ձգտում էին բանվորական շարժումը սահմանափակել միայն տնտ․ պայքարով։ Ի վերջո այդ միտումը վերաճեց օպորտունիստական հոսանքի՝ <էկոնոմիզմ>։ «Պայքարի միությունը» կորցրեց իր գլխավորող դիրքը ռուս, ս–դ–ի մեջ, սակայն մինչև 1904-ը նրա անունով էին կոչվում Պետերբուրգի «էկոնոմիստների» տարբեր խմբեր։ «Պայքարի միության» պատմական ծառայությունն այն էր, որ նա դրեց գիտական սոցիալիզմը բանվորական շարժման հետ միացնելու սկիզբը, բացեց նոր, պրոլետարական էտապ ռուս, հեղափոխական շարժման մեջ։ Նրա ազդեցությամբ 1897-ին «Պայքարի միություններ» կազմակերպվեցին Եկատերինոսլավում և Կիևում։ «Սիությունը» դաստիարակեց շատ բանվոր–հեղափոխականների, պատրաստեց կուսակցական աշխատողների, որոնք մասնակցեցին ՌՍԴԲԿ առաջին համագումարին (1898), <Իսկրա>-ը տարածմանը, ՌՍԴԲԿ երկրորդ համագումարի (1903) նախապատրաստման և անցկացման աշխատանքներին։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Տորնտոնի ֆաբրիկայի բանվորներին ու բանվորուհիներին․ Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 2։ Նույնի, Ռուսական սոցիալ–ղեմոկրաաների խնդիրները, նույն տեղում (տես նաև 4-րդ հրատարակություն տեղեկատու հատորի 278 էջը)։ Листовки Петербургского «Союза борьбы за освобождение рабочего класса» 1895–1897 гг․, М-, 1934․

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, սկզբնավորվել է 1781-ին, երբ Գ․ Խաչդարյանը Լոնդոնից բերած իր հայկ․ տպատառերով լույս ընծայեց «Տետրակ այբբենական»-ը, որ հայոց լեզվի այբբենարան էր և Ռուսաստանում տպագրված առաջին հայերեն գիրքը։ Սինչև 1789-ը տպարանը հրատարակել է շուրջ 15 անուն գիրք, այդ թվում՝ Ներսես Շնորհալու «Ցիսուս որդի»-ն (1785), Եղիշեի՝