Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ եփել ու կենդանիներին տալ շփոթի ձևով։

ԱԾԽԱԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, երկրի ընդերքում գտնվող ածխի ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպող համակցված ձեռնարկություն՝ առանց ածուխը երկրի մակերևույթ հանելու։ Կիրառելի է խոր տարածված փոքր հզորության շերտերի համար։ Աշխատանքը հիմնված է ածխի ստորերկրյա գազացման վրա։ Երկրի մակերևույթից միեչև ածխի շերտը փորված մեկ կամ մի քանի հորատանցքերով (2) օդ է փչվում կոմպրեսորային կայանից (1) և թափանցում ածխի շերտում գազացման առուներով հաղորդակցվող մյուս հորատանցքերը (տես նկ.)։ Վերջինների մոտ որևէ եղանակով այրում են ածխի շերտը, և այրման օջախը (3), տարածվելով մղվող օդին ընդառաջ, հասնում է օդափչման հորատանցքերին ու գոյացնում այրման ակոս, որտեղ տեղի է ունենում ածխի ստորերկրյա վերամշակումը՝ գազացումը։ Ստացված գազերն առուներով (4) բարձրանում են վեր, մաքրվում (5) և ուղովում դեպի գազատուրբինային էլեկտրակայանում (6) տեղադրված գազային տուրբինի այրման խուցը։ Գազային տուրբինը շարժման մեջ է դնում էլեկտրական գեներատորը, որից հետո ստացված էլեկտրաէներգիան ուղղվում է դեպի էլեկտրացանց (7)։ Աշխարհում առաջին Ա. է. գործում է ՌՍՖՍՀ Տուլայի մարզում՝ ցածրորակ գորշ ածխի բազայի վրա, որտեղ տեղադրված են 12000 կվտ հզորության երկաստիճանային տուրբիններ։ Լ. Ղուլյան


ԱԾԽԱԹԹՎԱԿԱՆ ԳԱԶ, ածխածնի երկօքսիդ, , տես Ածխածնի օքսիդներ։


ԱԾԽԱԹԹՈՒ, , երկհիմև թույլ թթու։ Մաքուր Ա. կայուն է –30°C–ում։ Սովորական պայմաններում անկայուն են անգամ Ա–ի նոսր լուծույթները, որոնք ստացվում են ածխածնի երկօքսիդը ջրում լուծելիս։ Ա. առաջացնում է թթու և չեզոք աղեր՝ բիկարբոնատներ և կարբոնատներ։ Մետաածխաթթվից բացի հայտնի է նաև օրթոածխաթթուն՝ , որը, սակայն, ազատ վիճակում գոյություն չունի։ Հայտնի են միայն նրա էսթերները՝ ։ Ա–ի նոսր լուծույթներն օգտագործվում են որպես զովացուցիչ ջրեր։ Լայն կիրառում ունեն Ա–ի աղերը։


ԱԾԽԱԾԻՆ (Carbotnium, < լատ. carbo – ածուխ), , տարրերի պարբերական համակարգի IV խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 6, ատոմական զանգվածը՝ 12,01115։ Ա. տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է ։ Ունի 2 կայուն իզոտոպ՝ և , որոնք կազմում են Ա–ի 98,892 և 1,108%։ Մթնոլորտում չնչին քանակներով (2·10-10 զանգվածային %) կա նաև ռադիոակտիվ իզոտոպը (T½ = 5,6·10³ տարի), որն առաջանում է ազոտից տիեզերական ճառագայթների ազդեցությամբ։ Արհեստական եղանակով ստացվել են և ռադիոակտիվ իզոտոպները։

Նկարում` Ածխագազատուրբինային էլեկտրակայանի սխեմա։

Բնական կարբոնատներում 9,6·1015 տ
Երկրի ջրային ծածկույթում 1014 տ
Հանքային վառելանյութերում (պեղված պաշարները) 1013 տ
Կենդանի օրգանիզմներում 1012 տ
Մթնոլորտում 6·1011 տ

Ա. փայտածխի, ալմաստի և գրաֆիտի ձևով հայտնի է շատ հին ժամանակներից։ Փայտածուխն օգտագործվում էր մետաղների վերականգնման համար։ Լավուազիեն առաջինն էր, որն Ա. դիտեց որպես ինքնուրույն քիմ. տարր։ Տարածվածութումբ Ա. 13-րդ տարրն է երկրի կեղևում (0,1 զանգվածային %) և հիմնականում գոյություն ունի միացությունների ձևով։ Ա–ի կարևոր բնսւկաև միացությունները կարբոնատներն են ( ևն)։ Հանքային վառելանյութերը՝ ածուխը, նավթը, տորֆը, բնական այրվող գազերը, Ա–ի միացությունների խառնուրդներ են։ Սրանք երբեմն չափազանց հարուստ են Ա–ով, օրինակ՝ անտրացիտը պարունակում է մինչև 98% Ա.։ Մեծ քանակով Ա. կա մթնոլորտում (ածխաթթվային գազ) և երկրի ջրայիև ծածկույթում։ Կենդանի օրգանիզմների կշռի միջին հաշվով 18%-ը Ա. է (տես աղյուսակ)։ Բնության մեջ Ա. գտնվում է ևաև ազատ վիճակում՝ ալմաստի և գրաֆիտի ձևով։ Ա. է հայտնաբերված նաև աստղերի, միգամածությունների, Արեգակի և մոլորակների (Արուսյակ, Լուսնթագ) սպեկտրներում։ Ա. մասնակցում է երկրի վրա քիմ. տարրերի բնական շրջանառությանը։ Այս պրոցեսում կարևոր դեր ունի բուսական և կեևդանական օրգանիզմների կենսագործունեությունը:

Ա. ունի ալոտրոպային երեք ձևափոխություն (ալմաստ, գրաֆիտ և լոնսդեյլիտ), որոնց հատկությունների տարբերությունները պայմանավորված են նրանց բյուրեղական տարբեր կառուցվածքներով (տես նկ.)։ Այսպես կոչված, «ամորֆ» ածխածինը նույնպես պինդ նյութ է և ունի գրաֆիտի չկարգավորված բյուրեղական կառուցվածք (մուր, կոքս, փայտածուխ)։ Փայտածուխը և կոքսը մաքուր Ա. չեն և պարունակում են համապատասխանաբար 6 և 5% խառնուրդներ (չհաշված մոխիրը)։ Համեմատաբար մաքուր «ամորֆ» Ա. է մուրը, որը, սակայն, պարունակում է աբսորբված ցնդող խառնուրդներ։ Ա. չի լուծվում օրգ. և անօրգ. լուծիչներում, լուծվում է մետաղներում (երկաթ, կոբալտ ևն)։ 1 մթն. ճնշման տակ (օդի բացակայությամբ) սուբլիմվում է մոտ 3500°C–ում։ Հալվում է 3800±200°C–ում 125 հզ. մթն. ճնշման տակ (հաշված է տեսականորեն):

Ա. ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ է միայն բարձր ջերմաստիճաններում, ընդ որում «ամորֆ» Ա., գրաֆիտ, ալմաստ շարքում Ա–ի քիմ. ակտիվությունը փոքրանում է։ Լավ վերականգնիչ է։ Միացություններում քառարժեք է, երբեմն նաև երկարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Խիտ հիմքերը և թթուներն անգամ տաքացնելիս չեն ազդում Ա–ի վրա։ Տաք և խիտ ծծմբական թթուն դանդաղ օքսիդացնում է «ամորֆ» Ա., ազոտական թթուն՝ նաև գրաֆիտը, քրոմական խառնուրդը՝ նաև ալմաստը։ 800°C–ից բարձր տաքացրած Ա. փոխազդեցության մեջ է մտնում ջրային գոլորշիների հետ սխեմայով (տես Ջրագազ)։ Կատալիզատորների առկայությամբ տաքացնելիս Ա. միանում է ջրածնի հետ։ Ա–ի և ջրածնի միացությունները՝ ածխաջրածինները, բազմաթիվ են և կազմում են օրգանական քիմիայի հիմքը։ Ա. այրվում է օդում՝ առաջացնելով ածխածնի օքսիդներ՝ և ։ Միանում է հալոգենների հետ՝ առաջացնելով միացությունների շարք, որոնք ածխաջրածինների հալոգենածանցյալներն են։ Ֆտորը գրաֆիտի հետ միանում է 900°C–ում, քլորը՝ էլեկտրական աղեղում։ Ծծմբի հետ ածխածինը միանում է 700–1000°C-ում, ազոտի հետ՝ էլեկտրական կայծի ազդեցությամբ՝ առաջացնելով համապատասխանաբար ծծմբածխածին և ցիան։ Հայտնի են նաև Ա–ի խառը միացությունները նշված տարրերի հետ՝ ևն։ Մետաղների մեծ մասն Ա–ի հետ առաջացնում է կարբիդներ: Տաքացնելիս Ա. վերականգնում է մետաղները