Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կը Ա–ի հս–արմ–ում հասնում է 1600 մմ, Գրան Չակոյում՝ 400–1400 մմ, Պամպայում՝ մոտ 1000 մմ, Պատագոնիայում՝ 100–300 մմ, Հարավային Անդերի արևելյան լանջերին՝ 2000 մմ (առավելագույնը Ա–ում՝ 5000 մմ)։ Ա–ի գետերից նշանավոր են Պարանան, Պարագվայը և Ուրուգվայը, որոնք նավարկելի են։ Արևադարձային գոտու Միջգետային շրջանում և Անդերի արլ. լանջերի շագանակագույն կարմրահողերում տարածված են խոնավ արևադարձային անտառները, Գրան Չակոյում՝ չոր, նոսր անտառները, Պունայում՝ բարձր լեռնային արևադարձայիե աևապատը, Փիլքոմայո, Ռիո Բերմեխո, Պարագվայ, Պարանա գետահովիտներում և Միջգետային շրջանի կենտրոնում՝ ճահճոտ, անտառային և խոտային բուսականությունը։ Կենդանական աշխարհը հիմնականում պատկանում է Նեոտրոպիկական մարզի Չիլի–Պատագոնիական կենդանաաշխարհագրական ենթամարզին։ Տարածված են լամաներ, զրահակիրներ, ջայլամներ։ Պամպայում և Միջգետային շրջանում վայրի կենդանիները համարյա ոչնչացվել են, մյուս շրջաններում արդյունահանական նշանակություն ունի ճահճակուղբը։ Խոշորաագույն արգելավայրեր են Իգուասու, Լանին, Նաուել Ուապի ազգային պարկերը։

IV. Բնակչությունը

Բնիկները՝ հնդկացիները, եվրոպական գաղութացման պրոցեսում համարյա ոչնչացվել են։ Նրանք պահպանվել են երկրի հս–արմ. շրջաններում։ ժամանակակից բնակչության 80% արգենտինացիներ են։ Կաև նաև իտալացիներ, ուկրաինացիներ, իսպանացիներ, հայեր, լեհեր, գերմանացիներ, հրեաներ, արաբներ, թուրքեր ևն։ Պետական լեզուն իսպաներենն է։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին երկրում գյուղատնտ. ապրանքային արտադրության և դրա հետ կապված բանվորական ուժի պահանջարկի աճին համընթաց ուժեղացավ եվրոպացիների ներգաղթն Ա., որը դարձավ բնակչության արագ աճի գլխավոր ազդակը։ 1869-ի 1-ին մարդահամարով բնակչությունը 1737 հզ. էր, 1895-ին՝ 3955 հզ., 1914-ին՝ 7885 հզ.։ 1929–33-ի համաշխարհային ճգնաժամից հետո ներգաղթը կրճատվեց և նորից ուժեղացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բնակչության 3/5 ապրում է երկրի արլ–ում՝ Պամպայում(1 կմ² վրա 20 մարդ)։ Միջին խտությունը 1 կմ² վրա 8,3 մարդ է։ Ա. Լատինական Ամերիկայի ամենից ավելի ուրբանիզացված երկրներից է։ Քաղաքներում ապրում է բնակչության 70%, ընդ որում, քաղաքային բնակչության մոտ կեսը կամ երկրի բնակչության գրեթե 1/3 կենտրոնացված է մայրաքաղաքում և նրա արվարձաններում։ Խոշորագույն քաղաքներն են՝ Բուենոս Այրես (3,5 մլն. բն., արվարձանների հետ միասին՝ 7,6 մլն., 1970), Ռոսարիո, Կորդովա, Լա Պլատա, Թուքուման, ՍանտաՖե,Պարանա, Բահիա Բլանքա, Մար դել Պլատա, Մենդոսա, ՍանԽուան։ Բնակչության շուրջ 95% կաթոլիկներ են։

V. Պատմական ակնարկ

Ա–ի տերիտորիան հնագույն ժամանակներում բնակեցրել են հնդկացիների ցեղեր, որոնք մինչև XVI դ. ապրում էին տոհմա–համայնական կարգերով։ XVI դ. Ա. նվաճեցին իսպանացիները, որոնք երկիրն անվանեցին Լա Պլատա՝ Ռիո դե յա Պլատա (Rio de la Plata, իսպ. արծաթյա գետ) գետի անունով։ Գաղութարարները դաժանորեն հետապնդում էին հնդկացիներին՝ մեծ մասամբ նրանց դարձնելով ստրուկներ կամ կախյալ գյուղացիներ։ Անհնազանդ ցեղերին արտամղում էին դեպի Անդերի նախալեռները և հվ. ցուրտ շրջանները։ Նվաճված երկրում ձևավորվեց և զարգացավ խոշոր կալվածատիրական և եկեղեցական հողատիրությունը։ Լա Պլատան նվաճելու և այն անգլ. գաղութի վերածելու նպատակով 1806–07-ին Անգլիան երկու անգամ զինված ինտերվենցիա ձեռնարկեց, սակայն ժողովուրդը կազմակերպեց Բուենոս Այրեսի պաշտպանությունը և վտարեց զավթիչներին։ Այդ հաղթանակը նպաստեց իսպանական տիրապետության դեմ ուղղված ազատագրական պայքարի վերելքին։ 1810-ի մայիսի 25-ին Բուենոս Այրեսում բռնկվեց հակաիսպանական ազատագրական ապստամբություն։ Ստեղծվեց Լա Պլատայի ժամանակավոր կառավարություն, որն իրականացրեց մի շարք հակաֆեոդալական միջոցառումներ։ Այդ դեպքերը ստացան Մայիսյան հեղափոխություն անունը (տես Իսպանական գաղութների անկախության համար պատերազմ Ամերիկայում 1810–26)։ Ապստամբությունը կրում էր համաժողովրդական բնույթ։ 1816-ի հուլիսի 9-ին Ազգային կոնգրեսը Թուքումանում հռչակեց Լա Պլատայի միավորված նահանգների անկախությունը, որոնք 1826-ին վերակազմվեցին Արգենտինայի Ֆեդերատիվ Հանրապետության։ 1829-ին իշխանության գլուխ անցավ խոշոր կալվածատեր Խ. Մ. Ռոսասը (մինչև 1852), որը Ա–ում հաստատեց կալվածատիրակղերական վարչակարգ և նպաստեց օտարերկրյա (գլխավորապես անգլ.) կապիտալի ներթափանցմանը։ XIX դ. 2-րդ կեսին Դ. Ֆ. Սարմիենտոյի (1868–74) և նրա հետևորդ Ն. Ավելիանեդայի (1874–80) առաջադիմական–լիբերալ կառավարությունները իրականացրին տնտեսության և մշակութային զարգացմանը նպաստող բարեփոխումներ։ Կառուցվեցին երկաթուղիներ, խճուղիներ, զարգացան քաղաքները։ 1872-ին հիմնադրվեց ազգային բանկը։ Ձևավորվեց արդ. բուրժուազիան և պրոլետարիատը։ Հանդես եկան արհմիութենական կազմակերպություններ։ Ուժեղացավ ներգաղթը՝ գլխավորապես Արևելյան և Հարավային Եվրոպայից։ XX դ. սկզբին հիմնականում ավարտվեց արգենտինական ազգի կազմավորումը։ Սիևնույն ժամանակ սրվեց դասակարգային պայքարը, տեղի ունեցան աշխատավորների մասսայական ելույթներ, հիմնադրվեցին բուրժուական և բանվորական քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ա. վարում էր չեզոքության քաղաքականություն։

1917–32-ին Ա. հեղափոխական վերելք ապրեց։ Բուենոս Այրեսի պրոլետարիատի զինված դասակարգային մարտերը 1919-ին հանդիսացան հեղափոխական դեպքերի բարձրակետը։ 1918-ի հունվարին ստեղծվեց Արգենտինայի ինտերնացիոնալ սոցիալիստական կուսակցությունը, որը 1920-ի վերջին վերանվանվեց Արգենտինայի կոմունիստական կուսակցություն (ԱԿԿ)։ Երկրում պահպանվում էր խոշոր մասնավոր հողատիրությունը։ Անգլ. կապիտալի կողքին Ա–ում ամրապնդվեցին նաև ԱՄՆ–ի մոնոպոլիաների դիրքերը։ 1929–33-ի տնտ. ճգնաժամի հետևաևքով աճեց գործազրկությունն ու աղքատությունը, սրվեց դասակարգային պայքարը։ 1935-ին կոմունիստական կուսակցության ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց Ազգային ճակատ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, պահպանելով չեզոքություն, Ա. պատերազմական իրադրությունն օգտագործեց իր տնտ. դիրքերն ամրապնդելու համար։ 1946-ին պրեզիդենտ ընտրվեց Խ. Պերոնը, որի կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ (1946, հունիս)։ 1949-ից, տնտեսության հարաբերական վերելքից հետո, Ա–ում սկսվեց տնտ. դեպրեսիա (անկում)։ Աշխատավորների նյութական դրությունը վատացավ, մեծ թափ ստացավ գործադուլային շարժումը։ Պերոնի կառավարությունը գործադուլավոր բանվորների և խաղաղության կողմնակիցների նկատմամբ սկսեց կիրառել ռեպրեսիաներ, որոնք առաջ բերեցին աշխատավորների դժգոհությունը և ստեղծեցին քաղաքական անկայունություն։ Դրանից օգտվեցին ծայրահեղ աջ հետադիմական խմբավորումները և 1955-ին տապալեցին Պերոնի կառավարությունը։ Իշխանության գլուխ վերադարձան հողային օլիգարխիայի և ֆինանսա–արդյունաբերական կապիտալի ներկայացուցիչները։ Գեներալ է. Լոնարդիի (1955-ի սեպտեմբեր–նոյեմբեր) և գեներալ Պ. Արամբուրուի (1955–58) ժամանակավոր կառավարությունները բացահայտորեն պաշտպանում էին կալվածատիրա–բուրժուական վերնախավի, ամեր. և անգլ. իմպերիալիզմի ու կաթոլիկական հետադիմական շրջանների շահերը։ 1958-ին իշխանության գլուխ անցավ Անհաշտների քաղաքացիական ռադիկալ միություն կուսակցության (հիմն. 1957) ղեկավար Ա. Ֆրոնդիսին։ Նրա կառավարությունը վերացրեց որոշ հետադիմական օրենքներ, թույլատրեց քաղաքական բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությունը։ 1958-ի հոկտեմբերին Ա. ՍՍՀՄ–ի հետ կնքեց տնտ. համաձայնագիր։ Սակայն շուտով կառավարությունը դավաճանեց իր նախընտրական ծրագրին և երկրին պարտադրեց պրոիմպերիալիստական հակաժողովրդական քաղաքականություն։ 1959-ի ապրիլին նորից արգելվեց ԱԿԿ և տարբեր առաջադիմական կազմակերպությունների գործունեությունը։

1963-ի հուլիսի ընտրությունների ժամանակ հաղթեց ժողովրդի քաղաքացիական ռադիկալ միություն կուսակցության (հիմն. 1957) ղեկավար Ա. Իլիիան, որի նախընտրական ծրագիրը բովանդակում էր մի շարք դեմոկրատական և հակաիմպերիալիստական դրույթներ։ Սակայն կառավարությունը, ցուցաբերած անվճռականության և տա–