Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

օդի ջերմաստիճանը՝ 15–25°C և հարաբերական խոնավությունը՝ 20–70% սահմաններում, ինչպես նաև հերմետիկ և ոչ հերմետիկ գոտիներում տեղավորված կոնստրուկտիվ հանգույցների, սարքավորման, ապարատների անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանումը։ Բնակելի հատվածամասերում մթնոլորտի ռեգեներացումն իրականացվում է քիմ․ ռեգեներատորների և հատուկ զտիչների բլոկներով։ Կենսաապահովման միջոցների համակարգը ներառնում է սննդի պաշարները, ջուրը, սանիտարահիգիենիկ հանգույցը, բժշկ․ վերահսկողության միջոցները, ֆիզիկ, վարժությունների ստենդը։ Ուղղող շարժիչային տեղակայանքը նախատեսված է տիեզերանավերին մոտենալիս մաներելու և կայանի ուղեծրերը ճշգրտելու համար։ «Ս․» ուղեծրակայանում (բնակելի հատվածամասերի ներսում և դրսում) տեղավորված գիտ․ սարքավորումը նախատեսված է կայանի օդաչուավոր և ավտոմատ ռեժիմներով թռիչքի ժամանակ տարբեր բժշկակենսբ․, աստղաֆիզիկա աշխարհագրական, գիտատեխ․ և այլ հետազոտություններ ու փորձեր կատարելու համար։ Որոշ «Ս․»-ներ հանդերձված են հետազոտությունների արդյունքները Երկիր ուղարկող ավտոմատ ապարատով։

1971–83-ին Երկրի արհեստական ուղեծիր են դուրս բերվել 7 «Ս․» ուղեծրակայաններ, որոնցից «Ս․-2»-ի թռիչքն ընթացել է ավտոմատ ռեժիմով, իսկ «Ս․», «Ս․-3»–«Ս․-7» ուղեծրակայաններինը՝ ավտոմատ և օդաչուավոր ռեժիմներով։ «Ս․» կայաններն իրարից տարբերվում են գիտահետազոտական խնդիրներով, գիտ․ սարքավորուԱների կազմով, բնակելի հատվածամասերի պլանավորմամբ, արևային մարտկոցների տեղակայման տեղով ու մակերեսով, կառավարման կետերի տեղադրման տեղով ու թվով, երկրորդ կցաագրեգատի Ներդրումով, Նոր միացյալ շարժակայանքով են։ Առաջին «Ս․» ուղեծրակայանի թռիչքը (տևել է շուրջ 6 ամիս) բաղկացած էր մի քանի փուլերից։ Առաջին փուլում իրականացվել է «Սոյուզ–10» տիեզերանավի հետ կցումը և համատեղ թռիչքը։ Կցաագրեգատում որոշ անսարքության պատճառով անձնակազմի անցումը ուղեծրակայան տեղի չի ունեցել։ Հաջորդ 1,5 ամիսը կայանի թռիչքն ընթացել է ավտոմատ ռեժիմով։ 1971-ի հունիսի 7–29-ին ուղեծրակայանում աշխատել է «Սոյուզ–11» տիեզերանավի անձնակազմը։ Այնուհետե թռիչքը շարունակվել է ավտոմատ ռեժիմով։ «Ս․-2» թռիչքի ընթացքում փորձարկվել են կայանի կոնստրուկցիան, կողային ապարատները և սարքավորումը։ 1974-ի հուլիսի 5-ին «Ս․-3» ուղեծրակայանին կցվել է «Սոյուզ–14» տիեզերանավը և ուղեծ– րակայան հասցված անձնակազմն այնտեղ աշխատել է մինչե հուլիսի 19-ը։ Օգոստ․ 26–28-ին կայանի թռիչքն ընթացել է «Սոյուգ–15» տիեզերանավի հետ։ Թռիչքի ընթացքում փորձարկվել են տիեզերական ապարատներին մոտենալու ավտոմատ համակարգերը։ «Ս․-4» ուղեծրակայանում աշխատել են «Սոյուզ–17» (1975-ի հունվ․ 12-ից մինչե փետր․ 9-ը) և «Սոյուզ–18» (1975-ի մայիսի 26-ից մինչև հուլիսի 26-ը) տիեզերանավերի տիեզերագնացները։ Գիտ․ հետազոտություններից և փորձերից բացի, փորձարկվել են նաև նոր ապարատներն ու սարքավորումը։ «Ս․-4» կայանի ավտոմատ ռեժիմով թռիչքն ընթացել է «Սոյուզ–20» անօդաչու տիեզերանավի հետ համատեղ։ «Ս․-5» ուղեծրակայանում աշխատել է տիեզերագնացների 2 խումբ, որոնք ուղեծրակայան էին հասցվել «Սոյուզ–21» և «Սոյուզ–24» տիեզերանավերով (ուղեծրակայանում աշխատել են համապատասխանաբար 1976-ի հուլիսի 7-ից մինչև օգոստ․ 24-ը և 1977-ի փետր․ 8–25-ը)։ 1977-ի փետր․ 26-ին կայանից Երկիր է իջեցվել հետազոտությունների և փորձերի նյութերով ապարատը։ Առավել կատարելագործված են «Ս․-6» և «Ս․-7» ուղեծրակայանները։ Ագրեգատային հատվածամասի կողմից տեղակայված են երկրորդ կցաագրեգատը (աշխատանքային հատվածամասի հետ միացված է միջանկյալ հերմետիկ խցով), նոր միացյալ շարժիչակայանքը (թռիչքի ընթացքում կարող է բազմիցս լցավորվել), լրացուցիչ ապարատները (ապահովում է կայանի հետ բեռնափոխադրական տիեզերանավի ավտոմատ մոտեցումն ու կառանումը)։ Առաջին հիմնական անձնակազմը «Ա․-6» ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ–26» տիեզերանավով և ուղեծրակայանում աշխատել է 1977-ի դեկտ․ 12-ից մինչև 1978-ի հունվ․ 16-ը։ Այդ ընթացքում կայանին կցվել են «Սոյուզ–27», «Սոյուզ–28» և «Պրոգրես–1» տիեզերանավերը։ Երկրորդ հիմնական անձնակազմը ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ–29» տիեզերանավով և այնտեղ աշխատել է 1978-ի հունիսի 16-ից մինչև սեպտ․ 3-ը։ Այդ ընթացքում ուղեծրակայանում աշխատել են նաև 2 այլ անձնակազմեր («Սոյուզ–30», «Սոյուզ–31»), բեռնաթափվել են «Պրոգրես–2»–«Պրոգրես– 4» տիեզերանավերը։ Երրորդ անձնակազմը ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ–32» տիեզերանավով և այնտեղ աշխատել է 1979-ի փետր․ 26-ից մինչև օգոստ․ 19-ը։ Անձնակազմը բեռնաթափել է «Պրոգրես–5»–«Պրոգրես–7» և «Սոյուզ–32» տիեզերանավերը, բաց տիեզերքում եղել 1ժ 23ր։ Հուլիսի 14-ին անձնակազմը «Սոյուզ–34» տիեզերանավը աշխատանքային հատվածամասի կցահանգույցից վերակցել է անցման հատվածամասի կցահանգույցին։ 1979-ի դեկտ․ 19-ին կայանին կցվել է անօդաչու «Սոյուզ Տ» տիեզերանավը։ 1980-ի ապրիլի 10-ին «Սոյուզ–35» տիեզերանավով «Ա․-6» ուղեծրակայան է հասցվել չորրորդ հիմնական անձնակազմը, որն այնտեղ աշխատել է 185 օր։ Կայանին կցվել են «Սոյուզ–36»–«Սոյուզ–38», «Սոյուզ Տ–2», «Սոյուզ Տ–3», «Պրոգրես–8»–«Պրոգրես–11» տիեզերանավերը։ 1981-ի մարտի 13-ին ուղեծրակայանում սկսել է աշխատել հինգերորդ հիմնական անձնակազմը, որը կայան էր հասցվել «Սոյուզ Տ–4» տիեզերանավով։ Կայանին կցվել են «Սոյուզ–39», «Սոյուզ–40», «Պրոգրես–12» տիեզերանավերը։ «Ս․-6» ուղեծրակայանի օդաչուավոր ռեժիմով թռիչքը տևել է 676 օր։ 1981-ի հունիսի 19-ին «Ա․-6» ուղեծրակայանին (թռիչքը շարունակվում էր ավտոմատ ռեժիմով) կցվել է «Կոսմոս–1267» արբանյակ–տիեզերանավը, և համատեղ թռիչքը տևել է մեկ տարուց ավելի։ 1982-ի մայիսի 14-ից մինչև դեկտ․ 10-ը «Ա․-7» ուղեծրակայանում աշխատել է «Սոյուզ Տ–5» տիեզերանավով կայան հասցված հիմնական անձնակազմը, որը բեռնաթափել է «Պրոգրես–13»–«Պրոգրես–16» բեռնափոխադրական տիեզերանավերը։ Կայանում աշխատել են նաև «Սոյուզ Տ–6», «Սոյուզ Տ–7» տիեզերանավերով ուղեծրակայան հասցված տիեզերագնացները։ Երկրորդ հիմնական անձնակազմը «Ս․-7» ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ Տ–9» տիեզերանավով և ուղեծրակայանում աշխատել 1983-ի հունիսի 27-ից մինչև նոյեմբ․ 23-ը։ Ուղեծրակայանի էլեկտրասնուցման համակարգի հզորությունը մեծացնելու և տիեզերական բաց տարածությունում մոնտաժման ու հավաքման գործողությունների մեթոդների կատարելագործման նպատակով բաց տիեզերքում տիեզերագնացները «Ս․-7» ուղեծրակայանի վրա տեղակայել են լրացուցիչ արևային մարտկոցներ։ Անհրաժեշտ սարքավորումները, ապարատները և ծախսվող նյութերը ուղեծրակայան են հասցվել «Կոսմոս–1443» արբանյակ–տիեզերանավով և «Պրոգրես–17», «Պրոգրես– 18» բեռնափոխադրական տիեզերանավերով։ Անձնակազմի կատարած հետազոտությունների արդյունքները պարունակող նյութերի բեռնարկղերը Երկիր են վերադարձվել «Կոսմոս–1443» արբանյակ– տիեզերանավով, ինչպես նաև «Սոյուզ Տ–9» օդաչուավոր տիեզերանավով։ 1984-ի փետր․ 9-ից «Ս․-7» ուղեծրակայանում սկսել է աշխատել «Սոյուզ Տ–10» տիեզերանավով ուղեծրակայան հասցված հիմնական անձնակազմը։ Կայանում աշխատել է (ապրիլի 4–10-ին) նաև «Սոյուզ Տ–11» տիեզերանավով ուղեծրակայան հասցված սովետա–հնդկական անձնակազմը ։ Ուղեծրում շարունակվում է (1984-ի մայիսի 4-ի դրությամբ) «Ս․-Սոյուզ Տ–11» ուղեծրային համալիրի օդաչուավոր ռեժիմով թռիչքը։

ՍԱԼՆԱՊԱՏԻ Ս․ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան, Վանից մոտ 6 կմ հվ–արլ․, Վարագա լեռան ստորոտի Զառնապատ ձորակում։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, զավթից, բնակելի և տնտեսական երկհարկանի շենքերից, շրջապատված է պարսպով։ Վանքի Ս․ Աստվածածին եկեղեցին (XIII դ․) գմբեթավոր դահլիճի տիպի է, բեմի կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ավանդատներ են, որոնցից հվ–ի մուտքի բարավորը ուրարտ․ արձանագրությամբ քար է։ Գմբեթի թմբուկը գլանաձև է, առանց լուսամուտների՝ ծածկված կոնաձև վեղարով։ Եկեղեցին հիմնովին վերանորոգել է Մելիք Ղուլիջանը 1559-ին։ Ս․ Կարապետ եկեղեցին (1251) նույնպես գմբեթավոր դահլիճ է, սակայն առանց ավանդատների։ Գմբեթն ունի ութանիստ թմբուկ։ Որպես բեմի սեղան օգտագործված է ուրարտ․ արձանագրությամբ մենաքար։