Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ստեղծագործություններում պատկերել է նախասովետական հայ գյուղի կյանքն ու կենցաղը, սոցիալիստական հեղափոխության մուտքը հայ գյուղ և նորի հաղթական ընթացքը։ Գրել է «Մի կտոր հողի համար» (բեմ․ 1923, հրտ․ 1924), «Երկու կյանք» (1932), «Կարմիր մանյակ» (1947) և այլ դրամաներ, «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերետի լիբրետոն։

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Վաչագան Վարդանի ծն․ 20․3․1912, Շուլավեր (այժմ՝ Շահումյան, Վրաց․ ՍՍՀ Մառնեուլիի շրշան)], հայ սովետական մաթեմատիկոս։ Ֆիզմաթ, գիտ․ թեկնածու (1940), պրոֆեսոր (1971), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1932), որտեղ և դասավանդում է 1932-ից․ եղել է մաթ․ անալիզի (1944–50), բարձրագույն մաթեմատիկայի (1950–82) ամբիոնների վարիչ, ֆիզմաթ (1943–49) և մեխմաթ (1968–70) ֆակ–երի դեկան։ Ս․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։

Ս–ի գիտական աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթ․ կրթության պատմությանը, հայերեն մաթ․ տերմինաբանության մշակման հարցերին։ Կազմել և թարգմանել է մաթեմատիկայի բուհական և դպրոցական դասագրքեր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով և Խ․ Աբովյանի անվ․ մեդալով։

ՍԱՂԱՎԱՐՏ, գլուխը պաշտպանող զրահ։ Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից Ս–ները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա (պղնձե և ոսկե) Ս–ներ են գտնվել Ուրի (մ․ թ․ ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ Հին Եգիպտոսում զինվորները կրել են կաշվե և վուշե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, Բաբելոնիայում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, Ասորեստանում՝ կոնաձև Ս–ներ։ Հուն. բրոնզե Ս–ներն ունեցել են բարձր կատարներ։ Հին Հռոմում ավելի ուշ․ օգտագործել են երկաթե Ս–ներ։

Հայկ․ լեռնաշխարհում բրոնզե առաջին Ս–ները հայտնի են մ․ թ․ ա․ II հազարամյակից։ Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե Ս–ներ, որոնք կրել են մարտակառքերին կանգնած զինվորները։ Ուրարտ․ բրոնզե Ս․ նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ Ուրարտ․ արվեստի լավագույն ստեղծագործություններ են հատկապես Արգիշտի Ա–ի, Սարդուրի Բ–ի Ս–ները, որոնք զարդարված են կենաց ծառի, աստվածությունների, վիշապների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Ս–ներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ ևն) վրա։

Ըստ Հերոդոտոսի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ փայտե Ս–ներ։ Վաղ և միջնադարյան հայկ․ զորաբանակներում շարունակում էին գործածել Ս–ներ։ Մատենագր․ տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների Ս–ները զարդարված են եղել առյուծի, վագրի, գայլի, վիշապի պատկերներով։

Վաղ միջնադարում Արմ․ Եվրոպայում տարածված են եղել կիսակոնաձև, իսկ XIII դ․ երևան են եկել դիմակալներով Ս–ները։ XIV–XVI դդ․ բնորոշ են եղել գլուխն ամբողջապես ծածկող, վզի հովարաձև պահպանակով և դիմակալներով Ս–ները։ X–XVII դդ․ Ռուսիայում գործածվել է հիմնականում սրածայր, վիզը և ուսերը պաշտպանող զրահացանցով Ս․։ XVI դ․ ծոծրակակալով, ականջակալով, քթակալով հովարավոր Ս–ներ են կրել Արմ․ Եվրոպայի հեծելազորայինները։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կռվող բանակներում գործածվել են պողպատե Ս–ներ։ XX դարի սկզբից Ս․ են կոչվում նաև օդաչուների, տանկիստների, դահուկորդների պաշտպանական հատուկ գլխարկները։

ՍԱՂԻՆՅՍՆ Վարդան Մկրտչի, Սագինով Վարդան Նիկիտովիչ [ծն․ 20․11(2․12)․1908, ք․ Ստավրոպոլ], ինժեներատեխ․ ծառայության գեներալ–մայոր (9․5․1961)։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1946)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ համալսարանի մեխանիկամաթ․ ֆակուլտետը (1937)։ 1937–38-ին ծառայել է կարմիր բանակում։ 1939-ից աշխատել է Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ կենտր․ աերոհիդրոդինամիկական ինստ–ում։ 1955-ից՝ Լենինգրադի Ա․ Ֆ․ Մոժայսկու անվ․ Ռազմաօդային ինժեներ․ ակադեմիայի փորձարարական բաժնի պետ, ապա Հակաօդային պաշտպանության Կիևի բարձրագույն ինժեներ․ ռադիոտեխնիկական ուսումնարանի աերոդինամիկայի ամբիոնի պետ, 1956-ից՝ ուսումնարանի պետի տեղակալ, 1962-ից՝ Մոսկվայի ավիացիոն–տեխնոլոգիական ինստ–ի ռազմական ամբիոնի պետ։ Զորացրվել է 1970-ին։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1949)։

Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

ՍԱՂՄ մարդ ու և կենդանիների, օրգանիզմը անհատական զարգացման (օնտոգենեզ) վաղ շրջանում՝ բեղմնավորված ձվաբջջից (զիգոտ) մինչև ինքնուրույն սնվելու և ակտիվ տեղաշարժվելու ունակության երևան գալը։ Ս–ի զարգացումը, որպես օրենք, տեղի է ունենում ձվաթաղանթներում կամ մայրական օրգանիզմի հատուկ օրգաններում։ Ս․ հաճախ անվանում են նաև էմբրիոն։ Բույսերի Ս․ առաջանում է սաղմնապարկի բեղմնավորված ձվաբջջից կամ նուցելուսի և ինտեգումենտի բջիջներից (ապոմիքսիսի դեպքում)։

ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էմբրիոլոգիա (<հուն․ ɛ̃ųβpvov – սաղմ և ․․․ Լոգիա) կենդանիների և մարդու, նեղ իմաստով գիտություն սաղմնային զարգացման մասին։ Ավելի լայն իմաստով Ս․ ուսումնասիրում է նաև օրգանիզմների նախասաղմնային զարգացումը (սեռական բջիջների առաջացումը), բեղմնավորումը, սաղմնածագումը, զարգացման թրթուրային, ետսաղմնային և ետծննդյան շրջանները մինչև հասուն, բազմացման ընդունակ օրգանիզմի առաջացումը։ Այսպիսով դժվար է հստակ սահման անցկացնել Ս–յան և անհատական զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության՝ զարգացման կենսաբանության միջև։ Ս–յան հիմնադիրներն են Հիպոկրատը և Արիստոտելը։ Գիտության հետագա զարգացումը կապված է Վ․ Հարվեի, Ա․ Լևենհուկի, Մ․ Մալպիգիի և ուրիշների անունների հետ։ ժամանակակից Ս–յան հիմնադիրը Կ․ Մ․ Բերն է։ Չ․ Դարվինի տեսության վրա հիմնված էվոլյուցիոն համեմատական Ս–յան հիմքը դրվել է Ա․ Կովալևսկու և Ի․ Սեչնիկովի աշխատանքներում։ ժամանակակից Ս–յան մեջ մեծ ավանդ ունեն Ա․ Սևերցովը, Հ․ Շպեմանը, Վ․ Շիմկևիչը և ուրիշներ։ Ս–յան հիմնական խնդիրը մեկ բջջից առաջացած հարյուր միլիարդավոր բջիջներից կազմված կառուցվածքային, ֆունկցիոնալ և կենսաքիմ․ բարդ համակարգի՝ օրգանիզմի առաջացման պարզաբանումն է։ Կախված հետազոտության խնդիրներից և մեթոդներից՝ տարբերում են Ս–յան ընդհանուր, համեմատական, էկոլոգիական և փորձառական ուղղություններ։ Վերջին տասնամյակներում ամենամեծ զարգացման է հասել փորձառական Ս․, որի նվաճումների շնորհիվ բացահայտվել են բջիջների և հյուսվածքների ձևագոյացման, տարբերակման, բազմացման և աճի կարգավորման, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի և նրա առանձին մասերի փոխազդեցության կարևորագույն մեխանիզմները։ Ըստ ժամանակակից Ս–յան սաղմնածագումը և անհատական զարգացումը տեղի են ունենում բեղմնավորված