Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Քիմիապես ակտիվ է, օդում պատվում է օքսիդի մոխրագույն շերտով։ Միացություններում ցուցաբերում է +3, հազվադեպ՝ +2 օքսիդացման աստիճաններ։ Օդում այրվում է՝ առաջացնելով Մ–ի (III) օքսիդը։ Տա203-ը և համապատասխան հիդրօքսիդը՝ Sm(OH)3 ջրում չեն լուծվում։ 300–400°Շ–ում Ս․ միանում է ջրածնի, 1100°Շ–ում՝ ազոտի հետ, առաջացնելով հիդրիդ՝ SmH2 և նիտրիդ՝ SmN։ Միանում է հալոգենների, հալկոգենների, ածխածնի, ֆոսֆորի հետ։ Բազմաթիվ մետաղների հետ միահալելիս, առաջացնում է ներմետաղական միացություններ։ Ս–ի (III) աղերը դեղին են։ Մետաղական Մ․ ստանում են օքսիդը լանթանով վերականգնելով։ SmCos բաղադրության համաձուլվածքն օգտագործվում է ռադիոէլեկտրոնիկայում և միկրոէլեկտրոնիկայում գերհզոր մագնիսներ պատրաստելու համար ևն։

ՍԱՄԱՐՂԱՆԴ, քաղաք, Ուզբեկական ՍՍՀ Սամարղանդի մարզի կենտրոնը։ Գտնվում է Զերավշանի հովտում (Դարգոմ և Սիաբ ջրանցքների միջև)։ Երկաթուղիների և ավտոճանապարհների հանգույց է։ 505 հզ․ բն․ (1983)։ Ս․ Ուզբեկական ՍՍՀ երկրորդ քաղաքն է (Տաշքենդից հետո) բնակչությամբ U արդյունաբերության զարգացմամբ։ Կան մեքենաշինություն, քիմ․, բամբակազտիչ, մետաքսագործական, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, 5 բուհ, 3 թատրոն, 3 թանգարան։


Ս–ի հսրլում են՝ Աֆրասիաբ քաղաքատեղին (Ս․ քաղաքի հիմնադրման պատմության թանգարանով), Շահի Զին՜ դա դամբարանների անսամբլը, Բիբիխանըմ պաշտամունքային համալիրը։ Քաղաքի հին մասի կենտրոնում Ռեգիաոան հրապարակի անսամբլն է, նրանից հվ․՝ Սկսարայ (1470-ական թթ․), Ռուհաբադ (1380-ական թթ․) դամբարանՍամարղանդ․ Ռուհաբադ դամբարանը (1380-*ական թթ․) ները։ Ռեգիստանից հվարլ․՝ Իշրատ խանի դամբարանի (1464, խաչաձև հատակագծով, կենտրոնակազմ գմբեթավոր դահլիճ է՝ կողային երկհարկանի ավանդատներով) ավերակներն են, Աբդի Գարուն դամբարանի (XV դ․) մոտի հուշահամալիրը։ Սովետական ժամանակաշրջանում Ս․ վերահատակագծվել է՝ պահպանելով ճարտ․ հուշարձանները։ 1969-ին հաստատվել է Ս–ի գլխ․ հատակագծի սխեմայի նախագիծը։ Գործում է 11 հարկանի «Սամարղանդ» հյուրանոցը (1971, ճարտ․ Օ․ Այդինովա, Ա․ Բալաև)։

ՍԱՄԱՐՂԱՆԴԻ ՄԱՐԶ, Ուզբեկ․ ՍՍՀ կազմում։ Գտնվում է հանրապետության կենտրոնական մասում, Զերավշանի ավազանում։ Տարածությունը 16,4 հզ․ կմ2 է, բն․ 1837 հզ․ (1983)։ Բաժանվում է 14 շրջանի, ունի 8 քաղաք և 12 քաա։ Կենտրոնը՝ Սամարղանդ։ 1959-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։


Բնությունը։ Ս․ մ․ զբաղեցնում է Զերավշանի հովիտը՝ հս–ում սահմանափակվում է Թուրքեստանյան լեռնաշղթայի ճյուղավորություններով, հվ–ում՝ Զերավշանի լեռներով։ Հվարմում Կարնաբչուլ տափաստանն է, հս–ում՝ Կզըլկում անապատը։ Կլիման ցամաքային է, չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –2°C է, հվ–ում (լեռներում)՝ –4,8°C, հուլիսինը՝ 24–28°C, Կզըլկումում, Կարնաբչուլում՝ 28–32°C, լեռներում՝ 22–26°C։ Տարեկան տեղումները 100–200 մմ են, լեռներում՝ մինչև 800 ւէմ, վեգետացիոն շրջանը՝ 269 օր։ Գլխավոր գետը Զերավշանն է։ Հարթավայրերում տիրապետում են բաց մոխրագույն հողերը, անապատներում՝ ավազային, մոխրագույնորշ, թաքիրային և աղուտային հողերը, նախալեռներում և լեռների լանջերի ստորին մասերում՝ մուգ մոխրագույն հողերը, դարչնագույն և շագանակագույն հողերը, լեռներում՝ լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը։ Հարթավայրեբոս՛ տարածված են օշինդրային, խոաթփուտային կարճակյաց (էֆեմերներ) բույսերը, նախալեռներում՝ սիզախոտերը, օշինդրները, լեոներում՝ գինու նոսր անտառները, Զերավշանի հովտում՝ ողողվող I անտառները։ Կենդանիներից կան կինճ, դեղին գետնասկյուռ, երկարապոչ արջամուկ, փորսուղ, խոզուկ, նապաստակ, կզըլկումյան ոչխար։


Բնակչությունը: Հիմնական բնակիչները ուզբեկներն են։ Կան նաև ռուսներ, թաթարներ, տաջիկներ, հրեաներ, հայեր, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը II կւԲ վրա մոտ 112 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 41%։ Բնակչության մեծ մասը բնակվում է Զերավշանի հովտում։ Կզըլկումում, Կարնաբչուլում, բարձր I լեռնային շրջաններում մշտական բնակչություն գրեթե չկա։ Քաղաքներն են Սամարղանդը, Կաթակ ուր գանը, Ակտաշը, Ջուման, Կրասնոգվարդեյսկը, Ուրգուտո։


Տնտեսությունը։ Նախահեղափոխական շրջանում Ս․ մ–ում գործում էին գյոլղատնտ․ հումքը վերամշակող (բամբակազտիչ, գինու), կիսատնայնագործական ձեռնարկություններ։ Սովետական իշխանության տարիներին մարզը վերածվեց զարգացած ինդուստրիալագրարային շրջանի։ Կառուցվեցին մեքենաշինական, մետաղամշակման, քիմ․, թեթև U սննդի արդ; ունաբերության խոշոր ձեռնարկություններ։ Ս․ մ․ տալիս է Ուզբեկ․ ՍՍՀ արդ արտադրանքի 9%–ը։ Սեքենաշինական մետաղամշակման ձեռնարկություններլ արտադրում են գյուղատնտ․ մեքենաների պահեստամասեր, բամբակազտիչ ձեռնարկությունների համար սարքավորումներ, սառնարաններ, վերելակներ, օդաււրակավորիչներ (կոնդիցիոներներ),