մի մասով՝ մինչև Սալոնիկ և Եգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ ընարովի՝ տերությունների համաձայնությամբ և Բ․ Դռան կողմից հաստատվող, իշխանով։ Թուրք, զորքերը դուրս էյն բերվում Բուլղարիայից, իսկ ռուս. զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։ Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 մլն ռ․ ռազմա– տուգանք, որի մեծ մասը (1100 մլն ռ․) փոխարինվում էր տերիտորիալ զիջումներով․ եվրոպ․ մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց՝ Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հվ․ Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը և մինչե Սողանլուղ ընկած տարածքը (տես Բեռլինի կոնգրես 1878 հոդվածին կից քարտեզը)։ Թուրքիան հանձն էր առնում Կրետե կղզում «բարե– խղճորեն» կիրառության մեջ դնել 1868-ի կազմակերպական կանոնադրությունը, նույնպիսի վարչակարգ մտցնել նաև էպիրոսում, Թեսալիայում և Ալբանիայում։ Հատուկ հոդված (16-րդ) էր նախատեսվում Արեմտյան Հայաստանում վարժական բարենորոգումներ անցկացնելու համար։
Ս․ Ս․ պ․ էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոն․ պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկ․ նահանգների ազատագրմամբ։ Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպ․ տերությունների, հատկապես, Անգլիայի ու Ավստրո–Հունգարիայի համար, որը և հանգեցրեց Ս․ Ս․ պ–ի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում։
Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արեմտյան Հայաստնի մի մասի գրավումը ռուս. զորքերի կողմից, ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղ․ շրջաններին։ 1877-ի վերջին Կ․ Պոլսի հայոց Ազգ․ ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական իրադեն (հրամանագիրը), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուս. բանակի դեմ։ 1878-ի հունվարին Կ․ Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգ․ ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհ․ նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրք. կառավարության և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արեմտյան Հայաստանի ռուս. գրավումից), մերժվեց։ Կ․ Պոլսի և Անդրկովկասի հայ քաղ․ շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ․ Պոլսի պատրիարքը իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գեորգ վարդապետ Րուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուս. հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ) և դիվանագիտ. ներկայացուցիչների (Իգնատե, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խնդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուս. կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս–թուրք․ պայմանագրում։ Այսպես երեան եկավ Ս․ Ս․ պ–ի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր․ «Նկատի ունենալով, որ Թուրքիային վերադարձվող Հայաստանում գրաված վայրերից ռուսական զորքերի հեռանալը կարող է տեղիք տալ բախումների և բարդությունների, որոնք բացասաբար կանդրադառնան երկու պետությունների լավ հարաբերությունների վրա, Բ․ Դուռը պարտավորվում է առանց հապաղելու հայաբնակ վայրերում իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզնե– րից» (Сборник договоров России с другими государствами, 1856–1917, М․, 1952, с․ 168–169)։
Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտ․ ճնշմամբ, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։ Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուս. զորքերի դուրս բերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուս բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար․ Բ․ Դուռը պարտավորվում էր Արեմտյան Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արեմտյան Հայաստանի մի մասը (Կարս, Արդահան, Բայագետ, Ալաշկերտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին։
Սակայն անգլո–ռուսական և ռուս–ավստրիական հակասությունների սրումը ստիպեց ռուս, դիվանագիտությանը հրաժարվել Ս․ Ս․ պ–ի ընձեռած շատ օգուտներից (ինչպես Բալկաններում, այնպես և Արեմտյան Հայաստանում), ինչն իր արտահայտությունը գտավ Բեռլինի դաշնագրում։
Գրկ․ Լեո, Հայոց հարցի վավերագրերը, Թ․, 1915, էջ 45–133։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե․, 1972, էջ 83–105։ Բադալյան Խ., «Հայկական հարցը» Սան–Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում 1878 թ․, Ե․, 1955։ Կիրակոսյան Ջ․, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ․), Ե․, 1978, История дипломатии, т․ 2, 2 изд․, М․, 1963; Борьян Б․, Армения․ Международная дипломатия и СССР, ч․ 1, М․–Л․, 1928; Léart М․, La question arménienne á la lumiére des documents, P․, 1913․
ՍԱն ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ (Sao Тоmé е Principe), Ման Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն, պետություն Գվինեական ծոցի Ս․ Տ․ և Պ․ կղզիների վրա, Աֆրիկայից 300 կմ արմ․։ Տարածությունը 964 կմ² է (Ս․ Տ․՝ 836 կմ², Պ․՝ 128 կմ²), բն․՝ 97 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը՝ Սան Տոմե (24 հզ․ բն․, 1981)։
Պետական կարգը։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Ազգ․ ժող․ ասամբլեան։
Բնությունը։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում։ Հիմնականում կազմված են բազալտներից։ Մակերևույթում առանձնանում են հրաբխային կոներ՝ խառնարանային ոչ մեծ լճերով։ Առավելագույն բարձրությունը 2024 մ է (Տոմե լեռ)։ Պ․ կղզում կլիման հասարակածային է, մշտապես խոնավ, Ս․ S-ում՝ անցումային, հասարակածայինից արևադարձայինի, անձրևոտ (հոկտեմբեր–մայիս) և չոր (հունիս–սեպտեմբեր) սեզոններով։ Ամսական միջին ջերմաստիճանները 23–27°C են, տարեկան տեղումները՝ 1000–3000 մմ։ Կան բազմաթիվ գետակներ։ Տարածված են հասարակածային խիտ անտառները, գետաբերաններում՝ մանգրովային թփուտները։ Կենդանական