Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Սարգսի մատուռը (XII դ․ վերջ–XIII դ․ սկիզբ)։ Պատկերազարդումը տես 176-րդ էշից հետո՝ ներդիրում։

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ, միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույց Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա։ XII դ․ վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու՝ Աբաս Բագրատունու։ Կամրջով է անցնում Մանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկ․ 18,6 մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետեանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։ Պատկերազարդումը տես հ․ 5, էջ 192–193, աղ․ III։

ՍԱՆԱՀԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնա–դաստիարակչական և գրչության կենտրոն։ Հիմնադրվել է 966-ին՝ Աշոտ Գ Ողորմածի կնոջ՝ խոսրովանույշ թագուհու պատվերով։ Ս․ հ․ են հրավիրվել հայտնի հոգևորականներ, գիտնական վարդապետներ և վարժ գրիչներ։ 10 տարի անց, Սանահինից ոչ հեռու կառուցվել է Հաղպատի մենաստանը (976)։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ 1004-ին Սանահինի և Հաղպատի միաբանության ընդհանուր թիվը կազմել է 500 մարդ։

XI դ․ 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլ․, երաժշտ․, բժշկ․ վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։ Այդ շրջանում դպրոցի աճող հեղինակությունը կապված է Գրիգոր Մագիստրոս Պակավունու գործունեության հետ։ Նա ուներ իր դպրոց–ճեմարանը, ուր դասավանդում էր քառյակ արվեստներ, անդամազննություն և այլ առարկաներ։ Ս․ հ–ում XIV–XV դդ․ բուռն զարգացում է ապրել գրչությունը։ Չնայած մեծ կորստին, մեզ է հասել շուրջ երեք տասնյակ ձեռագիր։ Առանձնապես կարևոր հուշարձան է Սանահինի «Քյոթուկը», որում արժեքավոր տեղեկություններ կան Սանահինի պատմության վերաբերյալ։ Դպրոցն ունեցել է նաև մատենադարան (տես Սանահինի մատենադարան), որտեղ ձեռագրեր են հավաքվել աշակերտների ընդօրինակությունների, նվիրատվությունների և գնումների միջոցով։ Սանահինի դպրոցը կարճատև ընդմիջումներով գոյատևվել է մինչև մեր օրերը։ Նրա զարգացմանը նպաստել են րաբունապետեր Անանիա, Դիսկորոս, Հակոբ (Քարափնեցի) Սանահնեցիները, Սիմեոնը, Գրիգոր Տուտեորդին, Գրիգոր Արասաորդին, Վարդան Արևեւցին, գրիչներ Մաթևոսը, Կարապետը, Խաչատուր և Ավետիք վարդապետները, Ղազարը, Հովհաննեսը, թուղթ կոկող Ստեփանոսը (նորոգել է 2 հզ․ տետր թուղթ, որը բավական էր միջին մեծության 100 ձեռագրի համար) և ժամանակի նշանավոր այլ գործիչներ։ Ա․ Մաթևոսյան

ՍԱՆԱՀԻՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ստեղծվել է Սանահինի համաւսարանին կից։ Ունե– ցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։ Ձեռագրերով հարստացել է Սանահինի համալսարանի սաների ընդօրինակությունների, նվիրատվությունների և գնումների հաշվին։ Ս․ մ–ի հին ու ընտիր ձեռագրերը հիմք են հանդիսացել ուսուցման և ընդօրինակությունների համար։ ճեմարանի, իսկ այնուհետև դպրոցի ուսուցիչները (Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Արասաորդի և ուրիշներ)ձեռագրեր են հորինել դասավանդման նպատակով, որոնք պահվել են մատենադարանում։ Ինչպես հայկ․ բոլոր մատենդարանները, այնպես էլ Սանահինի մատենադարանը կողոպտվել է։ 1904-ին Սանահինի վանահայր Գարեգին Սաթունյանը բոլոր ձեռագրերը նվիրել է էջմիածնի մատենադարանին։ XX դ․ սկըգբին մեզ են հասել մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից 35-ը պահվում է Երեվանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Ա․ Մաթևոսյան

ՍԱՆԱՄԵՐ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բասեն գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 180 հայ բնակիչ (մոտ 20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱՆԱՄՅԱՆ Գևորգ Մինասի [23․3(5․4)․ 1904, Բաքու–19․7․1976, Երևան], հայ սովետական կինոօպերատոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Կինոյում սկսել է աշխատել 1929-ից։ 1934-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի ինստ–ի (Մոսկվա) օպերատորական ֆակ–ը։ 1933–36-ին եղել է «Սոյուզ–կինոխրոնիկա»-ի միջինասիական հանգրվանի օպերատոր (նկարահանել է «Միջինասիական սպարտակիադա», «Մովետական Կիրգիզիայի 15 տարին» և այլ կինոնկարներ)։ 1936-ից աշխատել է «Հայ– ֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանել է մի շարք վավերագրական կինոնկարներ․ լավագույններից են՝ «Հայաստանի պղինձդ» (1937), «Հայաստանի շինանյութերը» (1947, Ի․ Դիլդարյանի և ժ․ Վարդանյանի հետ), «Խաղողագործությունը Հայաստանում» (1952, Գ․ Բեկնազարյանի հետ), < Ստեփան Շահումյան» (1964), «Ցոթ երգ Հայաստանի մասին» (1968), «Հովհաննես Թումանյան» (1969), ինչպես և «Կրակը անտառում» (1941) գեղարվեստական ֆիլմը։ 1942–44-ին ռազմաճակատային կինոխմբի հետ Ս–ի նկարահանած կադրերը օգտագործվել են «Մեծ հայրենականը» ֆիլմում։

ՍԱՆԱՍԱՐՏԱՆ Մկրտիչ Մարգսի (1818, Թիֆլիս–1889, Փարիզ), հայ մեծահարուստ։! Սովորել է Ներսիսյան դպրոցում։ 1835–45-ին ծառայել է ռուս, բանակում։ 1849-ից աշխատել է Պետերբուրգիյ շոգենավային ընկերությունում, 1864-ին ընտրվել ընկերության տնօրեն խորհրդի անդամ։ Կովկասի և Պարսկաստանի միջև Վոլգա գետով և Կասպից ծովով կազմակերպել է շոգենավային հաղորդակցություն։ Ս–ի տրամադրած միջոցներով 1881-ին բացվել է Կարինի Մանասաոյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան վարժարանը (մոր անունով կոչվել է Մարիամյան)։ Մեկական վարժարաններ են բացվել Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին Վանի Խառակոնիս գյուղի դպրոցին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։ Թաղվել է Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցու բակում։

ՍԱՆԱՍԱՐՏԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 18814-ին, Կաբինում, Մ․ Սանասարյանի միջոցներով և Կ․ Եզյանի ջանքերով։ Ընդունվել են գավառական դպրոցն ավարտած 7–11 (1892-ից՝ 11–12) տարեկան երեխաները։ Ունեցել է նաև գիշերօթիկ բաժին! 1890–91-ին գործել է 9 դասարան (ուս․ տևողությունը 9 տարի)։ 1906-ին վարժարանին կից հիմնվել է ուսուցչանոց (երկու տարվա ծրագրով)։ 1912-ին Ա․ վ․ տեղափոխվել է Սեբաստիա։ Ունեցել է ուս․, մանկավարժ, և արհեստագիտական բաժիններ։ Ուս․ բաժնում դասավանդվել են մայրենի լեզու (աշխարհաբար, գրաբար), պատմություն, աշխարհագրություն, մատենագիտություն, ֆրանս․, գերմ․, տաճկերեն, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, բնագիտություն, քիմիա, տոմարակալություն և այլ առարկաներ։ Մանկավարժական բաժնի հիմնական առարկաներից են եղել մանկավարժությունը, հոգեբանությունը] տրամաբանությունը, իմաստասիրությունը, մեթոդիկան/ դպրոցական առողջապահությունը։ Արհեստագիտական բաժնում սովորել են կազմարարություն, ատաղձագործություն և գավառի պահանջները բավարարող այլևայլ արհեստներ։ Վարժարանն ունեցել է լաբորատոր սարքավորումներ, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, փուռ, ներկատուն, թանգարան (որում պահվել են 94 ձեռագիր և 986-ին հրատարակված մի ավետսյրան)։ 1881–1910-ին Ս․ վ–ում սովորել է 840 սան։ 1915-ին ուսուցիչների մեծ մասը նահատակվել է, իսկ վարժարանը՝ ավերվել։