Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և Արմ․ Եվրոպայի մշակույթի վրա (տես Սանսկրիտական գրականություն)։ Ս․ ազդել է Հնդկաստանի լեզուների (հատկապես բառապաշարի) զարգացման վրա։ Հնդկաստանում օգտագործվում է որպես հումանիտար գիտությունների և պաշտամունքի լեզու, նեղ շրջանակում՝ նաև որպես խոսակցական լեզու։

Տարբերակում են էպիկական Ս․ («Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպոսների լեզուն, որ ավելի արխաիկ է ու քիչ նորմավորված), դասական Ս․ (հարուստ գրականության միասնականացված լեզուն, որի լիակատար ու նորմավորված նկարագրությունը տվել է Պանինին), վեդայական Ս․ (ուշ շրջանի վեդայական տեքստերի լեզուն, որ ենթարկվել է իր ժամանակի Ս–ի ազդեցությանը), բուդդայական խառնածին Ս․ և ջայնական Ս․ (բուդդայական և ջայնական տեքստերի միջին հնդ․ լեզուները, որոնք արհեստականորեն սանսկրիտացվել են)։ Ս․ օգտագործում է բրահւէի գրի հիման վրա ստեղծված այբուբեններ՝ քարոշտի, քուշանական, գուպտա, նագարի, դևանագարի ևն։ Հնչյունական կազմում կան 3 մաքուր ձայնավոր (а, е, օ), երկու հնչույթ՝ ձայնավոր ու բաղաձայն դիրքային փոփոխակներով (i/у, u/v) և 2 վանկարար ձայնորդ (г, 1)։ Ունի խիստ կարգավորված բաղաձայնական համակարգ։ Ս–ի առոգանությանը հատուկ են երաժշտ․ շեշտը և երկար–կարճ վանկերի հակադրությունը։ Գրությունն արտացոլում է խոսքի շղթայում հնչյունների համակցական ու դիրքային փոփոխությունները։ Ձևահնչույթաբանական առանձնահատկությունը 3 տիպի արմատների առկայությունն է՝ կախված ձայնավորների քանակից։ Գոյականն ունի 8 հոլով, 3 սեռ, 3 թիվ, բայը՝ ժամանակների ու եղանակների հարուստ համակարգ։ Շարահյուսությունը կախված է տեքստերի բնույթից։ Բառապաշարը հարուստ է և ոճական առումով՝ բազմազան։ Եվրոպայում Ս․ սկսել են ուսումնասիրել XVIII դ․ վերջից, որը XIX դ․ սկզբին վճռական դեր խաղաց պատմահամեմատական լեզվաբանության ստեղծման գործում։

ՍԱՆՍԿՐԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հնդկ․ գրականության ընդհանրություն՝ դասական սանսկրիաով։ Ս․ թ․ I հազարամյակում առաջատար է եղել Հնդկաստանում։ Հաճախ հասկացվել է լայն իմաստով․ նրա մեջ ընդգրկվել են վեդայական և էպիկական սանսկրիտով, ինչպես նաև պրակրիտներով հուշարձանները։ Ազգ․ գրականությունների և ազգամիջյան նոր գրական ընդհանրությունների կազմավորմանը համեմատ՝ Ս․ գ–ի նշանակությունն սկսել է ընկնել։

Ս․ գ․, որ Հնդկաստանի ժողովուրդների միատեղված գրական փորձ է, ներառել է դրանց բանահյուսական և գրական ավանդույթները։ Առավել վաղ ներկայացուցիչներն են բանաստեղծ և դրամատուրգ Աշվագհոշան (II դ․) և դրամատուրգ Բհասան (մոտ IV դ․)։ I հազարամյակի կեսին և վերջին ստեղծվել են Կալիդասայի, Բհավաբհուտիի, Շուդրակայի, Վիշաքադատայի դրամաները, Ամարուի, Բհարթրիհարիի քնարերգությունը, Վասուբանդհուի, Բանայի, Դանդինի արձակը, գրական ձև ստացած «Բրիհաթքաթհա», «Պանչատանտրա», «Շուքասափթաթի» և այլ բանահյուսական հուշարձաններ, երգիծական ֆարսերը, որոնք համաշխարհային նշանակություն ունեն։ Ս․ գ․ ոչ միայն արտացոլել է Հնդկաստանի ժողովուրդների սոցիալական ու մշակութային զարգացման ողջ հակասականությունը հնում և վաղ միջնադարում, այլև ազնվականական միտումների կողքին միաժամանակ զարգացրել է հասարակական մտքի առաջադիմական հոսանքների հետ կապված դեմոկրատական միտումները։ Ս․ գ–ի շրջանակներում են առաջընթաց ապրել գրականության տեսությունն ու գեղագիտությունը։

Ս․ գ․ կարևոր տեղ է գրավում պատմագրական․ համաշխարհային պրոցեսում։ «Պանչատանտրա», «Վետալայի 25 պատմությունները», «Թագավորական գահի 32 պատմությունները», «Թութակի 70 պատմությունները» ժողովրդական գրքերը ընդունվել և մշակվել են տարբեր ժողովուրդների (այդ թվում նաև եվրոպական) գրականություններում։

ՍԱՆՍՈՎԻՆՈ (Sansovino, իսկականը՝ Կոնտուչչի, Contucci) Անդրեա (մոտ 1460–1529), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։ Ստեղծագործել է Պորտուգալիայում, Ֆլորենցիայում, Հռոմում և Լորետոյում (1513–27, այստեղ իրագործվել են Ս–ի ճարտ․ հիմնական գործերն ու նախագծերը)։ Ս–ի քանդակներում (Ա․ Սֆորցայի և Զ․ Բասսոյի դամբարանները Հռոմի Սանտա Սարիա դել Պոպոլո եկեղեցում, մարմար, 1506–09) պլաստիկական ձևերի խստորոշ պարզությունը զուգորդված է քվատրոչենտոյի հնացող բազմաթիվ հնարքների;

ՍԱՆՍՈՎԻՆՈ (Sansovino, իսկականը՝ Տատտի, Tatti) Ցակոպո (1486–1570), Բարձր և Ուշ Վերածննդի իտալացի ճարտարապետ և քանդակագործ։ Ֆլորենցիայում աշակերտել է Ա․ Սանսովինոյին։ Աշխատել է Հռոմում (1503–10, 1518–1527), Ֆլորենցիայում (1510–18), 1527-ից՝ Վենետիկում և Պադուայում (1529-ից՝ Վենետիկի հանրապետության գլխ․ ճարտ․)։ Կառույցներից են՝ Վենետիկի Սան Ֆրանչեսկո դելլա Վինյա եկեղեցին (1534-ից, ճակատը կառուցել է Ա․ Պալլադիոն, 1572), Սան Մարկո գրադարանը (1536–54), Փողերանոցը (այսպես կոչված, Ձեկկա, սկսվել է 1536-ին), Կոռներ պալացցոն (1532-ից), քանդակներից՝ «Բաքոս» (մարմար, 1518, Ազգ․ թանգարան, Ֆլորենցիա), Վենետիկի Լոջետտայի ճակատի 4 արձանները (բրոնզ, 1540–45), բժիշկ Տ․ Ռանգոնիի արձանը Վենետիկի Սան Ջուլիանո եկեղեցու ճակատին (բրոնզ, 1554)։

ՍԱՆՏԱ ԳԵՐՏՐՈՒԴ, խոշոր եղջերավոր կենդանիների մսատու ցեղ։ Ստացվել է XX դ․ կեսերին, Տեխասի (ԱՄՆ) Սանտա Գերտրուդիս (Santa Gertrudis) ֆերմայում՝ շորթհոռն ցեղի կովերի և զեբուի ցուլերի տրամախաչման միջոցով։ Գույնը կարմիր է (երբեմն իրանի ստորին մասում կան սպիտակ բծեր)։ Ս․ Գ․ ցեզի կենդանիները դիմացկուն են, ունակ են հեռավոր արտագնացության, պահանջկոտ չեն արոտային կերերի նկատմամբ։ Ցուլերի միջին կենդանի զանգվածը 700–800 կգ է, իսկ կովերինը՝ 500–600 կգ։ Մատղաշն արագ է աճում (բտվողների օրական միջին քաշաճը 1200 գ է)։ Սպանդային ելքը՝ 63–65, առավելագույնը 70% է։ Ցեղը տարածված է շատ երկրներում։ ՍՍՀՄ ներմուծվել է 1956-ին։ Բուծվում է Ղազախ․ ՍՍՀ որոշ տնտեսություններում, ոչ մեծ խմբերով այլ շրջաններում։ Տրամախաչվում է բնաշխարհիկ ցեղերի հետ, մսատու տավարի տարբեր տիպեր ստանալու համար։ Ս․ Գ–ի ցուլերն օգտագործվում են կաթնատու և կաթնամսատու ցեղերի հետ տրամախաչման համար։

ՍԱՆՏԱ ԿԱՏԱՐԻՆԱ (Santa Catarina), նահանգ Բրազիլիայի հվ–ում։ Տարածությունը 95,5 հզ․ կվ² է, բն․՝ 3553 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Ֆլորիանոպոլիս։ Զբաղեցնում է Ուրուգվայ գետի վերին հոսանքի ավազանը։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Զբաղվում են հացահատիկի, մանիոկի, լոբու, ծխախոտի մշակությամբ, խաղողագործությամբ, մսատու անասնապահությամբ։ Կա փայտամթերում, պարագվայական թեյի հավաք, քարածխի, կապարի արդյունահանում։ Գործում են փայտասղոցման, փայտամշակման, կաշվի–կոշիկի, տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։

ՍԱՆՏԱ ԿՐՈՒՍ (Santa Cruz) Անդրես (1792–1865), Բոլիվիայի և Պերուի պետ․ ու քաղ․ գործիչ, մարշալ։ Եղել է իսպ․ թագավորական բանակի գնդապետ։ 1820-ին անցել է անկախության համար պայքարողների կողմը, կռվել է Խ․ Սան Մարտինի և Ս․ Բոլիվարի բանակներում։ 1829–1839-ին Բոլիվիայի պրեզիդենտն էր։ Անցկացրել է մի շարք վարչաֆինանս․ ռեֆորմներ, ուժեղացրել կենտր․ իշխանությունը։ Օգտվելով Պերուում մղվող երկպառակտչական պայքարից՝ ներխուժել է Պերու ու իրեն հռչակել Պերուի U Բոլիվիայի կոնֆեդերացիայի (որը կազմալուծվել է Չիլիի հարձակման հետևանքով) պրոտեկտոր (1836–39)։ 1843-ին Ս․ Կ․ փորձել է վերստին գրավել իշխանությունը