Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտահայտություն (Մեծ Մհերը հիմնում է արգելոց որսատեղի, լցնում երեներով, որսով պահում Սասունը, կառուցում Մարութա Բարձր Ասավածածնի վանքը)։ Երրորդ ճյուղում Գավիթը վերաշինում է Մսրա Մելիքի ավերած Մարութա վանքը, հոր որսատեղին՝ իբրև հոգևոր և նյութական ոտնահարված իրավունքների վերականգնում, իրավահաստատում։ Հզոր ժառանգի թեման վեպում ունի հորինվածքային կարևոր արժեք, հանդես է գալիս որպես վիպական սերնդափոխում, հետևաբար՝ ճյուղերի փոխադարձ կապ, գործողությունների ծավալում և զարգացում․ երբ հերոսը մնում է անժառանգ (Փոքր Մհեր), վերջանում է նաև վեպը։ Հզոր ժառանգը միաժամանակ երկրի հիմնադիր նախնու (Սանասար և Բաղդասար), ինչպես նաև հայրենիքը, սեփական տերությունը օտար ոտնձգություններից պաշտպանողի, սսմրապնդողի, ազատագրողի (Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր) մարմնացումն է։ Կան նաև բազմաթիվ օժանդակ թեմաներ, մոտիվներ, որոնք համալրում, խորացնում են հիմնական թեմաներն ու նրանց արտահայտած գաղափարները, հարստացնում և ծավալում վիպական սյուժեն։ 7․ Վիպական բաղադրությունը։ «Ս․ ծ․» բաղկացած է հնագույն առասպելներից, ավանդական վիպական սյուժեներից, պատմական խավավորումներով երգ–զրույցներից՝ վիպական մեկ ամբողջական համակարգի մեջ համաձուլված, վերամշակված և փոխակերպված։ Սանասարի և Բաղդասարի ճյուղը ձևավորվել է եղբայրների և ամպրոպային վաղնջական առասպելների հիմքի վրա։ Մեծ Մհերի և Փոքր Մհերի ճյուղերի հիմքում ընկած են հին հայկ․ և հնդիրանական երկնային լույսի և արեգակի աստված Միհրի (Միթրա) առասպելաբանական մոտիվները՝ զուգորդված ժայռում փակված հերոսների տեղական հնագույն առասպելին։ Դավթի ճյուղի նախահիմքում ընկած է ամպրոպային կռվի հին հնդեվրոպ․ առասպելը։ Սանասարի, Դավթի, ինչպես նաև Մեծ և Փոքր Մհերի ճյուղերի առասպելաբանական նախահիմքերը ենթարկվել են վիպական թանձր խավավորումների, տեղական ավանդության և պատմ․ անցուդարձերի զորեղ ազդեցությամբ կերպափոխվել, հին վիպական ավանդությունից («Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ») ներառել մի շարք սյուժեներ, մոտիվներ, անուններ և ձեռք բերել պատմ․ շեշտված երանգ։ «Մ․ ծ․»-ի պատմականացումը նախ ընթացել է վիպական հերոսների և նրանց արարքների տեղայնացման, աշխարհագրական իրական միջավայրի հետ կապվելու ուղիով։ Այդ միջավայրը նախ Սասունն է (գավառը, բերդը, քաղաքը)՝ վիպական հերոսների հայրենիքը, իր լեռներով (Աև կամ Աիմ սար, Ծովասար, Սարութա սար՝ իր վանքով), Բաթմանա գետով, կամուրջով, մերձավոր և հեռավոր շրջաններով (Մուշ․, ճապաղջուր, իյլաթ, Վան, Ոստան, Մանազկերտ, Կապուտկող, Կաղզվան ևն), ապա՝ Մսըրը՝ Մսրա երկիրը կամ քաղաքը, որ հվ–ից սահմանակից է Սասունին և թշնամի է նրան։ Մսրա սահմանների մեջ են Դիարբեքիրը և Հալեպը։ Առանձին տեղ ունեն Բաղդադն ու նրա խալիֆայությունը, որ Աասնա հերոսների կամ նրանց նախնիների թշնամին են և հարկահանը։ Սասնա թշնամի են նաև Խլաթի երկիրն ու Մոսուլի թագավորությունը։ Որոշ պատումներում հիշվում են նաև Լոռի, Վրաստան (Դյուրջիստան), Իրանա քաղաք, Թավրիզ, Խոյ և մի շարք վիպական տեղանուններ (Պղնձե քաղաք, ՝Քաջանց երկիր, Կանաչ քաղաք ևն)։ Իրական տեղավայրերի և նրանց տիրողների միջև եղած թշնամական հարաբերություններն արդեն իսկ ակնարկում են պատմ․ որոշակի ժամանակաշրջանի մասին։ Թեպետ «Ս․ ծ․»-ի նախնական բաղադրիչ տարրերը սերում են խոր հնադարից, բայց նրա վիպական զարգացումը, ճյուղերի հարակցումը, վերամշակումը ժող․ վիպասացները կատարել են միջնադարում՝ VII – XIII դդ․, նախ Բաղդադի արաբ, խալիֆայության, ապա Եգիպտոսի (Մսրա) էյուբյան արաբ տիրակալների (XII –XIII դդ․) դեմ հայ ժողովրդի մղած ազատագր․ պայքարի զորեղ դրդումով և խոր ազդեցությամբ։ Սանասարի և Բաղդասարի ճյուղում երկվորյակների առասպելը նմանությամբ նախ կապվել է Ասորեստանի արքայազն եղբայրների՝ հորը սպանելու և Հայաստանում ապաստանելու պատմ․ ավանդության (նաև Տարոնի և Սասունի հիմնադիր նախնիների մասին վիպվող համանման այլ զրույցների) հետ, որոշ չափով պատմականացել, իր մեջ ներառել մ․ թ․ ա․ VI 1դ․պատմ․հիշողություններ, ապա վիպական զարգացումով հետագայում կապվել է Բաղդադի արաբ, խալիֆաթի ժամանակների (VII– XI դդ․) հետ և ձեռք բերել պատմ․ նոր երանգ։ Դավթի ճյուղի պատմ․ խավավորման վրա բացառիկ ազդեցություն են թողել արաբների հարկային ծանր քաղաքականության դեմ ուղղված սասունցիների 749-ի և 851-ի ապստամբությունները (առաջինը գլխավորել է Դադայի որդի Հովհանը, երկրորդը՝ Հովհան Բագրատունին և նրա հորեղբորորդիներ Դավիթն ու Աշոտը) և դրանց շուրջը հյուս– ված ժող․ զրույցները։ Պատմ․ այդ և այլ անուններ դարձել են վեպի հերոսների անուններ (Զենով Հովհան, Դավիթ), համադրվել հին հերոսների անուններին կամ փոխել դրանք։ Հերոսների հին թնամիշները ևս պատմականացել են, փոխարինվել տարբեր ժամանակների արաբ, տիրակալների հավաքական անուններով (Բաղդադի խալիֆա, Մսրա Մելիք)։ Հատկանիշներն ու արժեքը։ «Ա․ ծ․»-ի ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած ասասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրրդի՝ ԻՐ ոսոխների, հատկապես արաբ, բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Նախկին դյուցազնական հաղթական ոգին դրվել է պատմ․ որոշակի հողի վրա։ Տիեզերական հակադիր ուժեր մարմնավորող բարի դյուցազունների և նրանց չար հակառակորդների անզիջում պայքարը, որ միշտ ավարտվել է առաջինների հաղթանակով, պատմականորեն կոնկրետացեք, դարձել է օտար բռնակալների դեմ հայրենի երկրի հերոսների պայքար։ Հին առասպելական–ավանդականը ձուլվել է նորի,| պատմականի, իրական–տեղականի հետ, վերամշակվելով թարմացել է, նորացել, ձեռք բերել կոնկրետ ազգ․ նկարագիի ու բովանդակություն, սակայն իսպառ |չի վերացել։ Վիպական հերոսների գերբնական ծագման, ֆիզիկ, ու հոգեկան հատկանիշների, վիպական որոշ իրադրությունների մեջ պահպանվել են բազմաթիս հին առասպելական գծեր, մինչդեռ սրանց միջավայրի, բնավորության, մարդկային հատկանիշների, ընտանեկանկենցաղային հարաբերությունների, բարքերի ծեսերի, կրոն, հավատալիքների մեջ նան կոնկրետ տեղական, ազգ․ ու ազգագր․ յուրահատկություններ։ Հիմնականում այս զույգ իրողությամբ է պայմանավորված «Ա․ ծ․»-ի վիպական համընդհանրությունը և նրա ազգ․ առանձնահատկությունը։ Որոշակի պատմաշրջանի հավաստի դրոշմ կրելով հանդերձ, «Ս․ ծ․» իր վոպական հնավանդ ու բարդ բաղադրությամբ, մանավանդ բանավոր հորինվելու և դարեր շարունակ բանավոր ավանդվելու շնորհիվ, իր մեջ է ներառել և գեղարվեստորեն համաձուլել հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի տարբեր իրողություններ, ձեռք բերել պատմամշակութայիս կարևոր հուշարձանի արժեք։ Մյուս կողմռց՝ վիպասացները, լինելով ժողովըրդի աշխատավոր խավերի ներկայացուցիչներ, իրենց գաղափարները, իղձերն ու ակնկալիքներն են ներդրել վիպական հերոսների հոգեբանության ու արարքների մեջ։ ժող․ և համամարդկային այս գաղափարախոսությամբ, վիպական հարուստ բովանդակությամբ, գեղարվեստական ինքնատիպ հատկանիշներով «Ս․ ծ․» իր պատվավոր տեղն է գրավել համաշ– խարհային վիպական հուշարձանների շարքում։ Արվեստը։ «Ս․ ծ․» ունի վիպական բարդ կազմություն։ Յուրաքանչյուր ճյուղ բաղկացած է առանձին անկախ հատվածներից, որոնք միմյանց են հարում թեմաների, սյուժեների և վիպական միևնույն ավանդության ընդհանրությամբ։ Պատումների մի մասում (Մոկաց) ճյուղերը սկսվում, մասամբ և վերջանում են «ողորմիք» կոչված նախերգով ու վերջերգով, որտեղ վիպասացը «ողորմի» է ասում վեպի հերոսներին, համապատասխան որակումներով։ «Ս․ ծ․» վիպվում է պատմողական ռիթմային արձակով և չափածո երգային հատվածներով, որոնք հաճախ երգվում են, երբեմն էլ արտասանվում։ Պատումների բանաստեղծական ընդհանուր չափը ազատ ոտանավորն է․ տողերում վանկերի թովը տատանվում է 6–16-ի միջև, հիմնականում հորինված՝ յամբ–անապեստյան պարզոտնյա խառն ոտանավորով։ Ոճը պարզ է, անպաճույճ։ Գերիշխում է գործողությունների զարգացման նկարագրությունն ու տրամախոսությունը։ Հերոսները վիպական իրադարձությունների և իրենց արարքների մեջ կերպավորվում են առանց վիպասացի անձնական խոսքի միջամտության։ Գործածվում են ավանդական! բանաձևեր («Հացն ու գինին, տեր