Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բնակիչների նախնիները եկել են Սասնո գավառից, 1828–29-ին։

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ», հայ ժող․ հերոսավեպ։ «Սասնա ծռեր»-ը հայտնի է նաև իր չորս ճյուղերից մեկի հերոս Դավթի անունով՝ «Ս․Դ․»։ Տես «Սասնա ծռեր»։

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ, «Սասնա ծռեր»-ի Դավթի ճյուղի գլխ․ հերոսը։ Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամեն ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննղից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Ս․ Դ․ ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես էր վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզ․ տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Ասրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու աՆզիջում։

Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ Ա․ Դ․ հակապատկերն է իր գլխ․ թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ Ա․ Դ–ի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշներդ։

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ», սովետական տանկային շարասյուն Հայրենական մեծ պատերազմում։ Ատեղծվել է 1944-ին, սփյուռքի հայերի և էջմիածնի վանքի տրամադրած նյութական միջոցներով։ 1943-ի հունվարին Ամենայն Հայոց կաթողիկոսությունը «Ա․ Դ․»-ի ֆոնդին հանձվեց 800 հզ․ ռուբ․ արժողությամբ թանկարժեք նվերներ և զարդեր, 1000 անգլ․ ֆունտ ստեռլինգ և 50 հզ․ ռուբ․ սովետական դրամ։ Գևորգ Զ Չորեքչյանը հատուկ կոնդակով դիմեց սփյուռքի հայերին՝ կոչ անելով մասնակցել տանկային շարասյուն ստեղծելու նպատակով կազմակերպված հանգանակությանը (1943)։ Առաջադեմ կազմակերպությունների նախաձեռնությամբ 1943-ի մարտի 7-ին Նյու Յորքում տեղի ունեցավ հայկ․ գաղութի ներկայացուցիչների միտինգ, որտեղ ընտրվեց «Ս․ Դ․»-ի ֆոնդի համար միջոց– ներ հանգանակող կոմիտե։ «Ս․ Դ․»-ի ստեղծմանը մասնակցեցին նաև Հվ․ Ամերիկայի, Իրանի, Կիպրոսի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Եթովպիայի, Եգիպտոսի և այլ երկրների հայերը։ Հավաքված միջոցներով պատվիրվեց 21 տանկ (Տ–34)։ 1944-ի փետրվարին 119-րդ առանձին տանկային գնդին հանձնված այդ տանկերի աշտարակներին հայերեն գլխատառերով գրվեց Սասունցի Դավիթ։ Ուկր․ ռազմաճակատում մարտ–մայիս ամիսներին, գնդի կազմում, տանկային շարասյունը հարձակողական գործողու– թյուններ ծավալեց Պերվոմայսկի, այնուհետև Ցասսիի (Ռումինիա) ուղղությամբ։ 1944-ի մայիսին տանկային գունդը համալրվեց -«Ս․ Դ․»- երկրորդ տանկային շարասյունով (22 տանկ)։ Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի կազմում հունիս–օգոստոսին շարասյունը մասնակցեց Վիտեբսկի ու Պոլոցկի ազատագրմանը, Շյաուլյայի շրջանում հակառակորդի խոր էշելոնացված պաշտպանության ճեղքմանը, 5-րդ գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումների հարձակողական գործողություններին։ 1944-ի հուլիսի 23-ի հրամանագրով «Ս․ Դ․» պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Այնուհետև շարասյունը գնդի հետ տեղափոխվեց Պանևեժիսի շրջանը և մինչև օգոստոս կռվեց ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ Հ․ Ք․ Բաղրամյանի ենթակայության ներքո։ 1945-ին գունդը, որի կազմում էր «Ս․ Դ․», արժանացավ գվարդիականի կոչման և ստացավ 135-րդ կարմրադրոշ առանձին տանկային գունդ անվանումը։ «Ս․ Դ․»-ի անձնակազմերում կային նաև հայեր, որոնցից Սարգիս Նահապետյանը պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշա– նով, իսկ Միխայիլ Մտեփանյանը՝ Խիզախության համար մեդալով։

ՍԱՎԱ (Sava) Ցոն Դրիգորեի (10․12․1900, Ֆոկշան –26․10․1947, Բուխարեստ), ռու– մին․ ռեժիսոր, նկարիչ։ Ծագումով հայ։ Ավարտել է Ցասսիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1925)։ Եղել է լրագրող և ծաղրանկարիչ։ 1927–28-ին աշխատակցել է բազմաթիվ պարբերականների, 1934–35-ին՝ երգիծանկարներով ու փորագրանկարներով, «Մանիֆեստ» հակաֆաշիստ․ հանդեսին։ 1937–38-ին հրատարակել է «Կարիկատուրա» հանդեսը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ցասսիում (1924, 1929), Բուխարես– տում (1928, 1930, 1941)։ Մինչև 1935-ը կատարել է շուրջ 2000 ծաղրանկար։ 1931–37-ին եղել է Ցասսիի Ազգ․ թատրոնի ռեժիսոր։ 1932-ին բեմադրել է Լենորմանի «Սիմուննուլ» պիեսը։ Ուսումնասիրել է Կ․ Ս․ Ստանիսլավսկու, Ե․ Վախթանգովի, Վ․ է․ Մեյերխոլդի, Դ․ Քրեյգի, Մ․ Ռայնհարդի, Ա․ Անտուանի ռեժիսոր․ արվեստը։ 1932–35-ին բեմադրել է Լ․ Պիրանդելլոյի, Կ․ Ֆառերի, Վ․ Սարդուի, Բ․ Շոուի, Բ․ Նուշիչի, Վ․ Ալեքսանդ– րիի, Ցո․ Կարաջալեի և այլոց պիեսները, կիրառել իր իսկ բեմանկարչությունը։ Ս․ նորարար ռեժիսոր և բեմանկարիչ էր, մշտապես որոնել է գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներ։ 1938-ից աշխա– տել է Բուխարեստի Ազգ․ և այլ թատրոններում։ 1938–45-ին բեմադրել է Պիրանդելլոյի «Վեց գործող անձ հեղինակի որոնումներում», Ուայլդերի «Մեր քաղաքը», Բրոմֆիլդի «Անիծյալ դելտա» ևն, 1946-ին՝ Շեքսպիրի «Մակբեթ»-ը իր իսկ ստեղծած դիմակներով։ Դրել է պիեսներ, սցենար– ներ, արվեստաբանական հոդվածներ։ Հեղինակ է «Թատրոնի վերաթատերականացումը» գրքի (ռում․, 1981)։ Գրկ․ Պետրու Կոմարնեսկու, Ցոն Սավա, Բուխարեստ, 1966, ռումիներեն։

ՍԱՎԱ (Sava), գետ Հարավսլավիայի հսում, Դանուբի աջ վտակը։ Երկարությունը 940 կմ է, ավազանը՝ մոտ 95 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Ցուլիական Ալպերից։ Մինչև Զագրեբ քաղաքը հոսում է լեռներով, միջին և ստորին հոսանքներում՝ Միջինդանուբյան հարթավայրով։ Հունը զգալի տարածության վրա պատ– ված է կարգավորող և պատնեշող թմբերով։ Զագրեբի մոտ հունի լայնությունը մոտ 100 մ է, գետաբերանում՝ 280 it։ Խոշոր վտակներն են Կուպան, Ունան, Վրբասը, Բոսնան, Դրինան։ Ջրի տարեկան միջին ծախսը գետաբերանում 1760 մ³/վրկ է, առավելագույնը՝ 5000 մ³/վրկ։ Ջրառատ է ձմռան և գարնան ամիսներին։ Նավարկելի է մինչև Սիսակ քաղաքը (592 կմ)։ Ս–ի ափերին են Լյուբլյանան, Զագրեբը, գետաբերանում՝ Բելգրադը։

ՍԱՎԱՅԱՆ Եփրեմ Մարտիրոսի (15․6․ 1909, Կարս–27․8․1974, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՄՄՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ 1930-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–արդ․ ուսումնա– րանը։ Մտեղծել է դիմանկարներ, կոմպո– զիցիոն պատկերներ, բնանկարներ։ Ս–ի ստեղծագործությունը բնորոշվում է մարդու և բնության պատկերման վավերակա– նությամբ, ճշմարիտ ռեալիզմով։ Լավագույն աշխատանքներից են՝ նկարչի կնոջ (1940), կոլտնտեսուհի Լուսաբեր Ղազարյանի (1948), նկարչի որդու (1952), Ն․ Մ․ Տոկարսկու (1960), նկարիչ Խ․ Եսայանի