Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որտեղ և ձերբակալվել է։ Մահացել է Բուտիրյան բանտում։

ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1934-ի հունվ․ 10-ին. որպես Սարատովի երկրամաս, 1936-ի դեկա․ 5-ից՝ Սարատովի մարզ։ Տարածութրունը 100,2 հզ․ կմ² է, բն․՝ 2596 հզ․ (1983)։ Բաժանված է 38 շրջանի։ Ունի 17 քաղօսք, 31 քտա։ Վարչական կենտրոնը՝ Սարատով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1956, 1970)

Բնությունը։ Ս․ մ․ գտնվում է ԱրևելաԵվրոպական հարթավայրի հվ–արլ–ում՝ Ստորին Պովոլժիեում։ Վոլգա գետով բաժանվում է արմ․՝ աջափնյա և արլ․՝ Ջավոլժիեի (Անդրվոլգյան) մասերի։ Աջափնյայի զգալի մասը զբաղեցնում է Մերձվոլգյան բարձրությունը։ Մարզի արմ-ում Օկա–Դոնի հարթավայրն Է, 

հվ-արլ–ում՝ Մերձկասպյան դաշտավայրը։ Մարզի արլ․ սահմանով ձգվում են Օբշչի Աիրտ բարձրության լանջերը։ Կլիման ցամաքա– յին Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 11°Շ–ից մինչև – 14°C Է, հուլիսք նը՝ 20–24°C, տարեկան տեղումները՝ 250-450մմ: Վեգետացիոն շրջանը՝ մինչև 150 օր։ Ա․ մ–ով է հոսում Վոլգան (420 կմ)։ Մարզում գործում են Աարատովի և Երուլանի ոռոգիչ ջրանցքները։ Տարածքի 80%–ը գտնվում է տափաստանային զոնայում։ Տարածված են սևահողերը, բաց շագանակագույն և մուգ շագանակագույն, գետահովիտներում՝ ողողատամարգագետնային հողերը։ Անտառները գրավում են տարածքի 5%–ը։ Կենդանիներից կան կրծողներ, գորշ նապաստակ, գայլ, աղվես, կզաքիս, որմզդեղն, սայգակ ևն։ Կլիմայավարժեցվել են մշկամուկը, ենո տաշունը, ջրաքիսը, բծավոր եղջերուն։

Բնակչությունը։ Հիմնական բնակիչները ռուսներ են։ Բնակվում են նաև ուկրաինացիներ, ղազախներ, թաթարներ, մորդվաներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 25 մարդ Է, քաղաքային բն․՝ 73%։ Գլխավոր քաղաքներն են Սարատովը, Էնգելսը, Բալակովոն։
Տնտեսությունը։ Ս․ մ․ ինդուստրիալագրարային մարզ է։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են էներգետիկան, մեքենաշինությունը, քիմ․ և նավթաքիմ․ արդյունաբերությունը։ էնրգետիկայի հիմքը հիդրոէներգիան է, տեղական նավթը, գազը, ինչպես նաև տորֆը։ Կան ՋԷԿ–եր, ՀԷԿ–եր, ՊՇԷԿ, 1983-ից կառուցված է Բալակովոյի ԱԷԿ–ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակությունը կենտրոնացած է Սարատովում, էնգելսում (ավիացիոն, ծանր մեքենաշինություն, առանցքակալների ևն), ինչպես նաև Բալակովոյում (դիզելաշինություն, նավանորոգում), Պետրովսկում (ավտոպահեստամասերի), Բալաշովում, Ատկարսկում։ Զարգանում է նավթի ու գազի արդյունաբերությունը։ Զարգացած է քիմ․, շինանյութերի, անտառահատման, տեքստիլ, կաշվի–կոշիկի, սննդի արդյունաբերությունը։ Ս․ մ․ ՍՍՀՄ գյուղատնտ․ կարևոր շրջաններից է։ 1981-ին ցանքատարածությունները կազմում էին 5800,2 հզ․ հա, ոռոգովի հողատարածությունները՝ 392,5 հզ․ հա։ Մշակում են ցորեն, տարեկան, կորեկ, գարի, վարսակ, եգիպտացորեն, տեխ․ կուլտու– րաներից՝ արևածաղիկ։ Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն։ Երկաթուղիների երկարությունը 2221 կմ է, ավտոճանապարհներինը՝ 22,7 հզ․ կմ։ Նավարկելի են Վոլգա և Մեծ Իրգիգ գետերը։ Լուսավորությունը և առողջապահությունը։ 

1980-81 ուս․ տարում մարզում կար 1501 հանրակրթական դպրոց, 87 պրոֆ․ տեխ․ ուսումնարան, 47 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 12 բուհ․։ 1981-ին Ս․ մ–ում գործում էին 1236 մասսայական գրադարան, 11 թանգարան, 7 թատրոն, 1706 ակումբային հիմնարկ, 1726 կինոսարք։ 1981-ին Ս․ մ–ի 219 հիվանդանոցային հիմնարկ– ներում աշխատում էին 10,8 հզ․ բժիշկ։ Կա ջերմուկաբուժական կուրորտ։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։

ՍԱՐԱՏՈՎԿԱ, գյուղ ՀՍՍՀ Կալինինոյի շրջանում, Տաշիր գետի ափին, շրջկենտրոնից 8 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, բուժկայան։

ՍԱՐԱՖԱՆՈՎ Թավատառ տեքստ Գենադի Վասիլևիչ (ծն․ 1942), ՍՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, գընդապետ։ Սովետական Միության հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Բալաշովի օդաչուների բարձրագույն ռազմաավիացիոն ուսումնարանը (1964)։ Տիեզերագնացների ջոկատում է 1965-ից։ 1974-ի օգոստ․ 26–28-ին Լ․ Ս․ Դյոմինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ–15» տիեզերանավով․ 48 ժ 12ր-ում գիտատեխնիկական փորձեր