Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւոոնիկային, շերտագրությանը, երկրբ․ զարգացման պատմությանը և գեոսին–կլինալային հրաբխայնության առանձնահատկություններին։ Ս․ մասնակցել է ՀՍՍՀ, ՍՍՀՄ հարավի ու Կովկասի տեկտոնական քարտեզների կազմմանը։

ՍԱՐԳՍՅԱՆ (Փարամազյան) Մատթեոս, Փարամազ [1863, Մեղրի –2(15)․6․1915, Կ․ Պոլիս], հայ ազատագր․ շարժման գործիչ, հնչակյան կուսակցության անդամ։ 1879–83-ին սովորել է Էջմիածնի Դեորգյան ճեմարանում, ապա դասավանդել Նախիջևանի, 1895-ից՝ Արդաբիլի (Իրան) հայկ․ դպրոցներում։ 1897-ին, հայ ազատագր․ շարժմանը մասնակցելու նըպատակով, փոքրաթիվ (30 հոգի) խմբով անցել է Վան, սակայն բանտարկվել է։ 1898-ի օգոստոսին սկսված դատավարության ժամանակ մերկացրել է սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականությունը։ Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի միջամտությամբ, որպես ռուսահպատակ, հանձնվել է ցար․ դատարանին և փրկվել մտհապատժից։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել և շարունակել պայքարը թուրք, բռնակալության դեմ, մերկացրել «երիտթուրքերի» հայահալած քաղաքականությունը, հայերին կոչ արել անհրաժեշտության դեպքում դիմել ինքնապաշտպանության։ 1914-ի հուլիսին բանտարկվել է և թուրք, դատարանի վճռով քսան այլ հայ ազատամարտիկների թվում կախաղան բարձրացվել Կ․ Պոլսի Բայազիդի հրապարակում։ Ս–ի գրած մի շարք պիեսներ («Պաքո», «Քամու բերածը քամին կտանի» ևն) բեմադրվել են Վանում և Դիարբեքիրում։ Հ․ Պողոսյան

ՍԱՐԳՍՅԱՆ Մինաս Մկրտչի [11(23)․12․1870, Վերին Ագուլիս -29․5․1955, Երեվան], Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ 1888–1905-ին եղել է հնչակյան կուսակցության անդամ։ Մասնակցել է Բաքվի նավթագործների 1903–04-ի գործադուլներին։ 1905-ին Թիֆլիսում մարտնչել է մարտական դրուժինայի շարքերում։ 1905-ի վերջին վերադարձել է Բաքու, աշխատանքի անցել Բալախանիի նավթահանքերում, կատարել

ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։ Ս․ 1917–18-ին «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий) թերթի բանվոր թղթակիցներից էր։ 1918-ի մարտին մասնակցել է Բաքվի կոմունայի համար մղված մարտերին։ Կոմունայի օրերին եղել է Բաքվի Զավոկզալնի շրջանի պարենկոմի նախագահի տեղակալ։ 1920-ին ձերբակալվել և կարճ ժամանակով բանտարկվել է՝ զենք գնելու և պահեստավորելու համար։ 1920-ին Բաքվի կոմիտեն Ս–ին ուղարկել է Զանգեզուր, ուր նա կռվել է դաշնակցականների դեմ։ 1925-ից աշխատել է ՀՍՍՀ ժողտնտխորհում, միաժամանակ ընտրվել կուսհանձնաժողովի անդամ։ 1926–27-ին Ս․ եղել է Երևանի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1928–36-ին՝ ՀԿԿ ԿԿ պատ․ քարտուղար։ Ընտրվել է ՀՍՍՀ ԿԴԿ նախագահության և Անդրֆեդերացիայի ԿԴԿ անդամ։ Մ․ Մ․ Սարգսյան Մ․ Դ․ Սարգսյան Պարգևատրվել է ՀՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1932)։

ՍԱՐԳՍՅԱՆ Միքայել (Մեխակ) Ահարոնի [1884, գ․ Դոմաձոր, Ելենովկայյի (Սևանի) շրջան –1971, Երևան], Հայաստանում սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1920-ի հունվարից։ Վաղ հասակից մեկնել է Բաքու, զորակոչվել է բանակ և կրտսեր սպայի կոչումով մասնակցել առաջին համաշխարհային պատերազմին։ Բանակում մասնակցել է ընդհատակյա հեղափոխական աշխատանքներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է դիվիզիայի զինվորների դեպուտատների սովետի անդամ։ 1917-ին զորացրվել է և հայրենի գյուղում կազմակերպել Հայաստանում առաջին գյուղական բոլշևիկյան սովետը (տես Գոմաձորի գյուղական սովեւռ) և զինված դրուժինա։ Նրա անմիջական մասնակցությամբ շրջանում կազմակերպվել են բոլշևիկյան բջիջներ։ Հեղափոխական գործունեության համար դաշնակցական կառավարությունը Ս–ին բանտարկել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ի դեկտեմբերից եղել է Սևանի հեղկոմի նախագահ։ Մասնակցել է դաշնակցականների փետրվարյան խռովության ճնշմանը։ 1921–53-ին տնտ․ ղեկավար աշխատանք է կատարել Հայաստանի տարբեր շրջաններում։

ՍԱՐԳՍՅԱՆ Մկրտիչ Դիվինի (ծն․2․5․1924, Ախալքալաք), հայ սովետական գրող։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ. մանկավարժ․ ինստ–ի լեզվագրական ֆակ–ը (1951)։ 1952–59-ին՝ ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, 1959–62-ին՝ «Դրական թերթի», 1962–70-ին՝ «Հայաստան» հրատարակչության գլխ․ խմբագիր, 1976-ից՝ ՀԴՄ վարչության քարտուղար։ Ս․ գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ, հրատարակել «Երգեր» (1957), «Դետակ» (1959), «Կարոտի երգ» (1966) ժողովածուները։ Սակայն նա առավելապես հայտնի է որպես արձակագիր։ Դրողի արձակ գործերի (պատմվածք, վիպակ, վեպ) գլխ․ թեման պատերազմն է՝ մահ, ավեր, մարդկային ճակատագրերի խաթարում, որը սակայն չի վերածվում անհույս ողբերգության, քանի որ ուղեկցվում է լուսավոր հումորով և չպարտվող հավատով («Կյանքը կրակի տակ», 1963, «ճակատագրով դատապարտվածները», 1967, ռուս․ 1972, «Զինվորներ ու սիրահարներ», 1969, «Սերժանտ Կարոն», 1970, ռուս․ 1980, «Խաղաղություն պատերազմից առաջ», 1981, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 198;i)։ Սփ գործերում զգալի տեղ են գրավումերի ոասարդ սերնդի սոցիալ–բարոյական դաստիարակության և մարդկային կերպարի ձևավորման հարցերը, որոնց և նվիրված են «Բարև, բարի արև» (1973) վեպը, «Մեկ վարորդ և տասնվեց ուղևոր» (1963), «Շահմարի առեղծվածը» (1981) վիպակները։ Ս–ի «Քաշ Նազար» (1980) վեպը հայկ․ ժող․ հեքիաթի յուրովի մշակուլյ լինելով հանդերձ, շոշափում է այժմեական հարցեր։ Ս–ի երկերը լույս են տեսել ՍՍՀՄ և արտաւահմանյան մի շարք երկրների ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի 1լ Կարմիր աստղի շքանշաններով։ Երկ․ Երկ․, գիրք 1–2, Ե․, 1976 – 77։ Վ․ Վարդանյան

ՍԱՐԳՍՏԱն Ցուրի Լևոնի (ծն․ 9․2․1941, Երևան), հայ սովետական ինժեներ–մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1975), պրոֆեսոր (1977)։ ՍՍԿԿ անդամ 1977-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխ․ ինստ–ը (1962)։ 1962-ից աշխատում է նույն ինստ–ում, 1975-ից՝ մեքենաների և մեխանիզմների տեաււթյան ամբիոնի վարիչ։ Աշխատություեները վերաբերում են մեխանիզմների սինթեզի տեսությանը և մեքենայական նախագծման մեթոդներին, ռոբոտ–մանիպուլյատորների մեխանիկային։ Ստեղծել է «ապրոքսիմացիոն կինեմատ [ւկական երկրաչափություն» գիտական նոր ուղղությունը, իսկ նրա առաջարկած «քառակուսային կինեմատիկական երկրաչափություն» տերմինը մտել է միջազգ․ տերմինաբանության մեջ։ 1978-ին Ս–ի աշխատանքներից մեկն արժանացել 1։ Ինժեներ–մեխանիկների ամեր․ ընկերության լավագույն աշխատության համււր սահմանված մրցանակին և գործնակււն կիրառության հեռանկարայնության համար սահմանված՝ «Պրոկտոր–Գամբլ» ընկերության մրցանակին։ ՍՍՀՄ ԳԱ «Մեքենաներ և մեքենաների համակարգեր» գիտ․ խորհրդի (1978), ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական լրթության մինիստրության մեքենաների և մեխանիզմների տեսություն գիտամեթոդական խորհրդի (1978), մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիայի «Ա» հանձնաժողովի (1975) և այդ ֆեդերացիայի գծով ՍՍՀՄ գործադիր կոմիտեի անդամ (1978), ՍՍՀՄ ԴԱ մեքենաների և մեխանիզմների տեսության սեմինարի հայկ․ մասնաճյուղի գիտական ղեկավար (1978)։ ԱՄՆ–ի Նեբրւսսկա նահանգի պատվավոր քաղաքացի (197^)։ Երկ․ Аппроксимационный синтез механизмов, М․, 1982; Пространственные механизмы, М․, 1983 (соавторы Ф․ М․ Диментберг, М․ К․ Усков)․

ՍԱՐԳՍՅԱՆ Ցուրի Օթելլոյի [ծն․ 14․8․ 1961, գ․ Գեղակերտ (ՀՍՍՀ Էջմիածնի շրջանում)], հայ սովետական մարզիկ (ծանրամարտ, կիսաթեթև քաշ)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1979), ՍՍՀՍ՝ սպորտի վաստ․ վարպետ (1982)։