Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

(1956, ռեակտորով, ցիկլոտրոնով և բետատրոնով), պոլիմերների քիմիայի (1957), ներզատաբանության (1946), ֆիզիոլոգիայի (1949), վիրուսաբանության (1949), ուռուցքաբանության (1949), հացահատիկային և տեխ․ կուլտուրաների (1957, Ֆունդուլյա), գյուղատնտեսության մեքենայացման (1952) և այլ ինստ–ներ, պինդ մարմինների մեխանիկայի (1949), հիդրավլիկայի (1951), ֆիզիկական քիմիայի (1963) և այլ գիտ․ կենտրոններ։ Գործում են բժշկագիտության (1951), նավթի և քիմ․ արդյունաբերության (1956), շինարարության և ճարտարապետության (1958), ՌՍՀ ակադեմիայի (1965), գիտ․ լրատվության և փաստաթղթային կենտրոններ։ 1948-ին վերակառուցվել է ռում․ ակադեմիան։ Ավանդական հետազոտությունները շարունակելու հետ միաժամանակ սկսվեցին աշխատանքներ գիտության և տեխնիկայի նոր հեռանկարային ճյուղերում։

Մաթեմատիկայում կազմակերպվեց ժամանակակից դպրոց (Դ․ Բարբիլյան, Վ․Վըլկովիչ, Օ․Օնիչեսկու, Գ․Վռընչանու, Մ․Նիկոլեսկու, Տ․Պոպովիչ, Կ․Յակոբ և ուրիշներ)։ Մշակվում են անալիտիկ ֆունկցիաների տոպոլոգիական տեսության, ֆունկցիոնալ անալիզի, տրամաբանության, հանրահաշվի և վերջավոր ավտոմատների տեսության, մաթեմատիկական վիճակագրության, հիդրոմեխանիկայի, առաձգականության տեսության հարցերը ևն։ Ֆիզիկայում զարգանում են տեսական ֆիզիկայի նոր բնագավառներ, ուսումնասիրվում են պլազման, պինդ մարմինը, կիսահաղորդիչները ևն, ծավալված են հետազոտություններ միջուկային ֆիզիկայի գծով (Շ․Ցիցեյկա, Հ․Հուլուբեյ, Յո․ Ուրսու, Տ․Յոնեսկու և ուրիշներ)․ 1962-ին ստեղծվել է գազային լազեր (Յո․ Ագըրբիչեանու և ուրիշներ)․ 1969-ից իրականացվում է միջուկային էներգետիկան արդյունաբերության մեջ ներդնելու ազգային ծրագիրը։ Քիմիայում տարվում են աշխատանքներ անօրգ․, օրգ․, ֆիզիկական և կոլոիդ քիմիայի գծով, ինտենսիվորեն զարգանում են նավթաքիմիան, պոլիմերների, դեղանյութերի, ներկանյութերի հետազոտությունները և սինթեզը (Ի․ Մուրգուլեսկու, Կ․ Նենիցեսկու, Կ․Դրեգուլեսկու, Ռ․Չեռնետեսկու, է․ Անջելեսկու, Ռ․ Ռիպան, Կ․ Սիմիոնեսկու, Ե. Չաուշեսկու)։ Կենասաբանականությունում բուսաբանության, կենդանաբանության, ջրակենսաբանության բնագավառի ավանդական հետազոտությունների հետ միասին զարգանում են աշխատանքները բջջի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, գենետիկայի գծով (Ս․ Սըվուլեսկու, է․ Պոպ., է․Սորու, Վ․Սիրզա, է․Մակովսկի, Ռ․Կոդրեանու, է․Պորա, Պ․Ռայկու)։ Բժշկագիտությունում աշխատանքներ են տարվում ֆիզիոլոգիայի, սրտաբանության, ներզատաբանության, ուռուցքաբանության և այլ գծով (Կ․Պարհոն, Ն․ Հորտոլոմեյ, Ա․ Ասլան, Ա․ Մոգա, Շ․Միլկու, Տ․Բուրգելե)։ Գյուղատնտ․ գիտությունների բնագավառում մշակվում են բուսաբուծության, անասնաբուծության, անասնապահության, գյուղատնտեսության մեքենայացման կարևորագույն պրոբլեմներ (Գ․ Յոնեսկու–Շիշեշտ, Ն․Ջոսան, Վ․Վելիկան, Գ․Օբրեժանու)։ Երկրի մասին գիտություններում հետազոտություններ են տարվում գեոմորֆոլոգիայի, նստվածքային ապարների երկրաբանության, վառելանյութի և այլ օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրման գծով (Ն․Օնչեսկու, Գ․ Մակովեյ, Ա․ Կոդարչա, Վ․Յանովիչ, Մ.Շտեֆընեսկու, Մ․Ֆիլիպեսկու, Ն․Պետրուլիան), ֆիզիկական և տնտ․ աշխարհագրության, հատկապես հանքանյութի և հումքի պաշարների որոշման ուղղությամբ (Վ․Միհըյլեսկու, Տ․Մորարյու, Վ․Տուֆեսկու)։ Տեխնիկական գիտությունների բնագավառում զարգանում են էներգետիկան և էլեկտրատեխնիկան (Մ․Բերկովիչ, Ռ-Ռըդուլեց, Պ․Դիմո), էլեկտրոնիկան (Թ․ Տընեսեսկա, Գ․ Կարայանու, է․Նիկոլաու, Ա․ Սպըտարու), մետալուրգիան (Կ․Սիկլոշի, Ա․Դոմշա, Ա․Ռըու), շինարարությունը (Ն․ Պրոֆիր, Ա․Բելեշ, Շ․Բելան, Կ․Ավրամ, Մ․Հանգան, Պ․Մազիլու), շինարարական մեխանիկան (Զ․Բըրընեսկու, Գ․Բուզդուգան, է․Բոտեզ, Գ․Մանյա, Ի․Լզրեսկու, Կ․ Արամը), հիդրոդինամիկան (է․Կարաֆոլի, Դ․Դումիտրեսկու, Ն․Տիպեյ, Ն․Պատրաուլյա), ավտոմատիկան (Կ․Պնեսկու, Վ․Պոպով, Ս․Կըլին, Ս․Ֆլորեա), նավթի և գազի հանքավայրերի շահագործումը (Ի․Գրիգորե)։

2․ Հասարակական գիտությունները

Փիլիսոփայությունը։

Ռում․ հասարակական մտքի սաղմնավորումը պայմանավորված է ֆեոդ, և ազգ․ ճնշման դեմ գյուղացիական ապստամբության կոչող գաղափարախոսությամբ (XV–XVI դդ․)։ ժողովրդի առաջադիմական գաղափարները, արտահայտված կրոն, աղանդների ձևով, բովանդակում էին սոցիալ․ հավասարության մասին պատկերացումներ։ XVI–XVII դդ․ մտածողները առաջադրել են մարդկային անձնավորության և մշակույթի արժեքի, բանականությամբ աշխարհը ճանաչելու հնարավորության և այլ գաղափարներ։ Հումանիստական միտումներն արտացոլվել են Դ․Կանտեմիրի ստեղծագործության մեջ։ XVIII դ․ կեսին–XIX դ․ սկզբին Ռ–ում հաստատվել է Լուսավորականության գաղափարախոսությունը։ Ռում․ լուսավորականները քննադատել են ֆեոդ, հաստատությունները, քարոզել ազատության և հավասարության, ազգային–ազատագր․ պայքարի գաղափարներ՝, նպաստել ռացիոնալիզմի տարածմանը։ Ուտոպիական սոցիալիզմի գաղափարներ են տարածել Տ․ Դիամանտը, Չ. Բոլիակը, Յա․ Բոլյայը։ XVIII դ․ վերջին–XIX դ․ կեսին Ռ–ում փիլյան զարգացումը պայմանավորված էր ազգ․ և սոց․ ազատագրման համար պայքարով, որը հանգեցրեց 1848–49-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը։ Հեղափոխությանը հաջորդած տարիներին ուժեղանում են մատերիալիստական միտումները (Գ․ Շտեֆընեսկու, Շ. Միհյլեսկու և ուրիշներ)։ Ռում․ մատերիալիզմի զարգացմանը էապես խթանել է Վ․Կոնտայի փիլ․ համակարգը։ XIX դ․ վերջին սկսվում են տարածվել սոցիալիստ, գաղափարները։ 80–90-ական թթ․ բանվ․ շարժման ձևավորման և զարգացման հետ ուժեղանում է մարքսիզմի ազդեցությունը, տարածողներն էին Կ․Դոբրոջանու–Գերեան, Ռ․Ցոնեսկուն և ուրիշներ, որոնք քննադատում էին հետադիմական սոցիոլոգիական ըմբռնումները։

ՌԿԿ կազմավորմանը զուգընթաց XX դ․ 20-ական թթ․ բանվ․ շարժման մեջ հաստատվում է մարքս–լենինյան աշխարհայացքը։ ՌԿԿ հետևողականորեն պայքարում էր ֆաշիստ, գաղափարախոսության դեմ, քննադատում իդեալիստական փիլ․ և սոցիոլոգիական ուղղությունները (սպիրիտուալիզմ, Բուխարեստի սոցիոլոգիական դպրոց, ռեֆորիզմ ևն)։ Մարքսիստական փիլ–յան զարգացմանը մեծապես նպաստեցին Վ․Ի․Լենինի աշխատությունները։

Ֆաշիստական դիկտատուրայի տապալումից հետո (1944), իդեալիստական, միստիկական, ազգայնական ըմբռնումների դեմ պայքարում սկսվում է մարքսիզմ–լենինիզմի, որպես տիրապետող փիլ–յան, հաստատման պրոցեսը։ Մարքսիզմի դիրքերն են անցնում ռումին մտածողներ Մ․Ֆլորիանը, Մ․Ռալեան, Դ․Բըդըրըուն, Դ․Դ․ Ռոշկան։

Սոցիալ–փիլ․ մտքի գլխ․ ուղղությունը սոցիալիստ, հասարակության զարգացման դիալեկտիկայի հիմնական պրոբլեմների մշակումն է։ Մշակվում են նաև դիալեկտիկական մատերիալիզմի, գեղագիտության, բարոյագիտության հարցերը։ Ուսումնասիրվում է ռում․ և համաշխարհային փիլ–յան պատմությունը։ Քննադատորեն վերլուծվում են ոչ մարքսիստական փիլ․ ու սոցիոլոգիական ըմբռնումները։

Փիլ․ և սոցիոլոգիական գլխ․ կենտրոններն են ՌԿԿ ԿԿ–ին կից Շտեֆան Գեորգիուի անվ․ ակադեմիան, Սոց․ և քաղ․ գիտությունների ակադեմիան։ Հրատարակվում են բազմաթիվ փիլ․ և սոցիոլոգիական ամսագրեր։

Պատմական գիտությունը։ Վաղ շրջանի ռումին, պատմ․ գրականության զարգացումը կապված է տարեգրությունների հետ։ XVI դ․– XVII դ․ սկզբի տարեգրություններում և մի շարք ժամանակագրություններում արտացոլվել են Դանուբյան իշխանությունների (Մոլդովա և Վալախիա) կազմավորումից առաջ և հետո կատարված պատմ․ իրադարձությունները։ Առաջին պատմ․ հետազոտություններն արել է Դ․ Կանտեմիրը (նա բազմիցս անդրադարձել է նաև հայերին և Հայաստանին), որը կողմնակից էր օսմանյան լծի դեմ պայքարում Ռուսաստանի հետ բալկանյան ժողովուրդների դաշինքին։ XVIII դ․ կեսին–XIX դ․ սկզբին են գործել, այսպես կոչված, տրանսիլվանյան դպրոցի լուսավորիչները (Ս․Միկու–Կլեյն, Գ․Շինկայ, Պ․Սայոր, Ց․Բուդայ–Դլյանու)։ Պատմ․ գիտության հետագա զարգացմանը նպաստել են 1848–49-ի հեղափոխությունը Վալախիայում, հեղափոխական շարժումները Մոլդովայում և Տրանսիլվանիայում, Դանուբյան իշխանությունների միավորումը։ XIX դ․ կեսի պատմագրության մեջ հեղափոխական–դեմոկրատական ուղղության ներկայացուցիչն էր Ն․ Բըլչեսկուն, որի երկերին հատուկ են