Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես նաև հեռավոր նավարկությունների անձնակազմի մալարիայով հիվանդաց– ման և մալարիայի ներմուծման կանխար– գելման հարցերին։ Պարգևատրվել Է «Պատվո նշան» շքանշանով։

ՍԱՐԻՂԱՄԻՇ, Սարիկ ամի շ, շա– ղաք Կարսի մարզում, Մեծրաց լեւնե– րի հվ․ ստորոտին, Կարուց գետի վե[փն հոսանքի՝ Եղեգնուտի աջ ափին։ Հէում հավանաբար կոչվել է Եղեգնուտ (շրջա– կա առատ եղեգնուտների պատճաոււվ), որից էլ հետագայում առաջացել է թրլրք Ս․ անվանումը։ Ս․ բաղկացած էր Վերին և Ստորին թաղերից, որոնք անցյալում էղել են երկու կից գյուղեր։ Ենթադրվում Է, որ դրանք համապատասխանում են Վե[փն թաղում պահպանված Արգիշտի Ա թագա– վորի սեպաձև արձանագրության մեջ հի– շատակվող Ախուրյանի և Աշտուխինի բնա– կավայրերին (1880-ին այդ արձանագրու– թյունը հայտնաբերել և Թիֆլիս է տե ՛լա– լի ոխել Ա․ Երիցյանը, այժմ պահվու f է Վրաաոանի պետ․ թանգարանում)։ Ս․ ունի , ոռոգովի ընդարձակ դաշտեր և լեռնային I թավ արոտավայրեր։ Ս–ի հայերն գբ սղ– վում էին երկրագործությամբ, անասնա– բուծությամբ, առևտրով և արհեստնեւով (հատկապես մշակում և վաճառքի էին ւա– նում Մեծրաց լեռների հարուստ ու ըն– տիր անտառանյութը)։ Ունեին եկեղեցի և վարժարան։ 1877-ի հունիսին Ս․ թուրք, տիրապետու– թյունից ազատագրեցին ռուս, զորքեր ւ և հայ կամավոր, ջոկատները՝ Լոռիս ՄԷւլի– քովի ընդհանուր հրամանատարությամբ։ Ստորին թաղը վերածվեց ռուս, զորանիս– տի, այնտեղ հաստատվեցին մոլոկան և դուխոբոր աղանդի ռուսներ։ 1913-ին ավարտվեց Կարս–Ս․ երկաթուղու կա– ռուցումը, որը նպաստեց Ա–ի տնտ․ վե– րելքին։ Առաջին համաշխարհային պա– տերազմի սկզբին ռուս, զորքերը Ս–ի 1ոտ գլխովին ջախջախեցին թուրք, զորքեյփն (տես Սարիղամիշի օպերացիա 1914–15)։ 1917-ի սկզբին Ս–ում հիմնվեց բոլշևիկյան կազմակերպություն (Ա․ Ալավերդյան, Դ․ Հայկունի, Տ․ Մուսիև, Ս․ Թավդիշվէլի, Ն․ Լեժավա, Վ․ Կիսաշվիլի), իսկ մարււ– ապրիլին՝ զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետ։ 1918-ի հունվա– րից մինչև մարտի վերջը գործել է Սադի– ղամիշի ռազմահեղափոխական կոմիւոեն։ Օգտվելով ռուս, ռազմաճակատի քայքա– յումից՝ 1918-ի ապրիլի 5-ին Ս․ ռազմակա– լեցին թուրք, զորքերը։ 1919-ի հունվարին Ս–ի հայերը ենթարկվեցին քեմալական զորքերի կոտորածներին ու կողոպուտ ծե– րին։ Մեծ մասին հաջողվեց հայկ․ փոքրա– թիվ կայազորի հետ Կարսով նահանջել Արլ․ Հայաստան։ 1919-ի ապրիլին թոււք․ զորքերը նահանջեցին Կարսի մարզիդ և վերականգնվեց 1914-ի սահմանագիծը։ 1920-ի մայիսին դաշնակների դեմ աւււս– տամբեց և Ս–ում սովետական իշխաէու– թյուն հռչակեց նաև Ս–ի նորաստեղծ բոլ– շևիկյան ռազմահեղափոխական կոմիս են (Ա․ ճուղուրյան, Լ․ Մխչյան, Ս․ Ոսկանյսն, Պ․ Կուխմալյակին և ուրիշներ)։ Սակււյն ապստամբությունը դաժանորեն ճնշւ[եց մայիսի 17-ին։ 1920-ի սեպտ․ 29-ին քեւա– լական զորքերը վերստին զավթեցին Ս․։ Ս․ այժմ տրանսպորտային հանգույց Է Կարսի վիլայեթում, շուրջ 20 հզ․ բնակչու– թյամբ (թուրքեր, մոլոկաններ, դուխոբոր– ներ)։ Ունի յուղի և պանրի արտադրու– թյուն, աղացներ։ Մ․ Կատվաշան․

ՍԱՐԻՂԱՄԻՇԻ ՌԱ&ՄԱՀԵՂԱՓՈՒԱ4ԱՆ

ԿՈՄԻՏԵ, ստեղծվել է 1917-ի դեկտեմբե– րին կովկասյան բանակի երկրորդ հա– մագումարում՝ բոլշևիկյան մեծամասնու– թյան որոշմամբ, երկրամասում սովետա– կան իշխանություն հռչակվելուց հետո։ Գործել է 1918-ի հունվարից մինչև մարտի վերջերը։ Ռազմհեղկոմի մեջ էին մտնում Կովկասյան բանակի ռամահեղափոխա– կան կոմիտեի անդամ P․ Շեբոլդաևը (նա– խագահ), Ս․ Ալավերդյանը, Էրզրումի բերդային հրետանային գնդի բոլշևիկ– գործիչ Մ․ Պետրենկոն, կովկասյան հրա– ձգային գնդի ճանաչված հեղափոխական Ֆ․ Սոլնցևը (հետագայում Բաքվի 26 կո– միսարներից), Տ․ Մուսիևը (Տիգրան Մու– սիյան), Ի․ Կիասովը և ուրիշներ (քար– տուղարն էր Գրիգորյանցը)։ Կոմիտեի գոր– ծունեությունն ընդգրկել է Երզնկա–Էրզ– րում–Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրա– պոլ շրջանը։ Իշխանությունը տեղում իր ձեռքը վերցնելուց հետո կոմիտեն հեն– վելով բոլշևիկյան զորամասերի վրա, ձեռ– նարկել է մի շարք կարևոր միջոցառումներ (վերահսկողություն սահմանել զենքի, զի– նամթերքի և արժեքավոր գույքի նկատ– մամբ, զինել ռազմաճակատից տուն վե– րադարձող հեղափոխական զինվորներին, իրականացրել բանակի դեմոկրատացման դեկրետը, հեղափոխական կարգապահու– թյուն հաստատել տեղերում)։ Կոմիտեն իր կարևորագույն խնդիրն է համարել ապահովել զորամասերի խաղաղ վերա– դարձը, պլանավորել այն, կանխել հնա– րավոր անարխիան այդ գործում, իսկ անհրաժեշտության դեպքում այդ զորա– մասերի կազմակերպված ուժն ուղղել ընդդեմ Անդրկովկասյան կոմիսարիատի՝ երկրամասում սովետական իշխանություն հաստատելու և ամբապնդելու համար։ Կարևոր հիմնարկների վրա հսկողություն սահմանելու նպատակով կոմիտեն նշանա– կել է կոմիսարներ (պարենային, ռազմ, ևն), բոլշևիկյան զինված ջոկատներ է ուղարկել Կարս, Ալեքսանդրապոլ, Նո– վոսելիմ, կազմակերպել միտինգներ, որոնց մասնակցել են հազարավոր զին– վորներ, բանվորներ և հայ գաղթականներ։ Միտինգներից մեկում ընդունված բանա– ձևում ասված է․ «Մենք, Սարիղամիշի կա– յազորի զինվորներս, ջերմորեն ողջունում ենք ժողովրդական կոմիսարների սովե– տին, և մեզ հայտարարում ենք Սովետա– կան հեղափոխական բանակ, որը պատ– րաստ է բանվորա–գյուղացիական կառա– վարության առաջին իսկ կոչին հանդես գալ ի պաշտպանություն նրա և մեր Մեծ Ռուսական հեղափոխության»։ Սարիղա– միշի հայ բնակչության, հայկ․ ազգ․ զո– րամասերի զինվորների ճնշող մեծամաս– նությունը հավանություն է տվել կոմիտեի գործունեությանը և աջակցել նրան։ Իր գործունեությամբ կոմիտեն ձախողել է Անդրկովկասյան կոմիսարիատի փորձե– րը՝ քայքայելու և զինաթափելու կովկաս– յան հեղափոխական բանակը, որը պատ– րաստ էր վճռական դեր խաղալու Հս․ Կով– կասի հակահեղափոխության դեմ մղվող պայքարում։ 1918-ի մարտի վերջերին կոմիտեն դադարել է գործելուց և նրա ան– դամները վերջին զորամասերի հետ հե– ռացել են Բաքու, միացել տեղի և այլ վայ– րերի հեղափոխական ուժերին։ Գրկ․ ’՝Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժող․), Ե․, 1960։ Սահրադյան Ս․ Մ․, Ռազմա–ոևոլյուցիոն կոմիտեները Հա– յաստանում (1917–1922 թթ․)է Ե․, 196Г․ Ն ու յ ն ի, հեղափոխական կոմիտեները Հա– յաստանում։ Փաստաթղթերի նյութերի ժող․, Ե․, 1974։ Մ և լ ի ք յ ա ն "s․ Ս․, Հոկտեմբեր– յան հեղափոխությունը և Կովկասյան բանա– կը, Ե․, 1970։ Военно-революционные коми– теты действующей армии, М․, 1977․ <,․ Մեչիքյան

ՍԱՐԻՂԱՄԻՇԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1914-15, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս․ Կովկասյան բանակի մարտական գործողություն Սարիղամիշի շրջանում դեկտ․ 9(22)–հունվ․ 4(17)։ Թուրք․ 3-րդ բանակի հրամանատարությու– նը (գլխ– հրամանատար՝ գեն․ Էնվեր փա– շա, շտաբի պետ՝ գերմ․ գեն․ Ֆ․ Բրոնզարտ ֆոն Շելենդորֆ) որոշել էր շրջապատել և ոչնչացնել Կովկասյան բանակի (գլխ․ հրամանատար՝ գեն․ Ի․ Ի․ Վորոնցով– Դաշկով, փաստացի հրամանատարն էր նրա օգնականը՝ գեն․ Ա․ Զ․ Միշլաևսկին) գլխ․ ուժերը՝ Սարիղամիշի զորախմբերը, զավթել Կարսը, ապա՝ ամբողջ Անդրկով– կասը։ Այդ նպատակով թուրք․ 11-րդ կոր– պուսը, Կովկասյան 2-րդ դիվիզիան և քրդ․ հեծյալ կորպուսը ճակատից պիտի կաշկանդեին Սարիղամիշի խմբավորումը (հրամանատար՝ գեն․ Գ․ է․ Բերխման), իսկ 9-րդ և 10-րդ կորպուսները՝ Օլթիով ու Բարդուսով դուրս գային նրա թիկուն– քը։ Օլթիի և Աարիղամիշի խմբավորում– ների դեմ թուրքերը կենտրոնացրին 87 գումարտակ, 226 հրանոթ։ Դրա դիմաց ռուս, զորքերն ունեին 62 գումարտակ, 170 հրանոթ և 42 հեծյալ հարյուրյակ։ Դեկա․ 9(22)-ին թուրք․ 9-րդ և ւօ–րդ կոր– պուսները (57 գումարտակ, 72 հրանոթ) անցան հարձակման և գեն․ Ն․ Մ․ Իստո– մինի հրամանատարությամբ գործող Օլ– թիի խմբավորմանը (մոտ 9 գումարտակ, 24 հրանոթ) հարկադրեցին նահանջել Մերդենեկ։ Թուրք․ 30-րդ, 31-րդ և 32-րդ Դիվիզիաները գրավեցին Կոսորը, հասան Մերդենեկ–Սարիղամիշ խճուղին։ Միա– ժամանակ հարձակվող 9-րդ կորպուսը դեկտ․ 10(23)-ին գրավեց Օլթին, 12(25)-ին՝ Բարդուսը, ապա 10-րդ կորպուսի գործակ– ցությամբ՝ հսկայական կորուստների գնով (դրան նպաստեցին նաև սառնամանիք– ները) դուրս եկավ Սարիղամիշից հս․ և փորձեց գրոհել կայարանը։ Սարիղամիշի խմբավորման (մոտ 54 գումարտակ, 148 հրանոթ) դեմ ճակատային հարձակում ձեռնարկած թուրք․ 11-րդ կորպուսը (30 գումարտակ, 154 հրանոթ) և քրդ․ հեծյալ կորպուսը ռուս, զորքերին ստիպեցին ետ քաշվել դեպի պետ․ սահմանը։ Սարիղա– միշի կայազորը համալրելուց հետո, ռուս, զորքերը՝ գեն․ Մ․ Ա․ Պրժևալսկու հրամա– նատարությամբ, դեկտ․ 14(27)-ից ետ մղե– ցին թուրք․ 9-րդ և 10-րդ կորպուսների գրոհները, 16(29)-ին անցան հարձակման, դեկտ․ 20 (հունվ․ 2)-ին գրավեցին Բար– դուսը։ Դեկտ․ 22(հունվ․ 4)-ին գերվեց