Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ս․ ստեղծել է դիմանկարներ, բնանկար– ներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևա– վորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստա– կան որակը նկարչի համար դարձել է հիմ– նանպատակ։ Ս–ի 1896–1903-ի երկերում («Մոր դի– մանկարը», 1898, «Կովեր», 1899, «Օւս– տիան Սարյանի դիմանկարը», 1900, «Ինք– նադիմանկար», «Մաքրավանք», երկուսն էլ՝ 1902, «Սոֆյա Միանսարյան», 1903) տրված է օբյեկտների ռեալիստական, «քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։ Գե– րակշռող մոխրաշագանակագույնը կատա– րում է լույսի ու ստվերի աստիճանավո– րումն իրացնող դեր։ Ձևը սահմանափակ– վում է իրականի արտաքին–ֆիզիկական հավաստիությունը վերարտադրելով։ Ստեղծագործության առաջին շրջանում (1904–09) Ս․ հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդու– նել ու կոչել է «սարյանական»։ Այդ տարի– ներին նա ծանոթացել է ֆրանս․ նորագույն շրջանի գեղանկարչությանը (ըստ Ի․ Ս․ Շչուկինի հարուստ հավաքածուի և «Զոլո– տոյե ռունո» ամսագրի ցուցահանդեսնե– րի), առավել ևս համոզվել իր ստեղծագոր– ծական որոնումների ճշմարտացիության մեջ։ 1907-ին մասնակցել է «Գուուբայա ռոզա>-ի և այլ ցուցահանդեսների՝ ներ– կայացնելով «Հեքիաթներ ու երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը («Լուսնկա գիշեր», 1904, «Հեքիաթ։ Արա– րատի ստորոտում», 1904, «Ծաղկած սա– րեր», 1905, «Փերիների լիճը», 1905, «Լուս– նի կախարդանքը», 1906, «Համբույր», 1906, «Հովազներ», 1907, «Գիսաստղ», 1907, «Հովազը և կանայք», 1908, «Տապ։ Վազող շուն», 1909)։ «Հեքիաթներ ու երազներ»-ում Ա․ մերժել է ավանդական, «թանգարանային» մութկեկ կոլորիտը։ Սակայն նրան խորթ էր նաև գունալուսա– յին անցողիկ տպավորությունների, առար– կաների արտաքինի վրա թրթռացող ելե– վէջների իմպրեսիոնիստական ֆիքսումը։ Նա ստեղծագործել է գունընկալման առ– օրյա փորձի տվյալների անմիջական վե– րարտացոլումը բացասելով։ Պատկերվող բոլոր առարկաներն ու արարածները մեկ– նաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագման ներքին զորու– թյամբ օժտված ոգի էակներ։ Ս–ի մոտիվ– ները բնույթով պատմողական չեն։ Դը– րանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆան– տաստիկ իրադրություններ են, որ բացա– ռում են ավանդական «գրական» սյուժեն։ «Հեքիաթներ ու երազներ»-ում միահյուս– վել են մանկական անմիջականությու– նը և իմաստունի խոհը։ էությամբ յու– րովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրա– նալու և մայր բնության, տիեզերքի ան– սահմանության մեջ հավերժանալու բերկ– րալից ձգտումը։ Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունե– ցող արվեստագետը հաճախ է ճանապար– Մ․ Ս ար յան․ Ինքնանկար (1942, Հայաս– տանի պետ․ պատկերասրահ, Երևան) հորդել․ 1910-ին եղել է Կոստանդնուպոլ– սում, 1911-ին՝ Եգիպտոսում, 1913-ին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուզ– վորություններից՝ Ս․ ակտիվորեն մաս– նակցել է <Միքւ իսկուսավա>, «Դոլուբայա ռոզա» ևն ընկերությունների ցուցահան– դեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին ան– գամ գնել է Տրետյակովյան պատկերա– սրահը։ Ս–ի ստեղծագործության երկրորդ շըր– ջանի (1910-ական թթ․) երկերը («Կ․ Պո– լիս։ Փողոց։ Կեսօր», 1910, «Ի․ Ս․ Շչուկինի դիմանկարը», 1910, «Փյունիկյան արմա– վենի, 1911, «Եգիպտական գիշեր», 1911, «Բանաններ», 1911, «Գ․ Լևոնյան», 1912, «Պարսկական նատյուրմորտ», 1913, «Քա– ղաքիկի ծաղիկները», 1914, «Ա․ Ծատուր– յան», 1915, «Ծաղիկներ», 1916, «Դաշտա– յին ծաղիկներ», 1918) ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ»-ի՝ թեմատի– կայով ֆանտաստիկ չեն։ Դրանք մոտիվ– ներով արդեն կոնկրետ–իրական են։ Բայց կերպավորման ընդհանուր–էսթետիկա– կան մի քանի սկզբունքներով դարձյալ, ճիշտ է յուրովի, զարգացնում են նախորդ շրջանի գործերի տեսիլքային կողմնորո– շումը։ Լինեն ծաղիկներ թե մրգեր, մար– դիկ թե կենդանիներ, բնապատկերներ թե կենցաղի առարկաներ՝ նկարչի 1910-ական թթ․ կտավներում ստացել են ընդհանրաց– ված բնութագրություն, վերածվել հավա– քական, մոնումենտալ–էպիկական կեր– պարների։ Ընդգրկված կոնկրետ նյութի եզակիորեն հատկանշական գծերը բացա– հայտելով ու դրանք երևակայաբար վե– րամիավորելով, Ս․ ստեղծել է էությամբ մտահայեցողական տեսիլքներ, որոնք նշանաբանում են բնությունը հավիտենա– կան շարժման մեջ պահող համատիեզերա– կան կենսաուժի գոյության նկարչի պան– թեիստական հավատամքը, անմահության, երջսնկության և ազատության գաղափար– ները։ 1910-ական թթ․ նրա գործերը, հա– գեցսծ ու հնչեղ, հակադիր ու համադիր գույների, սինթետիկ գծերի, լուսաստվեր– ների և հարթությունների այդ զմայլելի աշխսրհները, արտահայտում են կյանքի հավերժության խորհրդավոր ներզգայու– մը։ Այդ գործերում Ս․ համաձուլել ԷՊ․ Դո– գենի դեկորատիվ գունամտածողությունը, եռաչափ ծավալաձևի սեզանյան ըմբռնու– մը, Վ․ Վան Դոգի շեշտված գունագծային տեսակետը և հայ միջնադարյան մանրա– նկարչության, որմնանկարչության, ճար– տարապետության մի շարք սկզբունքնե– րը՝ ւտանալով մի նոր, բացարձակապես սարյանական արժեք ու որակ։ Եվ դա նրան լիակատար հնարավորություն է տը– վել վճռելու երանգների ենթակարգության, «գրսֆիկական» գծի ու համասեռ մակե– րեսների, տարանջատված լույսի ու ստվե– րի վ ոխհարաբերման, առարկայի ու տա– րածության կոնստրուկտիվ–երկրաչափա– կան կառուցման, կոմպոզիցիայի բաղա– դրամասերի միջև դինամիկ ու ստատիկ հավասարակշռության ստեղծման, Արևել– քի ու Եվրոպայի գեղարվեստական մտա– ծելակերպի լծորդման բարդ պրոբլեմնե– րը, [յարևորագույն պրոբլեմներ, որոնք զբաղեցրել են Ա–ի սերնդի ու Ս–ի մասշտա– բի բոլոր մեծություններին (Մ․ Շագալ, Պ․ Պիկասսո, Ա․ Մատիս, ժ․ Բրաք, ժ․ Ռուո, Վ․ Կանդինսկի), և որոնցով էլ պայմանավորվել է XX դ․ նորարարական գեղանկարչական ըմբռնումների զարգա– ցումդ։ 1915-ին, Մեծ եղեռնի օրերին Ա․ աշխա– տել է «Հայերին օգնող մոսկովյան կոմի– տեում»։ Մեկնել է էջմիածին՝ թուրք, սրից հալածական հայ գաղթականներին տե– ղում օգնություն ցույց տալու համար։ Հ․ Թումանյանի, Դ․ Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանյ երը գործադրել է Արլ․ Հայաստա– նում ապաստանած արևմտահայերի վեր– Մ․ Ս ա ր յ ա ն․ Վ․ Օափազյանի դիմսյնկարը (1924, Հայաստանի պետ պատկերա– սր սհ, Երևան) ջին քնացորդներին մահվան ճիրաններից փրկ ւլու համար։ Անքուն գիշերների հե– տևանքով և տեսածի ծանր տպավորու– թյան տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հ․ Թումանյանի հանձնարարությամբ Ա–ին տեղսփոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916-ին, Վ․ Սուրենյանցի, Փ․ Թերլեմեզ– յանք , Ե․ Թադևոսյանի և այլոց հետ մաս– նակցել է Հայ արվեսաագեաների միու– թյան ստեղծմանը, Վ․ Սուրենյանցի հետ ձևավորել Վ․ Բրյուսովի «Հայ պոեզիան հնա գույն ժամանակներից մինչև մեր օրե–