Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

պատմության մատերիալիստական ըմբռնման որոշ տարրեր։ Նա ապացուցել է ֆեոդալիզմի վերացման անհրաժեշտությունը, սկզբնավորել է Ռ–ի պատմության աղբյուրների հրատարակման գործը։ Բուրժուա-դեմոկրատական ուղղության պատմաբան Մ․ Կոգըլնիչեանուն առաջիններից էր, որ անդրադարձավ ժողովրդի տնտ․ և սոցիալ․ պատմությանը։ Ռ–ի պատմության աղբյուրներ և սլավոնա–վալախա–մոլդովական կապերի վերաբերյալ ուսումնասիրություններ են հրատարակել․Բ Հաշդեուն (գրել է նաև աշխատություններ Ռումինիայի հայերի մասին) և Վ․ Ա․Ուրեքիան։ Աղբյուրագետ և սլավոնաբան Յ. Բոգդանը սլավոներենով հրատարակել է Մոլդովայի և Վալախիայի պատմության աղբյուրները։ Գ․ Հուրմուզաքին հրատարակել է Դանուբյան իշխանությունների պատմության վերաբերյալ օտարերկրյա արխիվներից քաղած փաստաթղթերի բազմահատոր ժողովածու։ XIX դ․ ստեղծվել է նաև ռումին․ հնագիտական դպրոցը (Վ․ Պըրվան, Գ․ Տոչիլեսկու)։ Վաղ ֆեոդալիզմի պատմությանն են նվիրված Դ․ Օնչուլի աշխատությունները։ Ռ–ի միջնադարյան պատմության կարևորագույն խնդիրներն են հետազոտել Կ․ Զուրեսկուն և Պ․ Պանաիտեսկուն։ Պատմ․ գիտության զարգացման մեջ նշանակալից դեր է խաղացել Ա․ Քսենոպոլը, որը հարուստ փաստական նյութի հիման վրա ստեղծել է ռումին ժողովրդի բազմահատոր պատմությունը (հիմնականում իդեալիստական դիրքերից)։ Բուրժ․ պատմաբան Ն․ Յորգան իր բազմաթիվ հետազոտություններում օգտագործել է նախկինում չօգտագործված հարուստ փաստական նյութ։

Մարքսիստական պատմագրության հիմքերը Ռ–ում դրվել են 1920–30-ական թթ․։1920-ական թթ․ լույս են տեսել Պ․ Կոնստանտինեսկու–Յաշի և Լ․ Պըտրըշկանուի Ռ–ի սոցիալ–տնտ․ պատմության (XIX–XX ղղ․) Խնդիրներին նվիրված աշխատությունները։ Բանվ․ և կոմունիստական շարժման պատմության վերաբերյալ մի շարք գործեր հրատարակել է Մ․ Ռոլլերը։ Սակայն մարքսիստական պատմագրության զարգացմանը Ռ–ում խանգարում էր բուրժ․ կարգը։ Ռ–ում ժող․ իշխանության հաստատումով հնարավորություններ ստեղծվեցին մարքսիստական պատմ․ գիտության ազատ զարգացման համար։ՌՍՀ–ում պատմ․ գիտության ուսումնասիրության հիմնական բնագավառներն են՝հնագիտությունը և Ռ–ի հին պատմությունը, սոցիալ–տնտ․ հարաբերությունների և միջնադարում ու նոր ժամանակներում ագգային–ազատագր․ շարժումների, ռումին, պետության ստեղծման, համադեմոկրատական, բանվորական և գյուղացիական շարժման պատմությունը ևն։ Ռումին պատմաբանների ուսումնասիրություններում զգալի տեղ են գրավում ժող․դեմոկրատական և սոցիալիստ, հեղափոխությունների, սոցիալիզմի կառուցման հարցերը (Պ․ Կոնստանտինեսկու–Յաշ, Կ․ Դայկովիչիու, Դ․ Պրոդան, Մ․ Կոնստանտինեսկու, Մ․ Բերզա, Շտ․ Շտեֆընեսկու և ուրիշներ)։

Պատմ․ հետազոտությունների հիմնական կենտրոնն է Մոցիալական և քաղ․գիտությունների ակադեմիայի պատմության ինստ–ը, ինչպես նաև ՌԿԿ Կենտկոմին առընթեր պատմության և սոցիալքաղ․ հետազոտությունների ինստ–ը, Բուխարեստի, Յասսիի համալսարանների պատմ․ ֆակ–ները ևՆ։ Ինտերնացիոնալ կապերի խնդրի մշակման գործում նշանակալից ավանդ ունի 1950–60-ական թթ․գործած Ռումինա–սովետական գիտ․ ինստ–ը։ Լույս են տեսնում պատմագիտական պարբերականներ։

Տնտեսագիտությունը։ Ռ–ի տարածքում տնտեսագիտական միտքն առաջացել է վաղ ֆեոդալիզմի շրջանում, ամփոփվել կրոն․, պատմ․, իրավաբանական ու գրական վավերագրերում և կրել առավելապես էմպիրիկ բնույթ։ Այն մի կողմից արտահայտել է ֆեոդալների շահերը, մյուս կողմից՝ ժող․ մասսաների դժգոհությունը։ XIX դ․ 1-ին կեսին տնտեսագիտական միտքը ձևավորվել է որպես ամբողջական համակարգ։ Այդ շրջանում հեղափոխական դեմոկրատ Ն․ Բըլչեսկուն հանդես էր գալիս գյուղում ֆեոդ, հարաբերությունների վերացման, հողը կալվածատերերից փրկագնելով գյուղացիներին վերադարձնելու օգտին։ Սոցիալիստ–ուտոպիստ Տ․ Դիամանտը ժամանակակից տնտ․ պրոբլեմները ենթադրում էր լուծել հարուստ բարեգործների ֆինանս, օգնությամբ արդ․- ագրարային միավորումներ (արտադրամիջոցների հանրային սեփականության վրա հիմնվող) կազմակերպելու ուղիով։ Դարի 2-րդ կեսին բնորոշ էր տնտեսագիտության զարգացման աշխուժացումը։ Լիբերալ բուրժուազիայի շահերն արտահայտող տնտեսագետները (Դ․ Սարցիան, Պ․ Սուրելիան, Յո․ Ցոնեսկու դե լա Բրադ) կողմ էին ազգ․ արդյունաբերության զարգացմանը, մաքսային հովանավորական քաղաքականության վարմանն ու գյուղատնտեսության մեքենայացմանը։ Իսկ առևտր․ բուրժուազիայի (Յո․ Գիկա և ուրիշներ) ու հատկապես կալվածատերերի (Յո․ Ստրատ և ուրիշներ) շահերն արտահայտող տնտեսագետներն առևտրի ազատություն էին քարոզում, հանդես գալիս երկրի ագրարային զարգացման և կալվածատիրական հողատիրության պաշտպանությամբ։ XIX դ․ վերջին բարենպաստ պայմաններ ստեղծվեցին մարքսիստական տնտեսագիտության գաղափարների տարածման համար (դրանում հատկապես մեծ էր Կ․ Դոբրոջանու–Գերեայի դերը), ռում․ թարգմանվեցին Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի մի շարք աշխատություններ։ XX դ․ 20–30-ական թթ․, բուրժուակալվածատիրական վարչակարգի իշխանության պայմաններում, մարքսիստական տնտեսագիտության զարգացումը դժվարացավ։ Տնտ․ զարգացման տեսական վերլուծության բնագավառում տնտեսագիտությունը դուրս չեկավ գռեհիկ քաղաքատնտեսության կոնցեպցիաների շրջանակներից, բացի այդ, մեծ էր քեյնսականության ու նեոլիբերալիզմի ազդեցությունը։ Բուրժ․ մի շարք տնտեսագետներ (Շ) Զելետին, Վ․ Սլըվեսկու և ուրիշներ) հանդես էին գալիս մոնոպոլիաների ու ֆինանսական օլիգարխիայի ջատագովմամբ, էկոնոմիկայի զարգացման կարգավորման գործում պետության դերի ուժեղացման առաջարկություններով։ Որոշ տնտեսագետներ (Վ․ Մաջարու, Կ․ Գարոֆլիդ և ուրիշներ) շարունակում էին պնդել էկոնոմիկայի ագրարային բնույթի պահպանման վրա։ 30-ական թթ․ վերջին երկրի վերածումը ֆաշիստ․ Գերմանիայի կամակատարի և նրա ներքաղ․ կյանքի ֆաշիստականացումը պայմանավորեցին դիկտատորական էկոնոմիկայի ու կորպորատիվիզմի տեսությունների (Մ․ Սանոյիլեսկու, Ա․ Կուզա) տարածումը։

Մարքսիստական տնտեսագիտության զարգացման համար իրական պայմաններ ստեղծվեցին երկրում սոցիալիստ, կարգերի հաստատումից հետո։ Սոցիալիստ, շինարարության, զարգացած սոցիալիստ, հասարակարգի կառուցման արդիական հարցերին են նվիրված Ն․ Չաուշեսկուի աշխատությունները։ ժամանակակից տնտեսագետների ուսումնասիրությունները վերաբերում են սոցիալիզմի ու կապիտալիզմի քաղաքատնտեսությանը (Ա․Բըրլղեանու, Ն․ Կոնստանտինեսկու, Ի․ Ռահմուտ), վիճակագրությանն ու տնտեսագիտության մեջ մաթ․ մեթոդների կիրառմանը Մ․ Մընեսկու, Ռ․ Մոլդովան և ուրիշներ), աշխատանքի միջազգային սոցիալիստ, բաժանման և սոցիալիստ, ու այլ երկրների տնտ․ հարաբերությունների պրոբլեմներին (Ռ․ Կոնստանտինեսկու, Գ․ Ռըդուլեսկու և ուրիշներ), ինչպես նաև Ռ–ի գյուղատնտեսության ու արդյունաբերության էկոնոմիկային ևն։

Տնտեսագիտական հետազոտությունները կենտրոնացված են ՌՍՀ–ի սոցիալ-տնտ․ զարգացման բարձրագույն խորհըր դի տնտեսագիտական հետազոտություններ կենտրոնական ինստ–ում, Շ․ Գեորգիոլի անվ․ ակադեմիայում, գերատեսչական ԳՏԻ–ներում, բուհերում։

Տնտեսագիտական կադրեր են պատրաստվում տնտ․ գիտությունների ակադեմիայում (Բուիւարեստ), Կլուժ Նապոկայի, Տիմիշոարայի, Կրայովայի և Յասսիի համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետներում։ հրատարակվում են տնտեսագիտական ամսագրեր։

Իրավագիտությունը։ Ռումին իրավաբանները զբաղվում են պետության և իրավունքի տեսության, սահմանադրական, վարչական իրավունքի, քաղաքացիական իրավունքի ու դատավարության, համեմատական տնտ․, աշխատանքային իրավունքի, սոցիալ․ ապահովության, քրեական իրավունքի և դատավարության, միջազգային իրավունքի խնդիրների մշակմամբ։ Պետ․ իրավական խնդիրներն ուսումնասիրելիս հիմք են ընդունվում ազգ․ հարաբերությունների զարգացումն ու գաղափարական պայքարը։ 70-ական թթ․ հետո մեծ տեղ է հատկացվում իրավունքի խնդիրներին ու դերին, միաժամանակ ուսումնասիրվում է իրավունքի դերը անձնավորության ձևավորման, պահպանման և զարգացման հարցում։ Ուսումնասիրվում է հասարակական կազմակերպությունների դերը քաղ․ համակարգում։ Պետության և իրավունքի հարցերի տեսական աշխատանքները կատարվում են, առաջին հերթին, Սոցիալ․ և քաղ․ գիտությունների ակադեմիայում, որտեղ կա