1692, գեղանկարիչ Պըրվու Մուտու) ի հայտ են եկել բնանկարային և ճարտ․ ֆոներ (Հուրեզի մենաստանի որմնանկարները, 1694–1704)։ Մոլդովայում և Վալախիայում բոլորաքանդակը զարգացում չի գտել։ Ծաղկել է քարի և փայտի քանդակազարդումը (փայտե դռներ, գահեր, շիրմաքարեր, ճարտ․ մանրամասեր)։ XIV-XVIII դդ․ բարձր մակարդակի է հասել ասեղնագործությունը (հաճախ արտահայտիչ դիմապատկերներով, բազմաֆիգուր կոմպոզիցիաներով)։ XVIII և XIX դդ․ սահմանագծում, ազգ․–ազատագրական շարժման վերելքի հետ Ռ–ի բոլոր մարզերում ձևավորվել է աշխարհիկ արվեստը։ Զարգացել է դիմանկարչությունը։ XIXդ․ կեսի արվեստն արձագանքել է հեղափոխական շարժմանը։ Սկզբնավորվել են ռեալիզմի, ռոմանտիզմի միտումները (Ցո․ Նեգուլիչի, Բ․ Իսկովեսկուի դիմա նկարներն ու բնանկարները, Կ․ Դ․ Ռոզենթալի հայրենասիրական այլաբանական կոմպոզիցիաները)։ Գեղարվեստական մշակույթի վերելքին նպաստել է Մոլդովայի և Վալախիայի միավորումը (1859) և անկախ Ռում․ պետության հռչակումը (1877)։ Թ․ Ամանի ազգ․ պատմության և գյուղական թեմաներով գործերում առկա են ակադեմիական, ռոմանտիկական և ռեալիստական արվեստների գծեր։ 1870–90-ական թթ․ ծաղկում է ապրել դեմոկրատական ռեալիզմի արվեստը (Ն․ Գրիգորեսկու, Ցո․ Անդրեսկու)։ Սոցիալ–քննադատական միտումները դրսեվորվել են Օ․ Բենչիլեի և ժ․ Ա․ Ստերիադիի՝ ռում․ պրոլետարիատի կյանքի թեմաներով նկարներում, Ի․ Իզերի և ուրիշների սուր քաղ․ ծաղրանկարներում։ XX դ․ սկզբներին արտահայտչական և կոլորիտային նոր հնարավորությունների բացահայտման որոնումները, ֆովիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի տարբեր հնարքների օգտագործումը զուգորդվել են առարկայական աշխարհի նկատմամբ հետաքրքրության, դեմոկրատական ազգ․ իդեալների արտահայտման հետ (Շ․ Լուկյանի, Գ․ Պետրաշկուի, Թ․ Պալլադիի, Կ․ Ռեսսոփ, Շ․ Դիմիտրեսկուի, Ն․ Տոնիցայի, Ֆ․ Շիրատոյի, Դ․ Գյացեի և ուրիշների դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները, պատմ․ կոմպոզիցիաները և ժանրային պատկերները)։ 1930–1940-ական թթ․ սկզբին, պետ․ կարգերի ֆաշիստականացման շրշանում, Ռ–ի արվեստում կազմավորվել է հակաֆաշիստ, ուղղությունը (Ն․ Տոնիցայի, Ա․ ժիկիդիի և ուրիշների մերկացնող գծանկարներն ու ծաղրանկարները)։ XIX դ․ վերջի–XX դ․ սկզբի քանդակագործության մեջ ակադեմիզմին փոխարինել են ռոմանտիզմի (Շ․ Ցոնեսկու–Վալբուդյա), «մոդեռն» ոճի (Դ․ Պաչուրյա) և նեոկլասիցիզմի (Ցո․ Ժալյա, Օ․ Հան, Կ․ Մեդրեա) միտումները։ Կ․ Բրընկուշի գործերում կերպարների խորհրդանշական հնչողության և նյութի արտահայտչական հնարավորությունների որոնումները երբեմն հանգեցրել են ձևերի վերացականության։ XIX դ․ սկզբին առանձին շենքեր կառուցվել են կլասիցիզմի ոճով, 2-րդ կեսին՝ եվրոպ․ էկլեկտիկ ճարտարապետության ոգով հանդիսավոր հասարակական կառույցներ (Աթենեոզ Ռոմընը, Արդարադաւոության պալատը են Բուխարեստում)։ 1880-ական թթ․ ճարտարապետ Ցո․ Մինկուն դիմել է ժող․ շինարվեստի և «Բրընկովեանու ոճի» ավանդույթներին (այսպես կոչված Բուֆետուլը Բուխարեստում)։ 1930-ական թթ․ նեոկլասիկայի միտումները (Հանրապետության պալատը Բուխարեստում) փոխարինվել են ֆունկցիոնալիզմով (ճարտներ Հ․ Կրյանգըի և Դ․ Մարկուի կառույցները Բրաշովում և Բուխարեստում)։ ժող․-դեմոկրատական կարգերի հաստատումից հետո ճարտարապետության մեջ կիրառվել են արդ․ մեթոդներ, կառուցվել են նոր (Գեորգե Գեորգիու Դեժ, Վիկտորիա) և վերակառուցվել հին քաղաքներ, ՍԱ ծովի ափերին ստեղծվել են բարեկարգ բուժհամալիրներ (Մամայա, էֆորիե, Մանգալիա)։ Նոր շրջաններն աչքի են ընկնում տարածության կազմակերպման ճկունությամբ, ուղղաձիգ և հորիզոնադիր ծավալների արտահայտիչ զուգորդմամբ են (Ֆլորեասկա, Տիտան շրջանները Բուխարեստում, Ցիգլինան՝ Գալացում, Ստեագուլ Ռոշուն՝ Բրաշովում)։ Արդ․ և հասարակական կառույցներում (կրկեսն ու Հանրապետության պալատի կոնգրեսների դահլիճը Բուխարեստում, Բրաշովի, Կոնստանցայի կայարանները են) կիրառվում են բազմազան փոխդասավորումներով հավաքովի կոնստրուկցիաներ։ Կատարվում է քաղաքների կենտրոնների վերակառուցում (Միավորման հրապարակը Ցասսիում), ճարտ․ հին․ հուշարձանները ներառնվում են նոր անսամբլների մեջ (Հանրապետության հրապարակը Բուխարեստում)։ 1960-ական թթ․ վերջից ճարտարապետության մեջ ուժեղացել է ձեերի պլաստիկ արտահայտման, ամբողջական ծավալների տարածական խաղի պատրանք առաջացնելու ձգտումը (Ամառային թատրոնը Մամայայում, Ցո․ Լ․ Կարաջալեի անվ․ ազգ․ թատրոնի անսամբլը Բուխարեստում)։ Աոցիալիստ․ Ռ–ի կերպարվեստի կազմավորմանը մասնակցել են ավագ սերնդի բազմաթիվ վարպետներ (Կ․ Ռեսսու, Ի․ Իզեր, Ն․ Տոնիցա, Ֆ․ Շիրատո, Դ․ Դյացը, Ա․ ժիկիդի, Ցո․ ժալեա, 0․ Հան, Կ․ Մեդրեա և ուրիշներ)։ 1950-ական թթ․ գեղանկարչության մեջ կարեոր տեղ են գրավել արդ․ բնանկարները, աշխատանքի և հեղափոխական պայքարի պատմության թեմաներով կոմպոզիցիաները (Մ․ Բունեսկուի, Հ․ Կատարջիի, Շ․ Մյոնյիի, Մ․ Խ․ Մաքսիի գործերը)։ Պայծառ կենսահաստատմամբ են առանձնանում Ա․ Չուկուրենկուի բնանկարները, նատյուրմորտներն ու պատմ․ կոմպոզիցիաները։ Կերպարների հոգեբանական խորությունը, դեմոկրատիզմը բնորոշ են Կ․ Բաբայի դիմանկարներին, գյուղական կյանքի պատկերներին։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից գեղանկարչության մեջ ուժեղացել են դեկորատիվ ոճավորման գծերը (Կ․ Պիլիուցըի, Բ․ Կովալիուի դիմանկարները, ժանրային տեսարանները)։ Զևապլաստիկական և գուներանգային արտահայտչականության որոնումներն են գերակշռում Վ․ ՍակելարիեՎլադիմիրեսկուի, Ցո․ Ցուկուլեսկուի կոմպոզիցիաներում։ 1960-ական թթ․ էքսպրեսիվ աբստրակտ կոմպոզիցիաներ են ստեղծել Ի․ Դեորգիուն, Վ․ Ալմըշանուն։ Սյուրռեալիզմի գծեր դրսևորվել են Ս․ Բըլաշայի նկարներում։ 1960-ական թթ․ վերջերից գեղանկարիչների գործերում վերածնվել է հետաքրքրությունը առարկայական աշխարհի նկատմամբ, բազմազան են դարձել ազգ․ ինքնատիպության որոնումները (Գ․ Շարուի, Կ․ Դիպշեի, Վ․ Մըրջինեանի, Ի․ Մըլիշտեանուի, Մ․ Ռուսուի, Ցո․ Մուսչելեանուի գործերը)։ Մոցիալիստ․ Ռ–ի քանդակագործության մեջ առանձնանում են Ցո․ ժալեայի, 0․ Հանի, Դ․ Անգելի, Ռ․ Լադեայի, Բ․ Կարաջայի դիմաքանդակները, Կ․ Մեդրեայի, Դ․ Վիդայի, Ցու․ Օնիցայի հաստոցային կոմպոզիցիաներն ու մոնումենտները, Ցո․ Իրիմեսկուի, Զ․ Բըյկոյանուի սիմվոլիկ կերպարները։ Միջնադարյան քանդակագործությանն ու փայտի ժող․ քանդակազարդմանն են դիմում Ս․ Ռադուն, Դ․ Իլիեսկուն, Ի․ Վլասիուն։ Բարձր մակարդակի են հասել հաստոցային գրաֆիկան, պատկերազարդումը, պլակատը (վ․ Դոբրիանի, Վ․ Կազարի, Պ․ էրդյոշի, Ֆ․ Կորդեսկուի, Լ․ Մակովեյի,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/27
Արտաքին տեսք