բարձրագույն և միակ օրենսդրական մար– մինը (1952-ի սահմանադրությամբ)։
ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, կղզիների իաւմբ Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց հս–արլ․։ Ընդհանուր տարածու– թյունը 376 կւՐ է։ Բնության և տնտե ւու– թյան մասին տես Սեյշեչյան կղզիներ պե– տություն հոդվածը։
ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Seychelles), Աեյշելյան Կղզիների Հ ա ն– րապետություն (Republic of Sey– chelles), պետություն համանուն U Ամի– րանտյան, Ալդաբրա, Կոսմոլեդո, Ֆ սր– կուար և մերձակա մանր կղզիներում, Հնդկական օվկիանոսի արմ–ում, Աա– դագասկարից հս–արլ․։ Բրիտանական ւա– մագործակցության անդամ է։ Տարածու– թյունը 405 կէՐ է, բն․՝ 67,5 հզ․ (1981), մայրաքաղաքը՝ Վիկտորիա (23 հզ․ ]ն․, 1982)։ Պետական կարգը։ Ս․ Կ․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1979-ից։ Պետության և կառա– վարության գլուխը պրեզիդենտն է։ Նա նաե զինված ուժերի գերագույն գլխ․ հրա– մանատարն է։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում են պրեզիդենտը և միա– պալատ Ազգային ժողովը։ Բնությունը։ Երկրի կազմի մեջ են մըտ– նում մոտ 100 կղզի։ Խոշոր կղզիներն են Մաեն, Պրասլենը, Սիլուետը, Լա Դի^ը։ Ա․ Ա․ տեղադրված հԿ 30–70 tt իւորութր ւէւ– եերում գտնվող ստորջրյա բարձրացոմ– ների վրա։ Կազմված են գրանիտներից և սիենիտներից։ Մանր կղզիները մասամբ կորալային են։ Ամենաբարձրադիրը (915 Վ) Մաե կղզին է։ Կլիման մերձհասա– րակածային է, միջին ամսական ջերմաս– տիճանը՝ 26–28°C, տեղումները՝ մինչև 4000 մՎ։ Ներքին շրջաններում պահպան– վել են էնդեմիկ ծառատեսակներով մըշ– տական արևադարձային անտառներ։ Բնորոշ են նաև էնդեմիկ կենդանիները (փղային կրիան, շատ թռչուններ)։ Բնակչությունը։ Ս․ կ–ում բնակվում են կրեոլներ, բանտու աֆրիկացիներ, եվրո– պացիներ (անգլիացիներ և ֆրանսիացի– ներ), հնդիկներ, չինացիներ և այլք։ Պաշ– տոնական լեզուները անգլերենը, ֆրան– սերենն ու կրեոլերենն են, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Միակ քաղաքը Վիկտորիան է։ Պատմական տեղեկանք։ Մ․ կ․ հայտնա– բերել են պորտուգ․ ծովագնացները XVI դ․ սկզբին։ XVIII դ․ կեսին գաղութացրել են ֆրանսիացիները, XVIII դ․ վերջին զավ– թել են անգլիացիները․ 1810-ին Մ․ կ․ հայ– տարարվել են բրիտ․ տիրույթ, 1814-ին միացվել են բրիտ․ տիրույթ Մավրիկիա– յին։ Երկրորդ համաշխարհային պատե– րազմից (1939–45) հետո Ս․ կ–ում ծավալ– վել է ազգային–ազատագրական շարժում։ 1970-ին Ս․ կ․ ստացել են ներքին ինքնա– վարություն, 1976-ի հունիսի 28-ին հըռ– չակվել անկախ պետություն՝ Բրիտ․ Հա– մագործակցության կազմում։ Արտաքին ասպարեզում վարում է դրական չեզոքու– թյան քաղաքականություն։ Քաղաքական կուսակցու– թյունները և արհմիություն– ները։ Սեյշելյան կղզիների ժողովրդի առաջադիմական ճակատ (ՍԿԺԱՃ․, մինչև 1978-ը կոչ– վել է Սեյշելյան կղզիների միավորված կուսակցություն), երկրի միակ և կառավա– րող կուսակցությունն է։ Հիմն, է 1963-ին։ Սեյշելյան Կղզիների բ ա ն– վորների ազգային միու– թ յ ու ն, արհմիութենական միակ կենտ– րոնն է երկրում։ Կազմվել է 1978-ին։ Տնտես ու թյան հիմքը կազմում են գյուղատնտեսությունն ու տուրիզմը։ 1981-ից սկսվել է նոր 5-ամյա պլանի իրա– կանացումը։ Ընդլայնվում է պետ․ սեկտո– րը։ Աճեցնում են կոկոսյան արմավենի, մշակում ծխախոտ, համեմունքներ (դար– չին), եթերատու բույսեր։ Զարգանում է անասնապահությունը։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ (տարեկան որսը՝ մոտ 5,5 հզ․ ա, 1981)։ Արտահանում են կոպրա, դարչին, վանիլ, սառեցրած ձուկ, ներմու– ծում՝ նավթամթերք, պարեն։ Հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Քենիան, Հնդկաստանը, Պա– կիսաանը։ Դրամական միավորը սեյշել– յան ռուփին է։ 1 սեյշելյան ռուփին = 0,15 դոլլարի (1982)։ ՍԵՅՍ (Sayce) Արչիբալդ Հենրի (25․9․ 1845–4․2․1933), անգլիացի արևելագետ։ Խեթագիտության հիմնադիրներից։ Կըր– թությունն ստացել է Օքսֆորդում։ 1876– 1919-ին՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆ․։ Մասնակցել է լուվիական նշանագրերի, ինչպես նաև ուրարտ․, էլամ, գրերի վեր– ծանմանը։ Բազմաթիվ ճանապարհորդու– թյունների ընթացքում ճշգրտությամբ պատճենահանել է Եգիպտոսի ու Սուդանի ժայռերի ու տաճարների պատերի վրա եղած հուն․, արամեական ու կարիական գրությունները։ Փոքր Ասիայում ուսում– նասիրել է հին խեթերի ու լուվիացիների ճարտ․ ու գրավոր հուշարձանները, հրա– տարակել Ելեփանտինեի արամեական բնագրերը, Պոլինեգիայում ուսումնասի– րել է բնիկների մշակույթն ու կրոնը։ Զբաղվել է նաև աստվածաբանությամբ (եղել է «Աստվածաշնչի» թարգմանության վերստուգիչ հանձնաժողովի անդամ)։ Ս․ տառադարձել, թարգմանել, մեկնա– բանել և 1882-ին Բրիտանական ասիական ընկերության ամսագրում առաջինը ամ– փոփ ձևով հրատարակել է այն ժամանակ հայտնի ուրարտ․ 57 արձանագրություննե– րը, որի շնորհիվ դրանք մտել են գիտ․ շըր– ջանառության մեջ։ Աշխատության մի շարք հատվածներ մինչև օրս էլ չեն կորցրել գիտ․ արժեքը։ Ս․ կյանքի հետագա տարի– ներին ևս հավաքել և նույն ամսագրում (XX, 1888, XXV, 1893, XXVI, 1894, XXXIII, 1901, XXXVIII, 1906, XLIV, 1912, LXI, 1929, LXIV, 1932) հրատարակել է ուրարտ․ արձանագրություններ։ Ըստ ասորեստան– յան արձանագրությունների գաղափարա– գրերի՝ Ս․ տվել է ուրարտ․ բնագրերի մո– տավոր թարգմանությունը։ Զբաղվել է նաև ուրարտ․ տեղանունների ստուգաբա– նության, տեղագրության և այլ հարցերով։ Երկ․ An Assyrian Grammar, Լ․, 1872; Prin– ciples of Comparative Philology, L-, 1874; Babylonian Literature, Lectures, L-, 1877; Monuments of the Hittites, L-, 1881; The Cuneiform Inscriptions of Van, «Journal of the Oayal Asiatic Society of Great Britian and Ireland», XIV, 1882, p․ 377–732; Babylonians and Assyrians, N․ Y․, 1900; Archaelogy of the Cuneiform Inscriptions, L‘, 1907․
ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, հակասեյսմիկ շինարարու– թ յ ու ն, երկրաշւսրժերի ժամանակ սեյս– միկ ազդեցություններին դիմակայող շեն– քերի և կառույցների շինարարություն։