Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Այդպիսի շենքեր և կառույցներ նախա– գծելիս, սովորական բեռնվածքից բացի, հաշվի են առնվում երկրաշարժերի ժամա– նակ առաջացող իներցիայի սեյսմիկ ուժե– րը։ Շինարարության շրջանում հնարավոր երկրաշարժերի ինտենսիվությունը որոշ– վում է սեյսմաշրջանացման ու միկրո– սեյսմաշրջանացման քարտեզով և արտա– հայտվում բաչով։ Շենքերի և կառույցնե– րի սեյսմակայունությունը ապահովվում է շինարարության տեղի, կոնստրուկտիվ սխեմաների ճիշտ ընտրությամբ, համա– պատասխան հաշվարկով, ինչպես նաե շինանյութերի և շինարարական աշխա– տանքների բարձր որակով։ Ըստ ՍՍՏՄ–ում ընդունված 12-բալանոց սանդղակի, շեն– քերի և կառույցների համար վտանգա– վոր են համարվում այն երկրաշարժերը, որոնց առավելագույն ինտենսիվությունը հասնում է 7 և ավելի բալի։ Այն շրջաննե– րում, որտեղ երկրաշարժերի կանխատես– վող ինտենսիվությունը չի գերազանցում 6 բալից, հատուկ հակասեյսմիկ միջոցա– ռումներ չեն անցկացվում։ ՏՍՍՀ համար– վում է ակտիվ սեյսմիկ շրջան և Ա․ շ–յան տեսական և գործնական խնդիրները լուծ– վում են Շինարարության և ճարտ–յան ԳՀԻ–ում, Երկրաֆիզիկայի և ինժեներա– յին սեյսմոլոգիայի, Համամիութենական նախագծային փորձարարական կոնս– տրուկտորական և տեխնոլոգիական ինստ–ներում, Ատոմային էլեկտրակայան– ների համամիութենական ԴՏԻ–ի հայկ․ մասնաճյուղում, Երեանի պոլիտեխնիկա– կան ինստ–ում։ Գրկ․ Руководство по проектированию сей– смостойких зданий и сооружений, т․ 1–4, М․, 1968 – 71; Сейсмическое районирование территории СССР, М․, 1980․ Բ․ Կարապետյան

ՍԵՅՍՄԱՀԵՏԱԻՈՒՋՈՒԹՏՈՒՆ, հետա– խուզության երկրաֆիզիկական մեթոդ, հիմնված է Երկրի կեղեի տարբեր միջա– վայրերում առաձգական (սեյսմիկ) ալիք– ների տարածման առանձնահատկություն– ների վրա։ Պայթեցումներից կէսմ մեխա– նիկական ներգործություններից առաջա– ցած սեյսմիկ ալիքները, տարածվելով բո– լոր ուղղություններով, թափանցում են մեծ խորություններ (10 կմհ ավելի), անդ– րադառնում են և բեկվում տարբեր առաձ– գականություն ու խտություն ունեցող ապարների սահմանների վրա։ Այդ անդ– րադարձած և բեկված ալիքները մասնա– կիորեն վերադառնում են Երկրի մակերե– վույթ և գրանցվում սեյսմակայաններում։ Ա–յան մեջ կիրառվում են անդրադարձվող ալիքների մեթոդը (ԱԱՄ), բեկված ալիք– ների մեթոդը (ԲԱՄ) և պիեզոէլեկտրական էֆեկտը (Պէէ)։ ԱԱՄ–ը որպես առավել մանրամասն և ճշգրիտ մեթոդ ուսումնա– սիրում է նստվածքային շերտերը՝ կապ– ված նավթի և բնական գազի որոնման ու հետախուզման հետ։ Այն կիրառվում է նաև որոշ մետաղային հանքավայրերի և ռեգիոնալ երկրաբանության մի շարք հարցերի ուսումնասիրության բնագա– վառում։ Օգտվելով ԲԱՄ–ից՝ կարելի է որոշել մեկ կամ մի քանի բեկող շերտերի խորությունը և ձեը։ Պէէ–ի միջոցով հայտ– նաբերում և հետամտում են պեգմատիտա– յին մարմիններ ու քվարցային երակներ։ Ա․ գլխավորապես օգտագործում է երկայ– նակի ալիքն՛երը, որոնց արագությունը ապարների մեջ տատանվում է 0,4– 8 կմ/վրկ սահմաններում։ Ս․ կատարում են տրամատներով, որոնց վրա որոշակի հեռավորությամբ տեղադրվում են տա– տանումներ առաջացնող աղբյուրը և գրան– ցող սարքերը (սեյսմոգրաֆները)։ Տա– տանումների աղբյուր են ծառայում ոչ խոր հորատման անցքերում պայթեցումնե– րը և վիբրացիոն սարքերը։ Երկրաբանա– հետախուզական աշխատանքների տըն– տեսական արդյունավետությունը բարձ– րացնելու նպատակով Ս․ կատարվում է երկրաֆիզիկական այլ մեթոդների հետ, Ա․ հնարավորություն է տալիս ուսումնասի– րելու Երկրի կեղեի խորքային կառուց– վածքը ընդհուպ մինչե Մոհորովիչիչի մա– կերևույթը՝ կիրառելով խորքային սեյսմիկ զոնդում (տես նաև Սեյսմոչոգիա)։ Շ․ Հովհաննիսյան

ՍԵՅՍՄԻԿ ԱԼԻՔՆԵՐ, առաձգական ալիք– ներ․ առաջանում են երկրաշարժերի, պայ– թեցումների և մեխանիկական հարված– ների հետևանքով։ Ուժեղ երկրաշարժերի օջախների մոտ վայրկյանի տասներորդ մասի տատանման պարբերության դեպ– քում Ա․ ա․ ձեռք են բերում կործանիչ ուժ։ Ըստ տարածման բնույթի Ա․ ա․ լինում են երկայնակի և լայնակի, որոնք միասին կոչվում են ծավալային ալիքներ։ Երկայ– նակի ալիքը բնութագրվում է միջավայրի մասնակի շեղումով սեյսմիկ ալիքի ուղղու– թյամբ, իսկ լայնակին՝ մասնակի շեղու– մով սեյսմիկ ալիքին ուղղահայաց ուղղու– թյամբ։ Նրանց ամպլիտուդի նվազումը համասեռ և իզոտոպ միջավայրում հակա– դարձ համեմատական է հեռավորությանը։ Երկայնակի ալիքների արագությունը մեծ է լայնակի ալիքների արագությունից և հասնում է մինչե 8 կմ/վրկ։ Միջավայրի բաժանման սահմանի առկայության դեպ– քում Երկրի մակերեույթին մոտ առաջա– նում են տարբեր տեսակի մակերևութա– յին ալիքներ (Ռելեի, նյավի են), որոնց ամպլիտուդի նվազումը հակադարձ հա– մեմատական է հեռավորության քառա– կուսու արմատին։ Այդ պատճառով հեռա– կա երկրաշարժերից առաջացած ալիք– ների մեջ ամպլիտուդի մեծությամբ իշ– խողը մակերևութային ալիքներն են։ Ըստ խորության Երկրի հատկությունների փոփոխության հետևանքով փոխվում է նաև ծավալային ալիքների տարածման արագությունը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու Երկրի ներսում մի շարք պատյաններ և հետազոտելու նը– րանց կառուցվածքը։ Շ․ Հովհաննիսյան

ՍԵՅՍՄԻԿ ԿԱՅԱՆ, սեյսմիկ հատուկ սար– քերի և օժանդակ սարքավորումների ամ– բողջություն, որն ապահովում է երկրա– շարժերի գրանցումն ու հետագա վերլու– ծությունը։ Մ․ կ–ները բաժանվում են երեք խմբի՝ ա․ հեռու ու մոտավոր, ուժեղ և թույլ երկրաշարժերը գրանցող առաջին կարգի հենակետային կայաններ, բ․ հե– ռավոր, ուժեղ և տեղական բոլոր տեսակի երկրաշարժերը գրանցող երկրորդ կարգի հենակետային կայաններ, գ․ տեղական երկրաշարժերը գրանցող ռեգիոնալ կա– յաններ։ Առաջին և երկրորդ կարգի Մ․ կ–ները հանդերձված են բարձր զգայ– նություն և կարճ պարբերություն ունեցող սեյսմոգրաֆներով։ համաշխարհային սեյսմիկ ցանցը ընդ– գրկում է մոտ 2000 Ս․ կ–ներ, որոնցից 200-շ․ տեղադրված են Սովետական Միու– թյան տարածքում։ Հայկական ՍՍՏ տա– րածվում տեղաբաշխված են 11 Ս․ կ–ներ, որոնցից 2-ը՝ առաջին, 3-ը՝ 2-րդ կարգի հենակետային, իսկ 6-ը՝ ռեգիոնալ։ Pn- լոր Ս․ կ–ները երկրաշարժերը գրանցում են լ ստ միևնույն ժամանակի և աշխատում են ինչպես ազգային սեյսմիկ ծառայու– թյան, այնպես էլ միջազգային սեյսմոլո– գիս կան կազմակերպության հաստատած հրս հանգներով։ Շ․ Հովհաննիսյան

ՍԵՅՍՄԻԿ ՇՐՋԱՆԱՑՈհՄ, պոտենցիալ սեյսմիկ վտանգի որոշում սեյսմաակտիվ ռեգիոնի սահմաններում։ Ս․ շ–ման խնդիրն է տվյալ տիրույթի սեյսմիկ ռեժիմի հնա– րավորին ճշգրիտ տվյալների ստացումը և ւլրանցից հետևող սեյսմիկ վտանգի առավելագույն մեծության գնահատումը տվյալ շրջանի համար։ Տարբեր մեծու– թյան սեյսմաակտիվ շրջանների անջա– տումը և քարտեզագրումը հիմնվում է անցյալի ուժեղ երկրաշարժերի մակրո– սերւմիկ ու ժամանակակից երկրաշար– ժերի գրանցման արդյունքների (Երկրի մակերևույթին երկրաշարժերի ինտենսի– վությունը, նրանց հիպոկենտրոնների չա– ւիերը և տեղաբաշխումը, էներգիան և մագ– նիոուդը, կրկնողականությունը են) և երէրբ․ կառուցվածքի առանձնահատկու– թյունների (երկրբ․ զարգացման պատմու– թյունը, ծալքավորման հասակը, ժամա– նակակից տեկտոնական խզումների տա– րածական ու դիֆերենցիալ ակտիվության բնութագրերը են) համադրման ու համա– տեղ վերլուծության արդյունքների վրա։ Ս․ շ–ման խնդրի հաջող լուծումը պահան– ջում է երկրաֆիզիկական աշխատանքնե– րի, այդ թվում Երկրի կեղևի և վերին թիկ– նոցի խորքային զոնդման, ինչպես նաե երկրաշարժերի հիմնական ու ետհարվա– ծային օջախների տարածական բաշխման և սռաջացման մեխանիզմի ուսումնասի– րությունների իրագործում։ Նախագծվող շենքերի ու կառույցների վրա սպասվելիք սեյսմիկ ազդեցության ճշգ րտումը, կախված շինարարական հրա– պարակի տեղական երկրբ․ պայմաններից (գւ ունտների ֆիզիկական և դինամիկա– կան հատկությունները, երկրակեղևի վե– րի ւ շերտախմբերի հզորությունը, բազ– մամյա սառած ապարների գոյությունը, ռե իեֆի առանձնահատկությունները են), սեյսմիկ միկրոշրջանացման (ՍՄՇ) ոաումնասիրության առարկան է։ Ս․ շ–ման գրաֆիկական արտահայտությունն են խո– շոր ռեգիոնների փոքրամասշտաբ քար– տեզները, որոնք պարունակում են տվյալ– ներ յուրաքանչյուր աշխարհագրական կե– տւ ւմ սպասվող ցնցումների ուժի (բալե– րով) մասին՝ միջին գրունտային պայման– ների դեպքում։ համաձայն շինարարական նորմաների և կանոնների, միջին գրուն– տային պայմանները արտահայտում են կավերը, ավազները, ավազակավերը և խոշորաբեկոր նստվածքները՝ ստոր– երկրյա ջրերի 6 й ավելի խորության և հարթ ռելիեֆի դեպքում։ ԱՄՇ քարտեզ– ները կազմվում են խոշոր մասշտաբի