կենսագործունեության հետևանքով առա– ջացած թույների ներթափանցման հետևան– քով։ Հարուցիչները տարբեր մանրէներ են, առավել հաճախ՝ ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը, հազվադեպ՝ պնևմոկո– կերը, աղիքային ցուպիկը ևն։ Սովորա– բար Ս․ վերքային կամ բորբոքային պրո– ցեսի բարդություն է։ Մարդու Ս–ի զարգաց– մանը նպաստում է օրգանիզմի դիմադրո– ղականության անկումը՝ ծանր հիվանդու– թյունների, վիրահատման, մեծ քանակու– թյամբ արյան կորստի, անբավարար սնուցման ևն հետևանքով։ Ընդհանուր թարախային վարակի աղբյուր կարող է դառնալ տարբեր տեղադրության և մե– ծության յուրաքանչյուր բորբոքային օջախ (վերք, թարախակույտ)։ Ս․ առաջացնող մանրէների թափանցման օջախներն են՝ փափուկ հյուսվածքների բաց վնասվածք– ները, ոսկրերի բաց կոտրվածքները, որո– վայնի, կրծքավանդակի, միզասեռական և այլ օրգանների վնասվածքները, տեղային թարախային պրոցեսները, վիրահատա– կան վերքերը, գաղտնի վարակի չհայտ– նաբերված օջախները։ Ախտահարված օջախից վարակը տարածվում է արյունա– յին կամ ավշային ճանապարհով։ Ըստ առաջնային օջախի տեղադրման Ա․ կա– րող է լինել վիրաբուժական, մանկաբար– ձագինեկոլոգիական, ուրոլոգիական, ականջի և ատամների հիվանդություննե– րով պայմանավորված են։ Ս․ դրսևորվում է առաջնային օջախում տեղային, իսկ գլխավորապես ընդհանուր ախտանշան– ներով։ Լինում է գլխացավ (ծանր դեպքե– րում գիտակցության խանգարումներ), ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39– 40°C (օրվա ընթացքում մեծ տատանում– ներով), արյան ճնշումն իջնում է։ Հիվան– դը նիհարում է, ի հայտ են գալիս դող, քրտնարտադրություն, պուլսի հաճախա– ցում, առիթմիա, սնուցողական և անոթա– շարժ խանգարումներ, թրոմբոզներ, այ– տուցներ, պառկելախոցեր, սրտխառնոց, փսխում, սեպտիկ լուծ ևն։ Ս–ի կլինիկա– կան ընթացքը կարող է լինել կայծակնա– յին, սուր, ենթասուր, կրկնվող (ռեցիդի– վող) և քրոնիկական։ Երբեմն կարող է ընթանալ ոչ տիպային ձևով։ Ս–ի կայծակ– նային ձևի դեպքում կլինիկական պատկե– րը բուռն է՝ զարգանում է մի քանի ժա– մից մինչև 1–2 օրվա, սուր ձևը՝ 5–7 օր– վա, ենթասուրը՝ մի քանի շաբաթվա ըն– թացքում, իսկ քրոնիկականը՝ ավելի դան– դաղ։ Ս․ կարող է ընթանալ մետաստազ– ներով (սեպ ռիկոպիեմիա) և առանց մե– տաստազների (սեպտիցեմիա)։ Սեպտիկո– պիեմիայի դեպքում վարակն առաջնա– յին օջախից տարածվելով, տարբեր օր– գաններում ու հյուսվածքներում առաջաց– նում է տեղային թարախակույտեր։ Ըստ վերջինների տեղադրության Ս–ի ընթաց– քը բազմազան է։ Նորածինների Ս–ին (պորտային Ս․) բնորոշ են փսխումը, լուծը, սննդից հրաժարվելը, արագ հյու– ծումը, օրգանիզմի ջրազրկումը են։ Վե– րոհիշյալ երևույթների հետևանքով մաշ– կային ծածկույթները կորցնում են առաձ– գականությունը, դառնում չոր, երբեմն՝ հողագույն։ Պորտի շրջանում երբեմն առաջանում է թարախակալում, իսկ տար– բեր հյուսվածքներում՝ թարախակույտեր։ Բ ու ժ ու մ ը․ վարակի դեմ պայքար (ան– տիբիոտիկների մեծ դեղաչափեր, սուլ– ֆանիլամիդներ, օրգանիզմի դիմադրողա– կանությունը բարձրացնող միջոցներ, ուժեղ և վիտամիններով հարուստ սնունդ, արյան փոխներարկում, հատուկ շիճուկ– ների, վակցինայի, գամմա–գլոբուլինի նե– րարկում։ Վերքի առկայության դեպքում՝ տեղային բուժում, մահացած հյուսվածք– ների հեռացում։
ՍԵՊՎԻ& (-jzopviz), քաղաքատիպ ավան Ռումինիայի Հարգիտա գավառում։ Այժմ՝ Ֆրումոասա։ XVI դ․ 2-րդ կեսին Ա–ում հաստատվել են հայեր։ Հայկ․ համայնք է դարձել 1672-ից, երբ 3 հզ․ հայ ընտանիք Մոլդո– վայից գաղթել են Տրանսիլվանիա (250 հոգի հաստատվել են Ս–ում)։ 1694-ի թա– թար․ հարձակման ժամանակ Ս–ից գե– րության են քշվել 148 հայ։ XVIII դ․ սկըզ– բին Ս–ի հայերի մի մասը տեղափոխվել է Գեռչա։ 1731-ին Ս–ի հայերը, արտաքըս– Ս․ Երրորդություն հայկական եկե– ղեցին (1733) ման վտանգի ներքո, բռնի կաթոլիկաց– վել են։ 1733-ին կառուցվել է Ս․ Երրորդու– թյուն եկեղեցին։ Հայկ․ գաղութը կրկին ստվարացել է 1768-ին, երբ ռուս–թուրք․ պատերազմի հետևանքով Մոլդովայից գաղթած 400 հայ հաստատվել են Ս–ում։ Հայերն ունեցել են ինքնավարություն (քաղաքապետ, դատավորներ, ավագների խորհուրդ), ենթարկվել նախ Եղիսաբե– թուպոլսի, ապա Ջուրջովի հայկ․ քաղա– քային վարչությանը։ Զբաղվել են երկ– րագործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստագործությամբ։ Ունե– ցել են «Կտրիճվորաց», հոգևոր և արհես– տակցական եղբայրություններ, XVIII դ․ սկզբից՝ դպրոց (գործել է մինչե 1890-ը)։ Վենետիկի Մխիթարյան միաբան Ալ․ Ին– ճիճյանի ջանքերով XVIII դ․ վերջին դըպ– րոցին կից գործել է թատրոն։ XIX դ․ սկըզ– բին Ս–ում բնակվել է 332 հայ։ Ս–ի որոշ հայեր (Դյորդ Դեակ և ուրիշներ) Հուն– գարիայում մասնակցել են 1848–49-ի հեղափոխությանը։ XIX դ․ վերջին Ս–ի հայերի քանակը նվազել է (մոտ 150 հոգի)։ Գաղութը գոյատևել է մինչև I960– 1970-ական թթ․։ Վերջին հոգևոր առաջ– նորդն է եղել հայագետ Մ․ Պուռուրյանը (1928–59-ին), որի նախաձեռնությամբ Ս–ում 1930–31-ին հրատարակվել են հայերեն «Գիտություն ն գիաեչիք> ամսա– թերթը՜, «Կոկոն» մանկ, ամսաթերթի մի քանի համար և մի շարք գրքեր։ Գրկ․ Հովհաննես Անեցի (Գով– ր ի կ յ ա ն Գ․), Սիբվիզի ու ճուրճովի հայ գաղթականությունները, «ՀԱ», 1896, № 1։ P ժ շ կ յ ա ն ց Մ․, ձանապարհորդութիւն ի Լեհսսաան, Վնա․, 1830։ Ս․ ՔոչանջյաԱ
ՍԵՊՏԱԿՈՐԴ, ակորդ՝ կազմված չորս տարբեր հնչյուններից, որոնք դասավոր– ված են կամ կարող են դասավորվել տեր– ցիաներով։ Մաժոր և մինոր լադերի աս– տիճաններից կազմվող Ս–ները իրենց ներքին կառուցվածքով յոթ տեսակ են։ Բոլոր Ս–ները դիսոնանս ակորդներ են (ւոեւ[ նաև Ներդաշնակություն)։
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1923, հակաֆաշիստական ժող․ ապստամ– բություն Բուլղարիայում սեպտ․ 23–29-ին, որը նախապատրաստել և ղեկավարել է Բուլ լարիայի կոմկուսը (ԲԿԿ)։ Նպատակն էր տապալել Ա․ Ցանկովի ֆաշիստ, կա– ռավյսրությունը (իշխում էր 1923-ի հու– նիսի 9-ից)։ ԲԿԿ կոչ արեց ստեղծել հա– կաֆաշիստ․ ընդհանուր ճակատ։ Ստեղծ– վեց ռազմահեղափոխական գլխ․ կոմիտե Դ․ Դիմիտրովի, Վ․ Կոլարովի, Գ․ Գենովի գլխավորությամբ։ Ապստամբությունը լայն ծավսլ ստացավ հատկապես հս–արմ–ում, որտեղ գտնվում էր կոմիտեն։ Որոշ բնա– կավայրերում իշխանությունն անցավ բանվորա–գյուղացիական հեղափոխ․ կո– միտեներին։ Խոշոր ընդհարումներ տե– ղի ւ ւնեցան նաև այլ վայրերում։ Չնայած ապստամբների հերոսությանն ու համառ դիմադրությանը, ապստամբությունը պալտվեց (սպանվեց և խոշտանգվեց 20 հգ–ից ավելի մարդ)։ Ս․ ա․ («բուլղա– րական 1905 թվական») բեկումնային եղավ ԲԿԿ–ի բոլշեիկացման գործում, զգալի ազդեցություն ունեցավ երկրի քաղ․ և հա– սարակական զարգացման վրա, ցուցա– դրեի քաղաքի և գյուղի աշխատավորու– թյան մարտական միասնության ուժը։
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ձԻՆ– ՎԱՀ) ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1944 Բ ու լ– ղարիայում, Սեպտեմբերի 9-ի ա պ ս տ ա մ բ ու թ յ ու ն, հակաֆա– շիստական ապստամբություն, որը տա– պալեց միապետական–ֆաշիստական դիկ– տաււուրան և սկզբնավորեց սոցիալիս– տաէ ան հեղափոխությունը Բուլղարիա– յում; Ընթացել է Բուլղարիայի բանվորա– կան կւսսակցության (££Կ, այն ժամա– նակ այդպես էր կոչվում Բուլղարիայի կոմ– կուսը) ղեկավարությամբ՝ գերմանա–ֆա– շիսա․ զորքերի դեմ սովետական բանակի տարած հաղթանակների հետեանքով մի– ջազգային իրադրության արմատական բեկման և բուն Բուլղարիայում հեղափոխ․ ճգնււժամի հասունացման պայմաններում։ ՝Ապստամբության հաջողությանը նպաս– տեց ԲԲԿ–ի ղեկավարությամբ Հայրենա– կան ճակատի (ՀՃԼ, 1942) և ժողովրղա– ազս տագրական ապստամբական բանա–