Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

րական ձևերն՝ ըաո տարիքային աոււնձ– նահատկությ ունների։ Գրկ․ Варданян Л․ М․, Традиции мужских возрастных групп у армян в юнце XIX–начале XX вв․; ՝՛տայ ազգագրություն և բանահյուսություն, պր․ 12, Ե․, 1981։ Լ․ Վարդանյան

ՍԵՍԻԱ (< լատ․ sessio – նիստ), ւռես Նստաշրջան։

ՍԵՍՅՈԻ, Snjn Օդա (1420–1506), ճապոնացի նկարիչ։ Բուդդայական ձեն աղանդի հոգևորական։ Սովորել է յնա– նկարիչ Այուբունի մոտ։ 1463–69-ին ապ– րել է Չինաստանում, ուսումնասիրել XII–■ XIII դդ․ վարպետների արվեստը։ Տուշով ստեղծված Ս–ի միագույն աշխատան]>նե– Ս և и յ ու․ «Աշնանային բնանկար*, ւոուշ (Ազգային թանգարան, Տոկիո) րին (հիմնականում բնանկարներ, ինչ– պես և դիմանկարներ, աստվածություն– ների և կենդանիների պատկերներ) բնո– րոշ են ամուր և ընդհատ գծերը, ստեղծա– գործական մտահղացման ակնթարթային մարմնավորման տպավորություն հաղոր– դող կերպարային լուծման լակոնքւզմը։ Գրկ․ Воронова Б․, Тойо Ода, М․, 1958․ «ՍԵՎ ԱՐԿՂ», տեխնիկական կիբեռնետի– կայի հիմնական մեթոդ՝ բարդ համակար– գերի ուսումնասիրման համար։ Բարդ են համարվում այն համակարգերը, ւրոնց ներքին կաոուցվածքը, ինչպես նաև նրան– ցում ընթացող պրոցեսներն անհարո են կամ բավական բարդ, որ համակ ււրգի բաղկացուցիչ մասերի հատկությունէ երով և այդ մասերի միջև եղած կապերի կառուց– վածքով հնարավոր լինի նկարագրե հա– մակարգի վարքը։ «Ս․ ա․» մեթոդը կ րառ– վում է այն դեպքերում, երբ հետաօոտո– ղին հայտնի են համակարգի միայն մուտ– քի (X), ելքի (У) ն միջավայրի (F) ազդա– նշանները (նկ․), իսկ համակարգի ներ– սում ընթացող պրոցեսներն անհարւ են։ «Ս․ ա․» մեթոդի կիրառման պարզս գույն օրինակ է բազմաբևեռի ուսումնասիլումը, որի ներքին սխեման անհայտ Է, հայտնի է միայն վարքը։ Սակայն ինչքան էլ մանրա– մասն ուսումնասիրվեն բարդ համակարգի մուտքի և ելքի ազդանշանները, հնարա– վոր չէ միարժեքորեն որոշել ներքին կա– ռուցվածքը, քանի որ ելքի մեծություն– ների նույն վարքը կարող են ունենալ տարբեր համակարգեր։ Լայնորեն կի– րառվում են կենսաբանական համակար– գերում, ինչպես նաև տեխնոլոգիական X–մուտքի կառավարող վեկաոր, Y–ելքի վեկտոր, F–արտաքին պատահական միջա– վայրի վեկտոր պրոցեսների (քիմ․ ռեակտոր) մոդելավոր– ման և օպտիմալ կառավարման բնագա– վառներում, հատկապես այն դեպքերում, երբ կարևոր է համակարգի վարքը և ոչ թե ներքին կառուցվածքը։ 9–^․ Милсэм Дж․, Анализ биологи– ческих систем управления, пер․ с англ․, М․, 1968․ Դ․ Մեչքումյան ՍԵՎ ԼԵՌԱՆ ԺՈՂՈՎ 1114, գումարվել է Կիլիկյան Հայաստանի Կարմիր վանքում (Սև լեռներում, Քեսունի մոտ), կաթողի– կոսական աթոռի համար Գրիգոր Գ Պահ– ււսվունու և Աղթամարի եպիսկոպոս Դա– վիթ Արծրունու վեճի առիթով։ Պատճառ դարձնելով նորընտիր կաթողիկոս Գրի– գոր Դ Պահլավունու դեռահասությունը՝ Աղթամարի եպիսկոպոս Դավիթը Վասպու– րականի Զորավանքում համախոհ հինգ եպիսկոպոսներից ձեռնադրվել էր հակա– թոռ կաթողիկոս և, ի հակադրություն Կի– լիկյան Հայաստանի, փորձում էր ճանա– չում գտնել բուն Հայաստանում (հատկա– պես Անիում, ուր մինչ այդ գտնվում էր հայրապետւսրանը)։ Ա․ լ․ ժ․ (մասնակցել են 2500 եպիսկոպոսներ, վարդապետներ, վանահայրեր, հավանական է նաև իշխան– ներ և այլ աշխարհականներ) դատապար– տել է Դավթին և օրինական կաթողիկոս ճանաչել Գրիգոր Գ Պահլավունուն։ Սա– կայն Դավիթը մերժել է Ս․ լ․ ժ–ի որոշումը և կաթողիկոսական աթոռ հիմնադրել Աղթամարում (տես Աղթամարի կաթողի– կոսություն 1113–1895)։ Ս․ լ․ ժ–ում ըն– դունված եկեդեց․ նոր կանոնի համաձայն՝ Հայոց կաթողիկոսի ընտրությունը վավե– րական էր ճանաչվում միայն բուն Հայաս– տանի չորս եպիսկոպոսական մեծ աթոռ– ների՝ Բջնու, Հաղպատի, Տաթևի և Ար– աազի հավանությունն սաանալուց հետո։ Գրկ․ Մխիթարյան Ա․, Պատմութիւն ժողովոց ՝‘տայաստանեայց եկեղեցւոյ, Վաղ– պատ, 1874։ Օրմանյան Մ․, Ազգապա– տում, հ․ 1, ԿՊ, 1912։ ՍԵՎ ԼԵՌՆԵՐԻ ԴՊՐՈՑ, միջնադարյան գրչության կենտրոն Կիլիկյան Հայաս– տանում։ Հիմն, է Գրիգոր Ր Վկայասերը, Փիչարտոս Վարաժնունու և Դող Վասիլի հովանավորությամբ, մոտ XII դ․ սկզբին, Աև լեռների (տես Ամանոս) Արեգնի վան– քում։ Տարբեր ժամանակներում այս լեռ– ներում հաստատվել են ճեմարաններ ու մենարաններ, հետագայում՝ կառուց– վել մենաստաններ ու վանքեր, որոնք դարձել են ուսման և գրչության կենտրոն– ներ։ Առանձնապես նշանավոր են եղել Աև լեռների, հետագայում Շուղրի և Կար– միր վանքի դպրոցները, որոնցում դասա– վանդվել են նաև հուն, և ասոր․ (շրջակայ– քում եղել են հուն, ու ասոր․ վանական դպրոցներ)։ Ս․ լ․ դ–ում (ինչպես նաև Ըն– կուզուտում) Գրիգոր Բ Վկայասերը թարգ– մանել է տվել բազմաթիվ վարքեր ու վկայաբանություններ, կարգավորել «ճա– շոց» գիրքը (Տարեգիրք), որը դարձել է հայ եկեղեցու ծիսական կարևոր մատյան, ապա թարգմանված վարք–վկայաբանու– թյունների հետ, հայկ․ «Հ ա յ ս մ ա վ ու ր– ք ի» հիմքը։ Դպրոցի շատ շրջանավարտ– ներ դարձել են եկեղեցական գործիչներ ու գրիչներ։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Ա․ Մաթևոսյան ՍԵՎ ԼԻՃ, անհոսք լիճ Հայկ․ ՍՍՀ (Գորիսի շրջան) և Ադրբ․ ՍՍՀ սահմանագլխին, Մեծ Իշխանասար լեռան լանջին, 2666 մ բարձրության վրա։ Մակերեսը մոտ 2 կմ2 է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7,5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն մ3։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ «ՍԵՎ ՒԱՁ», հայ ազգային–ազատագրա– կան կազմակերպություն։ Հիմնադրվել է 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո, Վանում՝ աշխատավոր ժողովրդի ունեցվածքը քուրդ, թուրք բեկերի կողո– պուտից զերծ պահելու և ինքնապաշտպա– նություն կազմակերպելու նպատակով։ Ըստ կանոնադրության, անդամները պեւոք է գործեին անձնվիրաբար և խիստ գաղտ– նի, դավաճանների վրա դրվելու էր «սև խաչ» (որից էլ ծագել է կազմակերպության անվանումը), այսինքն՝ դատապարտվե– լու էին մահվան։ Սերտ կապ է հաստատել Կարինի «Պաշտպան Հայրենյաց» գաղտ– նի կազմակերպության հետ։ Աջակցու– թյուն է ստացել Վանի ռուս, փոխհյուպա– տոս Կ․ Կամսարականից։ Օւնեցել է ակումբ (կազմակերպվել են դասախոսու– թյուններ, ազգ․ երգի երեկոներ ևն), «Զի– նակիր» անունով երիտասարդական խումբ (որը 1882-ի մայիսին, Ազգ․ սահ– մանադրության 22-րդ տարեդարձի առ– թիվ, զինված երթ է կազմակերպել մինչև Վար ա գա վանքը)։ Կարինի «Պաշտպան Հայրենյաց»-ի ջախջախումից հետո (1882-ի վերջին) թուրք, իշխանությունները ձեր– բակալություններ են սկսել նաև Վանում։ Ենթադրվում է, որ «Ս․ խ․» գոյատևել է մինչև 1880-ական թթ․ կեսը։ «Ս․ խ․»-ի անդամների մեծ մասը մասնակցել է հայ առաջին քաղ․ կուսակցության՝ Արմենա– կան կազմակերպության հիմնադրմանը։ Հ․ Պողոսյան «ՍԵՎ ԽՈՌՈՉՆԵՐ», վարկածային տիե– զերական օբյեկտներ, որոնց գոյության հնարավորությունը բխում է հարաբե– րականության ընդհանուր տեսությունից։ Կարող են առաջանալ մեծ զանգված (մի քանի արեգակնային զանգված) ունեցող տիեզերական մարմինների անսահման գրավիտացիոն սեղմման (կոչապս) դեպ– քում։ «Ս․ խ․»-ից չեն կարող առաքվել ոչ լույս, ոչ նյութ, ոչ էլ որևէ ազդանշան։ Այդ օբյեկտները հնարավոր է հայտնաբերել միայն դրանց ձգողության կամ էլ դրսից դրանց վրա ընկնող գազի արգելակման ճառագայթման շնորհիվ։ Մինչև այժմ (1984) «Ա․ խ․» չեն հայտնաբերվել։ ՍԵՎ ԾՈՎ [հուն․ Ի1աՅթդ daXaaaa, նաև IIovtoc; MeXag (սև, դաժան, մռայլ