քի արդյունավեւոության բարձրացման ուղիներին, տալիս գործնական խորհուրդ– ներ։ Տպագրում է նաև հոդվածներ մարդ– բնություն փոխհարաբերության, Սեանի պահպանման պրոբլեմի շուրջ, աշխարհա– գրական տեղեկանքներ,՝ բժշկ․, իրավա– բանական խորհրդատվություններ, մար– զական լուրեր։
ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, բարդ կա– ոուցվածքով պահպանվող տարածք՝ բաղ– կացած Սեանի ավազանի տարբեր ֆունկ– ցիոնալ գոտիներից (քաղաքաշինական, գյուղատնտ․, արդ․, ոեկրեացիոն են), որոնց փոխներգործությունն ապահովում է ոեգիոնի էկոլոգիական կայունությունը։ Ընդգրկում է ՀՍՍՀ Վարդենիսի, Սարտու– նու, Կամոյի շրջանները, Կրասնոսելսկի ու Սեանի շրջանների մի մասը՝ Սեան լճի ջրբաժանի սահմաններում։ Գտնվում է 1898–3597 մ բարձրությունների վրա։ Հիմնադրվել է 1978-ին։ Տարածությունը 4850 կէՐ է (3650 կւԲ–ը՝ ցամաք, 1200 կւՐ–ը՝ ջրային մակերեույթ)։ Կլիման բարեխառն է՝ կարճատե տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Բուսածածկույթում տիրապե– տում են լեռնային տափաստանները, գիհու նոսրուտները, ալպյան մարգա– գետինները։ Սեանի լեռնաշղթայի արմ․ լանջերին կան կաղնուտներ։ «Ս․» ա․ պ–ում կան ծաղկավոր բույսերի մոտ 1600 (80-ը հազվագյուտ և անհետացող), թռչունների 164 (35-ը հազվագյուտ և անհետացող), ձկների 4, երկկենցաղների 3, սողունների 13, կաթնասունների 30 տեսակներ։ Բույ– սերի ու կենդանիների հազվագյուտ ու անհետացող տեսակները գրանցված են ՍՍՀՍ և ՀՍՍՀ Կարմիր գրքերում։ ժող․ տնտեսության տարբեր կարիքնե– րի՝ հողերի ոռոգման, էլեկտրաէներգիա ստանալու (տես Սևան–Հրազդան կաս– կադ) համար Սեան լճի օգտագործման հետևանքով իջել է լճի մակարդակը, խախտվեւ ռեգիոնալ կայունությունը։ Սկսվել է լճի էվտրոֆիկացիա։ «Ս․» ա․ պ–ի խնդիրն է Սեանի ավազանի բնական ռե– սուրսների պահպանումն ու վերարտադը– րությունը, պատմ․ ու մշակույթի հուշար– ձանների և բնական լանդշաֆտի պահ– պանումը, ճանաչողական տուրիզմի ու օրինակելի հանգստի կազմակերպումը։ Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում «Ս․» ա․ պ–ի ամբողջ տարած– քում, հատկապես 5 արգելոցներում։ Արգելավայրերում տնտ․ գործունեությու– նը արգելված է մասամբ։ «Ս․» ա․ պ–ի տարածքում գտնվող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությու– նը համապատասխանում է պարկի խնդիր– ներին և պետք է ապահովի պահպանվող տարածքի նվազագույն աղտոտումը։ Եզա– կի լանդշաֆտը, լեռնային օդը, լճի ջրա– յին տարածության օգտագործման հնա– րավորությունները (լողալու և ջրային զբոսանքների համար) և երկարատե արե– գակնային ճառագայթումը <Ս․» ա․ պ․ են հրապուրում տասնյակ հազարավոր հան– գըստացողների։ Պարկի գլխ․ հատակա– գծով լճի արլ․ և հվ․ ափերին նախատես– վում է ռեկրեացիոն գոտիների ձևավո– րում։ Հվ․ ափին՝ Մարտունու շրջանում նախատեսվում է տուրիստական քաղաքի և ազգագրական գյուղի ստեղծում, բու– ժական ջրերի օգտագործում՝ բազմտպրո– ֆիլ հանգստի հետ միասին։ Նախատես– վում են ստեղծել ձիով երթուղողների ապաստարաններ։ Զմռանը հվ․ առափնյա լանջերը կօգտագործվեն դահուկային և սահնակային մարզաձևերի համար։ Պարկի տարածքում (հատկապես Մար– տունու, Վարդենիսի և Կամոյի շրջաննե– րում) կա մոտ 440 ճարտ․, ազգագրական և հնագիտական օբյեկտ։ Գ․ Սուխուդրսն
ՍԵՎԱՆԱ ԿՂձԻ, մինչև 1950-ական թթ․՝ կղզի։ Լճի մակարդակի իջնելու հետևան– քով վերածվել է Սևանի թերակղզու։
ՍԵՎԱՆԻ ԱՊԱԿՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԵԿՈՒՍԻՉ– ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1963 թվականին։ Աշխա– տում է տեղական հումքի բազայի վրա։ Արտադրում է մեխ․ բարձր ամրություն ունեցող էլեկտրամեկուսիչ ապակյա թել (1982-ին՝ 3 հզ․ ա), գործվածք (5,7 մլն մ), ժապավեն (30 մլն մ), ապակե– պլաստ (1,6 հզ․ տ), քուղ (20 մլն մ) են։ 1982-ին արտադրանքի ծավալը կազմել է 9,4 մլն ռ․։ Թողարկվող արտադրանքն իրացվում է ՍՍՀՍ–ում, արտահանվում Բուլղարիա, Լեհաստան, Հարավսլավիա, Հունգարիա և այլ երկրներ։
ՍԵՎԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկա– աշխարհագրական շրջան ՀՍՍՀ արլ․ մա– սում։ Արլ–ից եզրավորվում է Արեգունի, Սևանի, Արլ․ Սեանի, հվ–ից՝ Վարդենիսի, արմ–ից՝ Գեղամա և Փամբակի լեռնաշըղ– թաներով։ Ս․ գ․ նեոգեն–չորրորդականի տեկտոնական իջվածք է, որը եռանկյու– նաձև ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․։ Տա– րածությունը 4891 կմ2 է, երկարությունը՝ 120 կւէ, առավելագույն լայնությունը՝ 70 կմ։ Ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևան լիճը։ Արմ–ում և հ վ–ում մակերևույթը բլրաթմբային է։ Տիրապետում են լավա– յին սարավանդներն ու հրաբխային կո– ները։ Գեղամա և Վարդենիսի լեռնաշըղ– թաներից արտավիժած լավաները գոյաց– րել են քարքարոտ բլուրներ։ Լավային հոսքերը տեղ–տեղ խորանալով լճի մեջ առաջացրել են հրվանդաններ և ժայռոտ խորշեր։ Գոգավորության արլ․ մասը կտրտված մակերևույթով ծալքաբեկորա– վոր լեռների շրջան է՝ կազմված նըստ– վածքային և հրաբխա–նստվածքային ապարներից։ Այստեղ լեռնաշղթաները լճահայաց կողմում ունեն զառիթափ լան– ջեր, ջրբաժանը լճափից հեռու է 1–2 կմ։ Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն ձա– գարաձև ջրհավաք ավազաններ։ Գոգա– վորությունում կան կուտակումային հար– թավայրեր (Ձկնագետի, Գավառագետի, Արգիճիի, Մասրիկի և այլ գետերի հովիտ– ներ), առավել խոշորը Մասրիկի դաշտն է։ Օգտակար հանածոներից կան պեռ– լիտ, օբսիդիան, հրաբխային խարամ, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապար– ներ, քրոմիտներ, սնդիկ, տորֆ։ Ս․ գ․ ունի լեռնացամաքային կլիմա։ Զգալի է լճի մեղմացնող ազդեցությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը լճա– մերձ գոտում –10°Cէ, ջրբաժաններում՝ – 12°С, հուլիսինը համապատասխանա– բար՝ 16°С, 8°С։ Տարեկան տեղումները լճափին 450 մմ են, բարձրադիր վայրե– րում 850 մմ։ Զմռանը գոյանում է կայուն ձնաօածկույթ։ Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր վայրե– րում՝ 80–90 օր։ Զմռանը տիրապետում են արմ․ և հվ–արմ․ ցուրտ հոսանքները։ Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզ քամի– ներ!; (հատկապես ամռանը)։ Արևափայլ– քի տևողությունը այնքան է, որքան Թեր– մեզւււմ և Ալեքսանդրիայում (տարեկան մոտ 2600 ժամ)։ Ս․ գ–ում կա 28 գետ ու գետակ, որոնցից առս վել խոշոր են Գավառագետը, Արգի– ճին, Վարդենիսը, Մասրիկը, Դրախտիկը, Ձկնագետը։ Մակերևութային հոսքը սա– կավ է հրաբխային վայրերում։ Կան բազ– մաթիվ աղբյուրներ (հատկապես Գեղա– մա բեռների արլ․ լանջերին) Կամո, Լիճք բնակավայրերի մոտ, Ձկնագետի, Արգի– ճիի հովիտներում, Արտանիշ թերակղզում ու 1՝ասրիկի դաշտում՝ հանքային ջրերի ելքէր։ Ս գ–յան մինչե 2400 մ բարձրություննե– րում, հրաբխային ապարների վրա (Գե– դա iiui և Վարդենիսի լեռներ) տարածված են ]եռնային սեահողերը, ծալքավոր լեռ– նաշ լթաներում՝ լեռնաշագանակագույն, գետահովիտներում՝ ալյուվիալ հողերը։ Մասրիկի դաշտում, Մարտունու և Կամո– յի շրջաններում հանդիպում են ճահճա– յին հողեր։ Հս–արմ․ մասին բնորոշ են նաև հողազուրկ քարակարկառները։ Գոգա– վոր ււթյունում բուսածածկույթի տարած– ված տիպը լեռնային տափաստանն է (շյո ղախոտ, փետրախոտ, սեզ, կծմախոտ են)։ Արեգունու լեռնաշղթայում տարած– ված են տրագանտային տափաստաննե– րը։ Լեռների բարձրադիր մասերում տի– րապետում են լեռնային մարգագետիննե– րը, 2800 */-ից բարձր՝ ալպյան գորգերը։ Արէգունի և Սևանի լեռնաշղթաներում տեւլ–տեղ հանդիպում են թփուտային նոսր անտառներ՝ գիհու, կաղնու, թխկու մաս– նակցությամբ։ Սևանի լեռնաշղթայում կան փռվող գիհու պուրակներ։ Անտառածածկ է Արււանիշ թերակղզին։ Ձկնագետի հով– տում պահպանվել են խոնավ անտառնե– րի քնացորդներ։ Լճից ազատված Ս․ գ–յան տարածությունը անտառապատված է սո– ճու փշարմավի, բարդու և ուռենու տըն– կարկներով։ Ս․ գ–ում տարածված կենդա– նին երն են կրծողները, գայլը, աղվեսը, նապաստակը, թռչուններից՝ լեռնային կա– քավը, լորը, արտույտը, բադը, սագը, ձկէւկուլը են։ Կան սողուններ։ Ափամերձ գոտում ստեղծվել է <Սևան> ազգային ւցարկը՝ արգելոցներով ու ար– գելավայրերով։ Ս․ գ․ հանրապետության խիտ բնակեցված և գյուղատնտ․ նպատակ– ներով ինտենսիվ օգտագործվող շրջան– ներից Է։ Լճափերին գործում են հանգըստ– յան տներ, պիոներական ճամբարներ, տուրիստական բազաներ և հանգստի այլ օբյեկտներ։ Գ․ Գրիգորյան
ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂձԻ, Սևան լճի հս–արմ․ մասում։ Առաջացել է լճի մակարդակի իջ– նեւու և կղզին թերակղզու վերածվելու հե– տևանքով։ Բարձրությունը մինչև 1976 մ Է։ Կս զմված է պալեոգենի տուֆային ապար– նե փց և ավազաքարերից։ Բարձրադիր մասերում լանջերն ուղղորդ են, բուսա– ծածկույթը՝ լեռնատափաստանային։ Ցած–