Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմվածքները աչքի են ընկնում ժողո–

ՎԸՐԴԻ թշվառության խոր ըմբռնումով, ար– տացոլում են հակապատերազմական և հեղափոխական տրամադրությունների աճը ժողովրդի մեշ։ Ս․ ողջունել է 1917-ի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները։ Որպես «Պրավդա»-ի զինթղթակից եղել է 1918–20-ի քաղաքացիական պատերազ– մի ռազմաճակատներում։ Գրողի զինվո– րական հրապարակախոսությունը բարձր է գնահատել Վ․ Ի․ Լենինը։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924, հայ․ հրտ․ 1927) վեպը սո– վետական գրկ․ դասական ստեղծագոր– ծություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918)։ 1930-ական թթ․ Ս․ հրատարակել է «Դոնի տափաստաններով» (1931) ակնարկա– շարը, աշխատել ինքնակենսագրական ստեղծագործության վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարա– կախոսությամբ։ Ս․ խմբագրել է «Օկ– տյաբր» («Октябрь», 1926–29) ամսա– գիրը։ ՍՍՀՄ գրողների միության կազմա– կերպիչներից է։ Ս–ի ստեղծագործություն– ները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողո– վուրդների լեզուներով։ ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Երկ․ Պատմվածքներ, Մ․, 1926։ Собр․ соч․, т․ 1–10, М․, 1940–48; Собр․ соч․, т․ 1–7, М․, 1959-60․ 9-71^․ Русские советские писатели-прозаики․ Биобиблиографический указатель, т․ 4, М․, 1966․

ՍԵՐԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1804- 1813, սերբական ժողովրդի ազգային– ազատագրական ապստամբություն Թուր– քիայի ռազմաֆեոդալական լծի դեմ։ Ըս– կըսվել է 1804-ի փետրվարին Բելգրադի փաշայությունում։ Կարագեորգիի առաջ– նորդությամբ ապստամբները ջախջախել են թուրքերին Իվանկովացի( 1805-իօգոստ․ 6-ին) և Միշարի (1806-ի օգոստ․ 1-ին) ճակատամարտերում, 1806-ի վերջին – 1807-ի սկզբին գրավել Բելգրադ և Շաբայ ամրոցները։ Ապստամբների հաջողու– թյանը նպաստեց Ռուսաստանի օգնու– թյունը զենքով, ռազմամթերքով, պարե– նով, ինչպես նաև սերբերի ռազմ, գործո– ղություններին ռուս, ջոկատների մասնակ– ցությամբ (1807-ից)։ Սկզբում ուղղված լինելով Սերբիայում եղած ենիչերիների դեմ, ապստամբությունն իր երկրորդ փու– լում (1806-ից) վերաճեց սերբ, անկախ պետություն ստեղծելու համար խոշոր ազգային–ազատագր․ շարժման և ընդու– նեց բուրժուա–դեմոկրատական հեղափո– խության բնույթ։ Պայքարի ընթացքում թուրք, կալվածատերերը և աստիճանա– վորները վտարվեցին երկրից, հողն անցավ սերբ գյուղացիությանը, ստեղծվեցին պետ․ իշխանության մարմիններ․ 1805-ին հիմն– վեց Սերբական ժող․ կառավարական խոր– հուրդը։ Ռուսաստանի պահանջով 1812-ի Բուխարեստի պայմանագրի (տես Րու– խարեստի հաշտության, պայմանագրեր /8/2, /9/3, 1918) մեջ մտցվեց հոդված, որը պարտադրում էր Թուրքիային՝ Սեր– բիային տալ ներքին ինքնավարություն։ Աակայն 1813-ի ամռանը Թուրքիան, օգտ– վելով Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմից, խախտեց պայմանագիրը, հարձակվեց Աերբիայի վրա և կարճ ժա– մանակով վերականգնեց իր տիրապետու– թյունը։

ՍԵՐԲԱ–ՀՈՐՎԱԹԵՐԵՆ, սերբերի, հոր– վաթների, չեռնոգորցիների և մուսուլման– բոսնիացիների լեզուն։ Մեծ մասամբ տա– րածված է ՀԱՖՀ–ում։ խոսողների թիվը՝ 15 մլն (1971)։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի սլավ, լեզուների հվ․ խմբին։ Ունի 3 հիմնական բարբառ՝ շտո– կավական, չակավական, կայկավական։ Մ–հ–ի յուրաքանչյուր ձայնավոր (ի, ե, ա, օ, ու) կարող է լինել ե՝ երկար, և՝ կարճ։ Ունի 25 բաղաձայն, որոնցից 5-ը փափուկ է։ Բաղաձայն ր–ն հանդես է գալիս վան– կարար դերով։ Շեշտը արտաշնչական–տո– նային (երաժշտական) է (բարձրացող եր– կար և կարճ, իջնող երկար և կարճ)։ Ունի 6 հոլով և կոչականի առանձին ձև, բայը՝ 4 անցյալ և 2 ապառնի ժամանակ։ Ա–հ․ օգտագործում է 2 այբուբեն՝ կիրիլի– ցան, որը մոտ է ռուս, այբուբենին, և լա– տինիցան, որը լատ․ այբուբենի ձևափոխ– ված տարբերակն է։ Հնագույն հուշար– ձանները XII դարից են։ ժամանակակից գրական լեզուն ձևավորվել է XIX դ․ 1-ին կեսին՝ շտոկավական բարբառի ժող․ խոս– վածքների հիման վրա։ Գրական լեզվում կան տարածքային (մեծ մասամբ բառա– պաշարային) տարբերություններ, որոնք պայմանավորված են հորվաթ․ և սերբ, մարզերում նրա զարգացման ոչ միօրի– նակ պայմաններով։

ՍԵՐԲՍ - ՁԵՌՆՈԴՈՐՅԱՆ - ԹՈՒՐՔԱԿԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 1876-78, Աերբիայի և Չեռնոգորիայի մղած պատերազմները Օս– մանյան կայսրության դեմ։ Տեղի են ունե– ցել Բալկաններում ազգային–ազատագր․ շարժման վերելքի պայմաններում։ 1876-ի պատերազմին (որը հունիսին հայտարա– րել էին Սերբիան և Չեռնոգորիան, և որոնք Օսման, կայսրությունից պահանջում էին Բոսնիան և Հերցեգովինան) Սերբիան և Չեռնոգորիան անպատրաստ էին։ Ռազմ, գործողությունների ընթացքում թուրք, զորքերը գրավեցին Սերբիայի մի շարք վայրեր։ Թուրք, կառավարությանը ներկա– յացրած (1876-ի հոկտեմբեր) Ռուսաստանի վերջնագրի շնորհիվ կռվող կողմերի միջև կնքվեց զինադադար, իսկ 1877-ի փետըր– վարին Սերբիան հաշտություն կնքեց Օս– մանյան կայսրության հետ՝ նախապա– տերազմական վիճակը վերականգնելու պայմանով (Չեռնոգորիան չստորագրեց հաշտության պայմանագիրը)։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի սկզբին Չեռնո– գորիան վերսկսեց (1877-ի ապրիլ) ռազմ, գործողությունները Թուրքիայի դեմ։ 1877-ի դեկտեմբերին Սերբիան դարձյալ մտավ պատերազմի մեջ։ Սերբ, և չեռնո– գոր․ զորքերը հասան նշանակալի հա– ջողությունների, Սերբիան ազատագրեց երկրի հվ․ և արլ․ մի շարք շրջաններ։ Ռուսաստանի հաղթանակը 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմում վճռական դեր խաղաց Սերբիայի և Չեռնոգորիայի ան– կախության նվաճման գործում։ Բեռլինի կոնգրեսի որոշմամբ Սերբիան և Չեռնո– գորիան ստացան անկախություն և զգա– լիորեն ընդլայնեցին իրենց տարածքը (տես Բեռչինի կոնգրես 1878 հոդվածին կից ]>արտեզը)։

ՍԵՐԲԵՐ, ազգ Հարավսլավիայում։ Ընդ– հանոր թիվն աշխարհում՝ ավելի քան 9,5 մլն (1978), Հարավսլավիայում՝ 9 մլն։ Համախումբ բնակվում են Սերբիայում (մոտ 6,5 մլն), ինչպես նաև Բոսնիայի, Հերցեգովինայի մի շարք և Հորվաթիայի արլ․ շրջաններում։ Բնակվում են նաև Ռումքւնիայում, Հունգարիայում, ԱՄՆ–ում և այլ երկրներում։ խոսում են սերբահոր– վաթերեն։ Հավատացյալները հիմնակա– նում ուղղափառներ են, կան նաև կաթոլիկ– ներ, բողոքականներ, մահմեդականներ։ Հարավսլավոնական ցեղերը (այժմյան Ս–ի նախնիները), մասամբ խառնվելով տեղա– կան ռոմանացված իլլիրիական և թրա– կիա![ան բնակչությանը՝ VI–VII դդ․ զգա– լի տարածություններ են զբաղեցրել Բալ– կանյան թերակղզու կենտրոնում։ «Ս․» ան– վանումն առաջին անգամ աղբյուրներում հիշատակվում է IX դ․։ 1398-ից սերբ, հո– ղերը մի քանի դար շարունակ տիրել է Օսմսնյան սուլթանությունը։ Թուրք, լուծը կասեցրել է սերբ, ժողովրդի պատմ․ զար– գացււմը։ Մ–ի ազատագրումը թուրք, լծից սկսվեց առաջին (1804–13) և երկրորդ (181!) սերբ, ապստամբությունների ժա– մանակ։ Աերբ․ հողերի մի մասում հըռ– չակվեց Աերբ․ իշխանություն։ Աակայն միայն 1878-ին Աերբիան ստացավ լիակա– տար ինքնուրույնություն և ընդարձակեց իր սահմանները, թեև երկրի զգալի մասը դեռևս շարունակում էր մնալ թուրք, և ավսար․ տիրապետության ներքո։ 1918-ին Ս․ և հարավսլավ․ այլ ժողովուրդներ միա– վորվեցին Սերբերի, հորվաթների և սլո– վենացիների թագավորության մեջ (1929-ից՝ Հարավսլավիա)։ Հարավսլա– վիայի Ֆեդերատիվ ժողովրդական Հան– րապետությունում (1945-ից), այնուհետև՝ Հարավսլավիայի Սոցիալիստ․ Ֆեդերա– տիվ Հանրապետությունում Ս․ իրավա– հավասար ժողովուրդ են։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Սերբհա և Հարավսչավիա հոդվածներում։ Ս ԵՐԲ ԻԱ (Cp6nja), Սերբիայի Սո– ցիալիստական Հանրապե– տ ու թ յ ու ն, Հարավսլավիայում, Դա– նուբո ավազանում։ Ընդգրկում է Վոյեվո– դինայի և Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամասերը։ Տարածությու– նը 88,4 հզ․ կմ2, է, բն․ 9,3 մլն (71%-ը սերբեր, 1981)։ Մայրաքաղաքը՝ Բելգրադ։ խոշոր քաղաքներն են Նիշը, Նովի Սաղը, Աուբոտիցան, Պրիշտինան։ Քաղաքային բնակչությունը՝ 56%։ Բնությունը։ Ս–ի հս․ մասը զբաղեցնում է Միջինդանուբյան դաշտավայրի հվ․ ծայ– րամասը, մնացած մասը՝ Սերբական բարձ– րավանդակի լեռնաշղթաներն ու լեռնա– զանգվածները և Արևելա–Սերբական լեռ– ներլյ։ Կլիման չաֆավոր, ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից մինչս –1°C է, հուլիսինը՝ 18–23°C, տա– րեկան տեղումները՝ 500–1000 մմ։ Հիմ– նական գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան, Դրինան։ Կան կապա– րի՜ց ոնկի, քարածխի, գորշածխի, պղնձի, նավթի և բնական գազի հանքավայրեր։ Պատմական ակնարկ։ Ա–ի տարածքը բնասեցվել է հին քարի դարի ժամանակ–