Բոլոր «Ս․»-ներում տեղակայված են Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու (Լուսնի մակերևույթի, Արեգակի, մոլորակների մոտ 86500 նկարահանում) հեռուստատեսային խցիկներ։ Բոլոր «Ս․»-ների առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ է, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ է, ստարտային զանգվածը՝ 995–1038 կգ, վայրէջքից հետո՝ 276–297 կգ։ «Ս․»-ները տիեզերք են դուրս բերվել «Ատլաս–Ցենտավր» կրող հրթիռով։ 1966–68-ին արձակվել է 7 «Ա․» («Ս–1», «Ա–3», «Ա–5», «Ս–6» և «Ս–7» ապարատները փափուկ վայրէջք են կատարել Լուսնի վրա և կատարել առաջադրված խնդիր– ները, «Ա–2», «Ս–4»-ի թռիչքներն անհաջող են եղել)։
ՍԵՐՎԻՈՍ ՏՈՒԼԼԻՈՍ (Servius Tullius) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), ըստ ավանդության Հին Հռոմի վեցերորդ թագավորը (մ․ թ․ ա․ մոտ 578–534/533)։ Ծագումով էտրուսկ։ Ա․ Տ–ին են վերագրվում պետ․ կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ (21) տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմ․ համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դաս որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմ․ աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։
Ս․ Տ–ին վերագրվում են նաև կրոն, ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Ս․ Տ–ի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։
ՍԵՐՎԻՉԵՆ, տես Վիչենյան Սերովբե։ ՍԵՐՎԻՏՈՒՏ [< լատ․ Servitus (servitutis)–ստրկություն, ենթարկվածություն], ընչական իրավունքի տեսակ, ըստ որի անձին իրավունք է վերապահվում օգտվել ուրիշի գույքից որոշակի շրջանակներում կամ սահմանափակել սեփականատիրոջ իրավունքը որոշակի հարաբերություններում։ Ձևավորվել է հռոմեական իրավունքում՝ մասնավոր սեփականատերերի հակադարձ շահերը կարգավորելու համար։ Սկզբում ծագել է հողային Ս․ (օրինակ, հարևանի հողամասով ջուր անցկացնելու իրավունքը)։ Հռոմ․ իրավունքը ճանաչում էր նաև անձնական Ա․ (օրինակ, ուրիշի գույքի ցմահ օգտագործման իրավունքը, այսպես կոչված՝ ուզուսֆրուկւոուսը)։ Ա․ կիրառվել է նաև այն երկրներում, որտեղ փոխառնվել է հռոմ․ իրավունքը։ XX դ․ բուրժ․ իրավունքն ամրապնդել է հողի արդ․ օգտագործման (խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի անցկացում ևն) հետ առնչված Ս–ի մի քանի իրավունքներ։ Դիվանագիտական պրակտիկայում «Ա․» տերմինն (միջազգային Ա․) օգտագործվում է մի պետության տերիտորիալ իրավունքներն այլ պետության օգտին սահմանափակելու համար (ծովային, ռազմ, բազաների, ուրիշի տերիտորիաներում սետչմենտների ստեղծում ևն)։
ՍԵՐՎՈՄՈՏՈՐ (< լատ․ servus–ստրուկ, ծառա և motor–շարժման մեջ դնող), սերվաշարժիչ, ավտոմատ կարգավորման համակարգի գործադիր մեխանիզմի ուժային տարր, որն օժանդակ աղբյուրի էներգիան փոխակերպում է կարգավորող օրգանի տեղափոխման (վերադասավորման) մեխանիկական էներգիայի՝ կառավարման ազդանշանին համապատասխան։ Անկախ ռեժիմից Ա–ի հզորությունը պետք է բավարարի տրված արագությամբ կարգավորող օրգանի վերադասավորմանը, ընդ որում Ա–ի ելքում գծային կամ անկյունային տեղաշարժը պետք է համաձայնեցված լինի կարգավորող օրգանի համապատասխան տեղա–փոխման հետ։ Տարբերում են անընդհատ (շրջադարձային և ոչ շրջադարձային) և ընդհատ (քայլային շարժիչով) գործողության Ս–ներ։
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ (ֆրանս․ certificat, < ուշ լատ․ certificare–հավաստիացնել), տարբեր տեսակի հավաստագրերի անվանում։ Հավաստում է փաստը (օրինակ, նավի լողունակության, բժշկ։՝ արտասահման մեկնելիս պատվաստումների մասին ևն)։ Կապիտալիստական երկրներոււք փողի խիստ արժեզրկման ժամանակ ֆինանսավարկային հարաբերությունների ոլորտում որպես Ա․ են հանդես գալիս փողի սուռոգատները (փոխարինիչները), հաշվարկային պալատների հավաստագրերը, պետ․ հատուկ փոխառությունների բաժնետոմսերը ևն։ ՍՍՀՄ–ում Ա–ներ էին կոչվում հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի անտոկոս պարտավորությունները (տրանսպորտային Ս․, 1923), պետ․ աշխատանքային խնայդրամարկղերի պարտավորությունները (1927)։ Ապահովագրական Ս–ներն արտահայտում են ապահովագրական պայմանագրի պայմանները և փոխարինում ապահովագրական պոլիսին (վկայականին)։ Արտաքին առևտր․ պրակտիկայում Ա–ներն իրավասու մարմինների տված փաստաթղթեր են, որոնք հավաստում են ապրանքների որակը (օրինակ, ՍՍՀՄ–ում որակի Ս–ները տալիս են արտաքին առևտրի բանկը, առևտրաարդ․ պալատը)։
ՍԵՐՏՈՐԻՈՍ Քվինաոս (Quintus Sertorius) (մ․ թ․ ա․ մոտ 122–72), հռոմեական զորավար։ Մասնակցել է կիմբրերի և տևտոնների դեմ պատերազմներին (105-ին և 102-ին), Դաշնակցային պատերազմին (տես Դաշնակցային պատերազմ 90–88 մ․ թ․ ա․)։ Մարիոսի և Կիննայի (Ցիննա) կողմնակիցն էր Սիլայի դեմ պայքարում (88–82)։ 83–81-ին իբրև պրետոր կառավարել է Մերձակա Իսպանիա պրովինցիան։ 80-ից գլխավորել է իբերական ցեղերի պայքարը Հռոմի դեմ, Իսպանիան դարձրել հակասուլլայական ընդդիմության կենտրոն։ Հենվելով իբերական ավագանու վրա, իր իշխանության տակ միավորել է համարյա ամբողջ Իսպանիան և խոշոր հաղթանակներ է տարել հռոմ․ զորավարներ Մետելլոսի ու Դնեոս Պոմպեոսի նկատմամբ։ Ապանվել է իր մերձավորների դավադրությամբ, որոնք ձգտել են հաշտվել Հռոմի հետ։ Հռոմի դեմ պայքարում Ա–ի հետ դաշնակցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։
ՍԵՐՈՒՆԴ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմ․ դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանդ գոյակցող Ս–ների, որոնք ունեն տարբեր սոց․ ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը Ս–ների հաջորդափոխման և նրանց միջև կապի՝ ժառսնգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․» (Մարքս Կ․ ևէնգևլսՖ․, Ընտ․ երկ․, հ․ 1, 1972, էջ 709)։ Մ–ների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդ* ատ բնապատմական ընթացք է, դըր– սևոյվում է հասարակական կյանքի բո– լոր ոլորտներում։ Ցուրաքանչյուր նոր Մ․ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հաս որակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործու– նեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնւ ւհետև փոխանցում է հաջորդ Ս–ներին։ Հակամարտ հասարակություններում միև– նույն Ս–ի ներսում և տարբեր Ս–ների միջև հարաբերությունները լարված են և լի բախումներով։ «Ս–ների բախման» բուրժ․ տեասթյունը, ճիշտ արձանագրելով երիտասարդության, հատկապես ուսանողության, բողոքը կապիտալիզմի դեմ, այն բացատրում է սոսկ երիտասարդ Ս–ի տարիքային առանձնահատկություններով, «ձախության» այլևայլ մոլորություններով։ Ոմանք (Խ․ Օրտեգա–ի–Դասետ, Կ․ Մանհայմ, Լ․ Ֆոյեր ևն) նույնիսկ ուռճացնում են Ս–ների բախումը, փորձում դրանից բխեօնել մնացած սոց․ պրոբլեմները։ Սոցիալիզմի օրոք Ս–ների ժառանգորդության ապահովման երաշխիք են բոլոր դասակարգերի և խավերի, բոլոր Ս–ների արմատական շահերի համընկնումը, գաղափարական և սոցիալ–հոգեբանական համախմբվածությունը ևն։ Դրա հետ մեկտեղ, Ս–ների ժառանգորդությունը դեռևս լիովւն զերծ չէ որոշ հակասություններից (մաււնավորապես, պահպանվում են աճող Ս–ի աարբեր շերտերի հնարավորությունների տարբերությունները մշակութային արժեքներին հաղորդակցվելու, կրթության, մասնագիտության ընտրության առումով ևն), որոնց լուծումը հասարակությունից պահանջում է համապատասխան ջանքեր։
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմների բազմացման եղանակով տարբերվող սերունդների օրինաչափ հերթափոխությունը։ Կենդանական աշխարհ ու մ տարբերում են առաջնային և երկրորդային Ս․ հ․։ Առաջնային Ս․ հ․ (հատուկ է բազմաթիվ նախակենդանիների) սեռական սերնդի հերթափոխությունն է ոչ սեռական բջիջներով բազմացող սերնդով։ Օրինակ, ֆորամինիֆերների հերթագայող սերունդները ներկայացված են սեռական և անսեռ անհատ սերով՝ գամոնտներով և ագամոնտներով։ Դամոնտները կորիզի բազմակի բաժանման հետևանքով առաջացնում են