րոնական մասում ԷՍիսիանի գոգահովիտը (Շաքիի ձորից մինչե Ուզ գետը), որէ ունի մոտ 1,5 կէէ լայնություն։ Այստեղ Որո ոանն առաջացնում է գալարներ։ Դոգահովտի լանջերին զարգացած են սողանք սերը։ Շրջանի հվ–ում Շամբի ամֆիթատրւ նաձե գոգահովիտն Է։ Ս․ շ․ գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Հայտնի են 11)31-ի, 1938-ի առավել ուժեղ երկրաշարժերը։ Օգտակար հանածոներից կան մոլիբդենի, պղնձի, ղիատոմիտի, շինանյութերի (կրա– քար, մարմար, բազալտ ևն) հանքավայ– րեր, հանքային ջրեր, գալենիտ, մալա– քիտ, ազուրիտ և այլ միներալներ։ Ս․ շ․ ունի բարեխառն, չափավոր ցամա– քային կլիմա՝ տաք ամառով, ցուրա ձմե– ռով։ Տարեկան միջին ջերմաստ1ճանը 6,6°C Է, հունվարինը՝ ցածրադիր վայրե– րում –4°C, բարձրադիր վայրերում՝ – 12°C (նվազագույնը՝ –37°C), հուլիսի– նը՝ համապատասխանաբար 17°C, 8°C (առավելագույնը՝ 34°C)։ Տարեկան տե– ղումները մոտ 400 Սմ են։ Դարնան յ տի– րապետում են արլ․, հվ–արլ․, ձմւաւնը՝ արմ․, հս–արմ․ քամիները։ Միջին և բարձր լեռնային գոտում ամեն տարի առաջա– նում է հաստատուն ձնածածկույթ։ Դետերն ունեն լեռնային բնույթ, V-աձև հովիւոներ, արագահոս են, սահանքավոր և առսջաց– նում են ջրվեժներ (նշանավոր է Շաքիի ջրվեժը)։ Դլխավոր գետը Որոտանն է՝ Արագլիջուր, Շաղաթ, Աիսիան, Այրի, Շաքի, Լորաձոր վտակներով։ Դետերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրա– էներգիա ստանալու համար։ Շրջանի սահ– մաններում Որոտան գետի վրա կսռուց– վել են Շամբի, Ապանդարյանի ՀԷԿ–երը, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի և Սպան– դարյանի ջրամբարները, Աիսիանի ջրանց– քը։ Կան բազմաթիվ մանր լճեր (Որոտանի և Աիսիանի լեռնանցքների միջև), սառնո– րակ աղբյուրներ (Շաքի, Զորզոր, Անգե– ղակոթ, Աառնակունք, Զույգաղբյուր ևն), հանքային ջրեր (Աիսիան, Որոտան, Բա– լաք ևն)։ Շրջանի հողաբուսական ծածկույթն ար– տահայտված է բարձունքային գոսփակա– նությամբ։ Մինչև 1600 it տիրապետում Են մուգ շագանակագույն, 1600–2000 ii՝ բաց շագանակագույն հողերը, 2000–2200 t/՝ լեռնային սևահողերը, ավելի բարձր՝ լեռ– նամարգագետնային հողերը համապա– տասխան բուսածածկույթով։ Անտաւները հիմնականում տարածված են Բարգուշա– տի լեռնաշղթայի լանջերին։ Բնորո; կեն– դանիներն են արջը, գայլը, աղվեսլ , նա– պաստակը, քարայծը, կզաքիսը։ Հսնդի– պում են մուֆլոն, վայրի խոզ, լուսան։ Շատ են թռչունները։ Գետերը հա ւուստ են ձկներով։ Բնակչությունը։ 78%-ը հայեր են։ Բը– նակվում են նաև ադրբեջանցիներ, ռուս– ներ։ Միջին խտությունը 1 կւէ2-ւ վրա ավե– լի քան 18 մարդ է։ Շրջանում կա 36 բնա– կավայր․ այդ թվում՝ 1 քաղաք (Աիսիան), 1 քտա (Դաստակերտ)։ Ա․ շ–ի բնակավայ– րերն են Ախլաթյան, Աղուդի, Անգեղակոթ, Աշոտ ավան, Արևիս, Բալաք, Բարձրավան, Բնունիս, Բուրաստան, Բռնակոթ, Դետա– թաղ, Գոռհայք, Դաստակերտ, Դաւբաս, Թասիկ, Լեռնաշեն, Լծեն, Լոր, Ղ(ըլշա– ֆակ, Ղզըլջուղ, Հացավան, Մուրխուզ, Նորավան, Շաղաթ, Շամբ, Շաքի, Որո– տան, Ջոմարդլու, Աալվարդ, Աառնակունք, Ապանդարյան, Աոֆլու, Վաղուդի, Տոլորս, Ուզ։ Պատմական ակնարկ։ Ա․ շ–ի ներկա տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառին, որի երկրորդ՝ Աիսական անվանաձևից առաջացել է Աիսիան անվանումը։ Ծղուկ– Աիսական–Աիսիանը հնում եղել է Այունյաց նախարարության բուն ոստանը։ Իշխա– նանիստ կենտրոնը եղել է Շաղատ բեր– դավանը։ Աեֆյան Իրանի տիրապետու– թյան ժամանակ (XVII – XIX դդ․) գավառն առանձին հայկ․ մելիքություն էր՝ Անգե– ղակոթ կենտրոնով։ Մելիքության հիմնա– դիրն էր Մելիք Աաֆրազը, որի նախաձեռ– նությամբ 1699-ին գումարվել է Անգեղա– կոթի ժողովը։ Մելիքական կենտրոն է եղել նաև Բռնւսկոթը։ 1720-ական թթ․ շրջանի տարածքի բնակչությունը մասնակ– ցել է Դավիթ Բեկի և նրան հաջորդած Մխի– թար սպարապետի ղեկավարությամբ Այունիքում ծավալված ազգային–ազատա– գրական շարժումներին՝ ընդդեմ պարսկ․ և թուրք, նվաճողների։ Այդ պայքարի ան– հաջող ավարտից հետո հայ բնակչությու– նը ենթարկվել է ծանր հալածանքների ու բռնագաղթերի։ Թուրքմեն, վաչկատուն ցեղերը մշտական բնակություն են հաս– տատել դատարկված հայկ․ գյուղերում։ 1813-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Դյուլիստանի պայմանագրով Զանգեզուրը (նաև Ա․ շ․ տարածքը) անցել է Ռուսաստանին։ 1828–30-ին Պարսկա– հայքի Խոյ, Աալմաստ և այլ գավառներից զգալի թվով հայեր ներգաղթել և հիմնա– վորվել են շրջանի տարածքում։ 1877-ին ռուս մոլոկանները հաստատվել են նախ– կին հայկ․ Ակունք և Հայկավան գյուղե– րում, որից հետո այդ գյուղերը վերանվան– վել են Բազարչայ և Բորիսովկա։ Ազատվե– լով ավերիչ ասպատակություններից ու կողոպուտներից՝ բարելավվել են Աիսիա– նի հայ բնակչության քաղ․ և անւո․ պայ– մանները, XIX դ․ երկրորդ կեսում և XX դ․ սկզբներին, մինչև սովետական իշխանու– թյան հաստատումը Ա․ շ․ տարածքը կազ– մում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգե– զուրի գավառի Ղարաքիլիսա գավառա– կը։ Ա․ շ․ հարուստ է պատմ․ հուշարձաննե– րով։ Պահպանվել են հնագույն բնակատե– ղիներ (Ուզ, Նորավան, Աիսիան), դամ– բարաններ։ Աիսիան քաղաքից հս․ պահ– պանվել է III–II հազարամյակի մեգա– լիթյան բնակատեղի։ Միջնադարյան հայ ճարտարապետու– թյան բարձրարժեք հուշարձաններից են Թանահատի վանքը (V դ․), Աղուդիի մահարձանը (VI դ․), Աիսավանի եկեղեցին (YII դ․), Որոտնավանքը (X–XI դդ․), Որուոնաբերդը։ Մարքսիստական գաղափարները ներ– կայիս Ա․ շ․ տարածք են ներթափանցել համաշխարհային պատերազմից և քաղա– քացիական կռիվներից վերադարձած ռուս, բանակի տեղացի նախկին զինծա– ռայողների և Բաքվի նավթարդ․ շրջանից տուն դարձած բանվորների միջոցով։ 1918–20-ին Ա․ շ․ չքավոր գյուղացիության և նրանից սերված ծառայողների առաջա– վոր խավերը ակտիվորեն մասնակցել են տեղում Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարները իրականացնելու և լեռ– նային գավառում սովետական կարգեր հաստատելու պայքարին։ 1918-ի վերջերին ստեղծված ՌԿ(բ)Կ Զանգեզուրի գավառա– յին կոմիտեի ղեկավարությամբ Ա․ շ–ի Բռնակոթ, Անգեղակոթ, Շաղաթ, Ախլաթ– յան, Ղարաքիլիսա (Աիսիան), Մազրա (Բարձրավան), Աայբալու (Աառնակունք), Դարաբաս (Դարբաս), Աղքենդ (Աշոտա– վան) և այլ գյուղերում կազմակերպվել են կուսակցական բջիջներ։ Դրանց կազմա– կերպմանը, ինչպես նաև հանուն սովե– տական կարգերի հաստատման պայքա– րին ակտիվ մասնակցել են Ա․ Իսագուլ– յանը, Ն․ Արզումանյանը, Հ․ Դևորգյանը (Տանին), Ա․ Տեր–Ղազարյանը, Թ․ Ադոն– ցը, Հ․ Հայրապեայանը և ուրիշներ։ Մինչև 1930-ի սեպտ․ 9-ը, Ա․ շ–ի կուսակցական կազմակերպությունները գործել են Հայ– կոմկուսի Զանգեզուրի գավառային կո– միտեի կազմում, այնուհետև իբրև ինք– նուրույն՝ ՀԿԿ Աիսիանի շրջանային կազ– մակերպություն։ Մինչև 1984-ի հունվարը Ա․ շ–ի կուսակցական կազմակերպությունն ունեցել է 43 շրջանային կուսակցական կոնֆերանս։ 1984-ի հունվ․ 1-ին Ա․ շ․ կուսկազմա– կերպությունում կար 91 սկզբնական կազմակերպություն, որոնցում հաշվառ– ման մեջ էին 2057 կուսանդամ և 60 ան– դամության թեկնածու։ 1921-ից ձևավորված շրջանի կոմերի– տական կազմակերպությունում 1984-ին գործում էր 120 ՀԼԿԵՄ սկզբնական կազ– մակերպություն, որոնցում հաշվառման մեջ էր 7060 կոմերիտական։ Տնտեսությունը։ Ա․ շ–ի բազմաճյուղ տնտեսության համախառն արտադրանքի մեջ արդյունաբերության բաժինը կազմում է մոտ 60%։ Արդ․ առաջին ձեռնարկու– թյուններն էին «Տեղարդ» կոմբինատը, «Ազդակ» աբաելը և պանրագործարանը։ 1952-ին գործարկվել է Դաստակեր– տի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 1984-ին շրջանի 15 արդ․ ձեռնարկություն– ներում աշխատում էին 2405 բանվոր–ծա– ռայող (1876-ը՝ բանվորներ), ժող․ տըն– տեսության տարբեր ճյուղերում՝ բարձ– րագույն կրթությամբ 1120 մասնագետ (այդ թվում՝ 118 գյուղատնտես, 160 ին– ժեներ)։ Արդյունաբերության համախառն արդյունքի մեջ գերակշռում են էլեկտրա– տեխ․ և բժշկ․ տեխնիկայի սարքավորում– ների արտադրանքը (59%), կաթնամթեր– քը (20%)։ Դործում են «Հայէլեկտրա– լույս» արտադրական միավորման Աիսիա– նի գործարանը, Շինանյութերի արդյու– նաբերության մինիստրության տնաշի– նական նյութերի և իրերի կոմբինատը, պանրագործարաններ (Աիսիանում, Աառ– նակունքում), Շաքիի ՀԷԿ–ը և 1977-ին շարք մտած Որոտանի կասկադի 2-րդ՝ Շամբի ՀԷԿ–ը (171 հզ․ կվւո ժ հզորու– թյամբ)։ 1982-ին շրջանում արտադրվել է 250 մլն կվա–ժ էլեկտրաէներգիա։ Ա․ շ․ գյուղատնտեսության գլխավոր ուղղու– թյուններն են անասնապահությունն ու դաշտավարությունը։ 1924–25-ին շրջա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/402
Արտաքին տեսք