Սպանդարյան հէկի շինարարությունը Բռնակոթի մեքենատրակտորային կայանը նում ստեղծվեցին առաջին կաթնարտել– ները։ 1928-ին նորաստեղծ Նորավանում կազմակերպվեց առաշին կոլեկտիվ տըն– տեսությունը։ 1931-ին Գոռհայքում (ն․ Բա– զարչայ) հիմնադրվեց հանրապետությու– նում բարձր կաթնատու կովերի ցեղա– բուծական–կաթնաանասնապահական ա– ռաշին սովետական տնտեսություններից մեկը։ 1935-ին հիմնադրվեց Սիսիանի մե– քենատրակտորային կայանը։ 1982-ին շրջանում կար 13 կոլեկտիվ, 13 սովետա– կան տնտեսություն և 2 միջտնտեսային ձեռնարկություն (Աշոտավանում և Բալա– քում)։ Գյուղատնտ․ համար պիտանի հո– ղերը կազմում են 101936 հա, որից վարե– լահողեր՝ 26253 հա, խոտհարքներ՝ 4470 հա, արոտավայրեր՝ 70709 հա, բազ– մամյա տնկարկներ՝ 908 հա, ոռոգվող հողատարածություններ՝ 8416 Лш, անտառ– ներ՝ 5528 հա (որից բնական՝ 1391 հա)։ Մշակում են հացահատիկ, ընդավորներ, կտավատ, ծխախոտ։ Զարգանում է պտղա– բուծությունը։ Գյուղատնտ․ արտադրան– քի ավելի քան 60% –ը բաժին է ընկնոսյ անասնապահությանը։ Շրջանում կա 42022 խոշոր եղջերավոր (15435-ը՝ կով), 108724 մանր եղջերավոր անասուն, 5409 խոզ 123093 թռչուն, 11395 մեղվաընտանիք Շրջանի բնակավայրերը ավտոմոբիլայիէ հաղորդակցությամբ կապված են շրջկենտ րոնի, Երևանի և Նախիջևանի ԻՍՍՀ–ք հետ։ խճուղային ճանապարհների երկա– րությունը 286 կմ Է, որից կոշտ ծածկով՝ 253 կմ։ Օդային կապ կա Երևանի հետ։ Կառուցվում է նոր օդանավակայան։ Շըր– ջանում կա 17 կապի բաժանմունք։ Առողջապահությունը։ Ս․ շ–ում գործում են 4 հիվանդանոց (Սիսիան, Գոռհայք, Դարբաս, Դաստակերտ)՝ 210 մահճա– կալով, 25 բուժմանկաբարձական կայան, 3 ամբուլատորիա, 2 առկայան, 3 դեղա– տուն։ Առողջապահության բնագավառում աշխատում են 46 բժիշկ, 205 բուժաշխա– տող։ Մշակույթը։ 1983–84 ուս․ տարում շրջանում կար 18 միջնակարգ, 19 ութամ– յա և գիշերօթիկ դպրոց (7730 աշակերտ, 760 ուսուցիչ, որից 518-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Շրջկենտրոնում գործում են մարզական, երաժշտ․ և նկարչական դըպ– րոցներ, պրոֆտեխուսումնարան, տեխնի– կում, 16 մսուր–մանկապարտեզ, 18 մշա– կույթի տուն, 35 գրադարան (2-ը՝ քաղա– քային, 1-ը՝ մանկական, 1-ը՝ կենտրոնա– կան), 20 ակումբային հիմնարկ։ Բոլոր բնակավայրերում կա կինոսարք։ Ա․ շ–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի և հողագիտության ԳՀԻ–ի Էրոզիոն հենա– կետը, երկրագործության ԳՀԻ–ի զոնալ փորձակայանը։ Շրջանը ռադիոֆիկաց– ված և գազիֆիկացված է։ Օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ Լույս է տեսնում «Որոտան» շրջանային թերթը։ Շ․ Դավթյան Պատկերազարդումը տես 240–241-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VII։
ՍԻՍԼԵՅ (Sisley) Ալֆրեդ (1839–1899), ֆրանսիացի նկարիչ։ Իմպրեսիոնիզմի․ ներկայացուցիչ։ Ծագումով՝ անգլիացի։ Սովորել է Փարիզում, Շ․ Գլեյրի արվես– տանոցում (1861–63), որտեղ մտերմա– ցել է Կ․ Մոնեի, Օ․ Ռենուարի և Ֆ․ Բազի– լի հետ։ Կրել է Կ․ Կորոյի ազդեցությունը։ Ա–ի կամերային և հնչողությամբ համեստ գործերը հիմնականում պատկերում են Փարիզի շրջակայքը, Իլ–դը–Ֆրանսի բնու– թյունը։ Նրա բնանկարները (պարզ մո– տիվներով, Ա–ի նախասիրած թեթև լու– սավորությամբ) տոգորված են քնարակա– նությամբ, առանձնանում զուսպ, միաժա– մանակ նուրբ ու թեթև լուսավոր գունա– շարով, էֆեկտներից զուրկ նկարելակեր– պով («Փոքրիկ հրապս1րակ Արժանտյո– յում», 1872, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ, «Սառնամանիք Լուվեսիենում», Ա․ Ս ի ս լ և յ․ «Փոքրիկ հրապարակ Արժան– տյոյում» (1872, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ) 1873, Ա Ս․ Պուշկինի անվ․ կերպարվես– տի թան յարան, Մոսկվա)։ 1880-ական թթ․ կեսերիօ Ս–ի երփնագրերում գնալով աճել են դեկ որա տիվի զմի գծերը։ Գրկ․ Бродская Н․, Картины Сислея в Эрмитаже, Л․, 1963․
ՍԻՍՄՈՆԴԻ (Sismondi) ժան Շարլ Լեո– նար Սիմոնդ դը (9․5․1773–25․6․1842), շվեյցարացի տնտեսագետ և պատմաբան, մանրբուրժուական քաղաքատնտեսության հիմնադիրներից։ Սովորել է ժնեի համալ– սարանոմ։ Ապրել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, 1798-ին վե– րադարձել հայրենիք։ 1833-ից Բարոյա– կան և քաղ․ գիտությունների ֆրանս․ ակադեււիայի անդամ։ Ս․ եղել է մանր արտադրողների գաղա– փարախոսությունն արտահայտող տնտ․ ռոմանտիզմի սկզբնավորողը։ Առաջիննե– րից մեկն է բացահայտել կապիտալիս– տական կուտակման հակասություններն ու արատները, մատնանշել արտադրու– թյան ու սպառման հակասությունը, աշ– խատաւ որ մասսաների սաստկացող աղ– քատացումը, կապիտալիզմի ժամանակ տնտ․ ճգնաժամերի անխուսափելիությու– նը, բնութագրել մրցակցության և արտա– դրության անարխիայի կործանարար ազ– դեցութ; ունը մանր արտադրողների վրա են։ Արյպիսով նա առաջադրել է կապիտա– լիզմի հակասությունների հետագա վեր– լուծության խնդիրը՝ չնայած չի ըմբռնել այդ հակասությունների էությունն ու դը– րանց վերացման ուղիները։ Չգիտակցե– լով մանր ապրանքային արտադրության ընդերքում առկա կապիտալիստական հա– րաբերությունների աճման անխուսափե– լիությունը՝ հանդես է եկել մանր սեփակա– նության հավերժացման ուտոպիական ու ռեակցիոն նախագծերով, ցանկացել է, որ պետությունն իր պաշտպանության տակ վերցնի մանր արտադրողներին, բանվոր– ներին «վերադարձնի» սեփականատերերի կարգը վերականգնի միջնադարյան ցե– խերը, տեխ․ առաջընթացը պարփակի մա– նըր արտադրության նեղ շրջանակներում։ Բանվորների ու մանր արտադրողների եկամուտների նվազման փաստից հանգել է կապիտալիզմի զարգացման հետ ներքին շուկայի կրճատման անխուսափելիության սխալ հետևությանը։ Թյուրիմացաբար պնդել է, որ կապիտալի կուտակումը հնա– րավոր է միայն մանր արտադրողների ու արտա շին շուկայի առկայության պայման– ներում։ XIX դ․ վերջին Ս–ի ուսմունքը նա– րոդնիկներն օգտագործել են Ռուսաստա– նում կապիտալիզմի զարգացման անհնա– րինության մասին իրենց պնդումները հիմ– նավորելու համար։ Երկ․ Nouveaux principes d’economie poli– tique ա de la richesse dans ses rapports avec la population, t․ 1–2, 2 ed, P․, 1827; Новые начала политической экономии или о богат– стве в его отношении к народонаселению, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1937․ ^Й․Маркс К․, Теории прибавочной стоимости (IV том, «Капитал»), Маркс К․ иЭнгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26; Р о- зенберг Д․ И․, История политической экономии, М․, 1940․
ՍԻՍՆԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, իյարբ ւրդի վիլայեթում, Չմշկածագի մոտ։ XX դ․ սկզբին ուներ մոտ 350 հայ բնակիչ