Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1901), Տոսկա (Սարդուի «Տոսկա», 1903), Նաստասյա Ֆիլիպովնա (ըստ Դոստոևսկու «Ապուշը», 1903), Արծվիկ (Ռոսէոանի «Արծվիկ», 1904), Զեյնար (Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն», 1904), Ագնես (Բեռնշտեյնի «Իսրայել», 1913), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա», 1913), Իշխանուհի (Շանթի «Հին աստվածներ», 1913)։ Հյուրախաղերով եղել է Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հս․ Կովկասի և Միջին Ասիայի բազմաթիվ քաղաքներում, 1907–08-ին՝ Բուլղարիայում և Եգիպտոսում, 1910-ին՝ Կ․ Պոլսում։ Թիֆլիսի հայ թատերական լավագույն ուժերը 1912-ին Ս–ի և Հ․ Աբելյանի գլխավորությամբ հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում և մեկ! ներկայացումով՝ Պետերբուրգում։ Ս–ի մարմնավորած Մագդան և Զեյնաբը արժանացել են բարձր գնահատության։ Հայ դերասանուհուն համեմատել են աշխարհահռչակ էլեոնորա Դուզեի հետ։ 1909-ին Բաքվում նշվել է Ս–ի բեմական գործունեության 35-ամյակը, որը մեկ անգամ ևս հաստատել է այն մեծ ժողովրդականությունը, որ վայելել է դերասանուհին։ 1918–21-ին Ս․ գործել է Պարսկաստա– նում։ Մտադրվելով տեղափոխվել Թուր– քիա՝ իր ղստեր մոտ, 1922-ին Թիֆլի սում տվել է հրաժեշտի ներկայացումներ՝ խաղալով իր դերերից՝ Համլետ, Իզեիլ, Մեդեա, Թերեզա։ Այդ ներկայացումները եղել են Ս–ի թատերական գործունեության բարձրակետը։ Դրանից հետո Ս․ բեմ չի բարձրացել։ Երկարատև ընդմիջումից հետո, վերջին անգամ, Ալեքսանդրիայում խաղացել է «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ Մարգարիտ Դոթիեի դերը։

Ս․ հայ թատերական մշակույթի գագաթներից է, մեկն այն զորեղ անհատներից, որոնց անվան հետ է կապվում թատրոնի պատմության մի ամբողջ դարաշրջան։ Նա այն եզակի արվեստագետներից Հ, որի գործունեությունը բարձրացրել է հայ թատրոնի հեղինակությունն ոչ միայն ազգ․ իրականության մեջ, այլև հայրենի երկրի սահմաններից դուրս։ Ս–ի արվեստի գլխ․ բովանդակությունը սեփականատիրական հասարակության մեջ անիրավված կնոջ պայքարն է մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար, դաժան իրականության և բարձր գաղափարի բախումը, հոգեկան բարձր մղումների ողբերգական խորտակումը։ Նրա արվեստը եղել է անհաշտության և ըմբոստացման կոչ։ Նրա հուզումնառատ խաղի մեջ մի կիրք կար, որ կերպարին, անկախ նրա ապրած ժամանակներից, կապում էր արդիականության հետ։ Նրա արվեստը լինելով ժող․ զանգվածների ազատագր․ շարժումների դարաշրջանի ծնունդը, խորապես դեմոկրատական էր, հումանիստական։ Ունենալով սուր միտք, հուժկու տեմպերամենտ, լինելով հմայիչ դերասանուհի, իր խաղով հասել է ցնցող ազդեցության։ Նա իրապաշտ (ուղղության դերասանուհի էր, որի ստեղծագործության վրա եղել է XIX դ․ հերոսական ռեալիզմի դրոշմը։ Նրա արվեստը վեիկենցաղային էր՝ հարուստ բարոյական ճշմարտությունների հաստատման ձգտումով։ Ս․ բարձր է գնահատել ռուս, թատրոնը։ Միշտ հետաքրքրվել է Մոսկվայի և Պետերբուրգի թատերական նորույթներով։ Համակրությամբ էtվերաբերվել 1905-ի ռուս, հեղափոխությանը, և, հետևելով իրադարձություններին, այն համոզման է եղել, որ հեղափոխ․ շարժումը շարունակվելու է։ Հայոց լեզվի ուսուցման, պահպանման և նշանակության հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում։ Նա այն կարծիքին է եղել, որ մայրենի լեզվի պահպանման խնդիրը պետք է իր վրա վերցնի նաև թատրոնը։ Ս–ի արվեստը բարերար ազդեցություն է ունեցել XX դ․ առաջին երկու տասնամյակում գործող դերասանների և դերասանուհիների ստեղծագործության վրա։ Ս․ թաղված է Կահիրեի հայկ․ ազգ․ գերեզմանատանը։

ՍԻՐԱՍ, Հմայակ Սահակի Ոսկանյան[15․2․ 1902, գյուղաքաղաք Կարաքիլիսե (Արմ, Հայաստանի Ալաշկերտ գավառում)-14․8․1983, Երևան], հայ սովետական գրող։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ 1914-ին նրանց ընտանիքը գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում, որտեղ Ս․ աշխատել է տպարանում որպես գրաշար։ 1921-ից ապրել է Երևանում։ 1922–25-ին սովորել է համալսարանի պատմագրական ֆակ–ում։ 1925–27-ին եղել է ՀԿԿ Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջկոմի քարտուղար։ 1932-ին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստ–ը, 1927–1928-ին և 1933-ին եղել «Բանվոր» (Լենինա1ւան), 1938–39-ին և 195Հ–57-ին՝ «խորհրդային գրականություն» («Սովետական գրականություն») ամսագրի խմբագիրը, 1938–41 և 1946–48-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Ս․ գրական ասպարեզ է մտել 1920-ական թթ․ սկզբներին, պատմվածքներով («Եռացող կաթսան», 1922, «Թալիսման», 1924 ևն), որոնք տպագրվել են պարբերական մամուլում։ Ս–ին գրավել են ավանդազրույցները («Մամեն ու Աշեն», 1934, «Լաֆթիֆե», 1935 ևն)։ Պատմվածքների և ավանդազրույցների առաջին ժող․, «Կյանքի կարոտը» խորագրով, լույս է տեսել 1934-ին։ Աակայն Ս․ առավելապես հայտնի է որպես վիպասան։ Նրա վեպերն ու վիպակները պատկերում են նախահեղափոխական շրջանի կյանքը՝ իր սոցիալբարոյական բնորոշ կողմերով («Հարցրեք նրանց», 1931, վերամշակված հրտ․՝ «Նախօրյակին», 1954, վեպ), մարդկային փոխհարաբերությունները նոր, սոցիալիստական հասարակարգում («Չգրված օրենք», 1936, վերամշակված հրտ․՝ «Անահիտ», 1940, վեպ), Հայրենական մեծ պատերազմն ու հայ ժողովրդի մասնակցությունը («Հայր և որդի», 1947, վիպակ, «Արա– րատ», 1950, վեպ)։ «Հայրենի աշխարհ» Հ․ Սիրաս (1974) պատմահայրենասիրական վեպն արտացոլել է հայ ժողովրդի կյանքը XX դ․ սկզբներին, նրա ոգորումները հանուն նոր կյանքի։ Նույն ժամանակաշրջանն է ընդգրկում «ժամանակի հանգույցներ» (1982) ինքնակենսագրական բնույթի ասք–վիպասանությունը։ Ս․ գրել է նաև ակնարկներ ու մանկական պատմվածքներ, հայերեն թարգմանել ֆիննական «Կաչևաւա» էպոսը և ընտրվել Ֆինլանդիայի «Կալևալա» ընկերության պատվավոր անդամ (1974)։ Ս–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով, ինչպես նաև՝ չեխ․, ֆրանս․, անգլ․, պարսկ․։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։

ՍԻՐԱՎԸԱՆ Հենրիկ Նիկոլայի (ծն․ 18․12․ 1928, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1948-ին ավարտել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի ուսումնարանը, 1954-ին՝ գեղարվեստաթատերական ինստ–ո։ 1957–65-ին աշխատել է Մ․ Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի «Հայաստան» (1965) վիտրաժը և Սունդուկյանի անվ․ դրամատիկական թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն։ Գործերից են՝ «Կոմիտաս» եռապատկերը