Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1000–1100 tl բարձրությամբ կղզային լեռներ։ Կազմված է կավճի և պալեոգենի, աեղ–տեղ բազալաով ծածկված, կրաքա– րերից, մերգելներից, կայծքարերից։ Հան– դիպում են բազմաթիվ փակ իջվածքներ։ Կլիման մերձարևադարձային է, ցամա– քային, չոր։ Տարածքը անհոսք է, կան վա– դիներ։ Բուսականությունն աղքատ է (թը– փուտներ, կիսաթփուտներ, էֆեմերներ ևն)։ Կա քոչվորական անասնապահու– թյուն։

ՍԻՐԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՏՈՒՆ (ՍԿԿ), հիմնադրվել է 1924-ի հոկտեմբերին արաբ և հայ մարքսիստ մտավորականների ու առաջավոր բանվոր– ների նախաձեռնությամբ։ Մինչև 1944-ը այն կոչվել է Սիրիայի և Լիբանանի կո– մունիստական կուսակցություն։ 1924-ին հիմնադրվել է նաև կուսակցության հայկ․ սեկցիան, որն ինքնալուծարքի է ենթարկ– վել 1947-ին։ ՍԿԿ I համագումարը տեղի է ունեցել 1930-ին։ Ֆրանս, տիրապետու– թյան (1919–43) տարիներին ՍԿԿ հան– դես է եկել հանուն Սիրիայի և Լիբանանի անկախության, երկրում դեմոկրատական կարգերի հաստատման։ Կուսակցության II համագումարը (1944) ընդունել է կանո– նադրություն և ծրագիր, որոշել է ստեղծել Սիրիայի և Լիբանանի առանձին կոմու– նիստական կուսակցություններ իրենց ղե– կավար մարմիններով։ 1947-ին այդ կու– սակցությունների գործունեությունն ար– գելելուց հետո, 1948-ին նրանք կրկին միա– վորվել են։ Կուսակցությունը կոչվել է Սիրիայի և Լիբանանի կոմունիստական կուսակցություն (ՍևԼԿԿ)։ Անկախության նվաճումից հետո կուսակցությունը պայ– քարել է հանուն նվաճված քաղ․ անկա– խության ամրապնդման և Սիրիան իմ– պերիալիստական ռազմ, խմբավորումնե– րի մեջ ներգրավելու ծրագրերի դեմ, երկ– րում հաստատված ռազմ, դիկտատուրայի (1949–54) տապալման, դեմոկրատական կարգերի հաստատման, աշխատավորա– կան զանգվածների տնտ․ վիճակի բարե– լավման և ՍՍՀՄ–ի ու սոցիալիստական մյուս երկրների հետ հարաբերություն– ների ամրապնդման համար։ Եգիպտոսը և Սիրիան ԱՄՀ–ում միավորվելու կապակ– ցությամբ 1958-ին ՍևԼԿԿ բաժանվել է երկու ինքնուրույն մասերի՝ Սիրիայի և Լիբանանի կոմունիստական կուսակցու– թյունների։ Երկու կուսակցություններն էլ ընտրել են իրենց ղեկավար մարմինները, բայց պահպանել են ընդհանուր կենտր․ ղեկավարությունը, որը գործել է մինչև 1961-ը։ Այդ տարիներին ՍԿԿ–ն գտնվել է ընդհատակում։ Նրա գործունեության համար անբարենպաստ քաղ․ պայմաններ են եղել նաև ԱՄՀ–ի կազմից Սիրիայի դուրս գալուց (1961) և Արաբ, սոցիալիս– տական վերածննդի կուսակցության (ԱԱՎԿ) իշխանության գլուխ անցնելուց (1963) հետո։ 1966-ին իշխանությունն իր ձեռքը վերցրեց ԱԱՎԿ–ի ձախ թևը (բա– ասականներ), որէւ սկսեց իրականացնել առաջադիմական սոցիալ–տնտ․ վերափո– խումներ և համագործակցել երկրի դեմո– կրատական այլ ուժերի, այդ թվում կոմու– նիստների հետ։ ՍԿԿ–ն հանդես եկավ այդ կուրսի պաշտպանությամբ, և նրա ներկա– յացուցիչը մտավ կառավարության կազմի մեջ։ ՍԿԿ III համագումարը (1969) ըն– դունել է տնտ․ և ագրարային ծրագրեր, արտահայտվել հօգուտ ազգ․ առաջադի– մական կարգերի ամրապնդման, սոցիա– լիզմի կառուցման և արաբ, միասնակա– նության։ 1972-ի մարտին ՍԿԿ ԱՍՎԿ–ի, Արաբ, սոցիալիստական միության և այլ կազմակերպությունների հետ ստեղծեց Առաջադիմական ազգ․ ճակատ, որտեղ միավորվեցին երկրի առաջադիմական հակաիմպերիալիստական ուժերը։ Սի– րիայի կառավարության մեջ մտան ՍԿԿ–ի երկու ներկայացուցիչներ։ ՍԿԿ IV համա– գումարը (1974) հավանություն է տվել կուսակցության քաղ․ գծին, հաստատել քաղ․ ծրագիրը, փոփոխություններ մտցը– րել կանոնադրության մեջ։ 1980-ի մայի– սին կայացած ՍԿԿ V համագումարն առաջ է քաշել սոցիալ–տնտ․ վերափոխումներն ավելի խորացնելու, աշխատավորների իրավունքներն ընդլայնելու, դեմոկրա– տական ուժերի համագործակցությունն ամրապնդելու և իմպերիալիզմի, սիոնիզ– մի ու արաբ, հետադիմության դեմ պայ– քարն ուժեղացնելու խնդիրներ։ ՍԿԿ պատվիրակությունները մասնակ– ցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություն– ներին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ՍԿԿ կառուցված է դե– մոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ ԿԿ, որն էլ իր կազմից ընտրում է ԿԿ–ի քաղբյուրո։ ՍԿԿ ԿԿ գլխ․ քարտուղարը Խ․ Բագդաշն է։ Կուսակցության կենտր․ օրգանն է «Նի– դալ աշ–Շաաբ» («ժողովրդի պայքար») թերթը։ ԱԿԿ–ն հանդես է գալիս հանուն ՍՍՀՄ–ի և ՍՄԿԿ–ի հետ բարեկամության ամրապնդման և կանգնած է մարքսիզմ– լենինիզմի ու պրոլետարական ինտերնա– ցիոնալիզմի պաշտպանության դիրքերում։ Ն․ Հովհաննիսյան․

ՍԻՐԻԱՑԻՆԵՐ, Սիրիայի արաբ– ներ, ազգ, Սիրիայի հիմնական բնակ– չությունը։ Թիվը՝ 7 մլն (1978)։ Ավելի քան 200 հզ․ Մ․ բնակվում են զանազան երկըր– ներում, գլխավորապես՝ Հվ․ Ամերիկա– յում։ Խոսում են արաբերենի սիրիական բարբառով։ Մոտ 85% –ը մահմեդական– ներ են (հիմնականում՝ սունի), մնացածը՝ քրիստոնյաներ (ուղղափառ, կաթոլիկ, մա– րոնական ևն)։ Ա–ի որոշ մասը պահպա– նում է տոհմացեղային կառուցվածքը։ Զբաղվում են հիմնականում հողագործու– թյամբ, կիսաքոչվոր անասնապահու– թյամբ, որոշ մասն աշխատում է արդյունա– բերության մեջ։ Պատմության, տնտեսու– թյան, մշակույթի մասին տես Սիրիա, Արաբներ հոդվածներում։

ՍԻՐԻՈՒՍ (a Մեծ շան), Շնաստղ, երկնքի ամենապայծառ աստղը՝ 1,5 տե– սանելի աստղային մեծության։ Լուսա– տվությունը 22 անգամ մեծ է արեգակնա– յինից, հեռավորությունն արեգակից՝ 2,7 щи։ Ս․ կրկնակի աստղ է, որի «Աի– րիուս–В» բաղադրիչը առաջին հայտնա– բերված ացիտակ թզուկն է («Սիրիուս– А» բաղադրիչից 10000 անգամ ավելի թույլ)։ ՍԻՐՈ ԼԱ (Sirola) Ցուրյո էլիաս (կեղծա– նունը, իսկական ազգանունը՝ Սիրեն) (8․11․18(76–18․3․1936, Մոսկվա), ֆին․ հե– ղափոխական շարժման գործիչ, Ֆինլան– դիայի կոմկուսի (ՖԿԿ) հիմնադիրներից, հրապարակախոս։ 1903– 18-ին՝ Ֆինլան– դիայի ս–դ․ կուսակցության (ՖՍԴԿ) ան– դամ, 1905–06-ին՝ ՖՍԴԿ քարտուղար, 1909–11-ին՝ ՖՍԴԿ վարչության անդամ և կուսակցության համանախագահ։ Ֆին– լանդակռն հեղափոխության (1918) ժա– մանակ եղել է ժող․ լիազորների սովետի անդամ։ 1921–22, 1928–36-ին՝ Կոմին– տերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձ– նաժողովի անդամ։ Ֆիններենի և շվեդե– րենի է թարգմանել մարքսիզմ–լենինիզմի դասականների մի շարք աշխատություն– ներ։ Բազմիցս հանդիպել է Վ․ Ի․ Լենինին։ Երկ․ Коммунистическая партия Финлян– дии, М․–Л․, 1929․

ՍԻՐՈԿԿՈ (իտալ․ scirocco, < արաբ, շարկ –արևելք), հվ․ կամ հվ–արլ․ ուժեղ քամի, նկատվում է Սիջերկրական ծովի ավազանում, որը բերում է Հս․ Աֆրիկայի և Արաբական թերակղզու անապատների չոր ու տաք օդը։ Սովորաբար առաջա– նում է Միջերկրական ծովի կամ Հս․ Աֆ– րիկայի վրա գտնվող ցիկլոնների արլ․ փեշերին։ Ս․ լեռների հողմատակ լանջե– րին ստանում է ֆյոնի բնույթ և աչքի ընկ– նում բԱւրձր ջերմաստիճանով ու չորու– թյամբ։ Հայտնի է առավելապես Իտալիա– յում և Հարավսլավիայի Դալմաթյան ափե– րին։

ՍԻՐՎԱԾԴ (Դրիգորյան) Եղիա [ծն․ 1890, գ․ Մորհնիկ (Արմ․ Հայաստան, Ի՚արբեր– դի ՎԻլտյեթում)], սփյուռքահայ հասարա– կական և գրական–մշակութային գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ 1910-ից (1927-ից4 Կենար, վարչության անդամ)։ Ծննդավայրում նախնական կրթությունն ստանսյլուց հետո սովորել է Մեզրեի Կե– դրոնական վարժարանում։ 1907-ին մեկ– նել է 1ՄՆ, 1912-ին՝ ստանձնել Փրովի– դենսի «Հնչակ» թատերախմբի ղեկավա– րությունը։ 1910-ական թթ․ սկզբից մաս– նակցել է «Երիտասարդ Հայաստան» շա– բաթաթերթի, 1918–20-ին՝ «Վերածնու– թյուն» (Բոստոն) ամսաթերթի խմբագըր– մանը։ 1935–40-ին եղել է «Հնչակ*– ամսա– թերթի խմբագիրը։ 1940-ական թթ․ սկըզ– բից «Երիտասարդ Հայաստան»-ի Էջերում վարել է «Լուսարձակ» խորագրով սյու– նակը, որտեղ արծարծվել են հասարա– կական , գիտ․, գրական–մշակութային հարցե]ւ։ Կազմել և հրատարակել է «Հըն– չակյան տարեգրքի» Ա և Բ հատորները (1931–32), «1903–1953, Հիսնամյակ «Երիտասարդ Հայաստանի» (1953) հատո– րը։ 1915-ին թուրք, ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտի Էջե– րից մեկին է նվիրված Ս–ի «Ջախջախված զանգեր» (1920) պիեսը։ Սովետական Միություն կատարած այցելությանն է նվիրված Ս–ի «Ուխտավորի մը նամակնե– րը» (1934) գիրքը։ Գ․ Գույումջյան ՍԻՐՏ, մարդու և կենդանիների արյունա– տար համակարգի կենտրոնական օրգան, որն արյուն է մղում զարկերակային հա– մակարգ և ապահովում արյան շարժումն անոթէերով։