Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կեչի, կաղամախի, կաղնի, թխկի ևն, հեռավոր Արևելքի հվ–ի խառն անաառներում հանդիպում են մանջուրական բուսատեսակներ (մոնղոլական կաղնի, թեղի, ամուրյան թավշածառ, կորեական մայրի ևն)։ Անտառատափաստանային զոնային բնորոշ են կաղնու կամ կեչու–կաղամախու պուրակները և տարախոտային մարգագետնային տափաստանները։ Տափաստանային զոնայում գերիշխում են տարախոտահացաբույսային տափաստանները։ Կիսաանապատային զոնան ներկայացված է բաց շագանակագույն և գորշ հողերով, օշինդրի, աղուտաբույսերի ու հացաբույսերի նոսրացած բուսածածկով։ Լեռնային մարզերում հողերը և բուսականությունը տարածվում են բարձունքային գոտիականությամբ։ Նախալեռների տարախոտային տափաստանները 600–800 մետրից հերթագայվում են անտառներով, 2000 մետրից բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։

Կենդանական աշխարհը։ ՌՍՖՍՀ ամբողջ տարածքը պատկանում է Պալեոարկտիկական կենդանաաշխարհագրական մարզին։ Կենդանիների բաշխումը սերտորեն կապվում է աշխարհագրական զոնաների հետ։ Արկտիկական անապատային զոնային և տունդրային բնորոշ են բևեռաղվեսը, լեմինգը, հս․ եղջերուն, բևեռային բուն, տունդրային կաքավը։ Անտառային զոնայի, հատկապես տայգայի ներքին մասերը արդյունագործական որսորդության և մորթեղենի մթերման հիմնական շրջաններ են։ Կան որմզդեղն, գորշ արջ, լուսան, սամույր, աղվես, սկյուռ, նապաստակ, Արլ․ Սիբիրում՝ նաև մարալ, մշկայծյամ, սիբիրյան կզաքիս, Հեռավոր Արևելքի հվ–ում՝ ուսուրական վագր, սև արջ, ենոտաշուն, կինճ, թռչուններից՝ խլահավ, ցախաքլոր, աքար, փայտփորիկ։ Անտառատափաստանային և տափաստանային զոնայում գերակշռում են մաՆր կրծողները (դաշտամուկ, գետնասկյուռ, ճագարամուկ, համստեր, արջամուկ), թռչուններից՝ մեծ արոսը, արծիվները, արոսը ևն։

Ծովերը հարուստ են ձկներով (ձողաձուկ, ծովատառեխ, տափակաձուկ, վահանաձուկ, շիղաձուկ, սաղմոն ևն) և ծովային կաթնասուններով (կետ, ծովափիղ, փոկ, ծովակատու), ներքին ջրային ավազաններում՝ սաղմոններ, թառափներ, ծովատառեխներ։

ՌՍՖՍՀ–ում մեծ ուշադրություն է դարձվում բնության պահպանությանը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը։ Բնական լանդշաֆտների պահպանման համար ստեղծվել են հատուկ պետ․ արգելոցներ և արգելավայրեր։ Տարբեր բնական զոնաներում կան ավելի քան 30 արգելավայրեր։

IV․ Բնակչությունը

ՌՍՖՍՀ ամենաբազմազգ միութենական հանրապետությունն է։ Նրա տարածքում բնակվում են ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ։ Բնակչության 4/5-ից ավելին ռուսներ են․ սրանք մեծամասնություն են կազմում մի շարք ինքնավար հանրապետություններում (բացառությամբ Դաղստանի, Կաբարդինա–Բալկարիայի, Հս․ Օսեթիայի, Չեչենա– Ինգուշեթիայի, Թաթարիայի, Չուվաշիայի և Տուվայի), բոլոր ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում ավելացել է 1,5 անգամ, 1940-ի համեմատությամբ, չնայած Հայրենական մեծ պատերազմում կրած կորուստներին, 25 % –ով, ընդ որում առավել շատ Ուրալում, Հս․ Կովկասում և արլ․ շրջաններում։ Բնակչության միջին խտությամբ (1 կմ² վրա մոտ 8,2 մարդ, 1983) ՌՍՖՍՀ զիջում է մնացած միութենական հանրապետություններին (բացառությամբ Թուրքմենիայի և Ղազախ– ստանի)։ Սակայն գոյություն ունեն բնակչության տեղաբաշխման նշանակալի ռեգիոնալ տարբերություններ։ Տուլայի մարզում (կենտր․ շրջան) բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 73,7 մարդ է, իսկ Մագադանի մարզում (Հեռավոր Արևելք)՝ 0,4 մարդ։ Բնակչության 4/5-ից ավելին կենտրոնացած է հանրապետության եվրոպական մասում (ներառյալ Ուրալը)։ 1980-ին ժող․ տնտեսության մեջ զբաղված բնակչության ընդհանուր թվի 73%–ը բաժին էր ընկնում նյութական արտադրության ճյուղերին, 27%-ը՝ ոչ արտադրական ճյուղերին, ընդ որում գլխավորապես լուսավորությանը, առողջապահությանը, գիտությանը, մշակույթին և արվեստին։ Ինդուստրացման հետ կապված աճել է քաղաքային բնակչությունը՝ 17%-ից (մինչև հեղափոխությունը) հասնելով 71%–ի (1981)։ ՌՍՖՍՀ քաղաքային բնակչությամբ ՍՍՀՄ միութենական հանրապետությունների մեջ գրավում է առաջին տեղը։ Քաղաքային բնակչության ամենամեծ բաժինը ընկնում է Հս–Արմ․ և Կենտր․ շրջաններին, ինչպես նաև Ուրալին, հեռավոր Արևելքին։ 1983-ին ՌՍՖՍՀ–ում կար 1018 քաղաք և 2131 քտա։ Հանրապետությունում են գտնվում ՍՍՀՄ–ի ամենախոշոր քաղաքների (500 հզ–ից ավելի բն․) ավելի քան 1/2–ը, այդ թվում՝ մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներից 11-ը (Մոսկվա, Լենինգրադ, Գորկի, Նովոսիբիրսկ, Սվերդլովսկ, Կույբիշև, Չելյաբինսկ, Օմսկ, Պերմ, Կազան, Ուֆա)։

V. Պատմական ակնարկ

ՌՍՖՍՀ ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հզ․ տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են Հս․ Կովկասում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են Անդրկովկասից։ Մ․ թ․ III դ․ Արլ–Եվրոպ․ հարթավայր են ներխուժել վաչկատուն ցեղեր՝ գոթերը, IV դ․՝ հոները, VI դ․ կեսին Արլ–Եվրոպ․ տափաստաններում կազմավորվել է վաչկատուն ցեղերի միություն՝ ավարների գլխավորությամբ։ VII դ․ Ստորին Պովոլժիեում և Հս․ Կովկասի արլ–ում առաջացել է Խազարական խաքանությունը, X դ․ Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին՝ Բուլղարիա Կամա–Վոլգյան պետ․ միավորումը։

Հին սլավոնները ձևավորվել են Արլ․ Եվրոպայի տարածքում։ Մ․ թ․ I հազարամյակի կեսին արլ․ սլավոնների շրջանում առաջատար դիրք են գրավել երկրագործական բարձր մակարդակի հասած միջին մերձդնեպրյան ցեղերը։ Չնայած Արլ․ Եվրոպայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի տարածքում ստրկությունը հայտնի է եղել հնադարյան ժամանակներից, սակայն այն չի դարձել նոր դասակարգային հասարակարգի հիմք։ Ֆեոդ. հարաբերությունների զարգացման բարդ և երկարատև ընթացքը VIII–IX դդ․ սահմանագծին արդեն հանգեցրել է վաղֆեոդ․ Հին Ռուս, պետության ստեղծմանը՝ Կիև կենտրոնով (տես Կիևյան Ռուսիա)։ 988–989-ին ընդունվել է քրիստոնեություն, որը նպաստել է պետ․ իշխանության ամրապնդմանը։ Կիևյան Ռուսիան դարձել է հին ռուս. ժողովրդի ձևավորման կենտրոն, ռուս, ուկրաինացի և բելոռուս ժողովուրդների ընդհանուր պատմ․ հայրենիքը։ XII դ․ Հին Ռուս․ պետությունը տրոհվել է․ առանձնացել են Վլադիմիր–Սուզդալյան իշխանությունը (Վլադիմիր մայրաքաղաքով), Գալիցիա–Վոլինյան իշխանությունը, Նովգորոդի ֆեոդաչական հանրապետությունը, Ռյազանի իշխանությունը ևն։ 1236-ին սկսվել է թաթար–մոնղոլների արշավանքը Արլ․ Եվրոպա։ Նրանք ավերեցին Կամա–Վոլգյան Բուլղարիան, 1237-ին՝ Ռյազանի իշխանությունը, 1237–38-ին՝ Օկայի և Վոլգայի միջագետքը, որտեղ ձևավորվում էր Մոսկվայի իշխանությունը, կոտորեցին և գերեվարեցին բազում մարդկանց։ Ռուսների հերոսական դիմադրությունից թուլացած և նվազած թաթար–մոնղոլները չկարողացան առաջ անցնել Գերմանիայի ու Չեխիայի սահմանից։ Գրեթե նույն ժամանակ Ռուսիան հարձակման ենթարկվեց արմ–ից․ 1240-ին ներխուժեցին շվեդ. զավթիչները, 1242-ին՝ գերմ․ ասպետները, որոնց ջախջախեցին ռուս. դրուժինաները Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ (տես Նևայի ճակատամարտ 1240, Սառցաջարդ 1242)։ XIII դ․ կեսին ռուս, հողերում հաստատված մոնղ․-թաթար․ լուծը քայքայեց երկրի տնտեսությունը և կասեցրեց սոցիալ․, տնտ․ և մշակութային զարգացումը։ Շարունակվում էր Ռուսիայի ֆեոդ, մասնատումը, հին անկախ իշխանությունների (Ռոստովի, Տվերի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի ևն) ներսում առաջանում էին նոր ուդելային իշխանություններ։ XIV դ․ կազմավորվեց Մոսկվայի մեծ իշխանությունը՛ Մոսկվա մայրաքաղաքով, որը գլխավորեց ռուս. հողերի զինված պայքարը մոնղ․–թաթար. լծի դեմ և աստիճանաբար դարձավ ռուս, հողերի միավորման կենտրոն։ Վճռական ճակատամարտում (տես Կուչիկովյան ճակատամարտ 1380) միացյալ ռուս. զորքերը Վլադիմիրի և Մոսկվայի իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի գլխավորությամբ պարտության մատնեցին մոնղ․–թաթարներին, որից հետո ավելի ամրապնդվեց Մոսկվայի ղեկավար դերը ռուս. հողերի պետ․ միավորման գործում։ XV դ․ վերջին XVI դ․ սկզբին Մոսկվայի մեծ իշխանությունը հիմնականում ավարտեց ռուս, հողերի միավորումը․ 1478-ին միացավ Նովգորոդը, 1485-ին՝ Տվերը, 1510-ին՝ Պսկովը, 1514-ին՝ Սմոլենսկը, 1521-ին՝ Ռյագանը։ 1480-ին թոթափվեց մոնղ․-թաթար․ լուծը։ Ռուս ժողովուրդը կազմավորվեց վյատիչների, կրիվիչների, սլովենների և սևերյանների ցեղերի հնում բնակված