Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տինում ժողովրդի միջոցներով կառուցվել է Ազգ․ տուն, ուր կազմակերպվել են սի– րողական ներկայացումներ։ Ս–ի թատրո– նի զարգացման նոր փուլ է սկսվել Չեխոս– լովակիայի հանրապետության կազմա– վորումից (1918) հետո։ 1920-ին, Բրաւոի– սլավայում ստեղծվել է Սլովակյան ազգ․ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը (հիմ– նադիրներ՝ Ցա․ Բորոդաչ, Ա․ Բագար, Գ․ Կելլո, Օ․ Օրսագովա, Գ․ Մելիչկովա)։ Մինչե 1932-ը ներկայացումները արվել են չեխերեն, նույն թվականին ստեղծվել է նաև սլովակյան թատերախումբ։ 1932– 1939-ի լավագույն բեմադրություններից են՝ Ցո․ Տայովսկու «Կանացի օրենք», Վ․ Զաբորսկու «Ընկեցիկը», Պ․ Հվեզդոս– լավի «Հերովդեսը և Հերովդիան», սովե– տական դրամատուրգիայից՝ Աֆինոգենո– վի «Ահը» (1933), «Դիմանկար» (1935), Դորկու «Հատակում» (1932), «Եգոր Բուլը– չովը և ուրիշները» (1934) են։ Հիտլերա– կանների ստեղծած Ալովակիայի «պետու– թյան» (1939–45) տարիների բեմադրու– թյուններում (Շիլլերի «Վիլհելմ Տելլ» են) արտահայտվել է ֆաշիստ, ռեժիմի դեմ բողոքը։ 1944-ին Մարտինում բացվել է Կամերային թատրոնը, որը Սլովակյան ազգ․ ապստամբության առաջին օրից եղել է ռազմաճակատային, երկրի ազա– տագրվելուց (1945) հետո՝ անվանվել Սլո– վակյան ազգ․ ապստամբության անվ․ թատրոն։ Սոցիալիստական Չեխոսլովա– կիայում սլովակ, թատրոնը զարգանում է բազմակողմանիորեն։ Առաջատարը Բրա– տիսլավայի Սլովակ, ազգ․ թատրոնն է, որն ունի դրամատիկական, օպերային, բալետային թատերախմբեր՝ միասնական ղեկավարությամբ և երեք թատերական շենք (Ազգ․ թատրոն, Հվեզդոսլավի անվ․ թատրոն, Փոքր բեմ)։ Դրամատիկական թատերախմբի լավագույն բեմադրություն– ներից են Ի․ Պոպովի «Ընտանիք» (1951), Վիշնեսկու «Լավատեսական ողբերգու– թյուն» (1957), Պալարիկի «Գաղտնի» (1959), Չեխովի «Իվանով» (1961), Գոր– կու «Վասսա ժելեզնովա» (1967), Վամպի– լովի «Բաժանում՝ հուլիսին» (1972), Աո– լովիչի «Միջօրեական» (1974) են։ Առաջա– տար ռեժիսորներից են Ցո․ Բուդսկին, Պ․ Գասպրան, Պ․ Միկուլիկը, Տ․ ուսկովս– կին, Կ․ Զախարը, գլխավոր նկարիչն է Լ․ Վիխոդիլը, դերասաններից են Օ․ Բո– րոդաչեան, Մ․ Պրեխովսկայան, Զ․ Գրու– բերովան, Վ․ Ստրնիսկովան, Մ․ Գուբան, Վ․ Զաբորսկին, Ցու․ Պանտիկը, Լ․ Խու– դիկը, Ի․ Կրոները, Շ․ Միստրիկը և ուրիշ– ներ։ Ս–ում գործում են 16 թատերական կոլեկտիվ՝ Նոր բեմը (Բրատիսլավա), Տայովսկու անվ․ թատրոնները (Բանսկա Բիստրիցա և Զվոլին), Պետ․ թատրոնը (Կոշիցե), Զաբորսկու անվ․ թատրոնը (Պրեշով) են, ինչպես և Պրեշովի Ուկր․ ազգ․ թատրոնը, Կոմառնոյի Հունգ․ մար– զային թատրոնը։ Կադրեր պատրաստում է Բրատիսլավայի թատերական բարձրա– գույն դպրոցը։ Գործիչները միավորված են Ս–ի Թատրոնի, կինոյի և հեռուստա– տեսության ստեղծագործական աշխատող– ների միությունում։ Գրկ․ История Чехословакии, т․ 1–3, М․, 1956–60; Чешско-русские и словацко-рус- ские литературные отношения, М․, 19 68; История словацкой литературы, М․, 1970; Чехословацкое изобразительное искусство XIX и XX веков, Прага, 1953; Маца И․ Л․, Архитектура Чехословакии․ Исторический очерк, М․, 1959; Солнцева Л-, По теа– трам Чехословакии, М․, 1958, с 92–116; Ն ու յ և ի, Чехословацкий театр сегодня, М․, 1962, с․ 21–49; Նույնի, Чешский и словацкий театр, в кн․։ История западноевро– пейского театра, т․ 6, М․, 1974; Slovensko․ Dejiny, Bratislava, 1971; Slovensko․ L՝ud, Bratislava, 1974; Dejiny slevenskej literatury, d․ 1–3, Bratislava, 1958–65; Neva tvar Slo- venska, Bratislava, 1970; Slovenske divadla v sezone 1971–1972, Bratislava, 1972․

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵ–

ՏՈՒԹՅՈՒՆ 1919, պրոլետարիատի դիկ– տատուրայի պետություն Սլովակիայում 1919-ին; Կազմվել է հեղափոխ․ վերելքի պայմաններում, որն ուժեղացել է Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության հաղթանակի ազդեցությամբ և պայմանավորված էր Հունգարական Սո– վետական Հանրապետության ստեղծմամբ (1919-ի մարտ); Հռչակվել է հունիսի 16-ին Պրեշովում, բուրժ․ Չեխոսլովակիայի և Ռումինիայի ինտերվենցիայի դեմ հունգ․ կարմիր բանակի հակահարձակման ըն– թացքում ազատագրված սլովակյան տա– րածքում։ Հունիսի 20-ին ստեղծված Սլո– վակյան հեղափոխ․ կառավարական խոր– հուրդը որոշում ընդունեց արդ․, առևտր․ կարևոր ձեռնարկությունները, բանկերը, տրանսպորտը ազգայնացնելու, կալվա– ծատիրական և եկեղեց․ խոշոր հողատա– րածությունները բռնագրավելու, 8-ժամ– յա աշխատանքային օր սահմանելու, աշ– խատավարձը բարձրացնելու, գյուղացի– ներին հարկերից ազատելու ևն մասին։ Սկսեց կազմավորվել սլովակյան կարմիր բանակ (հունիսի վերջին՝ 50 հզ․ մարդ)։ Հուլիսի 7-ին, երբ հունգ․ կարմիր բանակը հարկադրված էր հեռանալ չեխոսլովակյան սահմանաբաժան գծից այն կողմ, Ս․ Ս․Հ․ տապալվեց Չեխոսլովակիայի բուրժ․ կա– ռավարության կազմակերպած ինտերվեն– ցիայի (օտարերկրյա զորքերի օգնու– թյամբ) հետևանքով։

ՍԼՈՎԱԿՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1944, Սլովակյան ազգային ապըս– տամբություն, սլովակ ժողովրդի հակաֆաշիստ․, ազգային–ազատագր․ ապստամբությունը 1944-ի օգոստոս–հոկ– տեմբերին։ Կազմակերպել և ղեկավարել են կոմունիստները։ Ապստամբների զին– ված ուժերն էին պարտիզանական բրի– գադները (մոտ 15 հզ․ մարդ) և սլովակյան բանակի՝ ապստամբների կողմն անցած զորամասերը։ Ապստամբական բանակը, որ ստեղծվեց Ա․ ա–յան ընթացքում, հաշվվում էր շուրջ 60 հզ․ մարդ։ Ալովակ պարտիզանների շարքերում մարտնչում էին մոտ 3 հզ․ սովետական քաղաքացի, ինչպես նաև ֆրանսիացի, լեհ, բուլղարա– ցի, ռումինացի, հունգարացի, հարավ– սլավացի, գերմանացի հակաֆաշիստներ։ Ապստամբության ազդակը սլովակյան խամաճիկ կառավարության համաձայնու– թյամբ՝ գերմանա–ֆաշիստ․ զորքերի կող– մից օգոստ․ 29-ին սկսված Ալովակիայի օկուպացումն էր։ Օգոստ․ 30-ին Սլովակ– յան ազգ․ խորհուրդը (ՍԱԽ) հայտարարեց խամաճիկ ֆաշիստ, կառավարության տա– պալման մասին և իշխանությունը վերց– րեց իր ձւռքը։ Աեպտ․ 1-ին ապստամբու– թյան կեետրոն Բանսկա Բիստրիցայում ընդունվեց ԱԱխ–ի դեկլարացիան, որտեղ նշվում էր Չեխոսլովակյան հանրապետու– թյունը վերստեղծելու, ազգային–դեմո– կրատական վերափոխումներ անցկացնե– լու, չեխ և սլովակ ժողովուրդների իրա– վահավասարությունն իրականացնելու անհրաժեշտությունը։ ԱԱիյ–ը, հենվելով ազգ․ կոմիտեների վրա, վերականգնեց դեմոկրատական ազատությունները, ար– ձակեց ֆաշիստ, կուսակցություններն ու կազմակերպությունները, ազատեց քաղ– բանտարկյալներին ևն։ Աեպտ․ 8-ին սո– վետական զորքերը, 1-ին չեխոսլովակյան բանակային կորպուսի հետ, Լեհաստա– նից շար<Ւվեցին Ալովակիա՝ օգնելու ապըս– տամբնե փն, հոկտ․ 6-ին գրավեցին Դուկ– լյայի լեււնանցքը։ Հոկտ․ 2-րդ կեսին հիտ– լերականները ապստամբների դեմ կենտ– րոնացրին խոշոր ուժեր և գրավեցին ապստա յբների կարևոր հենակետերը, այդ թվում՝ Բանսկա Բիստրիցան (հոկտ․ 27)։ Ապստամբները քաշվեցին լեռները և մարտււկան գործողություններ վարեցին մինչև 1945-ի հունվարը՝ սովետական զորքերի հետ միանալը։ Ա․ ա․ Չեխոսլո– վակիայ^ կոմկուսի ղեկավարությամբ սլո– վակ ժողովրդի հակաֆաշիստ, պայքարի գագաթնակետն էր և սկիզբ դրեց ազգա– յին–դեմւկրատական հեղափոխությանը Չեխոսլււվակիայում։ ^^․1 усак Г․, Свидетельство о словац– ком национальном восстании, [пер․ со сло– вацкого], М․, 1969․

ՍԼՈՎԱԿՆԵՐ, ազգ․ չեխերի հետ կազմում են Չեխոսլովակիայի հիմնական բնակ– չությունը։ Ընդհանուր թիվն աշխարհում՝ մոտ 5,3 մլն (1978), որից մոտ 4,6 մլն Չե– խոսլովակիայում (Ալովակիայում՝ ավե– լի քան| 4,2 մլն)։,Բնակվում են նաև Հուն– գարիւաում, Հարավսլավիայում, Ռումի– նիայուս, Կանադայում, ԱՄՆ–ում և այլ երկրնկրում։ խոսում են աովակերեն։ Հավատացյալների 75% –ը կաթոլիկներ են, կան բողոքականներ։ Ըստ հնագիտ․ տըվ– յալներյի՝ սլովակյան ցեղերը այժմյան Ալովակիայի տարածքում հայտնվել են IV–V դդ․։ IX–X դդ․ չեխերի հետ մտել են Մեծ Մորավական տերության մեջ։ Հուն– գարների ներխուժումից (XI դ․) հետո սլո– վակյան հողերը մտել են Հունգ․ պետու– թյան կազմի մեջ։ Հունգարիայի կազ– մում Ս․ երկար ժամանակ ենթարկվել են մաջարացման, սակայն մեծ մասը պահպա– նել է ինքնատիպ մշակույթը։tXVIII– XIX դդ․ կապիտալիզմի զարգացման ժա– մանակաշրջանում աճել է Մ–ի ազգ․ ինք– նագիսակցությունը։ 1918-ին ստեղծված Չեխոսլովակյան բուրժ․ հանրապետու– թյան կազմում Մ․ ոչ լիիրավ ազգի վիճա– կում ! ին։ Երկրորդ համաշխարհային պա– տերազմից (1939–45) և Չեխոսլովակիա– յում (յողովրդա–դեմոկրատ․ կարգեր հաս– տատվելուց հետո Մ․ և չեխերը ստացան սոցիալիստ, հասարակական հարաբերու– թյուններ զարգացնելու հնարավորություն։ Մ․ հասան մշակութային և տնտ․ մեծ հա– ջողությունների։ 1968-ին Չեխաւլովակիա– յում ււտեղծվեցին (ֆեդերատիվ հիմունք– ներով) Չեխական և Ալովակյան իրավա– հավսսար Աոցիալիստական Հանրապե–