սկեպտիկների առաջադրած փաստարկները, բացա հայտել դրանց արատները, մշակել հակափաստարկներ, որոնք հետագայում հայ փիլիսոփաները օգտագործել են ագնոստիկական տարբեր հոսանքների դեմ U դրանով արտահայտել հայ փիլ․ մտածողության՛ հակասկեպտիկական ուղղվածությունը։
ՍԿԵՎՌԱ, վանք, գիտամշակութային կենտրոն Կիլիկյան Հայաստանում։ Ունեցել է բարձր տիպի դպրոց, գրչատուն, մատենադարան, կուսանոց, գործել է Լամբրոն բերդին կից։ Այնտեղ է եղել նաև Հեթումյանների տոհմային դամբարանը։ XII–XIII դդ․ վանքում ծաղկում են ապրել գրչությունը, մանրանկարչությունը, փորագրությունը։ Անցել է երկու շրջան։ Առաջինը (մինչև XIII դ․ սկիզբ) կապված է Ներսես Լամբրոնացու գրչական, մատենագրական գործունեության հետ։ Այդ շրջանում բեղմնավոր աշխատանք են կատարել Գրիգոր Ծաղկողը (տես Գրիգոր Մփճեցի), Գրիգոր Սկնռացին, Կոստանդին, Արեստակես, Սամվել, Հովսեփ, Հուսիկ, Ներսես գրիչներն ու մանրանկարիչները և երևելի այլ գործիչներ։ Երկրորդ շրջանը (XIII դ․) համընկել է նշանավոր մշակութային գործիչ ու րաբունապետ Գրիգոր Սկևռացու գործունեության հետ։ Վանք են հրավիրվել հռչակված գրիչներ ու նկարիչներ, աոավել ծաղկում են ապրել արվեստները։ Նշանավոր գործիչներից են եղել Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Սիոն ծաղկողը, րաբունապետներ Սիմեոնը, խաչատուրը, Մովսես Երզնկացին, հայտնի գրիչներ Ավետիսը, Ստեփանոս Սկևռացին, Ստեփանոս Իրիցու որդին և ուրիշներ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահվում են Ս–ում ընդօրինակված ձեռագրեր և այլ մատյաններ։ Տես նաև Կիչիկիայի մանրանկարչության դպրոց։
ՍԿԵՏՉ (անգլ․ sketch, բառացի՝ էսքիզ, ճեպանկար), երկու, հազվադեպ նաև երեք գործող անձով կարճ պիես։ Տարածում է գտել XIX դ․ և XX դ․ սկզբին՝ հատկապես էստրադայում։ Ս–ի ճանաչված հեղինակներից են՝ Ջ․ Բարրին, Բ․ Շոուն, Զ․ Պրիստլին (Մեծ Բրիտանիա), Վ․ Սարոյանը, Զ․ Տերբերը (ԱՄՆ), ժ․ Կուրտելինը (Ֆրանսիա), Ա․ Տ․ Ավերչենկոն, Ա․ Պ․ Չեխովը (Ռուսաստան), սովետական շրջանում՝ Վ․ Ե․ Արդովը, Ա․ Ս․ Բուխովը, Գ․ Ի․ Գորինը, Վ․ Զ․ Մասսը, վ․ Ս․ Պոլյակովը և ուրիշներ։
ՍԿԵՐՑՈ (իտալ․ scherzo, բառացի՝ կատակ), 1․ XVI – XVII դդ․ Իտալիայում կատակային, կայտառ բնույթի տեքստով միաձայն և բազմաձայն վոկալ պիեսների տարածված անվանում։ 2․ XVII դ․ սկզբից կապրիչչոյին մոտիկ գործիքային պիես։ Հաճախ՝ գործիքային սյուիտի, իսկ XVIII դ․ վերջից սոնատասիմֆոնիկ ցիկլի (սիմֆոնիայի, սոնատի, կվարտետի, երբեմն՝ կոնցերտի) մասերից մեկը՝ որպես կանոն՝ 3-րդը (փոխարինել է նախկին մենուետին)։ Ս–ին բնորոշ են՝ եռամաս չափ, արագ տեմպ, երաժշտ․ մտքերի ազատ հաջորդում։ Հաճախ կապված է հումորի (կատակից մինչև գրոտեսկ) արտահայտման հետ։ Ս․ գրվում է ռեպրիզային եռամաս ձևով, ավելի հանդարտ բնույթի միջին մասով՝ տրիոյով։ Ս–ի դասական տեսակը հաստատվել է Լ․ Բեթհովենի ստեղծագործության մեջ, իրենց սոնատասիմֆոնիկ ցիկլերում լայնորեն կիրառել են Ֆ․ Շուբերտը, Ֆ․ Մենդելսոնը, Ա․ Բրուքները, Պ․ Ի․ Չայկովսկին, Ն․ Յա․ Մյասկովսկին, Ս․ Ս․ Պրոկոֆևը, Դ․ Դ․ Շոստակովիչը։ Ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտության մեջ Ս․ վերստացել է ինքնուրույն երաժշտ․ պիեսի նշանակություն (Ռ․ Շուման, Ֆ․ Շոպեն, Ցո․ Բրամս և ուրիշներ)։ Նվագախմբի համար Ս–ներ են գրել Ֆ․ Մենդելսոնը, Պ․ Դյուկան, Մ․ Պ․ Մուսորգսկին և ուրիշներ։
ՍԿԶԲՆԱԳԻՐ, 1․ տես Գչխագիր, Սկզբնատառ։ 2․ Հնագույն ձեռագիրը կամ նախօրինակը (այլ է բնագիրը), որից արտագրված են նույն աշխատության հետագա օրինակները։
ՍԿԶԲՆԱԹԵՐԹ, ձեռագիր բնագրի առաջին թերթը։ Հաճախ Ս–ից առաջ լինում են գրված կամ նկարազարդ թերթեր, որոնք, սակայն, Ս․ չեն կոչվում։ Օրինակ՝ ավետարանները սկսվում են խորաններով, տերունական նկարներով, ավետարանիչների նկարներով, որոնցից ոչ մեկը Ս․ չէ։ Ս․ կոչվում է նաև ավետարանառաջ։ Ավետարանն ունի չորս Ս․՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի ավետարանների առաջին թերթերը։ Սկզբում դրանք ունեին միայն մանրատառ խորագրեր՝ «Աւետարան ըստ Մատթեոսի» ևն։ Հետագայում ավետարանառաջները նկարազարդվել են կիսախորաններով, լուսանցազարդերով, զարդագրով, հաճախ՝ բնագրի սկզբի մեկ, մի քանի, կամ ամբողջ էջի տողերը նույնպես զարդագրվել են կամ գունավոր երկաթագրվել։ Մյուս ձեռագրերում ևս (ճաշոց, Տոնական, մեկնություններ, Հայսմավուրք, պատմագրքեր ևն) Ս–եր են կոչվում բնագրերի առաջին թերթերը, որոնց կարող են նախորդել ցուցակներ։
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՄԵՐԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, կոմերիտմիության հիմքը։ Ստեղծվում է ՀամԼԿԵՄ անդամների աշխատանքի կամ ուսման վայրում՝ 3-ից ոչ պակաս կոմերիտականների առկայության դեպքում։ 20-ից ավելի անդամ ունեցող Ս․ կ․ կ–ներն ունենում են արտադրամասային, տեղամասային, բաժանմունքային, ֆակուլտետային, կուրսային ևն կոմերիտական կազմակերպություններ, որոնց ներսում համապատասխանաբար կազմվում են բրիգադային, հերթափոխային ևն կոմերիտական խմբեր։ Ս․ կ․ կ․ բարձրագույն մարմինը կոմերիտական ժողովն է։ ժողովների միջև ընկած ժամանակամիջոցում աշխատանքները վարելու համար ընտրվում է կոմիտե՝ մեկ տարի ժամկետով։ Առանձին Ս․ կ․ կ․ կոմիտեների, ելնելով նրանց որոշակի կազմից (1000-ից ավելի կոմերիտականներ, իսկ կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում՝ 500-ից ավելի) և արտադրական առանձնահատկություններից, ՀամԼԿԵՄ Կենտկոմի թույլտվությամբ տրվում է կոմերիտմիության շրջանային կոմիտեի իրավունք՝ ՀամԼԿԵՄ շարքերի ընդունելության, անդամների հաշվառման, կոմերիտականների անձնական հարցերի քննարկման ևն արտոնություններով։ Այդ կոմիտեներն ընտրվում են 2 տարի ժամանակով։ Ս․ կ․ կ–ները միավորվում են շրջանային կամ քաղաքային կազմակերպություններում, որոնք էլ ղեկավարում և ուղղություն են տալիս նրանց գործունէությանը։ Ս․ կ․ կ–ները գործում են կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ և հսկողությամբ։ Ս․ կ․ կ–ից են սկսվսմ ՀամԼԿԵՄ ղեկավար մարմինների ընտրությունները։ ՀամԼԿԵՄ կանոնադրությամբ սահմանված են Ս․ կ․ կ-ների կարևորագույն խնդիրները։ Նրանք կատարււմ են ՀամԼԿԵՄ անդամների ընդունելություն, անմիջական աշխատանք տանում երիտասարդության շրջանում, նրանց համախմբում ԱՄԿԿ–ի շուրջը, կազմակերպում կոմունիստական շինարարության սյլանների կատարման համար։
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (մինչև 1934-ը կուսակցական բջիջ), ԱՄԿԿ հիմքը, կազմակերսական ստորին օղակը։ Ստեղծվում է ըստ աշխատավայրի 3-ից ոչ պակաս կուսանդամների առկայության դեպքում։ Կուսբջիջների մասին առաջին անգամ նշվել է 1919-ի դեկտեմբերին VIII համառուսաստանյան կուս․ կոնֆերանսում ընդունված ՌԿ(բ)Կ կանոնադրության մեջ։ 50 ից ավելի ՍՄԿԿ անդամ և թեկնածու ունեցող ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, հաստատությունների և հիմնարկությունների ընդհանուր Ս․ կ․ կ–ի հերսում կարող են ստեղծվել արտադրամասային, տեղամասային, ֆերմային, բրիգադային կուսկազմակերպություններ, իսկ դրանց ներսում կուսակցական խմբեր։ Առանձին անհրաժեշտության դեպքերում մարզկոմի, երկրկոմի, միութենական հանրապետության կոմկուսի Կենտկոմի թույլտվությամբ Ս․ կ․ կ–նէր կարող են ստեղծվել արտադրական միավորման մեջ մտնող և, որպես կանոն, մի շրջանի կամ մի քաղաքի մի քանի շրջաններում տեղավորված մի քանի ձեռնարկությունների շրջանակներում։ Ս․ կ․ կ–ի բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է, որն ընթացիկ աշխատանքները ղեկավարելու համար 1 տարի ժամկետով ընտրում է կուսակցական բյուրո, 15-ից պակաււ անդամ ունեցող կազմակերպություններում՝ քարտուղար և տեղակալ։ 300-ից ավելի կուսանդամ և թեկնածու ունեցա խոշոր ձեռնարկություններում ու հիմնս րկություններում, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ արտադրական առանձնահատկություններ և տարածքային ցրվածություն ունեցող կազմակերպություններում՝ 100-ից ավելի կոմունիստ ունեցող կազմակերպություններում (կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում՝ 50) կարոդ են ստեղծվել կուսակցական կոմիտեներ, այդ հիմնարկձեռնարկությունների արտադրամասային կուսս կցական կազմակերպություններին տալով Ս․ կ․ կ–ի իրավունք։ ՍՄԿԿ կանոնադրությունը կարևորագույն խնդիրներ է սահմանել Ս․ կ․ կ–ների համար։ Նրանք նոր սնդամներ են ընդունում կուսակցության մեջ, կոմունիստներին դաստիարա–