Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Africanus Major) (մ․ թ․ ա․ մոտ 235 – մոտ 183), Պունիկյան II պատերազմի հսոմ․ զորավարներից։ 216-ին, իրրե զինվորական տրիբուն, մասնակցել է Կաննեի ճակատամարտին, 207-ին Իսպանիայում հաղթել Հասդրուբալի զորքին։ 205-ի կոնսուլ։ 202-ին Զամայի ճակատամարտում պարտության է մատնել Հաննիբալին։ 199-ից ցենզոր և ծերակույտի պրինցեպս, 194-ի կոնսուլ։ Լուկիոս Կոռնելէւոս Սկիպիոն Ասիացին (Lcuius Cornelius Scipio Asiaticus), Սկիս իոն Ավագի եղբայրը։ 190-ի կոնսուլ։ Մագնեսիայի ճակատամարտում (190) պարտության է մատնել Աելեկյան թագավոր Անտիոքոս III-ին։ Պուբլիոս Կոռնելիոս Ակիպիոն Էմիլիաէոս Աֆրիկացի Կրտսերը (Publius Cornelius Scipio Aemilianus Africanus Junior) (մ․ թ․ ա․ մոտ 185–129), զորավար և քաղ․ գործիչ։ Ակիպիոն Ավագի թոռը։ 146-ին, լինելով կոնսուլ, գրավել և ավերել է Կարթագենը, որով ավարտվել է Պունիկյան III պատերազմը։ 133-ի կոնսուլ։ Թշնամաբար է վերաբերվել Գրակքոս եղբայրների բարեփոխումներին։ Հուն. մշակույթի ջատագով Էր։

ՍԿԼԵՐԵՆՔԻՄ (< հուն․ σληρός – այստեղ՝ չոր, պինդ և εΥχυμα–լցված, այստեղ՝ հյուսվածք), բույսերի (հիմնականում ցողունի և տերևների) մեխանիկական հյուսվածք, բաղկացած է հաստապատ, սովորաբար փայտացած, երկու տիպի բջիջներից՝ թելիկներից և սկլերեիդներից։ Թելիկները մի քանի տասնորդական մմ–ից մինչև 4 սմ երկարությամբ, խիստ ձգված, սրածայր, շերտավոր, ծակոտկեն պատերով բջիջներ են։ Թաղանթանյութն պատերով չփայտացած թելիկները (վուշ) տեքստիլ արդյունաբերության արժեքավոր հումք են (ամրությամբ չեն զիջում պողպաոին, առաձգականությամբ և Էլաստիկությսմբ՝ կաուչուկին)։ Բույսի օրգանների ամրությունը կախված է թելիկների խտությունից և դասավորությունից։ Առավել լայն կիրառում ունեն վուշի, կանեփի, ջուտի, ռամիի, տղտորիկի Ս–ային թելիկները։ Սկլերեիդներն առաջանում են պարենքիմային (երբեմն4 պրոզենքիմային) բջիջների սկլերիֆիկացման (բջջապատերի փայտացման) հետեանքով։ Լինում են կլորավուն (քարային բջիջներ կամ բրախիսկլերեիդներ) կամ երկարավուն, ճյուղավորված (աստրոսկլել եիդներ)։ Ակլերեիդները թելիկների նման կարող են ցրված լինել այլ հյուսվածքներում կամ խմբեր կազմել (ընկույզի կճեպում, սալորի և բալի կորիզապտղում են)։

ՍԿԼԻՖՈՍՈՎՍԿԻ Նիկոլայ Վաալեիչ (1836–1904), ռուս վիրաբույժ։ 1859-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1870-ից եղել է Կիեի համալսարանի, 1871-ից՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, 1880-ից՝ Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակ–ի դեկան և պրոֆեսոր, 1893–1900-ին՝ Պետերբուրգի բժիշկների կատարելագործման ինստ–ի դիրեկտոր։ Նպաստել է ռուսական վիրաբուժության մեջ հականեխության (անտիսեպտիկա) և աննեխության (ասեպտիկա) սկզբունքների ներդրմանը։ Խոռոչային վիրաբուժության հիմնադիրներից է (կիրառել է կանանց հիվանդությունների, ստամոքսի, լյարդի, լեղուղիների, միզապարկի հիվանդությունների վիրահատական բուժում), մշակել է կեղծ հոդի դեպքում ոսկրերը միացնելու ինքնատիպ վիրահատություն («Ս–ի կողպեք» կամ «ռուսական կողպեք»)։ Զարգացնելով Ն․ Պիրոգովի հայացքները՝ կարևոր ներդրում է արել ռազմադաշտային վիրաբուժության բնագավառում։ Ս–ու անունով է կոչվում (1923-ից) Մոսկվայի շտապ օգնության ԳՀԻ։

ՍԿԼՈԴՈՎՍՎԱՅԱ–ԿՏՈՒՐԻ (SkWowska- Curie) Մարիա (1867–1934), ֆիզիկոս և քիմիկոս, ռադիոակտիվության ուսմունքի ստեղծողներից։ Փարիզի բժշկ․ ակադեմիայի անդամ (1922), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1907), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1926)։ Ազգությամբ՝ լեհ։ 1883-ին ավարտել է Վարշավայի գիմնազիան, 1891-ին ընդունվել Փարիզի Սորբոնի համալսարանը, որն ավարտել է 1895-ին, ամուսնացել

Պ․ Կյուրիի հետ։ Աշխատել է Պ․ Կյուրիի լաբորատորիայում, 1906-ից՝ Կյուրիի մահվանից հետո, եղել է Փարիզի համալսարանի ամբիոնի վարիչ, այդ համալսարանի առաջին կին պրոֆեսորը։ 1914-ից Փարիզի ռադիումի ինսա–ի ֆիզիկաքիմ․ բաժնի վարիչ։ Ս–ի լաբորատորիայում են աշխատել Ֆ․ Ժոլիո–Կյուրին և Ի․ ժոլիո–Կյուրին։ 1898-ին, Պ․ Կյուրիի հետ միասին, հայտնաբերել են պոլոնիումը (անվանվել է ի պատիվ Ս–ի հայրենիք Լեհաստանի), ապա՝ ռադիումը։ 1902-ին Ս․ ստացել է ռադիումի մաքուր աղ, որը նրան հնարավորություն է տվել ճշտելու ռադիումի ատոմական զանգվածը, պարզելու ֆիզիկ, և քիմ․ հատկությունները, տեղը տարրերի պարբերական համակարգում։ 1910-ին, ֆրանս․ ֆիզիկոս Ա․ Դեբյեռնի հետ, ստացել է մետաղական ռադիում։ 1911-ին առաշինը պատրաստել է ռադիումի ստուգանմուշ, որը 24 տարի միակն էր աշխարհում։ Աշխատանքներ է կատարել նաև ռենտգենաբանության և ռադիոլոգիայի բնագավառում։ 1914-ին հոսպիտալներում կազմակերպել է վիրավորների ռենտգենաբանական հետազոտություն։ Ս․ աշխարհի բազմաթիվ գիտ․ ակադեմիաների և գիտ․ ընկերությունների անդամ Էր, 1923-ից եղել է Վարշավայի իր նախաձեռնությամբ կազմակերպված ռադիումի ինստ–ի պատվավոր դիրեկտոր։ Նոբելյան մրցանակ 1903 (ֆիզիկայի բնագավառում, Պ․ Կյուրիի և Ա․ Բեկերելի հետ), 1911 (քիմիայի բնագավառում)։


ՍԿՅՈՒԹԵՐԵՆ, սկյութների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի հնդիրան․ ճյուղի իրան, լեզուների արլ․ խմբակցության հս–արլ․ ենթախմբին։ Ս–ի կրողները անտիկ հեղինակներին հայտնի են եղել սկյութացի, սարմատ, ալան, ռոկսոլան և այլ անուններով։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսին սկյութական բարբառները տարածվել են հս․ մերձսևծովյան և մերձկասպյան ընդարձակ տարածքներում, Դանուբից մինչև Յակսարտ (Սիրդարյա)։ Ս–ով տեքստեր մեզ չեն հասել, բայց վիմագրական հուշարձաններում և անտիկ հեղինակների մոտ պահպանվել են զգալի թվով սկյութական հատուկ անուններ, տեղանուններ, ցեղանուններ։ Սկյութասարմատական բարբառների քերականական կառուցվածքը և բառային կազմը բավարար չափով ուսումնասիրված չեն, սակայն հայտնի է դրանց իրան, բնույթը և որոշված են բառապաշարի, հնչյունաբանության և բառակազմության որոշ Էական գծեր։ Կովկասում սկյութասարմատական բարբառի հետնորդն է օսերենը։

ՍԿՅՈՒԹՆԵՐ (հուն․ Σύαι), Հս․ Մերձսևծովյան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը։ Պատկանել են հնդեվրոպ․ ընտանիքի հյուսիսիրան․ խմբին։ Ցեղակից են եղել կիմերներին, սակերին, սարմատներին, մազքութներին։ Ս–ի պատմության շատ հարցեր դեռևս չեն պարզաբանված կամ վիճաբանական են գիտության մեջ։ Գրավոր աղբյուրներում Ս․ հիշատակվում են մ․ թ․ ա․ VIII–VII դդ․սահմանագծին։Հերոդոտոսը Դնեպրի ու Դոնի միշաափաստանային շրջաններում բնակվող ցեղերին անվանում է թագավորական Ս․, որոնք գերիշխել են մյուսներին, ստորին Դնեպրի աջափնյակում և տափաստանային Ղրիմում բնակվող ցեղերին՝ վաչկատուն (հովվական) Ս․, Ինգուլի և Դնեպրի միջև բնակվող ցեղերին՝ երկրագործ Ս․, հվ․ Բուգի ավազանում (հատկապես Օլվիա քաղաքի մերձակայքում) բնակվող ցեղերին՝ կալլիպիդներ կամ հելլենացած Ս․, նրանցից հս․ բնակվող ցեղերին՝ ալազոններ, իսկ ավելի հս․ բնակվող ցեղերին՝ հերկող Ս․։ Շրշակա ստրկատիր․ քաղաքների ու երկրների հետ քաղ․ և առևտր․ կապերը, հաճախակի ձեռնարկվող կողոպտչական արշավանքներն ու հարկագանձումները խթանել են դասակարգերի առաջացման ընթացքը սկյութ, հասարակության մեջ։ Սկյութ, ցեղերի միությունն աստիճանաբար ձեռք է բերել ստրկատիր․ պետության բնորոշ գծեր՝ թագավորի գլխավորությամբ, որի իշխանությունը եղել է ժառանգական և աստվածացվել Է։ Տեղի է ունեցել ռազմ, ավագանու, զինվ․ և քրմական դասերի բաժանում։ Կառավարման գործում զգալի դեր են ունեցել ցեղային միության ավագանու խորհուրդը և աշխարհաժողովը։ Ս–ի քաղ․ միավորմա–