Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ պեա․ մրցանակ, 1947)։ Պարգևա– տրվել է 3 շքանշանով։ Գրկ․ Лацис Р․, Отто Скулме, М․, L959․

ՍԿՈԻՊԱ (Skupa) Ցոսեֆ (1892–1957), չեխ թատեր․ գործիչ, տիկնիկների թատրո– նի դերասան, ռեժիսոր, նկարիչ։ ՉՍՍՀ ժող․ արտիստ (1948)։ Ստեղծագործս կան գործունեությունն սկսել է 1916-ին, Պլզենի մարիոնետային թատրոնում իբրև 1ւկա– րիչ, նաև տիկնիկավար՝ հանդես է եկել Կաշպարեկ տիկնիկով։ 1930-ին* Պլզե– նում կազմակերպել է «Սպեյբլի և Դուր– վինեկի թատրոն», որի գլխ․ հերոսները ստեղծվել են Ս–ի էսքիզներով (Սպեյբլը՝ 1920-ին, Դուրվինեկը՝ 1926-ին)։ 1944-ին հիտլերականները ձերբակալել են Ս–ին (բանտից փախել է ռմբակոծության ժա– 8ո․ Ս կ ու պ ա ն Սպեյբլ և Գւււր– վինեկ տիկնիկնե– րի հետ մանակ)։ 1945-ից հանդես է եկել Պրս զա– յում։ 1929-ից թատրոնի հետ հաճախ հյու– րախաղերի է մեկնել արտասահ յ՛ան (1949-ին՝ ՍՍՀՄ) ։ 1933–57-ին եղել է !>իկ– նիկային թատրոէւի դերասանների միջազ– գային միության պրեզիդենտը։ ՉՍՍՀ պետ․ մրցանակ (1955)։

ՍԿՈՒՏԵՂ, շրջանաձև, քառանկյունաձև և ձվաձև, երկու բռնակով կամ առանց դը– րանց արծաթյա, պղնձյա կամ փայոյա մեծ ափսե։ Հիմնականում օգտագործվում Սկուտեղ (1930, Հայաստանի պատմության պետ․ թանգարան, Երեան) Սկուտեղ «Ո]ւս»- (1983, գործ՝ Ռ․ Տախվերդյաևի, Հայաստանի ժող․ արվեստի թանգա– րան, Երևան) է որպես մատուցարան, հնում ծառայել է նաև որպես սեղան, պաստեղ չորացնելու, ցորեն քամհարելու սկավառակ ևն։ Ս–նե– րը դրվազարդարվում են երկրաչափական և բուսական զարդանախշերով, կենդա– նիների և թռչունների պատկերներով։ Ունեն նաև դեկորատիվ նշանակություն, այդօրինակ հին հայկ․ Ս–ների վրա փորա– գրվել են տարբեր զարդամոտիվներ, նաև հայ թագավորների դիմանկարներ, «Ոգի Հայաստանի» թեմայով պատկերներ, մա– կագրություններ (թագավորների անուն– ները, պատրաստման թվականը ևն)։ Ս–նե– րը պատրաստող նշանավոր վարպետներ են գործել Զուղայում, Վանում, Թոքա– տում, Երզնկայում, Կարինում, Ալեքսան– դրապոլում, Երևանում և այլուր։ Մեր օրե– րում Ս․ արտադրվում է նաև գործարանա– յին եղանակով, պլաստմասսայից և այլ նյութերից։ Ն․ Ավւսգյան․

ՍԿՈՒՏԵՐ (անգլ․ scooter,< scoot – սլա– նալ), կախովի շարժիչով միտեղանի սպոր– տային գչիսեր։ Ս–ի հատակագիծն ունի եռանկյան կամ քառանկյան ձև, հատակը հարթ է՝ ռ եղանով, շարժման ժամանակ գլիսերում է։ Հանդարտ ջրի վրա զարգաց– նում է մինչև 80 կմ/ժ և ավել արագություն։

ՍՂԱԳՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, սղագրության գրամեքենա։ Սղագրական տեքստի մե– քենայական գրանցման դեպքում հատուկ սղագրական նշանների փոխարեն օգ– տագործում են սովորական տառեր և եր– կու ու ավելի տառերի կապակցություն– ներ (ակորդներ)։ Սղագրվող տեքստը տպագրվում է նեղ (մի քանի սմ լայնու– թյամբ) թղթե ժապավենի վրա՝ տողերով (ժապավենի լայնքով) սեղմելով մեկ կամ միաժամանակ մի քանի ստեղն, ընդսմին յուրաքանչյուր տողում տեղավորվում է միայն մեկ տառ կամ մեկ ակորդ։ Ս․ մ–ի արագությունը ր–ուՏ մինչև 120 և ավելի բառ է։ Ի տարբերություն ձեռքի սղագրու– թյան, մեքենայական սղագրությունը կա– րող է վերընթերցել ցանկացած սղագրող։ Մագնիսական ձայնագրման տեխնիկայի զարգացումը, մասնավորապես դիկտո– ֆոնների երևան գալը 1950-ական թթ․ դադարեցրեց Ս․ մ–ների թողարկումը։

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, արագ գիր, որ հիմնված է նշանների, կրճատված բառերի և բա– ռակապակցությունների հատուկ համա– կարգի կիրառման վրա։ Սղագրման արա– գությունը գերազանցում է սովորականին 4–7 անգամ։ Ս․ հայտնի էր վաղ անցյա– լում։ Առաջին արժանահավատ հուշար– ձաններից մեկը Աթենքի Ակրոպոլիսի մարմարյա սալաքարի վրա մ․ թ․ ա․ 350-ին կատարված գրառումն է (սղագրա– կան նշաններով)։ Հին Հռոմի դպրոցնե– րում մինչև XI դ․ սովորական գրին զուգ– ընթաց դասավանդվում էր արագ գիր՝ «տիրանյան նշաններով» [դրանք ստեղ– ծողի՝ Տիրանի (մ․ թ․ ա․ I դ․) անվամբ]։ XVII դ․ սկսած առաջարկվել է Ս–յան մոտ 3 հզ․ տարբերակ։ ժամանակակից Ս–յան մեջ տարբերակվում են շեղագիր և երկրա– չափական համակարգեր, որոնք հայտնա– գործվել են Անգլիայում (երկրաչափա– կանը՝ Ջ․ Ուիլիսը 1602-ին, շեղագիրը՝ Ս․ Բոդլին 1789-ին)։ Շեղագիր համակար– գում ձայնավորի համար նշանները վերց– ված են սովորական գրից՝ զուգակցված միացման գծերով, երկրաչափականում՝ նշանները բաղկացած են երկրաչափա– կան պատկերներից՝ առանց միացման գծերի։ Երկրաչափական համակարգը ըն– դունվել է համեմատաբար կարճ բառերով լեզուների համար (անգլ․, ֆրանս․, իսպ․), շեղագիրը՝ երկար բառերով լեզուների համար (սլավ․, սկանդ․, գերմ․)։ 1933-ին

ՌՍՖՍՀ ԿԳԿ որոշում ընդունեց Ա–յան պետ․ միասնական համակարգ (հիմքում ընկած է Ն․ Ն․ Սոկոլովինը) ընդունելու Տիրանյան նշաններ․ I դար, ւ1․թ․ա․ Ah 3 О ЬЧ<^/^/՝ЯЛ7/_/Л A a է с de fsrh i amicus causa Տ․ Ո լ՜իլիս․ 1602․ Անգլիա AnnaJo-ootAC/r /՝/՝ i abc del phljklm no p do? son sun sin Ֆ․Կ․ Գաբելսբերգեր, 1834, Գերմանիա ճՀք/ 7 bcdf ffhjklmn p q rrraestrwxyz zentrum է․ Դյուպլյուայե, 1860 Ֆրանսիա 11 __ /V՝V՝V՝^C pbtdfrkffl rmngnj chao stenographic Ջ․ Գրեգ․ 1888, ԱՍ՛Ն CC Jj տՀտ՞ ttС) i • 3 ч-Ро tо bpvf dtjchgrk I t m nssh h save rainy money If․К Իվանին, 1858․ Ռուսաստան U/UWt?/°U ^ пбртдвфаецг ji м н ж к f~ о о о С/ ) 5 5 хшчщ а я e t Հեսս, 1933 տարբերակը՝ 197*2 ՍՍՀՍ // 7 ք *б <7 յ՜ / Բ 3 ^ 1/ յշ․ ւՏ /7 / С в Л ж з ic л м н п р с т фх v $ ^ոՀс 7 /ц Ч Ш |Д ՝Советская молодежь настойчиво овладевает знаниями