Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1975-ին արդյունահանվել է 491 մլն տ նավթ, արտադրվել է 1038 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա, 141 մլն տ պողպատ, 90 մլն ա հանքային պարարտանյութ, 122 մլն տ ցեմենտ։ Հնգամյակի տարիներին գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրումները կազմել են 131 մլրդ ռ․։ Գյուղատնտեսությունն ստացել է 1,7 մլն տրակտոր, ավելի քան 1,1 մլն ավտոմոբիլ, 15,8 մլրդ ռ․ զանազան գյուղատընտեսական մեքենաներ են։ Մեծ առաջընթաց է կատարվել արտադրության արդյունավետության, որակի, աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ։ Զգալիորեն ավելացել են բանվորների ու ծառայողների աշխատավարձը, հանրային ֆոնդերից նրանց տրվող վճարումներն ու արտոնությունները։ Հիմնականում ավարտվել է անցումն ընդհանուր միջնակարգ կրթությանը։ Համագումարն ուշադրություն նվիրեց նաև առկա թերությունների բացահայտմանը և նշեց դրանց վերացման ուղիները։ Համագումարին ներկայացված «ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման 1976– 1980 թվականների հիմնական ուղղությունները» ՍՄԿԿ Կենտկոմի նախագծում սահմանված էին տասներորդ հնգամյակի խնդիրները։ Հնգամյակի գլխավոր խնդիրն է՝ հետևողականորեն իրականացնել ժողովրդի կյանքի նյութական և կուլտուրական մակարդակը բարձրացնելու կոմունիստական կուսակցության կուրսը՝ հանրային արտադրության դինամիկ ու համամասնական զարգացման և նրա արդյունավետության բարձրացման, գիտա–տեխ․ առաջադիմության արագացման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, ժողովրդական տնտեսության բոլոր օղակներում աշխատանքի որակի ըստ ամենայնի բարելավման հիման վրա»։ Նախատեսվում էր բանվորների և ծառայողների միջին աշխատավարձը հնգամյակում ավելացնել 16–18, կոլտնտեսականների աշխատանքի վարձատրությունը՝ 24–27, սպառման հանրային ֆոնդերից բնակչությանը արվող վճարումներն ու արտոնությունները՝ 28–30, ապրանքաշրջանառության ծավալը՝ 27–29%–ով։ Նախատեսվում էր արդյունաբերական արտադրանքի թողարկումն ավելացնել 38–42 տոկոսով, գյուղատնտեսության զարգացմանը հատկացնել 171,7 մլրդ ռ․, զգալի միջոցներ հատկացնել արդ․ այն ճյուղերին, որոնք գյուղին մատակարարում են տեխնիկա, պարարտանյութեր և նյութատեխ․ այլ ռեսուրսներ։ Համագումարը հաստատեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 10-րդ հնգամյա պլանի դիրեկտիվները, որոշվեց կուսակցության տնտ․ ստրատեգիան։

ՍՄԿԿ XXIV համագումարում, զարգացած սոցիալիզմի պայմաններում, կուսակցության ղեկավար դերի մասին առաջադրված հարցադրումները լրացվեցին և էլ ավելի ամբողջացվեցին։ Համագումարի աշխատանքներում մեծ տեղ գրավեցին սովետական հասարակության քաղ․ սիստեմի հետագա զարգացման հարցերը։ Դրվեց ՍՍՀՄ նոր սահմանադրության նախագծի նախապատրաստման հարցը։ Համագումարն ընտրեց ՍՄԿԿ Կենտկոմի 30, ՀՍՀ X հատոր

նոր կազմ (287 անդամ և 139 անդամության թեկնածու), ԿՎՀ (85 անդամ)։

ՍՄԿԿ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ (արտահերթ), տեղի է ունեցել 1959-ի հունվ․ 27–փետրվարի 5-ը, Մոսկվայում։ Մասնակցել է 1261 պատգամավոր՝ վճռական, 106-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին ՍՄԿԿ 7․622․356 ․անդամի և 616․775 անդամության թեկնածուի։ Համագումարին մասնակցում էին 72 արտասահմանյան կոմունիստական և բանվ․ կուսակցությունների ներկայացուցիչներ։

Օրակարգ․ ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1959–65 թթ․ յոթնամյա պլանի կոնտրոլ թվերը (զեկ․ Ն․ Ս․ խրուշչով)։ Իրականացնելով ՍՄԿԿ քսաներորդ համագումարի (1956) որոշումները՝ սովետական ժողովուրդը ՍՄԿԿ ղեկավարությամբ նոր, նշանակալի հաջողությունների հասավ կոմունիստական շինարարության բնագավառում։ Համագումարը միահամուռ հավանություն տվեց կուսակցության կենտկոմի գործունեությանը, անցած տարիների ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում նրա կիրառած միջոցառումներին, որոնք ապահովեցին սովետների երկրի հզոր առաջընթացը կոմունիզմի ուղիով, սովետական պետության հզորության ամրապնդումը և նրա միջազգային հեղինակության բարձրացումը։ Այն ցուցադրեց կուսակցության միաձույլ լինելը, նրա միասնությունը, սովետական բազմազգ ժողովուրդների սերտ համախմբվածությունը ՍՍԿԿ լենինյան Կենտկոմի շուրջը։ Դրա վկայություններից էր նաև այն փաստը, որ ՍՄԿԿ XX համագումարից հետո անցած երեք տարիներին կուսակցության շարքերն ընդունվեցին 1 մլն–ից ավելի աշխատավորներ։ Համագումարը հանգեց այն կարևոր հետևությանը, որ սոցիալիզմը ՍՍՀՄ–ում տարել է լիակատար և վերջնական հաղթանակ, որ Սովետական Միությունը, ժողովրդի ստեղծագործ աշխատանքի ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում կատարված ամենախոր վերափոխումների շնորհիվ, թևակոխել է կոմունիստական հասարակարգի ծավալուն կառուցման ժամանակաշրջանը։ Համագումարն այդ ժամանակաշրջանի կարևորագույն խնդիրը համարեց կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծումը, ՍՍՀՄ տնտ․ և ռազմ, հզորության հետագա ամրապնդումը, սոցիալիստական հասարակական հարաբերությունների զարգացումն ու կատարելագործումը, կոմունիզմի ոգով սովետական մարդկանց դաստիարակումը, սովետական ժողովրդի աճող նյութական և մշակութային պահանջմունքների լիակատար բավարարումը։

Համագումարի փաստաթղթերում նշվեց, որ արդի պայմաններում, երբ սոցիալիզմի կառուցումը դուրս է եկել մեկ երկրի շրջանակներից, երբ ստեղծվել է սոցիալիզմի համաշխարհային սիստեմը, ՄՍՀՄ այլևս կապիտ․ շրջապատման մեջ չէ։ Արդեն գոյություն ունեն համաշխարհային երկու հասարակական սիստեմներ՝ իր դարն ապրող կապիտալիզմը և զարգացող, ամրապնդվող սոցիալիզմը։ ՍՄԿԿ XXI համագումարը նշեց, որ ներկայումս աշխարհում չկան այնպիսի ուժեր, որոնք կարողանան վերականգնել կապիտալիզմը ՄՄՀՄ–ում, կործանել սոցիալիստական լագերը։ Կապիտալիզմի վերականգնման վտանգը Սովետական Միությունում բացառված է։

Համագումարում, համակողմանիորեն քննարկվելուց հետո, հաստատվեցին 1959–65 թթ․ ՄՄՀՄ ժող․ տնտեսության զարգացման կոնտրոլ թվերը։ Որոշվեցին կուսակցության գլխ․ խնդիրները տնտեսության բնագավառում, երկրի արտադրողական ուժերի համակողմանի զարգացում, տնտեսության բոլոր ճյուղերում արտադրության այնպիսի աճի ձեռք բերում, որը հնարավորություն տա վճռական քայլ կատարել կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման և կապիտ․ երկրների հետ խաղաղ տնտ․ մրցակցու– թյան մէ ջ ՄՄՀՄ հաղթանակն ապահովելու գործում։ Նախատեսվում էր յոթնամյակում արդյունաբերության համախառն արտադրանքն ավելացնել 80, գյուղատնտեսությանը՝ 70% –ով, ժող․ տնտեսության մեջ կատարել կապիտալ ներդրումներ 194–197 մլրդ ռ․ չափով։ Առաջնահերթ ուշադրություն էր դարձվում երկրի արլ․ շրջանների՝ Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Ղազախստանի և Միջին Ասիայի զարգացմանը։ Նախատեսվում Էր երկրի ազգ․ եկամուտն ավելացնել 62– 65% -ու], ժող․ սպառման ֆոնդը՝ 60– 63%-ով, բարձրացնել բանվոր–ծառայողների ռեալ եկամուտները, ցածր վարձատրվող բանվորների աշխատավարձը և ծերության կենսաթոշակի նվազագույն չափերդ։ Խոշոր միջոցառումներ էին նախատեսվում ժող․ կրթության, ինժեներատեխ․ վաղրերի պատրաստման, գիտության և մշակույթի զարգացման բնագավառում։ Ընդլայնվելու էին մշակութային հիմնարկների ցանցը և աշխատավորության մշակութային պահանջների առավել բավարարման հնարավորությունները։

Քաղ. բնագավառում համագումարը խնդիր դրեց, ապահովել սովետական սոցիալիստական հասարակարգի, սովետական ժողովրդի միասնության ու համախմբվածության, բանվորների և գյուղացիների դաշինքի, ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամության հետագա, ըստ ամենայնի ամրապնդումը, կոմունիստական հասարակարգի կառուցման գործում ժող․ զանգվածների ակտիվացումը, սովետական դեմոկրատիայի հետագա զարգացումը, պետ․ հարցերի լուծման գործում հասարակական կազմակերպությունների ֆունկցիաների, կուսակցության և սոցիալիստական պետության դաստիարակչական ու կազմակերպական դերի ընդլայնումը։ Գաղափարախոսության բնագավառում ուժեղացնել կուսակցության գաղավարադսատիարակչական աշխատանքը, բարձրացնել աշխատավորության, առաջին հերթին աճող սերնդի կոմունիստակսն գիտակցականությունը, մարդկանց դաստիարակել աշխատասիրության