ու կոլեկտիվիզմի, սովետական հայրենասիրության ու ինտերնացիոնալիզմի, հասարակական պարտքի գիտակցման և կոմունիստական բարոյականության սկզբունքների անշեղ պահպանման ոգով, հաղթահարել կապիտալիզմի մնաց սկները մարդկանց գիտակցության մեջ, պայքարել բուրժ․ գաղափարախոսության դեմ։
Միջազգային հարաբերությունների բնագավառում համագումարը շեշտեց տարբեր սոցիալ․ սիստեմի երկրների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքների անշեղ իրականացման անհրաժեշտությունը, կապիտալիզմի հետ սոցիալիզմի տնտ․ մրցության նոր փուլի անցման կարեորությունը, որը կարող էր ապահովել ընդհանուր խաղաղության պահպանումը, և, դեռևս աշխարհի մի մասում կապիտալիզմի գոյության պայմաններում, համաշխարհային պատերազմի բացառումը հասարակության կյանքից։ Համագումարն ազդարարեց, որ ՍՍՀՄ իր խեդիրն է համարում պրոլետարական ինտ ինտերնացիոնալիզմի լենինյան սկզբունքների, կոմունիստական և բանվ․ կուսակցությունների 1957-ի խորհրդակցության դեկլարացիայի հիման վրա ամեն կերպ ամրացնել սոցիալիստական երկրների միասնությունը։
ՍՄԿԿ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1971-ի մարտի 30–ապրիլի 9-ը, Մոսկվայում։ Մասնակցել է 4740 պատգամավոր՝ վճռական, 223-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 14․455․321 կոմունիստների (13810089 ՍՍԿԿ անղամ և 645232 անդամության թեկնածու)։ Համագումարին մասնակցում էին 101 կոմունիստական և բանվ․, ազգ․ դեմոկրատական և ձախ սոցիալիստական կուսակցությունների պատգամավորություններ։ Օրակարգ․ ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետու զեկուցումը (զեկուցող Լ․ Ի․ Բրէժնև), ՍՄԿԿ ԿՎՀ հաշվետու զեկուցումը (Գ․ Ֆ․ Սիգով), ՍՍՀՍ Ժող․ տնտ․ զարգսցման 1971–75 թթ․ հնգամյա պլանի ՍՍԿԿ XXIV համագումարի դիրեկտիվները (Ա․ Ն․ Կոսիգին), ընտրություններ։
Համագումարը հավանություն տվեց Կենտկոմի քաղ․ գծին և պրակտիկ գործունեությանը։ Միաձայն ընդունվել բանաձև ՍՍԿԿ Կենտկոմի հաշվետվության վերաբերյալ։ Հաստատվեցին ՍՄԿԿ ԿՎՀ հաշվետվությունը և ՍՍՀՄ ժող․ տնտ․ զարգացման նոր հնգամյա պլանի դիրեկտիվները։ Համագումարը բարձր գնահատեց Կենտկոմի գործունեությունը, որը հետևողականորեն կիրառում էր լենէնյան արտաքին քաղաքականությունը։ Ամրապնդվում էր սոցիալիստ, երկրների համագործակցությունը, Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպությունը, մարքսիզմ–լենինիզմի հիման վրա՝ միջազգային կոմունիստական շարժման համախմբվածությունը։ ՍՍՀՄ օգնում Էր Հնդկաչինի ժողովուրդներին ըէ դդեմ ամեր․ իմպերիալիզմի, աջակցում սրաբ․ երկրների ժողովուրդներին ընդդեմ Իսրայելի, սոցիալիստ, համագործակցության երկրների հետ աջակցեց Չեիոսլովակիայի աշխատավորներին՝ պաշտպանելու սոցիալիզմի նվաճումները ներքին և արտաքին հակահեղափոխությունից։ Կենտկոմի հաշվետվության մեջ բացահայտվեցին ժամանակակից իմպերիալիզմի առանձնահատկությունները։ Նշվեց, որ կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացումն ուժեղացնում է նրա ագրեսիվ և ռեակցիոն բնույթը։ Իմպերիալիզմը փորձում է հարմարվել աշխարհում ստեղծված նոր իրադրությանը, օգտագործել գիտատեխ․ հեղափոխությունը՝ ամրապնդելու իր դիրքերը։ Տրվեց միջազգային բանվ․ շարժման և ազգային–ազատագր․ պայքարի հանրագումարը, որոնք հանգեցրին սոցիալ․ լուրջ տեղաշարժերի, մի քանի երկրների թևակոխմանը զարգացման ոչ կապիտ․ ուղի։ Նշվեց, որ «․․․ազգային ազատագրական պայքարը շատ երկրներում փաստորեն սկսել է վերաճել ինչպես ֆեոդալական, այնպես Էլ կապիտալիստական շահագործողական հարաբերությունների դեմ ուղղված պայքարի» (ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե․, 1971, Էջ 23)։ Անդրադառնալով սովետա–չին․ հարաբերություններին՝ վստահություն հայտնվեց, որ, վերջին հաշվով, ձեռք կբերվեն բարի դրացիության և բարեկամության հարաբերություններ։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականության գլխ․ նպատակը մնում էր սոցիալիստ, մյուս երկրների հետ նպաստավոր պայմանների ստեղծումը՝ հանուն սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման։ Ընդգծվեց, որ սոցիալիզմի ու կապիտալիզմի միջև դասակարգային պայքարը հատկապես սրվել է երկու սիստեմների միջև տնտ․ ու գիտատեխ․ մրցության ոլորտում։ Այն հետևությունն արվեց, որ «Իմպերիալիզմի դեմ մղվող պայքարի հաջողությունը մեծապես կախված է հակաիմպերիալիստ․ ուժերի և, ամենից առաջ, նրանց ավանգարդի՝ համաշխարհային կոմունիստական շարժման համախմբվածությունից» (նույն տեղում, Էջ 25)։ Միջազգային իրադրությունից ելնելով՝ համագումարը մշակեց խաղաղության ու միջազգային համագործակցության, ժողովուրդների ազատության ու անկախության համար պայքարի կոնկրետ ծրագիր։ Նշվեց, որ «Սովետական Միությունը իմպերիալիզմի ագրեսիվ քաղաքականությանը հակադրում է խաղաղության ակտիվ պաշտպանության և միջազգային անվտանգության ամրապընդման քաղաքականությունը» (նույն տեղում, Էջ 38)։
ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետու զեկուցման մեջ ընդգծվեց, որ ՍՍՀՄ–ում կառուցվել է զարգացած սոցիալիստ, հասարակարգ։ Ամրապնդվում է սովետական հասարակության միասնությունը, շարունակվում դասակարգերի և սոցիալ․ խմբերի, բոլոր ազգերի ու ազգությունների մերձեցումը, զարգանում սովետական սոցիալիստ, դեմոկրատիան։ Գիտատեխ․ հեղափոխության, Էկոնոմիկայում տեղի ունեցող խոր տեղաշարժերի պայմաններում Էական փոփոխություններ են կատարվում սովետական հասարակարգի սոցիալ․ կառուցվածքում։ Աճում է բանվոր դասակարգի ու մտավորականության թիվը, բարձրանում ժողովրդի կուլտուրական մակարդակը, տեղի ունենում քաղաքի և գյուղի աշխատանքի ու կյանքի պայմանների մերձեցում, ամրապնդվում է բանվորների ու գյուղացիների դաշինքը։ Սոցիալիստ, շինարարության պրոցեսում ձևավորվում է մարդկանց նոր ընդհանրություն՝ սովետական ժողովուրդը։ Էկոնոմիկայի բնագավառում ձեռք են բերվել մեծ հաջողություններ։ Նախորդ՝ 8-րդ հնգամյակի տարիներին շարք է մտել 1900 խոշոր արդ․ ձեռնարկություն։ Միայն 1970-ին մոտ 2 անգամ ավելի արդ․ արտադրանք է թողարկվել, քան նախապատերազմյան հնգամյակներում (1929–40) միասին վերցրած։ Կառուցվել է 11 մլն 350 հզ․ բնակարան, որը հավասարազոր է 1 մլն բնակիչ ունեցող 50 նոր քաղաքների ստեղծման։ Նոր հնգամյակի դիրեկտիվները նախատեսում էին երկրի տնտ․ առաջընթացի ավելի մեծ արդյունքներ, զարգացման բարձր տեմպեր։ Խնդիր դրվեց գիտատեխ․ հեղափոխության նվաճումներն օրգանապես ձուլել տնտեսության սոցիալիստ, սիստեմի առավելություններին։ Մեծ տեղ հատկացվեց Էկոնոմիկայի կառավարման ողջ մեխանիզմի կատարելագործմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը։ Նշվեց, որ առաջատար ու որոշիչ դեր է հատկացվում պետ․ դիրեկտիվ պլանավորմանը։
Տնտ․ զարգացման պրոբլեմներին զուգընթաց համագումարը նշեց սովետական պետության հետագա ամրապնդման, հասարակության քաղ․ կազմակերպությունների կատարելագործման, սոցիալիստ, դեմոկրատիայի զարգացման, սովետների, արհմիությունների, կոմերիտմիության, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման անհրաժեշտությունը։ Համագումարը մեծ ուշադրություն նվիրեց կուսակցության ղեկավար դերի մասին ուսմունքի հետագա զարգացմանը, մի բան, որը դարձել է հեղափոխական շարժման նոր հասարակարգի կառուցման արմատական հարցերից մեկը։ Արդի պայմաններում «․․․այն դարձել է հանգուցային կետ մարքսիստ–լենինյանների և ռևիզիոնիստների միջև մղված պայքարում» (ՍՄԿԿ պատմություն, Ե․, 1981, Էջ 882)։ Կուսակցության ղեկավար դերի բարձրացումն էին հետապնդում ՍՄԿԿ կանոնադրության մեջ տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք վերաբերում էին կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտական ինստ–ների, ուսումնական հաստատությունների, մշակույթի և այլ հիմնարկությունների ադմինիստրացիայի նկատմամբ կուսակցական կազմակերպությունների վերահսկողության ֆունկցիայի իրականացմանը։ Հաշվետու զեկուցման առթիվ ընդունված բանաձևում նշվում Էր, որ «Կուսակցության գաղափարախոսական աշխատանքի մեջ գլխավորը մարքսիզմ–լենինիզմի գաղափարների պրոպագանդումն Է, հարձակողական անհաշտ պայքարը ընդդեմ բուրժուական ու ռևիզիոնիստական գաղափարախոսության» («ՍՍԿԿ XXIV համագումարի նյութերը», Էջ 271)։ Տեսական նոր ընդհանրացումներն իրենց արտացոլումն Էին ստացել ՍՄԿԿ Կենտկոմի որոշումներում՝ այն փաստաթղթերում, որոնք նվիրված