թյան պատմությունը», «Շլյոցերը և հակապատմական ուղղությունը» են) վերաբերյալ աշխատություններ։ Ոչ միայն Ս–ի գիտ․ կենսագրության մեջ, այլե ռուս, հասարակական կյանքում իրադարձություն եղան նրա «Հրապարակային ընթերցումները Պետրոս Մեծի մասին» (1872)։
1864–70-ին Ս․ եղել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիր․ փա կ–ի դեկան, 1871–77-ին՝ ռեկտոր։ Կյանքի վերջին տարիներին Ռուսական պատմության և հնությունների Մոսկովյան ընկերության նախագահն էր, ինչպես նաև՝ Զինապալատի դիրեկտորը։
Հաղթահարելով իր նախկին սլավոնաֆիլական (տես Սչավոնաֆիւներ) հայացքները՝ Ս․ հարել է արևմտականներին՝ գրավելով չափավոր լիբերալ դիրքեր։ Բացասաբար է վերաբերվել ճորտատիրական իրավունքին և Նիկոլայ I-ի քաղ․ վարչակարգին, սակայն երկյուղել է գյուղացիական շարժումից։ Նիկոլայ I-ի մահից հետո պատմություն է դասավանդել թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանղրովիչին, իսկ 1866-ին՝ ապագա կայսր Ալեքսանդր III-ին, որի հանձնարարությամբ կազմում էր Տեղեկագիր Ռուսսստանի ժամանակակից դրության վերաբերյալ (մնացել է անավարտ)։ Անհաջողություն կրելով համալսարանական ինքնավարության, որը սահմանվել էր 1863-ի կանոնադրությամբ, I պաշտպանության պայքարում՝ Ս․ հարկադրված պաշտոնածող է եղել։
Ս–ի գլխ․ նպատակն էր ստեղծել Ռուսաստանի պատմությունը․ 1851--79-ին հրատարակվել են նրա «Ռուսաստանի պատմությունը հնագոլյն ժամանակներից» աշխատության 28 հատորներդ, իսկ վերջին՝ 29-րդը, որը Ռուսաստանի պատմությունը հասցնում է մինչև 1875-ը, լույս է տեսել ետմահու (1879)։ Վերջին հատորն ունի հավելված․ «Ակնարկ ռուսակսն արքունիքի դիվանագիտական հարաբերությունների Քուչուկ–Կայնարջիի հաշտությունից մինչև 1780 թ․»։
«Ռուսաստանի պատմության» մեջ առավել ցայտուն արտացոլում են գտել Ս–ի պատմագիտական հայացքները։ Ի հակադրություն Ն․ Մ․ Կարամազինի XIX դ․ 1-ին կեսին պաշտոնական ճանաչում գտած «Ռուսական պետության պատմության» մեջ արտահայտված սուբյեկտիվ տեսակետների, Ս․ առաջ է քաշել պատմ․ զարգացման գաղափարը։ Մարդկային հասարակությունը նա պատկերացրել է որպես «բնականորեն ու անհրաժեշտորեն» զարգացող մի ամբողջական օրգանիզմ։ Պատմության գլխ․ շարժիչ ուժը հս մարել է պետությունը, գերագնահատել է աշխարհագրական միջավայրի դերը, քաղ․ պատմության համեմատ՝ երկրորդական է դասել սոցիալ–տնտ․ կյանքի պատմությունը, անտեսել է դասակարգային պայքարը։ Ս–ի աշխատությունները սկզբնավորել են ռուս․ պատմ․ գիտության զարգացման նոր՝ բուրժ․ ժամանակաշրջանը և խոր ազդեցություն թողել հետագա բոլոր ռուս պատմաբանների (Վ․ Օ․ Կլյուչեսկի, Ն․ Պ․ Պավլով–Սիլվանսկի, Ս․ Ֆ․ Պլատոնով և ուրիշներ) վրա։ Ս–ի «Ռուսաստանի պատմությունը» իր գիտ․ նշանակությունը պահպանում է նաև մեր օրերում։
ՍՈԼՈՎՅՈՎ Վլադիմիր Սերգեեիչ (1853– 1900), ռուս կրոն, փիլիսովւա, հրապարակախոս և բանաստեղծ։ Ս․ Ս․ Սոչովյովի որդին։ Սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթ․, ապա պատմաբանասիր․ ֆակ–ներում։ 90-ական թթ․ զբաղվել է փիլ–յամբ և գրականությամբ, թարգմանել Պլատոնի երկերը, վարել Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի փիլ–յան բաժինը։ Հրապարակային ելույթներում և գրավոր քարոզել է էկումենիզմի գաղափարը, խղճի ազատություն, դատապարաել ազգային–կրոն․ խտրականությունը։ Մ–ի ուսմունքի ելակետը Արևմուտքի և Արեելքի, աստծու և մարդու անջատվածության հաղթահարումն է․ համամիասնության (աստվածամարդկության) հասնելու ուղին մի շարք փիլ․ ուսմունքների (Պլատոնի, նեոպլատոնականության, միստիկականության, Ի․ Կանտի, Ֆ․ Շելինգի, սլավոնաֆիլականության) համադրությունն է, քրիստոնեական դավանանքների և եկեղեցիների միավորումը, քրիստոնյա ազգերի դաշինքը Հռոմի Պապի և Ռուսաստանի կայսեր իշխանության ներքո։ Մ․ աստվածամարդկության գաղափարին է ծառայեցրել իր իմացաբանությունը, սոցիալ․ ուտոպիան, բարոյագիտությունը և գեղագիտությունը։ Մ–ի բարոյագիտության կենտր․ հասկացությունը սեր–տարփանքն է՝ սեռական սիրո իդեալական կողմը, որի շնորհիվ մարդիկ հաղթահարում են եսամոլությունը և հասնում աստծու, մարդկության և բնության միասնության։ Այդ միասնությունը հնարավորություն է ընձեռում մարդուն հասնել բարոյականության և կատարելության։ Ըստ Ս–ի, բնությունն արարման պահից անկատար է, ուստի արվեստագետը չպետք է այն կրկնօրինակի, այլ պայմանական նյութի մեջ պետք է ստեղծի բնության կատարյալ ձևերը՝ այն արարի սիմվոլիկորեն։ Ս–ի շատ գաղափարներ համահնչուն են կրոն, էկզիստենցիալիզմին և սիմվոլիզմին, խոր հետք են թողել XX դ․ սկզբի ռուս, փիլ–յան և գրականության վրա։
Ս․ քաջատեղյակ էր 1895–96-ի հայկ․ կոտորածներին, սակայն կոտորածներն ըմբռնել է որպես «կրոնաքաղ․ հարց»։ Նա դատապարաել է եվրոպ․ տերությունների քաղ․ անտարբերությունը։ Հայկ․ հարցի առնչությամբ առաջարկել էր քրիստոնյա ազգերի կրոնաքաղ․ միասնություն, քարոզել կրոն, հանդուրժողականություն (տես «Երեք զրույց», 1894)։ Հայկ․ կոտորածների կապակցությամբ գրել է «Արևելյան հարցը» հոդվածը, որը զետեղվել է Գ․ Ա․ Զանշյանի խմբագրած «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (1897) ժողովածուում։
ՍՈԼՈՎՏՈՎ–ՍԵԴՈՅ (իսկական ազգանունը՝ Սոլովյով) Վասիլի Պավլովիչ [12(25)․4․1907, Պետերբուրգ–2․12․1979, Լենինգրադ], սովետական կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1967)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ 1936-ին ավարտելէ Լենինգրադի կոնսերվատորիան (Պ․ Բ․ Ռյազանովի կոմպոզիցիայի դասարան)։ Ս–Ս․ սովետական երգի ականավոր վարպետներից է։ Նրա երգերն առանձնանում են ջերմ քնարականությամբ, որոնք գովերգում են սովետական մարդու հայրենասիրությունը, ռազմիկների մարտական բարեկամությունը, խաղաղության համար պայքարում ժողովուրդների համերաշխությունը։ Լայն ժողովրդականություն են վայելում Ս–Ս–ի «Մերձմոսկովյան երեկոներ», «Մոխակներ», «Նախիմովականների քայլերգը», «Եթե ողջ աշխարհի տղաները» և այլ երգեր։ Մ–Ս․ բալետների («Տարաս Բուլբա», 1940 են), օպերետների («Հավատարիմ բարեկամ», 1945, «Ամենանվիրականը», 1952, «Օլիմպիական աստղեր», 1962 են), վոկալ շարքերի, դրամատիկ ներկայացումների և կինոնկարների երաժշտության հեղինակ է։ 1948–64-ին՝ ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Լենինգրադի բաժանմունքի նախագահ, 1957–74-ին՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ 1960-ից՝ ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղար։ ՍՍՀՄ III– V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ (1959), ՄՍՀՄ պետ․ մրցանակ (1943, 1947)։ Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր աստղի շքանշաններով։
ՍՈԼՍԲԵՐԻ (Salisbury) Ռոբերտ Արթուր Տոլբոտ Գասկոյն–Սևսիլ (Gascoyne-Cecil) (1830–1903), անգլ․ պետ․ գործիչ, մարկիզ։ 1849-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1866–67, 1874–78-ին՝ Հնդկաստանի գործերի, 1878–80-ին՝ արտաքին գործերի մինիստր։ 1881-ին՝ Լորդերի պալատում պահպանողականների առաջնորդ, ապա՝ պահպանողական կուսակցության առաջնորդ։ 1885–86, 1886– 1892, 1895–1902-ին՝ պրեմիեր մինիստր, մինչե 1900-ը՝ միաժամանակ արտաքին գործերի մինիստր։ Մ․ իրականացրել է «փայլուն մեկուսացման» քաղաքականություն, որի էությունը եվրոպ․ պետությունների միջե երկպառակություն հրահրելն