աաբիներին նոր վիթխարի նվաճումներ ձեռք բերեց տնտեսության բոլոր ճյուղե– րում, գիտության ու մշակույթի զարգաց– ման ուղղությամբ։ Ամենուրեք ծավալ– ված սոցիալիստ, մրցության ավանգար– դում էին կոմունիստները։ Կուսակցական կազմակերպությունների գլխավորած մասսաների աշխատանքային և քաղ․ խան– դավառության բարձրացմանը մեծապես խթանեցին Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության 50-ամյակի (1967) և Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի (1970) տոնակատարությունները։ 1971-ի մարտ–ապրիլին տեղի ունեցած ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը հաստատեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1971–75 թթ․ հնգամյա պլա– նի դիրեկտիվները։ Համագումարն ար– ձանագրեց, որ ՍՍՀՄ–ում կառուցվել է զարգացած սոցիալիստ, հասարակարգ, ստեղծվել մարդկանց պատմ․ նոր ընդհան– րություն՝ սովետական ժողովուրդը։ Հա– մագումարը կարևոր ավանդ ներդրեց կո– մունիստական հասարակարգի կառուցման հիմնական ուղղությունների՝ կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, սոցիալիստ, հասարակական հարաբերու– թյունների կատարելագործման, կոմու– նիստական գիտակցության ձևավորման ու նոր մարդու դաստիարակության և այլ հարցերի հիմնավորման գործում։ ՍՄԿԿ XXIV համագումարի առաջադրած խաղա– ղության ծրագրի կենսագործման հիման վրա ՍՄԿԿ–ն և սովետական պետությունը նոր հաջողություններ ձեռք բերեցին մի– ջազգային լարվածության թուլացման հա– մար մղվող պայքարում և նպաստավոր պայմաններ ստեղծեցին կոմունիստական շինարարության հետագա ծավալման հա– մար։ Հետևողականորեն իրականացվում էր հանրային արտադրության արդյունա– վետությունը վճռականորեն բարձրացնե– լու կուրսը, էլ ավելի էր ամրապնդվում սովետական ժողովրդի միասնությունը, ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական բա– րեկամությունը։ 1972-ին լայնորեն նշվեց ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը, որը վերածվեց սովետական ժողովուրդների եղբայրության մեծ ցույցի։ ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը (1976-ի փետրվար–մարտ) ամփոփեց ին– ներորդ հնգամյակի արդյունքները, հաս– տատեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զար– գացման հիմնական ուղղությունները տասներորդ հնգամյակում (1976– 1980 թթ․), տվեց ՍՄԿԿ միջազգային գոր– ծունեության գնահատականը, նշեց զար– գացած սոցիալիզմի պայմաններում կո– մունիստական կուսակցության ղեկավար դերի հետագա բարձրացման ուղիները։ 1977-ի հոկտեմբերին ընդունվեց ՍՍՀՄ նոր սահմանադրությունը (հիմնական օրենք)՝ սովետական պետության անցած վաթսունամյակի վավերագիրը։ Սահմա– նադրությունը կրկին վավերացրեց ՍՄԿԿ ղեկավար դերը սովետական պետությու– նում։ Նախորդ շրջանների նման ՍՄԿԿ–ն հաստատակամ ու հետևողականորեն պայքարում էր խաղաղության, ժողովուրդ– ների միջև բարեկամության հաստատման և ամրապնդման համար։ Նրա ղեկավա– րությամբ սովետական մարդիկ քաղ․ և աշխատանքային բարձր խանդավառու– թյան պայմաններում կատարում ու գերա– կատարում էին տասներորդ հնգամյակի պլանները։ Հնգամյակի հաջող ավարտը նշանավորվեց տնտեսության, գիտության ու տեխնիկայի, մշակույթի ու արվեստի բնագավառներում սովետական ժողովըր– դի նոր, բարձր նվաճումներով։ Կոմունիստական շինարարության ճա– նապարհին կարևոր ուղենիշ եղավ ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը (1981-ի փետրվար–մարտ), որը խորապես վեր– լուծեց 70-ական թթ․ երկրի զարգացման արդյունքները, արդի միջազգային դրու– թյունը, սահմանեց ՍՄԿԿ ներքին և ար– տաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հաստատեց ՍՍՀՄ տնտ․ ու սոց․ զարգացման 1981 –1985 թվական– ների ու մինչև 1990 թվականն ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ները, ցույց տվեց հասուն սոցիալիզմի հասարակության հետագա զարգացման վիթխարի խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Համագումարը կարևոր ավանդ մուծեց անդասակարգ հասարակարգի կա– ռուցման մասին գիտ․ կոմունիզմի տեսու– թյան զարգացման մեջ։ Խորապես վեր– լուծելով սովետական հասարակության սոցիալ․ կառուցվածքի փոփոխություննե– րը՝ համագումարը հանգեց այն կարևոր հետևությանը, որ մեր հասարակության անդասակարգ կառուցվածքը կձևավորվի արդեն հասուն սոցիալիզմի պատմ․ շըր– ջանակներում։ Սովետական երկրի աշխա– տավորները միահամուռ հավանություն տալով ՍՄԿԿ XXVI համագումարի որո– շումներին, սոցիալիստ, լայն մրցություն ծավալեցին XI հնգամյակի առաջադրանք– ները հաջողությամբ կատարելու համար։ Կուսակցական կազմակերպությունների գլխավորությամբ աշխատավորական կո– լեկտիվներն ամենուրեք նվաճում են նոր բնագծեր, արժանի ներդրում կատարում կոմունիստ, շինարարության գործում։ 1982-ի դեկտեմբերին սովետական ժո– ղովուրդը, ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությունը լայնորեն նշեցին ՍՍՀՄ կազմավորման 60-ամյակը, որը վերածվեց սովետական ժողովուրդների եղբայրական հզոր ցույցի։ 1983-ի հունիսին տեղի ունեցած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը քննարկեց գաղա– փարախոսական աշխատանքի հարցերը, կուսակցական կազմակերպությունների առջև խնդիր դրեց բարձրացնել աշխա– տավորների կոմունիստական դաստիա– րակության ուղղությամբ տարվող աշխա– տանքների մակարդակը, ուժեղացնել բուր– ժուական գաղափարախոսության դեմ մըղ– վող պայքարը։ 1984 թ․ փետրվարին և ապրիլին տեղի ունեցած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումները կուսակցական կազմակերպությունների, սովետական ողջ աշխատավորների ուշա– դրությունը կենտրոնացրին տասնմեկե– րորդ հնգամյակի վերջին երկու տարինե– րի խնդիրների կատարման վրա, կոնկրետ միջոցներ նշեցին տնտեսության ղեկավար– ման մակարդակի հետագա բարձրացման ուղղությամբ։ ՍՄԿԿ պատմությունը դժվարին ու հե– րոսական ճանապարհի պատմություն է։ Կոմունւստական կուսակցության ղեկա– վարությամբ սովետական ժողովրդի նվա– ճած համաշխարհային պատմ․ հաղթա– նակները վկայում են մարքսիզմ–լենինիզ– մի գս ղափարների անպարտելի ուժի, բանվոր դասակարգի ստեղծագործական անսպսռ կարողության մասին։ Կոմու– նիստների մեծագործ կուսակցությունը, Լենինի կուսակցությունը,–«մեր դարա– շրջանի միտքը, պատիվն ու խիղճը» իմաստուն կերպով առաջնորդում է սո– վետական ժողովրդի հաղթական երթը դեպի կոմունիզմ։ ՍՄԿԿ ւամագումարները և կոնֆերանսները
ՌՍԴԲԿ I համագումար, 1898-ի մարաի 1-3(13-15), Մինսկ։ ՌՍԴյ–Կ II համագումար, 1903-ի հուլիսի 17 (30) օգոստոսի 10(23), Բրյոաել–Լոնդոն։ ՌՍԴ–Կ III համագումար, 1905-ի ապրիլի 12–27 (ապրիլի 25–մայիսի 10), Լոնդոն։
ՌՍԴԲԿ I կոնֆերանս, 1905-ի դեկտեմբերի 12 –17 [25–30), Տամերֆորս։
ՌՍԴԲԿ IV (միավորիչ) համագումար, 1906-ի ապրիլի 10–25 (ապրիլի 23–մայիսի 8), Ստոկհոլմ։
ՌՍԴԲԿ II («Աոաջին համաոուսաստան– յան»), 1906-ի նոյեմբերի 3 – 7 (16 – 20), Տա– մերֆո ւս։
ՌՍԴԲԿ V (Լոնդոնյան) համագումար, 1907-ի ապրիլի 30–մայիսի 19 (մայիսի 13– հունիւ ի 1), Լոնդոն։
ՌՍԴԲԿ III («Երկրորդ համառուսաստանյան) կոնֆերանս, 1907-ի հուլիսի 21–23 (օգոս– տոսի 3–5), Կոտկա (Ֆինլանդիա)։
ՌՍԴԲԿ IV («Երրորդ համառուսաստան– յան»), 1907-ի նոյեմբերի 5–12 (18-25), ^ել– սինգֆորս։
ՌՍԴԲԿ V (համառուսաստանյան) կոնֆե– րանս, 1908-ի դեկտեմբերի 21–27 (1909-ի հունվսրի 3–9), Փարիզ։
ՌՍԴԲԿ VI (Պրագայի) համառուսաստանյան կոնֆերանս, 1912-ի հունվարի 5–17 (18–30), Պրագ՚ււ։ ՌՍԴԲ(բ)Կ VII (ապրիլյան) համառուսաս– տանյան կոնֆերանս, 1917-ի ապրիլի 24–29 (մայիսի 7 – 12), Պետրոգրադ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումար, 1917-ի հուլիսի 26–օգոստ․ 3 (օգոստ․ 8 – 16), Պետրոգրադ։ ՌԿ(բ)Կ VII արտակարգ համագումար, 1918-ո մարտի 6–8, Պետրոգրադ։ ՌԿ(բ)Կ VIII համագումար, 1919-ի մարտի 18–23, Մոսկվա։ ՌԿ|(բ)Կ VIII համառուսաստանյան կոնֆե– րանս, 1919-ի դեկտեմբերի 2–4, Մոսկվա։ Ռկ|(բ)կ IX համագումար, 1920-ի մարտի 29–ապրիլի 5, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ IX համառուսաստանյան կոնֆե– րանս, 1920-ի սեպտեմբերի 22–25, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ X համագումար, 1921-ի մարտի 8–16, Մոսկվա։ Ռփբ)Կ X համառուսաստանյան կոնֆե– րանս, 1921-ի մայիսի 26–28, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XI համառուսաստանյան կոնֆե– րանս, 1921-ի դեկտեմբերի 19–22, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XI համագումար, 1922-ի մարտի 27–եւպրիլի 2, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XII համառուսաստանյան կոնֆե– րանս, 1922-ի օգոստոսի 4–7, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XII համագումար, 1923-ի ապրիլի 17–25, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XIII կոնֆերանս, 1924-ի հունվարի 16–118, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XIII համագումար, 1924-ի մայիսի 23–31, Մոսկվա։ ՌԿ(բ)Կ XIV կոնֆերանս, 1925-ի ապրիլի 27–29, Մոսկվա։ ՀամԿ(բ)Կ XIV համագումար, 1925-ի դեկ– տեմբերի 18–31, Մոսկվա։ ՝<փւմԿ(բ)Կ XV կոնֆերանս, 1926-ի հոկտեմ– բերի 26–նոյեմբերի 3, Մոսկվա։