Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վ ն ա ս ա ա ու կենդանիներ, մարդու առողջությանն ու տնտ․ գործու– նեությանը վնաս հասցնող կենդանիներ, որոնց շարքն են դասվում անտառի և գյու– ղատնտ․ բույսերի վնասատուները, ար– յունածծիչները (մոծակ, մժեղ են), մարդու և վայրի ու ընտանի կենդանիների հի– վանդության աղբյուր հանդիսացողները։ Ֆիզիկաաշխարհագրական (բնական) զոնաներ ՍՍՀՄ տարածքը գտնվում է արկտիկա– կան, մերձարկտիկական, բարեխառն ու մերձարևադարձային աշխարհագրական գոտիներում։ Լայնական զոնայականու– թյունը առավել լավ արտահայտված է Արլ․ Եվրոպայի և Արմ․ Սիբիրի հարթա– վայրերում։ Լեռնային պայմաններում լայ– նական զոնայականությունը փոխարին– վում է լանդշաֆտների բարձունքային գոտիւսկանությամբ։ Արկտիկական անապատնե– րի զոնա, բնութագրվում է արկտի– կական դաժան կլիմայով։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Ընդարձակ տարածություններ ծածկված են խճերով։ Հողը սակավազոր է, բուսածածկույթը՝ նոսր։ Աղքատ է նաև կենդանական աշ– խարհը։ Տունդրայի զոնա, անտառա– զուրկ է, ունի խոնավության ավելցուկ, մամռա–քարաքոսային և թփուտային բու– սածածկույթ։ Բնորոշ են տունդրայի բու– սականությունն ու կենդանական աշխար– հը։ Անտառատոլնդրայի զոնա, անցումային շերտ (20–200 կմ լայնու– թյամբ) տունդրայի և տայգայի միջև։ Բնո– րոշ են տունդրայի և տայգայի կենդանի– ները։ Տայգայի զոնա, բնութագրվում է զով, համեմատաբար խոնավ կլիմայով, ասեղնատերև անտառների և ճահճացած տարածությունների գերակշռությամբ։ Արլ–ում տարածված է բազմամյա սառա– ծությունը։ Հողերը պոդզոլային, գլեա– պոդզոլային և ճմապոդզոլային են, Մի– ջին–Սիբիրական սարահարթի տայգա– յում՝ տայգային։ Տայգայի հիմնական հարստությունը անտառն է։ Կան տորֆի մեծ պաշարներ։ Հվ․ շրջաններում զարգա– ցած է հողագործությունը։ Արդյունագոր– ծական նշանակություն ունի հատապտուղ– ների, սունկերի և մայրու ընկույզի հա– վաքը։ իյ ա ռ ն (ասեղն ա–լ ա յ ն ա տ ե– րև) անտառների զոնան ԱԱՀՄ–ում ներկայացված է Արևելա– Եվրոպ․ հարթավայրում և Հեռավոր Արևել– քում։ Անտառների մեծ մասը հատած է, անտառապատ է 30%–ը։ Զոնան խիտ է բնակեցված։ Տարածքի մոտ 1/3-ը հերկ– ված է։ Կլիմայական պայմանները բա– րենպաստ են կարտոֆիլի, բանջարեղե– նի, վուշի, հացահատիկի, կերային կուլ– տուրաների, տեղ–տեղ՝ շաքարի ճակնդեղի մշակման համար։ Հեռավոր Արլ–ի խառն