Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անտառները գրավում են Մերձամուրյան և Հվ․ Պրիմորիեի հարթավայրերն ու ցածր նախալեռները։ Անտառներին բնորոշ են ծառերի ու թփուտների բազմատեսակու– թյունը, լիանների և մամռա–էպիֆիտնե– րր առատությունը։ Զեա–Բուրեական և Մերձխանկյան դաշտավայրերում տիրա– պետում են մարգագետնային (տեղ–տեղ՝ տա փա ստանա ցած) բուսականությունն ու մարգագետնային սևահողանման հողերը։ Կենդանական աշխարհը կազմված է տայ– գային, արեելաասիական և հնդկամալա– յական տեսակներից։ Հարթավայրերն օգ– տագործվում են հողագործության նպա– տակով։ Լայնատերև անտառների զոնա, տարածված է Արևելա–Եվրոպ․ հարթավայրում՝ խառն անտառների և ան– տառատափաստանային զոնաների միջև։ Բնորոշ ծառատեսակներն են կաղնին, լորենին, թխկին, ծփին ևն։ Ավազային տեղամասերը ծածկված են սոճիներով, զոնան խիտ է բնակեցված։ Տարածքի մեծ մասը հերկված է։ Անտառատա փաստ անային զոնան սևահողերի համատարած շեր– տով ձգվում է Կարպատներից մինչև Ալ– թայ։ Արևելա–Եվրոպական հարթավայ– րում անտառները ներկայացված են կաղ– նու, Արմ․ Սիբիրում՝ կեչու–կաղամախու, Միջին Սիբիրում՝ խեժափիճու ծառատե– սակների գերակշռությամբ։ Տափաստան– ները համարյա ամբողջությամբ հերկված են, առանձին տեղամասեր պահպանվել են արգելոցներում։ Կենդանական աշ– խարհը կազմված է անտառային և տա– փաստանային տեսակներից։ Տափաստանային զոնա, հա– ցազգի տափաստանների տիրապետու– թյամբ ձգվում է ՍՍՀՄ արմ․ սահմանից մինչև Ալթայ։ Կենդանիներից տարածված են կրծողները։ Տափաստանային զոնան անտառատափաստանային զոնայի հետ ՍՍՀՄ հաօէւ հիմնական շտեմարանն է։ Կիսաանապատների զոնա, բնութագրվում է օշինդրա–հացազգիների տափաստանների գերակշռությամբ։ Շեր– տի ձևով տեղադրված է տափաստանային զոնայից հվ․, Երգեններից մինչև Զայսանի գոգավորությունը։ Տարածված են աղուտ– ները։ Հացազգիներն ու կիսաթփուտները փոխարինվում են էֆեմերներով և էֆե– մերոիդներով։ Կան կրծողներ, թռչուններ, միջատներ։ Արհեստական ոռոգման պայ– մաններում առանձին կտորներ օգտա– գործվում են հողագործության համար։ Կուր–Արաքսյան դաշտավայրը գորշ դարչ– նագույն հողերով մերձարևադարձային օշինդրա–աղուտային կիսաանապատ է։ Բարեխառն գոտ ու անա– պատների զոնա, տարածված է Մերձկասպյան դաշտավայրում, Ղազախ– ստանում և Միջին Ասիայում, մինչև հս․ լայնության 40°-ը։ Գերակշռում են ֆիզիկ, հողմահարումն ու քամու գործունեու– թյունը։ Բնորոշ են ռելիեֆի ավազային ձևերը։ Մեծ տարածություն են գրավում թաքիրները, աղուտներն ու ավազուտնե– րը։ Բուսածածկույթը (չորասեր կիսաթը– փուտներ, մացառուտներ, տեղ–տեղ՝ էֆե– մերներ և էֆեմերոիդներ) նոսր է։ Բնորոշ կենդանիներն են այծքաղ–ջեյրանը, ճա– գարամուկը, մեծ ավազամուկը, բարխա– նային կաաուն Ան։ Ոռոգվող հողերում աճեցնում են բրինձ, բամբակենի, օազիս– ներում՝ այգիներ։ Զգալի տարածություն– ներ օգտագործվում են որպես արոտա– վայրեր։ Մերձարևադարձային գո– տու անապատների զոնա, գտնվում է Միջին Ասիայի հարթավայրե– րում, հս․ լայնության 40°-ից հվ․։ Զմռանը բույսերի վեգետացիան համարյա չի դա– դարում։ Բուսածածկույթում զարգացած են էֆեմերներն ու էֆեմերոիդները։ Կենդա– նիներից հանդիպում են շերտավոր բորե– նի, գյուրզա, կոբրա ևն։ Օազիսներում աճեցնում են ջերմասեր գյուղատնտ․ բույ– սեր։ Մերձարևադարձային (մի– ջերկրածովյան տիպի) անտառների և թփ ու տների զոնա, Ղրիմի հվ․ ափը և Արմ․ Անդրկովկասը մտնում են Միջերկրածովյան տիպի զոնայի արլ․ ծայրամասի սահմանների մեջ։ Բնորոշ են շորասեր թփուտներն ու անտառները։ Կոլխիդան և Լենքորանը աչքի են ընկնում առավել խոնավ կլիմայով։ Տարածված են լայնատերև խիտ անտառներ լիանների և մշտականաչ տեսակների խառնուրդով։ Կենդանական աշխարհը (խոզուկ, ընձառ– յուծ, եղեգնակատու, Կասպից ծովի ափե– րին՝ ֆլամինգո) ինքնատիպ է։ Զբաղվում են մերձարևադարձային պտղաբուծու– թյամբ, խաղողագործությամբ, Կոլխիդա– յի և Լենքորանի դաշտավայրերում՝ թեյի և ցիտրուսայինների մշակությամբ։ j Բարձ ու նքային գոտիակա– ն ու թ յ ու ն, բնույթն ու առանձնահատ– կությունը որոշվում է այս կամ այն լեռ– նային համակարգի լեռների կամ առան– ձին լեռնաշղթայի բարձրությամբ, տար– բեր բնական զոնաներում դրանց տեղա– դիրքով և օվկիանոսից ունեցած հեռավո– րությամբ։ Լայնական զոնայականությու– նից տարբերվում է բնական պայմանների կտրուկ փոփոխությամբ։ ՍՍՀՄ հվ․ լեռ– ների խոնավ լանջերին հատուկ են մեծ թվով բարձունքային գոտիները։ Ֆիզիկաաշխարհագրական (բնական) երկրներ ՍՍՀՄ տարածքը մտնում է 19 ֆիզիկա– աշխարհագրական երկրների սահմաննե– րի մեջ։ Արկտիկական կղզիներ, եր– կիրն ընդգրկում է Հս․ սառուցյալ օվկիա– նոսի արշիպելագներն ու առանձին կղզի– ներ։ Բնոըոշ է սառցային վահանների լանդշաֆտը։ Ֆենոսկանդինավիա, մեծ մասը գտնվում է Արմ․ Եվրոպայում, ՍՍՀՄ–ում՝ Կոլա թերակղզին և Կարելիան։ Հիմքը կազմված է Բալթիական վահանից։ Ա ր և և լ ա–Ե վ ր ո պ ա կ ա ն (Ռ ու– սական) հարթավայր, տարած– քի մեծ մասը համապատասխանում է Արևելա–Եվրոպ․ պլատֆորմի Ռուսական սալին։ Հվ–ում ընդգրկում է նաև տափաս– տանային Ղրիմը, Արմ․ և Միջին Նախա– կովկասը։ Գետային ցանցը խիստ ճյուղա– վորված է, կլիման՝ չափավոր ցամաքային։ Որոշակի արտահայտված է լանդշաֆտ– ների լայնական և մերձլայնական զոնա– յանականությունը։ Կովկասյան լեռներում Ու ր ա լ յ ա ն լեռներ, ծալքավոր և ծալքաբեկորավոր միջին բարձրության լեռնաշղթաների համակարգ է, առավել բարձր է մերձբևեռային Ուրալը։ Ուկրաինական Կարպատ– ներ և Անդրկարպատյան դաշ– տավայր (Ալպ–Կարպատյան երկրի մասը), հարթ գագաթներով միջիէւ բարձ– րության լեռներ են։ Անդրկարպատյան դաշտավայրի մեծ մասը հերկված Է, տեղ– տեղ կան կաղնու և բոխու անտառներ։ Ղ ր ի մ–Կ ովկասյան լեռնա– յին երկիր, ընդգրկում է լեռնային Ղրիմը, Մեծ Կովկասը, Փոքր Կովկասը, Թալիշի լեռները (Լենքորանի դաշտավայ– րի հետ), Ռիոնի (Կոլխիդայի դաշտավայ– րի հետ) և Կուրի (Կուր–Արաքսյան դաշ– տավայրի հետ) միջլեռնային իջվածքնե– րը։ Աեյսմիկ շրջան Է։ Հայկական բարձրավան– դակ և Կոպետդաղ (գտնվում է գլխավորապես արտասահմանյան Ասիա– յում) ։ ^այկ․ բարձրավանդակը ՍՍ^Մ տերիտորիայի մեջ է մտնում հս–արլ․ եզ– րամասով։ Կոպետդաղը պատկանում է Իրան, բարձրավանդակը հս–ից եզրավորող լեռնային համակարգին։ Սեյսմիկ շրջան Է։ Միջինասիական լեռնա– յին երկիրն ընդգրկում է Հվ–Արլ․ և Արլ․ Ղազախստանը, Միջին Ասիայի լեռնային (Սաուր և Տարբագաթայ, Ջուն– գարական Ալաթաու, Տյան Շան, Հիսարա– Ալայ) համակարգերը։ Կան սառցադաշ– տեր։ Բազալտային սյունաձև անջատումներ Հրազ– դան ի կիրճում