Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Միջին Սիբիր, մեծ մասը կազ– մում է Միջին–Սիբիրական սարահարթը։ Տարածված են հրաբխային ապարները (արապները)։ Տիրապետում են արկտի– կական տունդրան և տունդրան։ Կան գո– լեցներ։ Հվ–ում տարածվում է տայգան։ Բարձրադիր վայրերում առկա է բարձուն– քային գոտիականությունը։ Ա լ թ ա յ–Ս այանյան լեռնա– յին երկիր, ընդգրկում է Ալթայի և Սայանների լեռնային համակարգերը, Սալաիրի բլրաշարը, Կուզնեցկի Ալա– թաուն, Տուվայի լեռները։ Հանդիպում են բազմամյա սառած տեղամասեր, բարձրա– դիր լեռներում՝ սառցադաշտեր։ Մերձբայկալ և Անդրբայ– կ ա լ, լեռնային երկիր է՝ կազմված բար– ձըր և միջին բարձրության լեռնաշղթանե– րից, երկայնակի գոգավորություններից և սարահարթերից։ Տարածված է բազմամ– յա սառածությունը։ Դաուրական երկիր (գլխավո– րապես ՄԺՀ–ում և Չինաստանում, ՍՍՀՄ–ում՝ փոքր մասը), տիրապետում են ընդարձակ բլրավոր հարթավայրերը՝ առանձին հարթագագաթ լեռնաշղթաներով (1000–1500 մ բարձրությամբ)։ Կան բազ– մամյա սառած տեղամասեր։ Հ յ ու ս ի ս–Ա րեելյան Սիբիր, առավելապես լեռնային երկիր է՝ արմ–ից եզրավորված Վերխոյանսկի լեռնաշղթա– յով։ Կան սարահարթեր։ Հս–ում Յանա– Ինդիգիրկայի և Կոլիմայի ճահճացած, բազմաթիվ լճերով դաշտավայրերն են։ Լեռների բարձր մասերում կան սառցա– ղաշտեր։ Հ յ ու ս ի ս–Մ երձխաղաղօվկիա– նոսյան երկիր, ընդգրկում է Չուկոտի թերակղզին, Անադիրի սարա– հարթը, Անադիրի դաշտավայրը, Կորյա– կական բարձրավանդակը, Կամչատկա թերակղզին, Կոմանդորյան և Կուրիլյան կղզիները։ Շատ կան գործող հրաբուխներ, հս․ և միջին մասերում տարածված է բազ– մամյա սառածությունը։ Կամչատկայում և Կուրիլյան կղզիներում հաճախակի են երկրաշարժերը։ Ա մ ու ր–Ս ախալինյան եր– կիր, ընդգրկում է Մերձամուրյան հար– թավայրերն ու լեռները, Պրիմորիեն (Սի– խոտե–Սլինի լեռնաշղթա և նրանից դեպի արմ․ գտնվող հարթավայրեր), Սախալին կղզին։ Սեյսմիկ շրջան է։ Կամչատկա, գեյզերների հովտում Շխելղա լեռը Կովկասում Բնության պահպանությունը ՍՍՀՄ–ում ապահովվում է ՍՍՀՄ սահ– մանադրության 18-րդ հոդվածով։ Բնության պահպանությունը պետ․ ու հասարակական միջոցառումների իրավա– կան համակարգ է, որն ապահովում է բնա– կան ռեսուրսների ռացիոնալ օգտագործու– մը, պահպանումն ու վերարտադրությու– նը։ 1957–63-ին միութենական բոլոր հան– րապետություններում ընդունվել են օրենք– ներ բնության պահպանության մասին։ 1972-ին ՍՍՀՄ Գերագույն սովետն ընդու– նեց բնական ռեսուրսների ռացիոնալ օգ– տագործման և բնության պահպանության հետագա բարելավման մասին որոշումը։ 1972-ին ՍՄԿԿ ԿԿ–ն և ՍՍՀՄ Մինիստրնե– րի խորհուրդը որոշում ընդունեցին նաե բնության պահպանությունն ուժեղացնելու և բնական ռեսուրսների օգտագործումը բարելավելու մասին։ Բնության պահպանության հարցերին մեծ ուշադրություն է դարձվում միութենա– կան և հանրապետական հողային, ջրա– յին, լեռնային, առողջապահության և այլ օրենսդրություններում։ Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջե՝ ներդիրում և 512 –513-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակներ XI-XII։ V․ Պատմությունը։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականությունը։ ՍՄԿԿ։ ՀամԼԿԵՄ։ Արհմիությունները։ Զինված ուժերը։ Պատմական ակնարկ ՄՄՀՄ պատմությունը դա պատմությունն է ժողովուրդների, որոնք հազարամյակ– ների ընթացքում բնակություն են հաստա– տել Արլ․ Եվրոպայի, Կովկասի, Միբիրի, Հեռավոր Արեելքի և Միջին Ասիայի ըն– դարձակ տարածքներում։ ՄՄՀՄ ժամանա– կակից տարածքում հնագույն պետություն– ները ծագել են մ․ թ․ ա․ I հազարամյակում Անդրկովկասում [Ուրարտու, Կոչխիղա (Կողքիս), Աղվանք], Միջին Ասիայում (Բակտրիա, Սողղիանա, Խորեզմ), Հս․ Մերձսևծովյան շրջանում (Բոսֆորի և Մկյութների թագավորությունները)։ IX դ․ 2-րդ կեսին կազմավորվել է հին ռուս, պետություն Կիեյան Ռուսիան, որը դար– ձել է ռուս, ուկր․ և բելոռուս ժողովուրդ– ների օրրանը։ XIII դ․ կեսին Ռուսիան, Միջին Ասիան, Անդրկովկասը ենթարկ– վել են մոնղոլ–թաթար․ զավթիչների հար– ձակումներին, որոնց հետևանքով կասեց– վել է ժողովուրդների տնտ․ և մշակութա– յին զարգացումը։ XV դ․ վերջին ձևավոր– վել է Ռուսական կենտրոնացված պետու– թյունը։ Ռուս, հողերը ազատագրվել են մոնղոլ–թաթար․ լծից։ Ռուսների կողմից Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի տարածքի յուրացումն ու միավորումը, ինչպես նաև մի շարք ոչ ռուս ժողովուրդ– ների կամավոր մուտքը Ռուսաստանի կազմի մեջ XYI – XIX դդ․, հանգեցրեց բազմազգ պետության՝ Ռուսական կայս– րության ստեղծմանը։ Չնայած մեծապե– տական քաղաքականությանը և ցարիզմի գաղութային վարչակարգի հաստատմանն ազգ․ շրջաններում, Ռուսաստանին միանա– լը այդ ժողովուրդների համար ունեցավ օբյեկտիվորեն առաջադիմական նշանա– կություն․ տնտ․ համագործակցությունը ռուս ժողովրդի հետ ուղի բացեց հաղթա– հարելու նահապետական–ֆեոդ․ մեկու– սացածությունը, զարկ տալու արտադրո– ղական ուժերի աճին, հաղորդակցվելու ռուս, առաջավոր մշակույթին, ինչպես նաև համառուս․ հեղափոխ․ շարժմանը։ Այդ ժողովուրդների պատմ․ ճակատագիրը ան– խզելիորեն կապվեց ռուս ժողովրդի պատ– մությանը։ XIX դ․ կեսին Ռուսաստանը թևակոխեց կապիտալիզմի, իսկ XX դ․ սկզբին միաժամանակ այլ երկրների հետ, իմպերիալիզմի Փուլը։ Համաշխարհային հեղափոխ․ շարժման կենտրոնը փոխա– դրվեց Ռուսաստան, որի պրոլետարիա– տը դարձավ ամբողջ աշխարհի հեղափոխ․ պրոլետարիատի ավանգարդը։ Ռուսաս– տանի պրոլետարիատին գլխավորեց Վ․ Ի․ Լենինի ստեղծած կոմունիստական կու– սակցությունը՝ նոր տիպի առաջին մարք– սիստական կուսակցությունը։ Ռուսաստա– նի պրոլետարիատը որպես հեգեմոն հան– դես եկավ 1905–07-ի բուրժուա–դեմո– կրատական հեղափոխության՝ իմպերիա– լիզմի դարաշրջանի առաջին ժող․ հեղա– փոխության (տես Ռուսաստանում 1905– 1901 հեղափոխություն) մեջ։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսաստանում ստեղծված հեղափոխ․ իրադրությունը հանգեցրեց 1917-ի Փետրվարյան բուրժուա–ղեմոկրա– տական հեղափոխությանը, ինքնակալու– թյան տապալմանը։ Կոմունիստական կու– սակցության ղեկավարությամբ, Լենինի գլխավորությամբ Ռուսաստանի բանվոր դասակարգը չքավոր գյուղացիության հետ դաշնակցած իրագործեց 1917-ի Հոկտեմ– բերյան սոցիաչիստական մեծ հեղափո– խությունը և հաստատեց պրոլետարիատի դիկտատուրա։ 1․ Քարե կացին ֆատյանովյան դամբարան– ներից, 2․ բրոնզե կուռք Կոստրոմայի մարզից (մ․ թ․ ա․ II հազարամյակ)