Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողտնտեսության վերականգնում և սոցիալիզմի տնտ․ հիմքի ստեղծում, սոցիալիստ, ինդուստրացում և գյուղատնտեսության կոլեկտիվացում։ Ետպատերազմյան շրջանում մեծ նվաճումներ ձեոք բերվեցին գիտության բնագավառում (Ի․ Կուրչատով, Ս․ Կորոլյով)։ 1949-ին ՍՍՀՄ–ում կատարվեցին ատոմային, 1953-ին՝ ջրածնային ռումբի առաջին փորձարկումները։ Երկրի քաղ․, տնտ․, մշակութային նվաճումներն ամփոփեց ՍՍԿԿ XIX (1952-ի հոկտ․) համագումարը, որն ընդունեց ժողտնտեսության զարգացման 5-րդ հնգամյա պլանը (1951–55)։ Այն նախատեսում էր ժողտնտեսության բոլոր ճյուղերի և էլեկտրիֆիկացիայի հետագա զարգացում։ Համագումարն ընդունեց որոշում ՀամԿ(բ)Կ վերանվանել ՍՄԿԿ։ 1953-ի մարտի 5-ին մեռավ ՍՄԿԿ ԿԿ Գլխ․ քարտուղար և ՍՍՀՍ Մինիստրների խորհրդի նախագահ Ի․ Ստալինը։ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ նշանակվեց Գ․ Մալենկովը, ՍՍԿԿ ԿԿ առաջին քարտուղար ընտրվեց Ն․ Խրուշչովը, Գերագույն սովետի Նախագահության նախագահ՝ Կ․ Վորոշիլովը։ Ետպատերազմյան տարիներին զգալիորեն ամրապնդվեց ՍՍՀՄ–ի միջազգային հեղինակությունը։ ՍՍՀՄ սկսեց օգնել ժող․ դեմոկրատիայի երկրներին ժողտնտեսության զարգացման ու վերականգնման գործում։ 1949-ին ստեղծվեց Տնտեսական փոխօգնության խորհուրդ (ՏՓԽ)։ ՍՍՀՄ շարունակում էր պաշտպանել տարբեր սիստեմների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը։ 1951-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը ընդունեց Խաղաղության պաշտպանության օրենք։ ՄՍՀՄ դիվանագիտական միջամտության շնորհիվ 1953-ին վերջ գտավ պատերազմը Կորեայում, 1954-ին՝ Հընդկաչինում։ 1955-ին դիվանագիտ․ հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ–ի U․ ԳՅՀ–ի․ միջնև։ 1956-իԿ՝ դիվանագիա․ հարաբեքրությունները վերականգնվեցին ճապոնիայի հետ (տես Արտաքին քաղաքականություն բաժինը)։ 1955-ի մայիսի 14-ին եվրոպ․ 8 սոցիալիստ, պետություններ Վարշավայում կնքեցին բարեկամության, փոխօգնության պայմանագիր (տես Վարշավայի պայմանագիր 1955)։ 1956-ի փետր․ 14–26-ին կայացավ ՍՄԿԿ XX համագումարը, որն ամփոփեց 5-րդ հնգամյակը և նշեց սովետական հասարակության զարգացման հետագա ուղիները։ Հնգամյակի ընթացքում շարք մտան 3200 արդ․ նոր ձեռնարկություններ։ 1954-ին ՍՍՀՄ–ում կառուցվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը։ 1951–55-ին մեծ ուշադրություն դարձվեց գյուղատնտեսության զարգացմանը։ 1953-ին ընդունվեց «ՍՍՀՄ–ում գյուղատնտեսության հետագա զարգացման մասին» որոշումը։ ՍՄԿԿ ԿԿ 1954-ի փետրվար–մարտյան պլենումը ընդունեց որոշում «Հացահատիկային կուլտուրաների հետագա արտադրության և երկրում խամ ու խոպան հողերի յուրացման մասին»։ 1954–56-ին յուրացվեց 36 մլն հա խամ ու խոպան հող։ ՍՄԿԿ XX համագումարը դիրեկտիվ ըն– դունեց 1956–60-ի ժողտնտեսության զար– գացման վերաբերյալ։ Համագումարը սկզբունքային քննադատության ենթար– կեց անցյալում ի հայտ եկած անհատի պաշտամունքը և նրա հետ կապված կուսակցական կյանքի նորմերի խախտումները։ 1956-ի հունիսի 30-ին ՍՍԿԿ ԿԿ ընդունեց որոշում «Անհատի պաշտամունքի և նրա հետևանքների հաղթահարման մասին», որում տրված էին անհատի պաշտա– մունքի առաջացման պատճառները, բնույթը և հասցրած վնասները։ ՍՍԿԿ ԿԿ և սովետական իշխանությունը, տեղական կուսակցական կազմակերպությունները մեծ աշխատանք տարան կուսակցական և պետ․ կյանքի լենինյան նորմերի վերականգնման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1956–57-ին անցկացվեցին մի շարք միջոցառումներ ժողովրդի կենսապայմանների բարելավման ուղղությամբ։ 1957-ի հոկտ․ 4-ին ՍՍՀՄ–ում արձակվեց երկրի առաջին արհեստական արբանյակը։ Սկսվեց նոր, տիեզերական հետազոտության դարաշրջանը։ ՍՄԿԿ ակտիվորեն մասնակցեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ամրապնդմանը և աջակցեց կոմունիստական շարժման զարգացմանը։ 1954-ին 64 երկրների կոմունիստ, և բանվոր, կուսակցություններ անցկացրին խորհրդակցություն, և ընդունվեց խաղաղության մանիֆեստ։ „ ՍՍԿԿ XXI համագումարը կայացավ 1959-ի հունվ․ 27–փետր․ 5-ին։ Համագու– մարն ընդգծեց, որ սոցիալիզմը ՍՍՀՄ–ում հաղթել է լիակատար և 4 վերջնական։ ՍՍՀՍ վեր է ածվել հզոր և անպարտելի տերության։ Առաջնային է դարձել կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծումը, որի լուծման ճանապարհին կարևոր դարձավ ժողտնտեսության 1959–65-ի զարգացման պլանը։ Սովետական Միությունը զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանում։ 1961-ի հոկտ․17–31-ին կայացավ ՍՄԿԿ XXII համագումարը, որն ընդունեց Սովետական Սիության կոմունիստական կուսակցության 3-րդ ծրագիրը։ Նոր ծրագրում տրված են համաշխարհային հասարակական զարգացման օրինաչափությունները, կոմունիստական շինարարության նպատակներն ու խնդիրները։ Համագումարից հետո ավելի ուժգնորեն ծավալվեց սոցիալիստ․ շինարարությունը, դրսևորվեցին սոցիալիստ․ մրցության նոր ձևեր՝ հարվածայինների շարժում և կոմունիստական աշխատանքի բրիգադներ։ Երկրի արտադրողական ուժերի զարգացման մակարդակը պահանջում էր տնտեսության կազմակերպման գիտ․ մակարդակի բարձրացում, պլանավորման մեթոդների կատարելագործում։ Տնտեսության վրա բացասաբար անդրադարձավ 1957-ին ժողտնտխորհների ստեղծումը, որի հետևանքով արդյունաբերության ղեկավարումը բաժանվում էր բազմաթիվ տնտ․ շրջանների, խախտվում էր ղեկավարման միասնությունը։ Դժվարություններ էին կանգնած նաև գյուղատնտեսության առջև։ Անտեսվում էր տնտեսության մեջ գիտության ներդրումը, որի հետևանքով խախտվում էր անձնականի և հասարակականի միասնությունը։ ՍՄԿԿ ԿԿ 1964-ի հոկտեմբերին կայացած պլենումը քննադատեց․ տնտ․ շատ խնդիրների լուծման մեջ տեղ գտած սուբյեկտիվիզմն ու վոլյունտարիզմը։ Պլենումը Ն․ Ս․ Խրուշչովին ազատեց ՍՄԿԿ ԿԿ առաջին քարտուղարի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի պարտականություններից։ ՍՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար ընտրվեց Լ․ Բրեժնևը։ 1964-ի հոկտեմբերին ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ ընտրվեց Ա․ Կոսիգինը։ ՍՍԿԿ ԿԿ և սովետական կառավարությունը կենտրոնացրին բոլոր ուժերը տնտ․ հարաբերությունների կատարելագործման, տնտեսության ղեկավարման համակարգը բարելավելու ուղղությամբ։ ՍՄԿԿ ԿԿ 1965-ի Մարտյան և հաջորդող պլենումներում մշակվեցին գյուղատնտեսության վերելքի կոմպլեքսային ծրագրեր։ Գյուղատնտեսության բոլոր բնագավառների հետագա զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ 1966-ի մայիսի ՍՄԿԿ ԿԿ և Սինիստրների խորհրդի որոշումը, «Հասարակական արտադրության մեջ կոլտնտեսականների նյութական շահագրգռվածության բարձրացման մասին»։ 1961–65-ին ժողտնտեսության մեջ կապիտալ ներդրումները կազմեցին 243,5 մլրդ ռ․։ Շարք մտան 3200 խոշոր նոր արդ․ ձեռնարկություններ։ Սկսեց աշխատել Բրատսկի հէկը։ Արդյունաբերության մեջ կատարվեցին որակական փոփոխություններ, բարձրացավ նրա տեխ․ մակարդակը, յուրացվեցին արտադրության նորագույն ճյուղեր։ Մեծացավ արտադրության ծավալը։ Ուժեղացավ կադրերի պրոֆտեխ․ կատարելագործումը։ Բարձրացավ ժողովրդի կենսամակարդակը։ Ավելացավ աշխատավորների կենսաթոշակը։ Կենսաթոշակ մտցվեց նաև կոլտնտեսականների համար։ Մեծ հաջողությունների հասան գիտությունն ու տեխնիկան, հատկապես տիեզերագիտությունը։ 1961-ի ապրիլի 12-ին պատմության մեջ առաջինը Ցու․ Գագարինը թռիչք կատարեց դեպի տիեզերք։ 1966-ին լուսնի վրա փափուկ վայրէջք կատարեց սովետական տիեզերանավ։ 1966-ի մարտի 29–ապրիլի 8-ին կայացավ ՍՄԿԿ XXIII համագումարը, որն ամփոփեց ժողտնտեսության 1959–65-ի պլանի արդյունքները, հաստատեց 8-րդ հնգամյակի (1966–70) խնդիրները։ Համագումարը որոշ փոփոխություններ մտցրեց կուսակցության կանոնադրության մեջ։ Կուսակցության ԿԿ գլխ․ քարտուղար ընտրվեց Լ․ Բրեժնևը։ 1960-ական թթ․ միջազգային իրադրությունը բնութագրվում է սոցիալիզմի հետագա ամրապնդումով, սոցիալիստ, երկրների միջև փոխօգնության մեծացումով։ Ազգ․–ազատագրական շարժման հզոր վերելքի հետևանքով փլուզվեց իմպերիալիզմի գաղութային սիստեմը։ 1960-ի դեկտ․ 14-ին ՍՍՀՄ–ի առաջարկով ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան ընդունեց Դեկլարացիա գաղութատիրության լիակատար և վերջնական վերացման մասին։ Սովետական Միությունը հետևողականորեն հանդես եկավ միջազգային լարվածության թուլացման համար, սպառազինությունների մրցավազքի դեմ։ ՍՄԿԿ–ի, սովետական կառավարության արտաքին քաղաքականության խոշորագույն հաջողությունն էր 1963-ի օգոստ․ 5-ին ՍՍՀՄ–ի, Մեծ