Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1940-ի հունիսին կապիտուլացվեց Ֆրանսիան, գերմ․ զորքերը մաան Ռումինիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, զավթեցին Հարավսլավիան և Հունաստանը։ Տիրելով Արմ․ Եվրոպայի տնտ․ ռեսուրսներին՝ Գերմանիան սկսեց ուժգնորեն նախապատրաստվել ՍՍՀՄ–ի դեմ պատերազմի։ Այդ պայմաններում ՍՍՀՄ ճապոնիայի հետ կնքեց (1941-ի ապրիլի 13) չեզոքության պակտ։ Գերմանիան, 1941-ի հունիսին հարձակվելով ՍԱՀՄ–ի վրա, նպատակ ուներ ոչնչացնել աշխարհում առաջին սոցիալիստ, պետությունը։ ԱԱՀՄ–ի դեմ պատերազմ սկսեցին նաև Ֆինլանդիան, Ռումինիան, Հունգարիան և Իտալիան։ Ճապոնիան և Թուրքիան ՍՍՀՄ–ի նկատմամբ գրավեցին թշնամական դիրք։ ՍՍՀՄ մեծ ջանքեր գործադրեց հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու համար։ 1941-ի հունիսի 22-ին ԱՄՆ և Մեծ Բրիտա նիան հայտարարեցին ՍՍՀՄ–ին օգնելու իրենց պատրաստակամության մասին։ 1941-ի հուլիսի 12-ին կնքվեց սովետաանգլ․ համաձայնագիր ընդդեմ Գերմանիայի, 1941-ի հուլիսի 18-ին՝ համաձայնագիր Չեխոսլովակիայի, հուլիսի 30-ին՝ Լեհաստանի վտարանդի կառավարությունների հետ։ 1941-ի սեպտ․ 26-ին սովետական կառավարությունը գեն․ դը Գոլին ճանաչեց բոլոր «ազատ ֆրանսիացիների» ղեկավար։ ՍՍՀՄ և Մեծ Բրիտանիան 1941-ի օգոստոսին իրենց զորքերը ժամանակավորապես մտցրին Իրան, որպեսզի վիժեցնեն Իրանը պատերազմի մեջ ներքաշելու գերմ․ փորձերը։ 1941-ի աշնանը տեղի ունեցավ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի մոսկովյան խորհրդակցությունը Գերմանիայի դեմ երեք երկրների հնարավորություններն օգտագործելու կապակցությամբ։ 1941–42-ի Մոսկվայի ճակատամարտում սովետական զորքերի հաղթանակը կարևոր նշանակություն ունեցավ հակահիտլերյան դաշինքի ամրապնդման գործում։ 1942-ի հունվ․ 1-ին 26 պետություն, այդ թվում՝ ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Չինաստանը ստորագրեցին Վաշինգտոնի դեկլարացիան ֆաշիստ, դաշինքը ջախջախելու համար ռազմ, և տնտ․ ռեսուրսների միավորման մասին։ 1942-ի հունիսին հայտարարվեց, որ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 1942-ին երկրորդ ճակատ ստեղծելու մասին։ Սովետական զորքերի հաղթանակը Ստալինգրադի (1942–43) և Կուրսկի (1943) ճակատամարտերում արմատական բեկում մտցրին պատերազմի ընթացքի մեջ, բարձրացավ ՍՍՀՄ–ի միջազգային հեղինակությունը, թուլացավ ֆաշիստ, դաշինքը, զավթված երկրներում լայն թափ ստացավ ազատագր․ շարժումը։ 1943-ի սեպտեմբերին կապիտուլացվեց Իտալիան։ Անհրաժեշտություն առաջացավ քննարկել ետպատերազմյան խաղաղության խնդիրները։ 1943-ի հոկտեմբերին ԱՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մինիստրների մոսկովյան խորհրդակցությունում դեկլարացիաներ ընդունվեցին համընդհանուր անվտանգության, Իտալիայի, Ավստրիայի վերաբերյալ, նախապատրաստվեց դեկլարացիա կատարած գազանությունների համար հիտլերականների պատասխանատվության վերաբերյալ։ Երեք տերությունների կառավարությունների ղեկավարների 1943-ի Թեհրանի կոնֆերանսում (տես Թեհրանի կոնֆերանս 1943) դաշնակիցները հաստատեցին պատերազմում ընդհանուր գիծը, կայուն խաղաղություն ապահովելու ձգտումը, կտպատերազմյան համագործակցության մշակումը։ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան պարտավորվեցին երկրորդ ճակատը բացել Ֆրանսիայում 1944-ի մայիսի 1-ին (բացեցին հունիսի 6-ին)։ 1943-ի դեկտ․ 12-ին Չեխոսլովակիայի հետ կնքվեց բարեկամության, փոխադարձ օգնության և ետպատերազմյան համագործակցության պայմանագիր։ 1944-ի գարնանը սովետական զորքերը մտան Ռումինիա, ամառը՝ Լեհաստան։ ԱՍՀՄ ճանաչեց Լեհաստանի նորաստեղծ ժամանակավոր կառավարությունը։ 1944-ի ընթացքում ՍԱՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան հաշտության համաձայնագրեր ստորագրեցին Ռումինիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, 1945-ի հունվարին՝ Հունգարիայի հետ։ 1944-ի դեկտեմբերին ՍՍՀՄ–ի և Ֆրանսիայի միջև կնքվեց դաշինքի և փոխադարձ օգնության պայմանագիր։ Ցալթայի կոնֆերանսը (տես Ղրիմի կոնֆերանս 1945) մշակեց պատերազմն ավարտելու դաշնակիցների ծրագրերը, որոշեց Գերմանիայի ետպատերազմյան ստատուտի գլխ․ հարցերը։ Դաշնակիցները պայմանավորվեցին ստեղծել Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) ևն։ 1945-ի ապրիլին ԱԱՀՄ բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության պայմանագրեր կնքեց Հարավսլավի այի և Լեհաստանի հետ, ավստ․ ժողովրդին հնարավորություն տրվեց ստեղծելու դեմոկրատ, ժամանակավոր կառավարություն։ ԱՍՀՄ գործուն մասնակցություն ունեցավ Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին (տես Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս 1945), որը հիմնեց ՄԱԿ և ընդունեց նրա կանոնադրությունը։ 1945-ի մայիսի 8-ին գերմ․ գերագույն հրամանատարությունը ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ 1945-ի հունիսի 5-ին ստորագրվեց հիտլերյան Գերմանիայի պարտության և ԱԱՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների՝ Գերմանիայի տարածքում գերագույն իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու դեկլարացիան։ 1945-ի հուլիսի 26-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և Չինաստանը անվերապահ կապիտուլյացիա պահանջեցին ճապոնիայից, որը մերժեց։ 1945-ի օգոստ․ 9-ին ԱԱՀՄ հայտարարեց ճապոնիայի հետ պատերազմի վիճակում գտնվելու մասին։ Կարճ ժամանակի ընթացքում սովետական զորքերը ջախջախեցին ճապոն, բանակը և ազատագրեցին Չինաստանի հս–արլ․ շրջանները, Հս․ Կորեան, Հվ․ Սախալինը և Կուրիլյան կղզիները։ Այդ հաղթանակների և ԱՄՆ–ի զինված ուժերի հաջող գործողությունների հետևանքով 1945-ի սեպտ․ 2-ին ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Ագրեսորների նկատմամբ հաղթանակը, որում ամենից շատ ներդրում ունեցավ ՍՍՀՄ–ը, արմատապես փոխեց աշխարհի քաղ․ և հասարակական դեմքը, միջազգային իրադրությունը։ Գերմանիայի օկուպացման, ֆաշիստ, խմբավորման մասնակիցների հետ հաշտության պայմանագրերի նախապատրաստման և այլ հարցեր լուծվեցին Բեռլինի կոնֆերանսում (տես Պոասդամի կոնֆերանս 1945 և Մոսկվայի խորհրդակցությունում (1945-ի դեկտ․)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Ընդլայնվեցին ԱՍՀՄ–ի կապերը մյուս երկրների հետ։ Մինչև պատերազմը ՍՍՀՄ դիվանագիտ․ հարաբերություններ ուներ 26 երկրի հետ, պատերազմի ավարտին՝ 52։ Սովետական արտաքին քաղաքականության առջև կանգնեցին նոր խնդիրներ, ժող․ դեմոկրատիայի երկրների հետ եղբայրական բարեկամության զարգացում, սոցիալիզմի համաշխարհային համակարգի ամրապնդում, ազգ․–ազատագր․ շարժման աջակցություն, երիտասարդ պետությունների հետ բարեկամական համագործակցություն։ Միաժամանակ այն ուղղված էր խաղաղության պահպանմանը, իմպերիալիզմի ագրեսիվ էության մերկացմանը, խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքների ամրապնդմանը և բոլոր երկրների հետ գործարար կապերի զարգացմանը։ 1947–50-ին ժող․ դեմոկրատիայի երկրների հետ կնքված առևտրատնտ․ համաձայնագրերը նպատակ ունեին վերականգնել այդ երկրների տնտեսությունը, ազատել նրանց կախվածությունը իմպեր․ մոնոպոլիաներից։ Ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր՝ սոցիալիստ․ ձև՝ հիմնված մարքսիզմ լենինիզմի, պրոլետար, և սոցիալիստ, ինտերնացիոնալիզմի սկզբունքների վրա։ Սոցիալիստ․ երկրների համագործակցության ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) ստեղծումը (1949-ի հունվար)։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից գործնական նշանակություն ստացան ՏՓ1ս–ի երկրների կոմունիստ, կուսակցությունների և կառավարությունների ներկայացուցիչների խորհրդակցությունները։ Համագործակցության երկրները կարևոր նշանակություն են տալիս քաղ․ հարաբերություններին, որոնք կարգավորվում են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրերով։ Միջազգային հետադիմությունը բազմիցս փորձել է ստուգել սոցիալիստ, համագործակցության երկրների ամրությունը։ 1956-ին ներքին հետադիմության ուժերը միջազգային իմպերիալիզմի աջակցությամբ Հունգարիայում սանձազերծեցին հակահեղափոխ․ խռովություն։ ՍՍՀՄ օգնեց հունգ․ ժողովրդին ճնշելու խռովությունը։ 1968–69-ի դեպքերը Չեխոսլովակիայում (տես Չեխոսչովակիա հոդվածի պատմ․ ակնարկը) ցույց տվեցին, որ իմպերիալիզմը հույս ունի սոցիալիստ, համագործակցությունից անջատել սոցիալիստ․ երկրները։ Սակայն համագործակցության երկրների համերաշխությունը ՉՍՍՀ–ում վիժեցրեց իմպերիալիստների պլանները։ Սոցիալիստ, համագործակցության գոյությունը, նրա հսկայական