Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հնարավորությունները, ամրապընդվող միասնությունը, խաղաղասիրական քաղաքականությունը միշազգային զարգացման վրա ազդող կարեոր գործոններ են։ 1950-ական թթ․ վերջից չին․ ղեկավարները մարքսիզմ–լենինիզմին անհարիր, պառակտողական, շովինիստ, գործողություններով սրեցին հարաբերությունները ՍՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս երկրների հետ։ Տուրք տալով մաոականներին, Ալբանիան դադարեց մասնակցել ՏՓԽ–ի աշխատանքներին և խզեց կապերը Վարշավայի պայմանագրի անդամ–երկրների (տես Վարշավայի պայմանագիր 1955) հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային պատմ․ նշանակություն ձեռք բերեց ազգ․–ազատագր․ շարժումը։ ՍՍՀՄ միակ մեծ տերությունն է, որն իսկապես աջակցում է այդ շարժմանը։ ՍՍՀՍ–ի առաջարկով ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան 1960-ի դեկտ․ 14-ին ընդունեց դեկլարացիա գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին։ ՍՍՀՄ ազատագրված երկրների հետ հարաբերությունները խարսխում է լիակատար իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա, նրանց ցույց տալիս անշահախնդիր քաղ․ և տնտ․ օգնություն, կառուցում խոշոր ձեռնարկություններ, պատրաստում ազգ․ կադրեր։ 1960-ին Մոսկվայում բացվեց Պ․ Լումումբայի անվ․ ժողովուրդների բարեկամության ինստ–ը, որտեղ պատրաստվում են գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառների մասնագետներ, սովորում են Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 100-ից ավելի երկրների ուսանողներ։

ՍՍՀՄ կարևոր տեղ է հատկացնում արաբ, երկրների հետ հարաբերություններին, օժանդակում է այդ երկրների ինքնուրույն զարգացմանը, վիժեցնում համաշխարհային սիոնիզմի և իմպերիալիզմի հակաարաբ․ պլանները։ ՍՍՀՄ վճռականորեն պաշապանեց Եգիպտոսին, Սիրիային և Հորդանանին, որոնք 1967-ին ենթարկվեցին Իսրայելի հարձակմանը, օգնեց արաբ, երկրների պաշտպանունակության ամրապնդմանը, պայքարում է արաբ–իսրայելական կոնֆլիկտի արդարացի լուծման համար։ ՍՍՀՄ հաշողությամբ զարգացնում է քաղ․, պետ․ և մշակութային կապերը Ասիայի երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ, որի հետ հարաբերությունները խարսխվում են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

ՍՍՀՄ հետևողականորեն հանդես է գալիս Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողշականության ապահովման համար։ Մեծ թվով անկախ պետությունների առաշանալը, որոնք չեն մտնում ռազմաքաղ․ խմբավորումների մեջ և հիմնականում վարում են հակաիմպեր․ քաղաքականություն, կարեոր ազդեցություն ունեցավ և ունի համաշխարհային խնդիրների լուծման վրա։

ՍՍՀՄ արտաքին քաղաքականության գլխ․ ուղղություններից մեկը ՍՍՀՄ–ի U կապիտ․ երկրների Փոխհարաբերություններն են, որոնք արտահայտում են արդի ժամանակաշրջանի հիմն, հակասությունը՝ սոցիալիզմի և կապիտալիզմի հակամարտությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, արմ․ տերությունների ղեկավար շրջանները նահանջեցին միջազգային համագործակցության սկզբունքներից, որոնք ընդունվել էին հակահիտլերյան կոալիցիայի երկրների կողմից։ Ելնելով ատոմային ռումբի նկատմամբ ԱՄՆ–ի «մոնոպոլիայից» և նրա տարածքի «անխոցելիությունից», իմպեր․ երկրների ղեկավարները հույս ունեին ատոմային ահաբեկմամբ, «ուժի դիրքերից» իրենց կամքը թելադրել աշխարհին։ Նրանք սանձազերծեցին, այսպես կոչված, «սառը պատերազմը»։ Նման պտյմաններում խաղաղասեր սովետական արտաքին քաղաքականության խնդիրն է խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը, պետությունների սուվերենության և նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի պահպանումը։ Դեռես 1946-ին ՍՍՀՄ ՄԱԿ–ում առաջարկ մտցրեց հասարակական տարբեր կառուցվածք ունեցող երկրների խաղաղ գոյակցության, պատերազմում համատեղ հաղթանակ տարած պետությունների համագործակցության, ՄԱԿ–ի ամրապնդման, ատոմային զենքի արգելման վերաբերյալ ևն։ Սակայն Արմի իմպեր․ շրջանակները մերժեցին խաղաղասիրական այդ առաջարկները։ 1947-ին ԱՄՆ–ը հռչակեց «Տրումենի դոկարինան», որը ծառայում էր էքսպանսիայի և ագրեսիայի նպատակին, իսկ «Մարշալի պլանը» միջոց էր ամեր․ տնտ․ օգնությունն օգտագործել Արմ․ Եվրոպայի՝ պատերազմից ավերված երկրներում ազդեցություն հաստատելու, հեղափոխ․ շարժման աճը կանգնեցնելու, ժող․ դեմոկրատիայի երկրները ՍՍՀՄ–ից մեկուսացնելու և նրանց կապիտալիզմի ոլորտը վերադարձնելու համար։ ՍՍՀՄ անշեղորեն իրագործում էր Ղրիմի և Պոտսդամի կոնֆերանսների որոշումները, իրականացնում էր Գերմանիայի սովետական գոաու գոտու դեմոկրատացումը, ապանացիֆիկացումը և ապառազմականացումը։ Իսկ արմ․ տերությունները միացրին իրենց գոտիները և խախտելով միջդաշնակցային համաձայնությունը, 1949-ի սեպտեմբերին ստեղծեցին ԳՖՀ, սկսեցին վերականգնել նրա զինված ուժերը՝ նպատակ ունենալով դրանք դարձնել ՆԱՏՕ–ի (տես Հյուսիս–աաւանայան ւցակա 1949) հարվածային ուժ։ Ի պատասխան այդ քայլի, սովետական գոտում ստեղծվեց (1949-ի հոկտ․) ԳԴՀ, որի բնակչությունն ընտրեց զարգացման սոցիալիստ, ուղին։ Ճապոնիայի պարտությունից հետո ՍՍՀՄ հանդես եկավ նրա լիակատար սուվե– րենության և անկախության վերականգնը– ման օգտին, դատապարտեց ճապոնիան իր ռազմ, հենակետը դարձնելու ԱՄՆ–ի ձգտումը։ Այնուամենայնիվ, 1951-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում անջատ հաշտություն կնքեց ճապոնիայի հետ։ ԱՄՆ–ի իմպեր․ քաղաքականությունն առավել սուր ար– տահայտվեց Կորեայում։ Կորեան ճապոն, զավթիչներից ազատագրելուց հետո ՍՍՀՄ հետևողականորեն հանդես եկավ կորեական ժողովրդի անկախության օգտին, ճանաչեց և աջակցեց ԿԺԴՀ–ին, 1948-ին իր զորքերը հանեց նրա տարածքից և նույնն անելու կոչ արեց ԱՄՆ–ին։ Սակայն ԱՄՆ–ը խոչընդոտեց միասնական անկախ Կորեա ստեղծելուն, իսկ 1950-ին ԱՄՆ–ին հնազանդ Հվ․ Կորեայի կառավարությունը պատերազմ սանձազերծեց ԿԺԴՀ–ի դեմ։ Այնուհետև «ՄԱԿ–ի զորքերի» պատըրվակով ԱՄՆ–ը ներխուժեց Կորեա։ Հենվելով ՄՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս երկրների բազմակողմանի օգնության վրա՝ ԿԺԴՀ–ի ժող․ բանակը և չին․ կամավորները ետ մղեցին ագրեսիան։ 1950-ի նոյեմբերին ԱՄՆ–ի պրեզիդենտը սպառնաց ատոմային ռումբ գործածել, սակայն ՍՍՀՄ համախմբեց խաղաղասեր բոլոր ուժերին և կանխեց այդ հանցավոր մտադրությունը։ ԱՍՀՄ–ը կանխեց նաև ԱՄՆ–ի հարձակումը ՉԺՀ–ի վրա։ ՍՍՀՄ–ը կարևոր դեր խաղաց ժնևի 1954-ի համաձայնագրերի (տես ժնևի համաձայնագրեր 1954) նախապատրաստման և կնքման գործում, որոնք պայմաններ ստեղծեցին Հնդկաչինում և Հվ․ –Արմ․ Ասիայում խաղաղության ամրապնդման համար։ Խորացնելով միջազգային լարվածությունը, ԱՄՆ–ը 1954-ի սեպտեմբերին ստեղծեց նոր ագրեսիվ դաշինք Հվ–Արմ․ Ասիայում՝ ՍԵԱՏՕ–ն։ Արմ․ տերությունները փորձում էին ՆԱՏՕ–ն ներկայացնել իբրև «պաշտպանական միություն»։ Այդ կեղծիքը բացահայտելու համար Սովետական Միությունը 1954-ի մարտի 31-ին առաջարկեց քննարկել ՆԱՏՕ–ին իր մասնակցության հարցը։ Այդ առաջարկը մերժվեց։ 1955-ին ԳՖՀ ներառվեց ՆԱՏՕ–ի մեջ։ Դա ԱՍՀՄ–ին և Եվրոպայի 7 սոցիալիստ, երկրներին հարկադրեց ձեռք առնել նախազգուշական միջոցներ․ 1955-ի մայիսի 14-ին նրանք ստորագրեցին Վարշավայի պայմանագիրը։ Այդ ակտը հսկայական դեր է խաղում եվրոպ․ անվտանգության ապահովման գործում։ 1955-ի մայիսի 15-ին պայմանագիր կնքվեց անկախ, դեմոկրատական Ավստրիայի վերականգնման վերաբերյալ, որին արմ․ տերությունները ձգտում էին ներքաշել ՆԱՏՕ–ի մեջ։ Ավստրիան պարտավորվեց վարել մշտական չեզոքության քաղաքականություն, իսկ ԱՍՀՄ–ը, ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ հարգել նրա չեզոքությունը։ ՍՍՀՄ–ի նախաձեռնությամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին (1955-ի սեպտ․) ԳՖՀ–ի հետ։ Ստորագրվեց (1956-ի հոկտ․ 19) սովետա–ճապոն․ դեկլարացիա, որով հռչակվեց երկու երկրների միջև պատերազմական դրության դադարեցումը և դիվանագիտական ու հյուպատոսական հարաբերությունների վերականգնումը։ Միջոցներ ձեռնարկվեցին բարելավելու հարաբերությունները Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի հետ։ Արմ–ի տերությունները, պաշտպանելով նավթային մոնոպոլիաների շահերը և ձգտելով ճնշել արաբ, երկրների ազգ․–ազատագր․ շարժումը, 1956-ին ձեռնարկեցին անգլո–ֆրանս–իսրայելական ագրեսիան Եգիպտոսի դեմ։ ՍՍՀՄ–ի վճռական նախազգուշացումը ագրեսոր– ներին հարկադրեց դադարեցնել մարտական գործողությունները։ 1957-ի սկզբին ԱՄՆ–ի կոնգրեսը պրեզիդենտին իրավունք վերապահեց զորք ուղարկել Մերձավոր