Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Պաշտոնական լեզուները կինյառուանդան և ֆրանսերենն են, օրացույցը՝ գրիգորյանը։ Բնակչության կեսից ավելին քրիստոնյա է (կաթոլիկ), զգալի մասը պահպանում է տեղական հավատալիքները։ Ինքնագործ բնակչության 96%–ը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Քաղաքային բնակչությունը 2-3% է։ Նշանավոր քաղաքներն են Կիգալին, Գիտարաման, Բուտարեն, Ռուհենգերին։

Պատմական ակնարկ։ Ռ–ի պատմությունը մինչև եվրոպացիների մուտքը քիչ է ուսումնասիրված։ Ռ–ի բնիկները պիգմեյներն էին, որոնք ենթարկվել են բանտու լեզվախմբի ցեղերին։ XIV–XVI դդ․ Ռ–ի տարածք են ներխուժել եթովպոիդ ցեղերը։ Հետագա դարերում Ռ–ում ձևավորվել են ֆեոդ․ տիպի պետություն, հիմնական էթնիկական խմբերը՝ հուաու (բահուտու), տուտսի (բատուտսի) և տվա (բատվա)։ Ռ–ի տարածքում կենտրոնացված պետության ստեղծումն ավարտվել է XIX դ․ վերջին։ Կենտր․ իշխանությունը գերագույն կառավարչի` թագավորի (մվամիի) ձեռքում Էր։ Հաղթահարելով տեղական ֆեոդալների անջատողական ձգտումները՝ ստեղծվել է ուժեղ վարչական և ռազմ. ապարատ։ 1890-ական թթ․ Ռ․ են թափանցել գերմ․ գաղութարարները, որոնք 1898-ին հիմնել են գերմ․ ռեզիդենտություն, և Ռ–ի թագավորը ճանաչել է ռեզիդենտի իշխանությունը։ Ռ․ մտցվել է Գերմանական Արլ․ Աֆրիկայի կազմի մեջ։ 1916-ին Բելգիան զավթել է Ռ․։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո, Ռ․ հարևան Բուրունդիի հետ դարձել է Ռուանդա–Ուրունդի բելգ․ մանդատային տարածքի մաս։ 1946-ին ՄԱԿ–ը Ռուանդա–Ուրունդին հայտարարել է հովանավորյալ տարածք՝ Բելգիայի կառավարման ներքո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Աֆրիկայում ազգային–ազատագրական շարժման վերելքն ընդգրկել է նաև Ռ․։ 1961-ին վերացվել է միապետությունը, և Ռ․ հռչակվել է հանրապետություն, իսկ 1962-ի հունիսի 27-ին ՄԱԿ–ի որոշմամբ վերացել է բելգ․ հովանավորությունը, Ռ․ հռչակվել է անկախ պետություն։ 1962-ի սեպտեմբերից Ռ․ ՄԱԿ–ի անդամ Է։ Անկախության առաջին տարիներին (1963–65) Ռ–ում սրվեցին հարաբերությունները հուտուների և տուտսիների միջև, տեղի ունեցան արյունահեղ ընդհարումներ։ Կառավարությունը երկրի տընտեսությունը զարգացնող մի շարք միջոցներ ձեռնարկեց. և միաժամանակ մի շարք համաձայնագրեր կնքեց արմ․ երկըրների հետ, որոնց հետևանքով, սակայն, ամրապնդվեց Ռ–ի կախվածությունը արմ․ մոնոպոլիաներից։ 1973-ի հուլիսին Ռ–ում տեղի ունեցավ պետ․ հեղաշրջում։ Նոր կառավարությունը, շարունակելով նախկին կառավարության քաղաքականությունը. հանդես եկավ աֆր․ համագործակցության զարգացման օգտին։

Ռ–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1963-ի հոկտեմբերին, 1974-ին կնքվել է առևտրական համաձայնագիր։ Քաղաքական կազմակերպությունները։ Երկրի միակ քաղաքական կազմակերպությունը Հան ու ն զարգացման ազգային հեղափոխական շ ա ր ժ ու մ (ՀԶԱՀՇ) կառավարող կազմակեպությունն Է։ Ստեղծվել է 1975-ին։ Արհմիություններ Ռ–ում չկան։ Տնաեսաաշխար հա գրական ակնարկ։ Ռ․ թույլ զարգացած ագրարային երկիր Է՝ օտարերկրյա (հատկապես բելգ․) կապիտալի ուժեղ ազդեցությամբ։ Աճում է պետ․ և կոոպերատիվ սեկտորների դերը. կարևոր դեր ունեն <Ռուանդեքս> առևտր․ և «Տրաֆիպրո* կոոպերատիվ ընկերությունները։ Երկրի համախառն ներքին արդյունքի 60%–ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, 8%–ը՝ արդյունաբերությանը (շինարարության հետ միասին)։ Գյուղատնտեսության մեջ գերիշխում են մանր և մանրագույն տնտեսությունները։ Առաջին քայլերն են կատարում մատակարարման–վաճառահանման տիպի կոոպերատիվները։ Տիրապետող ճյուղը բրիչային երկրագործությունն Է։ Մշակվում է տարածքի 30%-ը։ Մշակում են սուրճ, թեյ, բամբակենի, երիցուկ, մանիոկ, բաթաթ, լոբի, բանան, սորգո, եգիպտացորեն, քինաքինայի ծառ, շաքարեղեգ, գետնանուշ, ծխախոտ ևն։ Արոտային անասնապահությունն ունի ցածր արդյունավետություն, բայց կարևոր դեր է խաղում սպառողական տնտեսության համար։ 1979-ին երկրում կար 687 հզ․ խոշոր, 930 հզ․ մանր եղջերավոր անասուն, 71 հզ․ խոզ։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ, Կիվու և այլ լճերում՝ ձկնորսությամբ։

Արդյունաբերութունը գտնվում է զարգացման սկզբնական փուլում։ Կա 2 ՀԷԿ, մի քանի ՋԷԿ։ 1980-ին արտադրվել է մոտ 23 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Զարգանում է լեռնահանքային արդյունաբերությունը։ Արդյունահանում են կասիտերիտ (անագաքար), վոլֆրամ, բերիլ, տանտալակոլումբիտ։ Կան գյուղատնտ․ հումքի նախնական վերամշակման ձեռնարկություններ։

Տրանսպորտը։ Ռ–ում երկաթուղիներ չկան։ Ավտոճանապարհների երկարությունը 8,1 հզ․ կմ է։ Կիվու լճում կա նավարկություն, Կիգալիում՝ միջազգային օդանավակայան։

Արտաքին առևտուրը։ Արտահանում է կասիտերիտ, վոլֆրամ, սուրճ, թեյ, քինաքինայի կեղև, բամբակի հումք ևն, ներմուծում՝ տեքստիլ, պարեն, մեքենաներ, նավթամթերք։ Առևտրական գլխավոր գործընկերներն են ԱՄՆ, Բելգիան, Լյուքսեմբուրգը, ճապոնիան, ԳՖՀ, Ֆրանսիան։ Առևտր․ համաձայնագրեր են կնքվել նաև ՍՍՀՄ–ի և մյուս սոցիալիստական երկըրների հետ։ Դրամական միավորը ռուանդական ֆրանկն է։ 91,5 ռուանդական ֆրանկը հավասար է ամեր․ 1 դոլլարի։

Առողջապահությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1980–84-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 49,4, մահացությունը՝ 17,4, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 102,7։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, որոնք և մահացության հիմնական պատճառներն են։ 1981-ին գործում էին 32 հիվանդանոց (7,9 հզ․ մահճակալով), որից 11-ը (2 հզ․ մահճակալով) պետ․ են (1000 բնակչին 1,4 մահճակալ)։ Կա նաև հակաբորային շարժական ծառայություն, Առողջապահության ազգային ինստ․ և մոր ու մանկան պահպանության փորձնական ցուցադրական կենտրոն։ 1981-ին աշխատում էին 182 բժիշկ (33,3 հզ․ բնակչին 1 բժիշկ), 8 դեղագործ, 200 բուժքույր–մանկաբարձ, 97 բուժքույր։ Բժիշկներ է պատրաստում Կիգալի համալսարանին կից բժշկ․ դպրոցը։ Լուսավորությունը և գիտական հիմնարկները։ Պարտադիր և անվճար տարրական ուսուցում նախատեսող 1966-ի օրենքը չի իրագործվում։ 1974-ից տարրական դպրոցներում ուսուցումը դարձել է