ապակու, ասբեստացեմենտային թերթերի ու խողովակների, հավաքովի երկաթբե– տոնե կոնստրուկցիաների, թեթե բետոն– ների և մի շարք այլ նյութերի խոշորագույն արտադրողն է աշխարհում։ 1970–82-ին 28,9%–ով ավելացել է ցեմենտի, 46,1% –ով՝ հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիա– ների, 5,2% –ով՝ պատուհանի ապակու արտադրությունը։ Բարձր տեմպերով է աճում նաև դեկորատիվ ցեմենտի, տրա– մատավոր և նախշազարդ ապակու, ծած– կի և ջրամեկուսիչ նյութերի, ջերմապաշտ– պան և ակուստիկ սալիկների թողարկու– մը։ էական փոփոխություններ են կատար– վում արտադրության տեխնոլոգիայում, զարգանում է չոր եղանակով և ցածրջեր– մաստիճանային աղային տեխնոլոգիա– յով ցեմենտի թողարկումը, ներդրվում են բետոնից իրերի կաղապարման համալիր վիբրատեխնոլոգիան, թերթապակու կը– տըրման մեքենայացված եղանակները են։ Անտառանյութի, փայտա– մշակման և թաղանթանյու– թ ի –թղթի արդյունաբերու– թ յ ու ն ը։ Փայտամթերման ծավալով, անտառավերականգնման, անտառահե– տախուզման և անտառատնտեսվարու– թյան մասշտաբներով ԱՍՀՄ–ն աշխարհում գրավում է առաջին տեղը (1982)։ Ծանր և աշխատատար պրոցեսների մեքենայա– ցումը ճյուղում հիմնականում ավարտ– վել է։ Ինտենսիվորեն յուրացվում են Սի– բիրի և Հեռավոր Արևելքի անտառները։ Փայտանյութի արդ․ խոշոր համալիրներ կան Արխանգելսկի մարզում, Կոմի ԻԱՍՀ–ում, Տյումենի և Իրկուտսկի մարզե– րում, Կրասնոյարսկի երկրամասում։ Մը– շակվել և ներդրվում է փայտամթերման ամբողջ պրոցեսի մեքենահամակարգը։ Թաղանթանյութի–թղթի արդյունաբերու– թյունը հիմնականում տեղաբաշխված է Մերձբալթիկայում, Կարելիայում, Արխան– գելսկի և Լենինգրադի մարզերում։ ճյու– ղի խոշորագույն ձեռնարկություններն են4 ԱրրւաՆգէղսղի, Րալախնինս1յի, Աոլիկամս– կի, Աիկտիվկարի և այլ կոմբինատները, Ուստ–Իլիմի փայտարդ․ համալիրը։ Ներ– դրվել են թղթի և ստվարաթղթի արագա– գործ լայնաչափ մեքենաներ, թաղանթա– նյութի անընդհատ եփման հզոր սարքեր։ Թեթև արդյունաբերությու– ն ը սովետական իշխանության տարինե– րին զարգացել է բարձր տեմպերով։ ՍՍՀՄ–ը բրդյա գործվածքների և կաշվե կոշիկի խոշորագույն արտադրողն է աշ– խարհում (1982)։ Ստեղծվել են նոր ճյու– ղեր (արհեստական կաշվի, մորթու, մե– տաքսի, ժապավենային ու ոչ գործված– քային նյութերի արտադրություն ևն)։ Փոխվում է թեթև արդյունաբերության հումքային բազան, մանրաթելերի ար– տադրության ընդհանուր ծավալում քիմ․ մանրաթելերը կազմում են 25% ։ Անդր– կովկասում, Միջին Ասիայում, Ղազախ– ստանում, ՌՍՖՍՀ արլ․ շրջաններում նոր ձեռնարկությունների կառուցման հաշ– վին երկրի տարածքում ճյուղի տեղաբաշ– խումը դարձել է առավել հավասարաչափ։ Անընդհատ նորացվում է արտադրանքի տեսականին (ՍՍՀՄ թեթև արդյունաբե– րության մինիստրության ձեռնարկու– թյուններում՝ տարեկան 35–38% –ով), ներդրվում է ժամանակակից բարձրարտա– դրողական տեխնիկա, մասնավորապես պնևմամեխանիկական մեքենաներ, ան– մաքոք հաստոցներ ևն։ Կուլտուրկենցաղային և տնտ․ ապրանքների արտադրու– թյունն անշեղորեն ընդլայնվում է։ 1982-ին թողարկվել է 69,1 մլն ժամացույց, 8,9 մլն ռադիոընդունիչ և ռադիոլա, 8,3 մլն հե– ռուստացույց, 3,5 մլն էլեկտրափոշեծծիչ, 4,0 մլն լվացքի մեքենա, 5,8 մլն սառնա– րան, 4,0 մլն լուսանկարչական ապարատ։ Արտադրության մեջ նորագույն մոդելնե– րի ներդրման շնորհիվ նորացվում է դը– րանց տեսականին, բարելավվում իրերի որակը։ Սննդի ա ր դ յ ու ն ա բ և ր ու թ յ ու– ն ը։ Երկրի տարածքում ըստ հումքային բազաների առկայության և բնակչության պահանջմունքների տեղաբաշխված բար– ձըրմեքենայացված ձեռնարկություններ ընդգրկող ճյուղերի ամբողջություն է։ Այդ ճյուղերի արտադրանքի ծավալն ընդհա– նուր առմամբ աճում է։ 1970–82-ին առավել բարձր տեմպերով են աճեւ պտուղ–բանջարեղենի, մսի, կաթի, գինեգործական ճյուղերը։ Այդ շրջանում ընթանում էր ագրոարդ․ միավորումների (1980-ին ԱՍՀՄ սննդի արդյունաբերու– թյան մինիստրության կազմում դրանց թիվը կազմում էր 180) ստեղծման պրոցես։ Սննդի արդյունաբերության ճյուղերը մըշ– տապես հագեցվում են բարձրարտադրո– ղական տեխնիկայով․ 1971–81-ին (հու– լիսի 1-ի դրությամբ) համալիր մեքենա– յացված ու ավտոմատացված ձեռնարկու– թյունների թիվն ավելացել է 40%–ով, իսկ տեղամասերինը, արտադրամասերինն ու արտադրություններինը՝ ավելի քան 2 անգամ։ Ընդլայնվում է սննդամթերքների տեսականին, ավելանում կշռաբաշխված և փաթեթավորված ապրանքների ծավալը։ 1965–82-ին բարձր տեմպերով է զարգա– ցել մանրէաբանական արդյունաբերու– թյունը, որն անասնապահության համար թողարկում է կերային սպիտակուցներ, ամինաթթուներ, վիտամիններ, անտիբիո– տիկներ ևն։ Գյուղատնտեսությունը Երկրի ժողտնտ․ համալիրի կարևորա– գույն մասն է, նյութական արտադրության հիմնական ոլորտներից մեկը։ Այն մեծա– պես ազդում է աշխատավորների բարեկե– ցության բարձրացման և սովետական էկո– նոմիկայի զարգացման տեմպերի վրա։ Գյուղատնտ․ մթերքները և գյուղատնտ․ հումքից արտադրվող արդ․ ապրանքները կազմում են պետ․ և կոոպերատիվ առևտրի մանրածախ ապրանքաշրջանառության 2/3-ը (1982)։ Սովետական իշխանության տարիներին Լենինի կոոպերատիվ պլա– նին համապատասխան ստեղծվել և ար– դյունավետ գործում է խոշոր սոցիալ․ պետ․ և կոոպերատիվ գյուղատնտ․ ձեռնարկու– թյունների համակարգը, և գյուղատնտ․ արտադրությունը վեր է ածվել ժամանա– կակից տեխնիկայով հագեցած խոշոր բնագավառի, որը կարևոր դեր է խաղում համաշխարհային էկոնոմիկայում։ ՍՍՀՄ–ն աշխարհում առաջին տեղն է գրավում ցորենի, աշորայի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, արևածաղկի, բամբակի, կա– թի արտադրությամբ, երկրորդը՝ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակով, երրորդը՝ հատիկային կուլտուրաներից ստացվող բերքով։ ՍՍՀՄ–ը գյուղատնտ․ մթերքների շատ տեսակների խոշոր ար– տահանող է։ Գյուղատնտեսության զար– գացումը․ ցարական Ռուսաստանից սովետական պետությունը ժառանգեց տեխնիկապես հետամնաց և էքստենսիվ գյուղատնտեսություն (էներգահզորու– թյունը կազմում էր ընդամենը 23,9 մլն ձ․ ու․, իսկ գյուղացիական տնտեսություն– ների էներգազինվածությունը էքեկ աշխա– տողի հաշվով՝ մոտ 0,5 ձ․ ու․)։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխությունից հետո (1917) ստեղծվեցին սոցիալ–տնտ․ նոր պայմաններ գյուղա– տնտեսության զարգացման համար։ Հո– ղի մասին դեկրետով [26 հոկտեմբերի (8 նոյեմբ․) 1917 թ․] հողը հռչակվեց պետ․ (համաժողովրդական) սեփականություն և առանց հատուցման հանձնվեց օգտա– գործման աշխատավորությանը։ Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ կուսակցու– թյան X համագումարը (1921) որոշում ընդունեց անցնելու նոր տնտեսական քա– ղաքականության (նէպ)։ Գյուղատնտեսու– թյան սոցիալիստ, վերակառուցման տե– սական և գործնական հարցերը լուծվե– ցին Վ․ Ի․ Լենինի կոոպերատիվ պլանով, որին համապատասխան իրականացավ անցումն արտադր․ կոոպերացիայի առա– վել բարձր ձևին՝ կոլտնտեսություններին։ Կուսակցության XV համագումարի (1927) որոշումների համաձայն սկսվեց կոլտըն– տեսային կարգի ստեղծումը։ Իտշոր սո– ցիալիստ․ գյուղատնտեսության արտա– դրության համար նախապատրաստվեց նոր տեխ․ բազա։ Ծավալվեց տրակտորա– յին գործարանների կառուցումը և գյուղա– տնտ․ մեքենաների արտադրությունը։ Գյուղատնտեսության տեխ․ վերազինմա– նը նպաստեց պետ․ մեքենատրակտորա– յին կայանների (ՄՏԿ) ստեղծումը։ Տըն– աեսության սոցիալիստ, ձևերի հաղթա– նակը, գյուղատնտ․ տեխնիկայի ներդրու– մը, որակյալ կադրերի թվի ավելացումն ապահովեցին գյուղատնտ․ հիմնական մը– թերքների արտադրության զգալի աճը։ Բամբակահավաքը Ուզբեկ․ ՍՍՀ–ում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/608
Արտաքին տեսք