Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փորձարարական բնակելի շենքի կառուցում Մոսկվայում Արփա–Սեան թունելը Հայաստանի կոմերիտ– միության շեֆական կառույցն էր։ պորտային միջոցների արտադրության, տեխնիկայի նորոգման ձեռնարկություն– ների, օժանդակ արտադրությունների և արհեստանոցների, պահեստային տնտե– սության, անշարժ և շարժական սարքերի, կենցաղային շենքերի համակարգ է։ Շի– նարարական մի շարք կոնստրուկցիանե– րի և նյութերի թողարկման աճի տեմպե– րով ԱՍՀՄ–ն առաջ է անցել արդ․ զարգա– ցած կապիտ․ երկրներից։ Ցեմենտի և պատուհանի ապակու արտադրությամբ ՍՍՀՄ–ն առաջինն է աշխարհում։ Հավա– քովի երկաթբետոնե կոնստրուկցիաների և դետալների արտադրությունը 1940-ի 0,3 մլն է/3-ից 1982-ին հասել է 123,6 մլն մ3, ցեմենտինը՝ 5,8 մլն տ–ից 123,7 մլն տ, շինարարական աղյուսինը՝ 7,6 մլն հա– տից 41,6 մլրդ հատի, փափուկ ծածկի նյութերինը՝ 130 մլն t/Mig 1704 մլն մ2ք ասբեստացեմենտային շիֆերինը՝ 212 մլն–ից 7565 մլն պայմանական սալիկի։ Լայն զարգացում է ստանում թեթե բետո– նից, պողպատից, ալյումինից, սոսնձած փայտից պատրաստված կոնստրուկցիա– ների, բարձրորակ ցեմենտի, բազմաթիվ այլ Էժան ու որակյալ շինանյութերի ար– տադրությունը։ Աճում է շինարարական մեքենաների և մեխանիզմների համա– կազմը։ Էքսկավատորների թիվը 1982-ին կազմել է 165,5 հզ․, սկրեպերներինը՝ 43,8 հզ․, բուլդոզերներինը՝ 161,8 հզ․, շարժական կռունկներինը՝ 212 հզ․։ Աշ– խատանքի մեքենազինվածությունը 1940-ի համեմատ 1982-ին աճել է 26 անգամ։ Բարձրացել է շինարարության տեխ․ և տնտ․ մակարդակը, աշխատանքի որակը, կատարելագործվել են շինարարության եղանակները։ Շինարարության բնագավառում ՍՍՀՄ–ը համագործակցում է սոցիալիստ, ընկե– րակցության երկրների հետ։ Մովետական մասնագետների տեխ․ աջակցությամբ ձեռ– նարկություններ և այլ օբյեկտներ են կա– ռուցվում զարգացող երկրներում։ Ընդ– լայնվում են Փոխշահավետ կապերը մի շարք կապիտ․ երկրների հետ։ Աշխատանքը Աշխատանքի բնույթն ու առանձնա– հատկությունները։ Սոցիալիստ, աշխա– տանքի կարևորագույն առանձնահատկու– թյուններն են՝ իր և հասարակության հա– մար աշխատանքի զուգակցումը, հասա– րակական աշխատանքի բաժանման սո– ցիալիստ․ բնույթը, աշխատանքի իրական իրավունքի ապահովումը, դրա համընդ– հանրությունը, աշխատուժ վարձելու և նը– րանց աշխատավորության կոլեկտիվների մեջ ընդգրկելու սկզբունքորեն նոր ձեը (անդամությունը կոոպերատիվ կազմա– կերպություններում), աշխատանքի նյու– թական խթանումը (անձնական և կոլեկ– տիվ) ըստ աշխատանքի քանակի ու որա– կի բաշխման սկզբունքով, աշխատանքի նկատմամբ նոր վերաբերմունքը և սո– ցիալիստ․ մրցության զարգացումը, բա– րոյական խթանումը, հասարակական աշ– խատանքում սոց․ տարբերությունների ու հակասությունների ոչ հակամարտ բնույ– թը։ Տնտեսության սոցիալիստ, սիստեմը հնարավորություն է տալիս առավել ռա– ցիոնալ օգտագործել հասարակական աշ– խատանքը, արտադրության մեջ ներգրա– վել աշխատանքային նոր ռեսուրսներ։ 1982-ին ժողտնտեսության մեջ զբաղված բանվոր–ծառայողների միջին թիվը կազմել է 115,2 մլն։ ժողտնտեսության մեջ զբաղ– ված բնակչության 73,5%-ը (1940-ին՝ 88,3%) աշխատում էր նյութական, իսկ 26,5%–ը (1940-ին՝ 11,7%-ը)՝ ոչ նյութա– կան արտադրության ճյուղերում։ Նյութա– կան արտադրության ճյուղերի մեջ առա– վել բարձր է արդյունաբերության ու շի– նարարության (39%) և գյուղատնտեսու– թյան ու անտառտնտեսության, ներառյալ անձնական օժանդակ տնտեսության (20%), ոլորտներում զբաղվածների տեսակարար կշիռը։ Էական փոփոխություններ են կա– տարվել ժողտնտեսության ճյուղերում ըզ– բաղվածների կառուցվածքում, արագ տեմ– պերով է աճում տեխ․ առաջընթացը որոշող ճյուղերի՝ մեքենաշինության ու մետաղա– մշակման, քիմ․, նավթաքիմ․, Էլեկտրա– էներգետիկական արդյունաբերության մեջ զբաղվածների թիվը (նաե բաժինը)։ Տեղաշարժեր կան աշխատուժի կառուց– վածքում․ բարձրացել ու շարունակում է աճել բանվորների որակավորման աստի– ճանը, բանվոր դասակարգի թվա քանա– կում ավելացել է որակյալ և բարձր որա– կավորում ունեցող աշխատողների բաժի– նը, 1961–82-ին մոտ 4 անգամ ավելացել է ժողտնտեսության մեջ զբաղված ինժե– ներների ու տեխնիկների թիվը։ Նոր և արագ զարգացող արտադրության ճյու– ղերն ու երկրի շրջանները աշխատուժի նկատմամբ պահանջը լրացնում են նոր տեխնիկայի ներդրման ու աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ բանվորների ու ծառայողների մի մասի ազատման հաշվին։ Սոցիալիստ, շինարարության տարիներին ստեղծվել է աշխատանքի նյութական խթանման գի– տականորեն հիմնավորված համակարգ։ Պետ․ հիմնարկություններում դրա հիմ– նական ձեն աշխատավարձն է, իսկ կոլ– տնտեսություններում՝ աշխատանքի երաշ– խավորված դրամական վարձատրությու– նը (տես Աշխատանքի վարձատրությունը կուտնտեսություններում)։ 1941 –82-ին միջին աշխատավարձն ավելացել է 5,3 անգամ, առավել բարձր տեմպերով է աճել կոլտնտեսականների աշխատանքի վար– ձատրությունը։ Աշխատավարձի նվազա– գույն չափը սահմանվել է 70 ռ․ (60 ռ․ դի– մաց)։ Նյութական խթանման կարեոր մի– ջոց է պարգն–հավեւավճարը, որը լայնո– րեն կիրառվում է արտադրության ծավա– լի ավելացման ու աշխատանքի արտա– դրողականության բարձրացման գործում աշխատողների շահագրգռվածությունն ուժեղացնելու համար։ Անընդհատ մեծա– նում է սպառման հասարակական ֆոնդե– րի նշանակությունը։ 1982-ին այդ ֆոնդե– րից բնակչության ստացած վճարումներն ու արտոնությունները 1970-ի համեմատ աճել են 2 անգամ և կազմել 128,3 մլրդ ռ․։ Աշխատանքի կազմակերպման գործում մեծ դեր են կատարում նաև աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբեր– մունք դրսեորող լավագույն աշխատող– ների բարոյական խրախուսման տարբեր ձեերն ու մեթոդները (տես Նյութական և բարոյական խթանում)։ Աշխատանքի արտադրողա– կանությունը հանդիսանում է ժող– տնտեսության զարգացման վճռորոշ ցու– ցանիշը, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության, ժողովրդի բարե– կեցության բարձրացման կարեորագույն պայմանը։ 1982-ին, 1940-ի համեմատ, հասարակական աշխատանքի արտադրո– ղականությունը ՍՍՀՄ–ում բարձրացել է 11,5 անգամ, այդ թվում արդյունաբերու– թյան մեջ՝ 8,1, գյուղատնտեսության մեջ (հասարակական արտադրության մեջ)՝ 4,2, շինարարության մեջ՝ 6,7, երկաթու– ղային տրանսպորտում՝ 4,7 անգամ։ Հա– սարակական աշխատանքի արտադրողա– կանության բարձրացման հաշվին միայն 1982-ին տնտեսվել է 2,7 մլն մարդու աշ– խատանք, 5 մլրդ ռ․ հումք, նյութեր, վա– ռելանյութ և աշխատանքի այլ առարկա– ներ։ Աշխատանքի արտադրողականու– թյան աճի տեմպերով ՄՄՀՄ–ը առաջ է ան– ցել կապիտ․ երկրների մեծ մասից։ Այս– պես, 1951–82-ին արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականությու– նը ՍՍՀՄ–ում աճել է 5,5, Մեծ Բրիտանիա– յում՝ 3,0, ԱՄՆ–ում՝ 2,4, Ֆրանսիայում՝ 3,7, ԴՖՀ–ում՝ 4,1 անգամ։ Աշխատանքի արտադրողականության բարձրացումը կախված է մի շարք գործոններից՝ աշխա– տանքի տեխ․ զինվածության մակարդա– կից» աշխատանքի պայմանների բարելա– վումից, նյութական և բարոյական խթան– ման համակարգերի կատարելագործու– մից, պլանավորման և կառավարման մա– կարդակի բարձրացումից, կադրերի որա– կավորումից, սոցիաւիստական մրցու– թյան զարգացումից։