Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նախագծային, տրանսպորտային շինա– րարության կենտրոնական (1930), գյու– ղատնտեսության մեքենայացման համա– միութենական (1930), Կոշտ վառելանյու– թերի քիմիայի (1929), նավթային (1929), բարձր ճնշման (1930) և այլ ինստ–ներ։ 1933-ին հիմնադրվեց 1-ին ռեակտիվային գիտ․ ինստ–ը։ 30-ական թթ․ ծավալուն աշխատանքներ սկսեցին ավիացիայի, մո– տորաշինության, ավտոմոբիլային ու ջրա– յին տրանսպորտի ԳՀ ինստ–ները։ Արդ– յունաբերության պաշտպանական ճյուղե– րում ձևավորվեցին կոնստրուկտորական բյուրոներ, որոնք ստեղծում էին ինքնա– թիռներ, տանկեր, հրետանային և հրա– ձգային զենք և ներդնում արտադրության մեշ։ 1929-ին ստեղծվեց Վ․ Ի․ Լենինի անվ․ գյուղատնտ․ գիտությունների համամիու– թենական ակադեմիան (1930-ին նրան կից գործում էր 11 նոր գիտ․ ինստ․)։ 30-ական թթ․ գիտության զարգացումն ընդգրկում էր ամբողջ ՍՍՀՄ տարածքը։ Մեծ նշանակություն ունեցավ ՄՍՀՄ ԴԱ մասնաճյուղերի և բազաների գործունեու– թյունը Կոլայի թերակղզում, Ուրալում և Հեռավոր Արևելքում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Անդրկովկասում։ Հայ– րենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին ոչնչացվեց 600 գիտ․ հիմ– նարկ, սակայն սովետական գիտության զարգացումը շարունակվում էր։ Նախա– պատերազմյան տարիներին երկրի արլ․ շրշաններում ստեղծված գիտ․ կենտրոն– ները, արմ․ և կենտր․ մարզերից տեղա– փոխված գիտ․ հիմնարկները կարևոր ուսումնասիրություններ կատարեցին պաշտպանական տեխնիկայի կատարե– լագործման ուղղությամբ, ծավալվեցին հե– ռանկարային տեսական հետազոտություն– ներ։ Հիմնադրվեցին Վրաստանի (1941), Հայաստանի (1943), Ուզբեկաոանի (1943), Ադրբեջանի (1945) ԴԱ–ները։ 1941–45-ին ստեղծվեց 240 գիտ․ հիմնարկ։ Ետպատերազմյան տարիներին սովե– տական գիտության համար կարևոր դար– ձան ժող․ տնտ–յան վերականգնման, ինչ– պես նաև գիտատեխ․ նորագույն խնդիր– ները՝ միջուկային էներգիային տիրելը, ԷՀՄ–երի ստեղծումը, արտադրության հա– մալիր մեքենայացումը և ավտոմատացու– մը, էլեկտրոնիկայի հարցերի մշակումը, հրթիռային և տիեզերական տեխնիկայի ստեղծումը ևն։ Կոմունիստական կուսակ– ցությունը և սովետական կառավարու– թյունը վերցրին գիտատեխ․ առաջադիմու– թյունը համակողմանիորեն արագացնելու կուրս։ Մի շարք միջոցառումներ ձեռնարկ– վեցին ԳՀ աշխատանքների պլանավոր– ման և կոորդինացման մեխանիզմը կաւոա– րելագործելու ուղղությամբ։ 1946-ին կազմակերպվեց ՄՄԿԿ ԿԿ–ին կից հասարակական գիտությունների ակադեմիան։ 40-ական թթ․ վերջին ձևա– վորվեց ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ– լենինիզմի ինստ–ի ցանցը (14 միութենա– կան հանրապետություններում, Մոսկվա– յում ու Լենինգրադում)։ 50-ական թթ․ ՄՍՀՄ ԴԱ կազմում ստեղծվեցին 30-ից ավելի նոր ինստ․։ Կարևոր իրադարձու– թյուն էր ԴԱ Սիբիրի բաժանմունքի ստեղ– ծումը (1957)։ Գիտությունների ակադե– միաներ ստեղծվեցին Ղազախստանում և Լատվիայում (1946), էստոնիայում (1946), Թուրքմենստանում և Տաջիկստանում (1951), Կիրգիզիայում (1954), Մոլդավիա– յում (1961)։ Վերսկսեց աշխատանքը Լիտ– վայի ԳԱ (հիմն, է 1941-ին)։ Ընդարձակ– վեց միութենական հանրապետություննե– րում տարվող ուսումնասիրությունների ոլորտը, աճեց երկրի գիտ․ աշխատանքնե– րում նրանց բաժինը։ Արագ զարգացավ և աճեց ճյուղային ակադեմիաների հիմ– նարկների ցանցը։ 1956-ին 1000-ից ավելի ինստ–ներ, փորձարարական կայաններ և լաբորատորիաներ մշակում էին ագրոնո– միայի, անասնաբուծության, գյուղատնտ․ մեքենաշինության, գյուղատնտ․ էկոնո– միկայի հարցեր։ Թևակոխելով զարգա– ցած սոցիալիզմի շրջանը, ՍՍՀՄ գիտու– թյունը դարձավ հասարակության անմի– ջական արտադրողական ուժ, կոմունիզ– մի նյութատեխ․ բազայի ստեղծման, կո– մունիստական գաղափարախոսության և մշակույթի ձևավորման հզոր միջոց։ Երկ– րի կյանքում գիտության ստեղծագործ Դերը իր արտացոլումը գտավ ԱՄԿԿ ծրա– գրում, կուսակցության համագումարների, ՍՄԿԿ ԿԿ–ի պլենումների որոշումներում, ՍՍՀՄ նոր սահմանադրության (1977) մեջ։ 60–70-ական թթ․ կուսակցությունը և կառավարությունը հատուկ որոշումներ ընդունեցին գիտության և գիտ․ հիմնարկ– ների դերի հետագա բարձրացման մա– սին։ Երկրում գիտատեխ․ առաջընթացի և միասնական գիտ․ քաղաքականություն իրականացնելու պատասխանատվությու– նը դրվեց ՍՍՀՍ Մինիստրների խորհրդի գիտության ու տեխնիկայի պետ․ կոմի– տեի (1965) վրա։ ՍՄԿԿ ԿԿ և կառավարու– թյան հանձնարարությամբ ակադեմիա– կան ինստ–ները մինիստրությունների ու գերատեսչությունների հետ կազմել են գիտատեխ․ և սոցիալ–տնտ․ առաջընթացի (մինչև 2000 թ․) կոմպլեքսային ծրագրի նախագիծ։ Այդ ծրագիրը ընթացիկ և եր– կարաժամկետ պլանավորման օրգանա– կան մասն է։ Նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ըս– տեղծման և ներդրման խնդիրները լու– ծում են գիտաարտադրական և արտադրա– կան միավորումները (70-ական թթ․ վեր– ջին մոտ 4 հզ․)։ Սովետական գիտության ասպարեզում խոշոր ներդրում ունի բարձրագույն դըպ– րոցը։ Բուհերում զբաղված է երկրի ամ– բողջ գիտ․ աշխատողների ավելի քան 1/3-ը, գիտության դոկտորների և թեկնա– ծուների գրեթե կեսը (տես նաև գիտու– թյան առանձին ճյուղերի վերաբերյալ հոդվածները)։ ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի միջազգային գիտական կապերը, գիտության շատ բնագավառներում ՍՍՀՄ ԳԱ–ի և տարբեր երկրների գիտ․ հաստատու– թյունների միջև հաստատվել են երկկող– մանի և բազմակողմանի լայն կապեր (1980-ին՝ 100 երկրի)։ Առավել սերտ կա– պերի մեջ են ՄՍՀՄ և սոցիալիստ, մյուս երկրների ԳԱ–ների գիտնականները։ Ի լրացումն երկկողմանի կապերի, ՄՍՀՄ, հունգ․ ու լեհ․ ԳԱ–ների նախաձեռնու– թյամբ 1962-ից կազմակերպվել է բազմա– կողմեւնի համագործակցություն, որի շըր– ջանակներում կոորդինացվում են գիտու– թյան ժամանակակից պրոբլեմներին նվիր– ված հետազոտություններն ու համատեղ աշխատանքը (ԳԱ–ների համագործակ– ցությունն ընդգրկում է 22 գիտ․ խոշոր պրոբլեմ, գիտատեխ․ հետազոտություն– ների կոորդինացման պլանն ընդգրկում է ավելի քան 30 կարևոր պրոբլեմ)։ Համաշխարհային գիտ․ կապերի պատ– մության մեջ առաջին անգամ ՄՍՀՄ ԳԱ անցել է (1975-ին) երկկողմ համագործակ– ցության 5-ամյա պլանավորման։ 1981-ին 5-ամյա պրոբլեմաթեմատիկ պլանների համաձայնագիր է ստորագրվել ՍՍՀՄ և Բուլղարիայի, Հունգարիայի, ԳԴՀ–ի, Կու– բայի, Մոնղոլիայի, Ռումինիայի, Չեխոս– լովակիայի ԳԱ–ների, Ռումինիայի հա– սարակական–քաղ․ գիտությունների ակա– դեմիայի, Հարավսլավիայի գիտություն– ների ու արվեստների ակադեմիայի խոր– հըրդի, Վիետնամի հետազոտությունների ազգ․ կենտրոնի և հասարակական գի– տությունների կոմիտեի միջև, Կորեայի ԳԱ–ի հետ՝ 2–3-ամյա պլան։ 1979-ին ԱԱՀՄ ԳԱ արտասահման է գործուղել 9197 գիտնական և մասնագետ (այդ թվում 5229-ը՝ սոցիալիստ, երկրներ), ընդունել 9485 օտարերկրացի գիտնական ու մաս– նագետ (այդ թվում 5665-ը՝ սոցիալիստ, երկրներից)։ ՄՄՀՄ ԳԱ մեծ նշանակություն է տալիս կապիտալիստական և զար– գացող երկրների հետ գիտ․ կա– պերի զարգացմանը և ամրապնդմանը։ Երկկողմանի կապեր է պահպանում ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, ԳՖՀ–ի, Մեծ Բրիտա– նիայի, Իտալիայի, Շվեդիայի, ճապո– նիայի և այլ երկրների ազգային գիտ․ կազմակերպությունների, հիմնարկների և գիտնականների հետ։ Մասնակցում է գի– տատեխ․ և մշակութային համագործակ– ցության 83 միջկառավարական համաձայ– նագրերի, ծրագրերի և արձանագրություն– ների իրականացմանը։ Գիտ․ համագոր– ծակցության և գիտնականների փոխանակ– ման ՍՍՀՄ ԳԱ համաձայնագրերը 1971-ի 13-ից 1980-ին հասել են 30-ի։ 70-ական թթ, 2-րդ կեսին ՍՍՀՄ ԳԱ կապիտալիստ, և զարգացող երկրներ է ուղարկել 15 հզ․ (մոտ կեսը այցելել է ԱՄՆ, Ֆրանսիա, ԳՖՀ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ճապո– նիա) և ընդունել նույնքան օտարերկրյա գիտնական։ ԱՍՀՄ ԳԱ ակտիվորեն մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը և գլոբալ ու ռեգիոնալ բնույթի տարբեր գիտ․ հարցերի հետազո– տություններին (1981-ին՝ 173 միջազգա– յին ոչ կառավարական կազմակերպու– թյան անդամ, միջազգային կազմակերպու– թյուններում պրակտիկ գործունեության համար ՍՍՀՄ ԳԱ–ում ստեղծվել է 70 ազգ․ կոմիտե)։ Ակտիվացել է նաև ՄՍՀՄ ԳԱ գիտնականների գործունեությունը մի– ջազգային միջկառավարական կազմա– կերպություններում։ Առանձնապես կա– րևոր է նրա գործունեությունը Գիտ․ միու– թյունների միջազգային խորհրդում։ Մո– վետական գիտության համաշխարհային ճանաչման վկայություններից է ՄԱՀՄ գիտ– նականներին միջազգային կազմակեր– պությունների ղեկավար պաշտոններում