Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պետերբուրգի ԴԱ կազմավորման հեւո։ Այաոեղ են պատրաստվել Լ․ էյլերի «Մե– խանիկա» (1736) և Դ․ Բեռնուլիի «Հիդրո– դինամիկա» (1738) աշխատությունները։ XIX դ․ կեսերին Պետերբուրգում աշխա– տում էին Մ․ Օստրոգրադսկին, Օ․ Սոմո– վը, Պ․ Չեբիշևը, Ի․ Վիշնեգրադսկին և ուրիշներ։ XIX դ․ 2-րդ կեսին ստեղծվել է մոսկովյան դպրոց, որն իր վերելքն է ապ– րել XX դ․ սկզբին՝ Ն․ ժուկովսկու և Ս․ Չապլիգինի գլխավորությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, հատկապես 30-ական թթ․ ՍՍՀՄ–ում մեծ թափ ստացան գիտ․ աշխատանքները մեխանիկայի բնագավառում։ Այն ժամա– նակի խոշորագույն հիմնարկներից էր 1918-ին Մոսկվայում ստեղծված աերոհիդ– րոդինամիկայի կենտր․ ինստ–ը, որտեղ գիտ․ աշխատանքներ էին տարվում տեսա– կան ու փորձարարական հիդրոաերոդի– նամիկայի ուղղությամբ։ XX դ․ 1-ին կեսի ուսումնասիրություննե– րը հիմնականում վերաբերում էին հոծ միջավայրերի մեխանիկային (Լ․ Աեդով և ուրիշներ)։ Հետագա զարգացումը գնացել է մեխանիկայում ԷՀՄ–ների կիրառման ուղղությամբ։ 60-ական թթ․ գիտնականնե– րի ուշադրությունը սևեռվեց գլխավորա– պես մեխանիկական պրոցեսների մասին հիմնարար պատկերացումների խորաց– ման, կոնստրուկցիաների և տեխնոլո– գիական պրոցեսների օպտիմալացման վրա։ XX դ․ զարգացում ստացան վերլուծա– կան մեխանիկայի մի շարք բաժիններ, կայունության, տատանումների, ինչպես նաև կառավարման տեսությունները։ Վեր– լուծական մեխանիկայի դասական բա– ժիններում սաացվել է Դաուսի վարիացիոն սկզբունքի ընդհանրացում (Ն․ Չեաաև, Ն․ Կոչին), մշակվել է դինամիկական հա– մակարգերի ստացիոնար շարժումների գրգռման և կայունության տեսությունը (Ա․ Կոլմոգորով, Վ․ Առնոլդ)։ 30–40-ական թվականներից հետո զարգացել են գիրոս– կոպների դինամիկան և դրա հետ կապված իներցիալ նավագնացության տեսությունը (Ա․ Իշլինսկի և ուրիշներ)։ Արհեստական արբանյակների շարժման և կողմնորոշ– ման ուսումնասիրության նպատակով հե– տազոտություններ են կատարվում տիե– զերական թռիչքների դինամիկայի աս– պարեզում։ Ընդհանուր մեխանիկայի ծավալուն բա– ժիններից է տատանումների տեսությու– նը։ Ոչ գծային տատանումների տեսական և փորձարարական հետազոտություննե– րի հիմքը դրվել է 30-ական թթ․ երկու մեծ դպրոցների (Լ․ Մանդելշտամ–Ն․ Պապա– լեկսիի և Ն․ Կռիլով–Ն․ Բոգոլյուբովի) աշխատանքներով։ Ընդհանուր մեխանի– կային են հարում մեքենաների և մեխա– նիզմների տեսության, իսկ վերշին տա– րիներին նաև ռոբոտների տեսության վե– րաբերյալ աշխատանքները։ Հեղուկի և գազի մեխանի– կայի զարգացման գործում զգալի ավանդ ունեն Մ․ Կելդիշը, Կոչինը,Մ․ Լավ– րենտևը, Սեդովը (թևի տեսության զար– գացում, ալիքների գծային տեսություն)։ Դագային դինամիկայի կարևորագույն բա– ժինն է գազի չհաստատված հոսանքների տեսությունը (0ա․ Զելդովիչ, Ա․ Կոմպա– նեեց և ուրիշներ)։ 50-ական թթ․ վերջերին բուռն զարգացում ստացավ նոսր գազերի աերոդինամիկան (Ս․ Վալանդեր, Մ․ Կո– գան)։ Կարևոր աշխատանքներ են կա– տարվել մածուցիկ հեղուկի հիդրոդինա– միկայի բնագավառում (Լ․ Լոյցյանսկի և ուրիշներ)։ Տուրբուլենտության տեսու– թյան զարգացման գործում մեծ ավանդ ունեն Լ․ Կելլերը, Ա․ Ֆրիդմանը, Մ․ Մի– լիոնշչիկովը։ 50-ական թթ․ ստեղծվեց հիդրոդինամի– կայի նոր բաժին՝ մագնիսական հիդրո– դինամիկան, որն ուսումնասիրում է հո– սանքները էլեկտրամագնիսական դաշ– տում։ Հեղուկի և գազի մեխանիկայի մի լայն դաս կապված է փոխանցման և խառ– նուրդների շարժման հարցերի հետ։ Այդ բնագավառում կարևոր արդյունքներ են ստացել Զելդովիչը, Լ․ Դ․ Լանդաուն, Ն․ Ն․ Սեմյոնովը և ուրիշներ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ են նվիրված կի– րառական աերոդինամիկային և գազային դինամիկային։ Դեֆորմացվող պինդ մար– մընի մեխանիկայի բաժնի ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են առաձգականության տե– սությանը և շին․ մեխանիկային (Դ․ Կո– լոսով, Ն․ Մուսխելիշվիլի և ուրիշներ։)։ Զգալի զարգացում են ստացել մոտավոր եղանակները, հատկապես Բուբնով–Դալ– յորկինի եղանակը, որը կիրառվում է տեխ– նիկայի և մաթ․ ֆիզիկայի մի շարք բնա– գավառներում։ Հետագա զարգացում է ստացել պլաստիկության տեսությունը (Դ․ Իվլև, Ա․ Իլյուշին և ուրիշներ) և սողքի տեսությունը (Ն․ Հարությունյան, 6ու․ Ռա– բոտնով և ուրիշներ)։ 60–70-ական թթ․ կարևոր արդյունքներ են ստացվել քայ– քայման մեխանիկայի, գրունտների և ապարների մեխանիկայի (Ս․ Դրիգորյան, Դ․ Լյախով և ուրիշներ) ասպարեզներում։ Քիմիական գիտությունները Քիմիայի զարգացումը Ռուսաստանում սկսվեց XVIII դ․ կեսերին, Մ․ Վ․ Լոմոնոսո– վի գիտական և կիրառական բնույթի հե– տազոտություններով։ XIX դ․ ֆիզիկ, եղա– նակները սկսեցին կիրառել քիմիայում, իրականացվեցին առաջին քիմ․ ռեակցիա– ները էլեկտրական աղեղում (Վ․ Պետրով, 1803), մշակվեցին գալվանատեխնիկայի հիմունքները (Բ․ Ցակոբի, 1838), հայտ– նաբերվեց քիմ․ երևույթների հիմնական ջերմային օրենքը (Հ․ Հեսս, 1840), ուսում– նասիրվեցին բազմաթիվ բնական նյու– թեր, քիմ․ տարրերի և նրանց միացություն– ների հատկությունները, հայտնաբերվեց ռութենիումը։ Մշակվեցին օրգ․ նյութերի սինթեզի եղանակները, սինթեզվեցին քի– նոնը (Ա․ Վոսկրեսենսկի, 1838) և անիլի– նը (Ն․ Զինին, 1842)։ Ստեղծվեց օրգ․ նյու– թերի կառուցվածքի տեսությունը (Ա․ Բուտ– լերով, 1861), հայտնաբերվեցին չհագե– ցած ածխաջրածիններին տարբեր նյու– թերի միացման քիմ․ ռեակցիաների ըն– թացքը պայմանավորող ընդհանուր օրի– նաչափություններ (Վ․ Մարկովնիկով, 1869)։ Դ․ Մենդելեևը հայտնաբերեց պար– բերական օրենքը (1869), որի հիման վրա գիտականորեն դասակարգվեցին քիմ․ տարրերը և նրանց միացությունները, կռահվեց դեռևս անհայտ քիմ․ տարրերի գոյությունը։ Դրվեցին ֆիզիկաքիմ․ վեր– լուծության (Ն․ Կուռնակով) և քիմ․ կինե– տիկայի (Ն․ Մենշուտկին, Ա․ Բախ, Ն․ Շի– լով),նավթաքիմիայի հիմքերը (Վ․Մարկով_ նիկով, Ն․ Զելինսկի), հայտնաբերվեցին նոր ռեակցիաներ (Մ․ Իլյինսկի,, Մ․ Կոնո– վալով, Դ․ Պետրով, Ա․ Զայցև, Վ․ Իպատև և ուրիշներ)։ XX դ․ սկզբում ստեղծվեցին քիմ․ սինթեզի նոր եղանակներ, իրակա– նացվեց ֆենիլ–մրջնալդեհիդային խեժի՝ կարբոլիտի արտադրությունը։ Հայտնա– բերվեցին քրոմատոգրաֆիական եղանա– կը (Մ․ Ցվիտ, 1903) և կոմպլեքսային միա– ցությունների առաջացման կարևոր օրի– նաչափությունները (Լ․ Չուգաև, 1906)։ Վ․ Վերնադսկու և Ա․ Ֆերսմանի աշխա– տանքներով դրվեց երկրաքիմիայի, որպես գիտության հիմքը։ Քիմիայի և քիմ․ տեխ– նոլոգիայի զարգացումը, սակայն, լայն թափ ստացավ միայն սովետական իշխա– նության տարիներին։ Վ․ Ի․ Լենինն ան– ձամբ էր մասնակցում քիմ․ արդյունաբե– րության ընդլայնման հնարավորություն– ների ուսումնասիրմանը։ Նրա նախաձեռ– նությամբ ստեղծվեց Կուզբասի կոքսա– քիմ․ արդյունաբերությունը, սկսվեցին Կարա–Բողազ–Գյոլի և Սիբիրի աղային հումքերի օգտագործման, ֆոսֆորիտների և կալիումական աղերի հայտնաբերման և ռադիումի միացությունների արտադրու– թյան աշխատանքները։ ՍՄԿԿ ԿԿ Մայիս– յան պլենումում (1958) նշվեցին սինթե– տիկ նյութերի, պարարտանյութերի և այլ կարևոր նյութերի բարձրարտադրողական արդյունաբերության ստեղծման ուղինե– ՐԸ։ Ֆիզիկական քիմիա։ ՍՍՀՄ–ում ստեղծ– վել են ֆիզիկաքիմ․ հետազոտություննե– րի խոշոր կենտրոններ՝ ՍՍՀՄ ԴԱ քիմ․ ֆիզիկայի, ֆիզ․ քիմիայի ինստ–ները, Լ․ Կարպովի անվ․ ֆիզիկ, քիմիայի, Ուկր․ ՄՍՀ ԴԱ ֆիզիկ, քիմիայի, ՍՍՀՄ ԴԱ էլեկտրաքիմիայի, կինետիկայի և այրման, կատալիզի, Հայկ․ ՍՍՀ քիմ․ ֆիզիկայի ևն ինստ–ներ։ Հազվագյուտ և գունավոր մետաղների քիմ․ թերմոդինա– միկայի զարգացման գործում մեծ դեր ունի Մոսկվայի համալսարանի ֆիզիկ, քիմիա– յի դպրոցը (Ցա․ Դերասիմով և ուրիշներ)։ Պ․ Ռեբինդերը, Վ․ Կարգինը, Ա․ Ռաբինո– վիչը և ուրիշներ զարգացրին մակերևու– թային երևույթների տեսությունը և կո– լոիդների քիմիան։ Բազմաթիվ աշխա– տանքներ են կատարվում իոնական լու– ծույթների, կոմպլեքսառաջացման բնա– գավառներում, զարգացել է թթվահիմնա– յին տեսությունը (Մ․ Ուսանովիչ, Ա․ Շա– տենշտայն)։ Ադսորբման երևույթների հե– տազոտությունների հիման վրա մշակվեց ադսորբենտի միկրոծակոտիներում հե– ղուկի կուտակման տեսությունը, հայտնա– բերվեցին սորբման կինետիկայի օրինա– չափությունները։ Աերոզոլների ուսումնա– սիրման միջոցով զարգացվեց նրանց առա– ջացման և ֆիլտրման տեսությունը (Ի․ Պետրիանով–Սոկոլով և ուրիշներ)։ Հիմնարար աշխատանքներ կատարվեցին էլեկտրաքիմիայի բնագավառում (Ա․Ֆրում– կին և նրա դպրոցը), զարգացվեցին տար– բեր տեսակի էլեկտրոդների վրա ընթա– ցող երևույթների (Բ․ Նիկոլսկի), մետաղ–