Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ․ Շեմյակինը և Ցու․ Օվչիննիկովը մշա– կեցին ամինա– և օքսիթթուների սոպոլի– մերների սինթեզի եղանակ, սինթեզվե– ցին այդ դասի բազմաթիվ անտիբիոտիկ– ներ, Մ․ Կոլոսովը սինթեզեց տետրացիկ– լինը։ Հաջողությամբ զարգանում են ԴՆԹ–ի սինթեզի U որպես կենդանի բջիջի գենետիկական նյութ այն օգտագործելու ուղղությամբ կատարվող աշխատանքնե– րը։ Սինթեզվել են արհեստական գեներ, պեպտիդային հորմոններ և մարդու նյար– դահորմոններ։ Բարձրմո լեկուլային միացություններ։ Պոլիմերացման պրոցեսի ժամանակակից պատկերացումների ստեղծման համար կարեոր նշանակություն ունեցան Ս․ Վ․ Լեբեդևի աշխատանքները (1908–13)։ Նա առաջինն իրականացրեց բուտադիենային կաուչուկի սինթեզը (1928)։ Ս․ Մեդվեդեը հայտնաբերեց շղթայի աճման ակտիվ կենտրոնների ազատ ռադիկալային բնույ– թը։ Այդ դպրոցի ներկայացուցիչները մշա– կեցին զանգվածում ռադիկալային (Ք․ Բաղդասարյան և ուրիշներ) հ էմուլ– սիոն պոլիմերման (Ա․ Պրավեդնիկով U ուրիշներ) կինետիկական տեսությունը։ Հայտնաբերվեց օքսիդավերականգնո– ղական հարուցումը (Բ․ Դոլգոպլոսկ), որի հիման վրա ստեղծվեց էմուլսիոն պոլի– մերացման արդ․ եղանակը։ Իրականաց– վեց կարգավորված 1,4–ցիս–իզոպրենի սինթեզը (Ա․ Կորոտկով, 1954)։ Ն․ Ս․ Ենիկոլոպյանը հայտնաբերեց խզումով շղթայի հաղորդումը, մշակեց պոլիմեր– ման–լցոնված պլաստմասսաների ստաց– ման գիտական հիմունքները, կազմա– կերպեց նրանց արտադրությունը, հայտ– նաբերեց և հետազոտեց բարձր ճնշման տակ տեղաշարժման դեֆորմացման հե– տեանքով օրգ․ պինդ մոնոմերների ռեակ– ցիոնունակության չափազանց մեծացու– մը։ Հետազոտվել է պոլիկոնդենսման ռեակցիայի մեխանիզմը, հայտնաբերվել են պոլիմերների սինթեզի նոր ուղիներ (բազմառեկոմբինացիա, կոնդենսման բազմացիկլատրիմերացում են)։ Սինթեզ– վել են պոլիօրգանասիլոքսանները։ Ստեղծվել են մոտ 40 տեսակ ֆտորա– պլաստներ։ Պարզաբանվել են վուլկանի– զացման մեխանիզմների ճառագայթման ազդեցությամբ պոլիմերների քիմ․ փո– խարկումների օրինաչափությունները։ Հետազոտվել են պոլիմերների ծերացման և կայունացման երևույթները, առաջարկ– վել են կայունացման նոր սկզբունքներ, ստեղծվել բարձրարդյունավետ կայունա– ցուցիչներ։ ՍՍՀՄ–ում է ձևակերպվել պո– լիմերներում, որպես ամորֆ նյութերի հատուկ տարատեսակներում, ռելակսա– ցիոն անցման կինետիկական տեսակետը, որը զարգացվեց Վ․ Ա․ Կարգինի աշխա– տանքներում։ Այդ հետազոտությունները բերեցին պոլիմերային նյութերի կառուց– վածքային մեխանիկայի ստեղծմանը։ Մշակվել են նոսր լուծույթներում առան– ձին մակրոմոլեկուլների կոնֆորմացիան որոշելու փորձնական եղանակները, մակ– րոմոլեկուլի ճկունության հետադարձ իզոմերային տեսությունը (Մ․ Վոլկեն– շտեյն)։ Ստեղծվել են գերամուր և գեր– առաձգական մանրաթելեր։ Հալույթից պո– լիմերների բյուրեղացման հետազոտու– թյունները բերեցին բարելավված մեխա– նիկական հատկություններով մանրաթե– լերի արդ․ եղանակի ստեղծմանը։ Զար– գանում են զուգորդված համակարգով պոլիմերների, կենսբ․ ակտիվ պոլիմեր– ների, կենսապոլիմերների նմանակ պո– լիմերային համակարգերի և այլ հետա– զոտությունները ։Քիմիական տեխնոլոգիայի տեսական հիմունքները։ Այս բնագավառի զարգաց– մանը մեծապես նպաստել են հիդրոդի– նամիկայի, ջերմա– և զանգվածափոխա– նակման մոդելավորման վերաբերող աշ– խատանքները (Մ․ Կիրպիչյով)։ Քիմ․ տեխ– նոլոգիայի զարգացման նոր փուլ է իմպուլ– սի, ջերմության ու զանգվածի տեսության, քանակական մեթոդների, ինչպես նաև 60-ական թթ․ տեխ․ կիբեռնետիկայի մի– ջոցների թափանցումը քիմիա և քիմ․ տեխ– նոլոգիա։ Հիմնարար հետազոտություններ են կա– տարվել երկֆազ հոսքերը հիդրոդինա– միկայի աբսորբցիայի, ռեկտիֆիկացիա– յի և մոլեկուլային թորման բնագավառնե– րում (Ն․ ժավորոնկով, Վ․ Մալյուսով)։ Հայտնաբերվել է հեղուկ գազային խառ– նուրդների հոսքի նոր ռեժիմ, որի հիման վրա ստեղծվել են զանգվածափոխանակ– ման արդյունավետ ապարատներ (Վ․ Կա– ֆարով և ուրիշներ)։ Կարևոր արդյունքներ են ստացվել խառ– նիչավոր ապարատներում նյուտոնյան և ոչնյուտոնյան հեղուկների խառնման ուսումնասիրություններում, մանրամասն հետազոտվել է արագությունների դաշտը տարբեր տիպի ապարատներում, զարգացել են սահմանային շերտում և տուրբուլենտ հոսքերում ջերմափոխանակության վերա– բերող աշխատանքները (Մ․ Միխեև, Ս․ Կուտատելաձե և ուրիշներ)։ 50-ական թթ․ մի շարք տարրերի կայուն իզոտոպ– ների ստացման խնդրի լուծումը մեծապես նպաստեց զանգվածափոխանակության տեսության և տեխնիկայի զարգացմանը (Ա․ Բրոդսկի, Ի․ Դվարծիթելի և ուրիշներ)։ Զարգացել են թերմոդինամիկական մե– թոդները, որոնք թույլ են տալիս որոշելու կոմպլեքսների բաղադրություններն ու նկարագրելու տարբեր ազդակների ազ– դեցությունը լուծահանման հավասարա– կշռության վրա (Բ․ Լասկորին, Վ․ Ֆոմին և ուրիշներ)։ Մշակվել են ԷՀՄ–ներով լուծահանման պրոցեսի մոդելավորման և հաշվարկման մեթոդները։ Ստեղծվել է չորացման տեսությունը (Ա․ Լիկով), ուր չորացումը դիտարկվում է որպես ջերմա– և զանգվածափոխանակման փոխկապակց– ված պրոցեսների համալիր։ Մեծ հաջո– ղություններ են ձեռք բերվել հեղուկ և գազային խառնուրդների հետազոտման և մեմբրանային բաժանման մեթոդների մշակման, քիմ․ պրոցեսների մաթ․ մոդե– լավորման, առանձին պրոցեսներից ու ապարատներից քիմիատեխնոլոգիական համակարգերի սինթեզման, կառավար– ման ալգորիթմների ստեղծման և այլ բնագավառներում։ Երկրի մասին գիտություններ Ֆիզիկաաշխարհագրական գիտություն– ներ։ Ռուսաստանի բնության առա– ջին գիտ․ հետազոտություններն սկսվել են XVIII դ․ 1-ին կեսից։ Այդ ժամանակ զարգացել է աշխարհագրական կրթությու– նը, կազմվել են բազմաթիվ քարտեզներ և երկրի առաջին ատլասները (Ի․ Կ․ Կիրի– լով և ուրիշներ), հիմնադրվել է Պետեր– բուրգի ԴԱ, որի I և II արշավախմբերը (1725–43) նպաստել են երկրի հեռավոր շատ շրջանների ուսումնասիրմանը։ Ռու– սաստանում աշխարհագրական գիտու– թյան տեսական հիմունքները առաջին անգամ ձևակերպել է վ․ Տատիշչևը (1739)։ Աշխարհագրական գիտության զարգաց– ման գործում մեծ դեր է խաղացել Մ․ Լո– մոնոսովը, որը ղեկավարել է Աշխարհա– գրական դեպարտամենտը (1758)։ 1768– 1774-ին ակադեմիայի արշավախմբերը հետազոտել են Ռուսաստանի եվրոպ․, ինչպես նաև Արմ․ և Արլ․ Սիբիրի, Հս․ Ղա– զախստանի շատ շրջաններ։ Ա․ Միդեն– դորֆի Սիբիր և Հեռավոր Արևելք կատա– րած ճանապարհորդության (1842–45) հետևանքով պարզվել է հավերժական սա– ռածության երևույթների լայն տարածվա– ծությունը։ 1845-ին հիմնադրվեց Ռուս, աշխարհա– գրական ընկերությունը։ Ռելիեֆի ուսումնասիրությունը XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին կապված է Ա․ Կարպինսկու, Ա․ Պավլովի, Ի․ Մուշկե– տովի, Պ․ Կրոպոտկինի, Վ․ Օբրուչևի, Դ․ Անուչինի հետազոտությունների հետ։ Զգալի ավանդ ներդրվեց ռելիեֆ առա– ջացնող արտածին երևույթների ճանաչ– ման գործում։ Սակայն գեոմորֆոլոգիան դեռևս լրիվ ձևավորված չէր, և ռելիեֆի նկարագրությունը հաճախ կրում էր պա– տահական բնույթ։ Երկրի կլիմայի ուսումնասիրությու– նը սկսվել է XIX դ․ կեսերին։ XIX դ․ 2-րդ կեսին հիմնադրվեց օդերևութաբանա– կան ծառայությունը։ 1900-ին հրատարակ– վեց Ռուս, կայսրության կլիմայական ատ– լասը (Մ․ Ռիկաչյովի խմբագրությամբ)։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբներին Ա․ Վոեյկովը գլոբալ մասշտաբներով հե– տազոտեց կլիմայի գեոֆիզիկական առանձնահատկությունները։ Նախահե– ղափոխական շրջանին է վերաբերում Վոեյկովի հետևորդներ Լ․ Բերգի, Ա․ Կա– մենսկու, Վ․ Վիզեի գործունեությունը։ Դետերի և լճերի ուսումնասի– րությունը սկսվել է XIX դ․ վերջից, երբ Ա․ Վոեյկովը առաջարկեց գետերի առաջին դասակարգումը ըստ սնման (1884) և հե– տազոտեց Կասպից ծովի ջրային հաշվե– կշիռը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ըս– կըսեց ձևավորվել հիդրոլոգիական կա– յանների և կետերի ցանցը։ Դետային ավազանների հոսքի և գոլորշիացման առաջին ընդհանրացումները կատարել են Ե․ Օպոկովը (1903–04) և է․ Օլդեկոպը (1911), լճերն ուսումնասիրել են Դ․ Անու– չինը, Լ․ Բերգը։ Սառցադաշտերի ուսումնասի– րությունն սկսվել է XIX դ․ 2-րդ կեսին, երբ Պ․ Սեմյոնովը նկարագրեց Տյան Շա– նի մի շարք սառցադաշտեր։ Իսկ Մուշկե– տովը ղեկավարեց Ռուս, աշխարհագրա– կան ընկերության սառցադաշտային հանձ– նաժողովը։ 1878-ին Վ․ Օշանինի ղեկավա– րած արշավախումբը Պամիրում հայտնա– բերեց երկրում խոշորագույն՝ Ֆեդչենկոյի լեոնահովտային սառցադաշտը։tXIX դ․